Օրվա լրահոսը
«Տեղ թողեք, որ ձեր համար էլ կանգնողներ լինեն»․ Անաիս Սարդարյանը՝ ՀՀ իշխանություններին
Ըստ Անաիս Սարդարյանի՝ այն, ինչ կատարվեց Հովհաննավանքի պատարագին, հավատավոր ժողովրդի կամքի ներկայությունն էր, որ մենք չենք գնում, մասնակցենք․ «Իրենց սատարող փոքրիկ մասսայից բացի տեսե՞լ եք հավատավոր ժողովուրդ, ես չեմ տեսել»։
Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան. Նարեկ Կարապետյան
Վաղը մենք մեկ անգամ էլ կդիմենք ՀԾԿՀ՝ կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը
«Վարչապետի դեպքում կարգապահական պատասխանատվություն կիրառելը ճիշտ չի լինի»․ Մարիամ Գալստյանը՝ Փաշինյանի վերաբերյալ որոշման մասին
Մարիամ Գալստյանը նաեւ ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրենց որոշման հետ կապված կառավարությունից ճնշումներ չեն եղել հանձնաժողովի վրա։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հանդիպել է ԵԽ պատգամավոր Նաչո Սանչես Ամորի հետ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր հանդիպել եմ Ժողովրդավարության աջակցության եւ ընտրությունների համակարգման խմբում Հայաստանի հարցերով առաջատար անդամ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Թուրքիայի հարցերով մշտական զեկուցող Նաչո Սանչես Ամորի հետ:
«ՀայաՔվեի» անդամները ԵԽ պատգամավորին ներկայացրել են իշխանությունների բռնաճնշումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ թշնամական գործողությունները
«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, խորհրդի անդամներ Ատոմ Մխիթարյանը և Աննա Կոստանյանը հանդիպել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առիթով Հայաստանում գտնվող` Եվրոպական խորհրդարանի հեղինակավոր պատգամավոր Գերոլֆ Անեմանսի հետ։ Գերոլֆ Անեմանսը բելգիացի իրավաբան է, հրապարակախոս և «Ֆլամանդական շահ» առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդը: «ՀայաՔվեի» անդամները բելգիացի քաղաքական գործչին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, գործող իշխանությունների կողմից իրականացվող
Պուտինին աջակցություն հայտնած գյումրեցի ֆերմեր եղբայրներին ևս տարել են քննչական․ Վարդան Ղուկասյանի կալանավորման հետքերով
Իր հարցազրույցներում էլ կարծիք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է «դուրս շպրտվի քաղաքականությունից», գրառումներում էլ անդրադարձել է «նիկոլահպատակներին»՝ նրանց քննադատելով «քաղաքապետի աթոռի համար ոռնոց դնելու համար»։
Ալեն Սիմոնյանը և ՄԹ դեսպանը անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան-Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում: Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին
«ՔՊ մեկ նվիրատվությունը դառնում է լայն հանրության քննարկման առարկա, բայց մյուս կուսակցությունները զրոյական հայտարարագրեր են ներկայացնում»
ԿԸՀ նախագահն ի պատասխան ասաց, որ կուսակցություններն իրենք քարոզարշավի բոլոր ծախսերը պետք է իրականացնեն փոխանցումով, չի կարող լինել կանխիկ շարժ։ Եթե կանխիկի մասին է խոսքը, դա արդեն հանցագործություն է։
ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների վերանայումն իրականացնել տարեվերջին՝ տարեկան արդյունքների հիման վրա
Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները
«Ֆիկցիա է, պարզունակ թոզփչոցի. իշխանափոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերությունները պետք է վերադառնան անկեղծ ու իրատեսական երկխոսության դաշտ»
«Հայաստանը չէ՛ր խաբում ԵՄ-ին՝ ինչպես այսօր է: Եվ ԵՄ-ն, իր աշխարհաքաղաքական հակամարտությունների մեջ չէ՛ր ներքաշում ու չէ՛ր օգտագործում Հայաստանին՝ ինչպես այսօր է»
«Եթե վախենում է, անձամբ կուղեկցեմ իրեն բանտ՝ սրբազաններին, բարերարին, քաղաքապետերին այցելելու»․ Աննա Մկրտչյանը՝ ԵՄ դեսպանին
Կհիշեք՝ ԵՄ դեսպան Սվիտալսկին ինչ ակտիվ էր, դատական նիստերի էր գնում մինչև 2018-ը։ Հիմա նման բան չկա․ անձամբ ներկայիս դեսպանին հրավիրել եմ պարոն Աշոտյանի դատական նիստերին, հիմա էլ իրեն կուղեկցեմ, եթե վախենում է Նիկոլ Փաշինյանի բանտ մենակ այցելել,
Պնդում ենք այս պահին իջեցնել հոսանքի սակագինը՝ Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին. Ղազինյան
Համապատասխան սուբյեկտը ներքին խոսակցությունների ժամանակ ասում էր՝ ես երեք ամսից գնալու եմ: Հիմա, ըստ երեւույթին, հարմարվել է հանուն Հայաստանի հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավել ստանալուն. Ղազինյան
Արայիկ Հարությունյանը՝ «գաղտնանկարահանված» ԵՊՀ դասախոսի մասին
«Իմ ուսանողները լսարանում երբեք ընդդիմադիր ելույթներ չեն լսել, կամ որակումներ չեն լսել»
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը դատապարտվեց 5 տարի 6 ամիս ազատազրկման
Փաստինֆո. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, հրապարակեց 2020թ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը կապիտուլյացիոն ակտին հաջորդած իրադարձությունների և այդ ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով Ասատրյանին և դատապարտելով ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով։ Հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնության այս դրվագով
Առկա է ավարտված հանցագործություն: Ստեփան Ասատրյանի կողմից եկեղեցու դռան փականը փոխելը հանրային մեղադրանքի հանցանք է, և բողոքի առկայությունը պարտադիր չէ. Դավիթ Թումասյան
Հետևաբար, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն:
«Մեզ վրա կրակում են, կալանավորում են, չկա խոսքի ազատություն․ եվրոպական կառույցները լուռ են»․ Հենրիխ Դանիելյան
Հենրիխ Դանիելյանն ասաց՝ հատուկ այս վայրն են ընտրել ցույց անելու համար, որպեսզի Եվրոպական խորհրդարանի պատգամավորներն իրենց տեսնեն ճաղերի այս կողմից, որ սա լինի այն պատկերը, որն ունեն այսօր այն քաղաքացիները, որոնք բանտերում են։
Մարուքյանը բողոքարկել է Արարատի պատկերը սահմանային անցման կնիքից հանելու որոշումը կասեցնելու միջնորդությունը մերժելու՝դատարանի որոշումը
Էդմոն Մարուքյանը բողոքարկել է ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբերի մեկը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդությունը մերժելու ՀՀ վարչական դատարանի որոշումը։ 2025 թվականի հոկտեմբերի 28-ին Էդմոն Մարուքյանը ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան է ներկայացրել բողոք՝ ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ/17734/05/25 գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման դեմ,
«Դուք ոչ թե մտահոգություն պիտի հայտնեք, այլ գործ անեք, որ կալանքը չդառնա պատժի միջոց»․ Ագնեսա Խամոյանը՝ Սրբուհի Գալյանին
ՔԿՀ-ներում կալանավորների թիվը ավելի շատ է, քան դատապարտվածներինը․ Ագնեսա Խամոյանն ու Սրբուհի Գալյանը համակարծիք են
Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի տելեգրամյան գրառումը Ի դեպ, փոքրիկ «սպռավոչկա». Էդգար Ղազարյանը բոլոր ատյաններում պարտվեց և պետք է հայտարարի, որ զրպարտել է ինձ, ներողություն խնդրի և բավականին կլորիկ գումար վճարի: Խոսելուց առաջ մտածեք, ինձ զրպարտելու կամ վիրավորելու ոչ մի դեպք անպատասխան չի մնալու:
Դա նրա շնորհքը չէ, որ առանց արյան եկան իշխանության, դա միայն ու միայն Սերժ Սարգսյանի շնորհքն է. Մարգարիտ Եսայան
Դավիթ Համբարձումյանն արցախցիների հանդեպ ունի ընդգծված վերաբերմունք, մոտ 20.000 արցախցու օգնել ու աջակցել է: Այն, ինչ պետությունը չի անում արցախցիների համար, պետության դերում գտնվեց Դավիթ Համբարձումյանը: Մասիսում ում հարցնեք, կտեսնենք, թե ինչպիսի հարգալից վերաբերմունք կա այս համայնքի ղեկավարի հանդեպ:
Արցախի հարցի շուրջ հետաքրքրություն կա, գործնական առաջընթաց՝ դեռ ոչ
Artsakh TV. Արցախի ԱԺ-ի պատգամավորները հոկտեմբերի 26-ին հանդիպել են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի հետ՝ ծանոթանալու հանձնախմբի վերջին ամիսների գործունեությանը, արդյունքներին և առաջիկա նախաձեռնություններին: Հանձնախմբի անդամները ներկայացրել են միջազգային գործընկերների հետ ունեցած շփումների արդյունքները՝ նշելով, որ Արցախի հարցի շուրջ թեև կան որոշ դրական արձագանքներ, սակայն գործնական առաջընթաց առայժմ չկա: Հանձնախումբը պատրաստ է շարունակել
Դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ նստեցրել ես կարգալույծ քահանայի. Վեհափառը՝ Արայիկ Հարությունյանին
Այդ զրույցի ընթացքում հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի՝ մի օրինակ կարո՞ղ եք բերել։ Ասաց՝ այո ու կանչեց իր օգնականին, որ թուղթ բերի։
Տնտեսական ակտիվության աճի կառուցվածքը խնդրահարույց է. «Լույս» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումներին 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Այսպես՝ Տնտեսական ակտիվության աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։ Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.5 %՝ օգոստոսի համեմատ արագանալով 3.0 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.6 %։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ
Հռոմի պապը Ստամբուլում կայցելի հայկական եկեղեցի
Region Monitor. Հռոմի պապ Լևոն XIV-ը նոյեմբերի 30-ին՝ Սուրբ Անդրեաս առաքյալի տոնին, Թուրքիա կատարելիք իր առաքելական ճանապարհորդության ընթացքում Ստամբուլում կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի։ Այս մասին տեղեկացնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Թրամփն արդեն կարողանում է արտասանել «Ադրբեջան» բառը, բայց այս անգամ ապշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտությունում զոհվածների թվով
Sputnik Armenia. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն կարողանում է արտասանել «Ադրբեջան» բառը, բայց այս անգամ ապշեցրել է հայ-ադրբեջանական հակամարտությունում զոհվածների թվով Ելույթ ունենալով Սեուլում կայացած մամուլի ասուլիսում ՝ ԱՄՆ նախագահն ասել է, որ հակամարտությունը տևել է 38 տարի և միլիոնավոր մարդիկ են զոհվել: Ընդ որում, նա ժեստով ցույց է տվել, թե ինչպես է մոտեցրել Ալիևին
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 2 հողամաս վերադարձվեց համայնքին
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից մեկով հարուցված քաղաքացիական գործի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել է Գլխավոր դատախազության հայցը մասնակի բավարարելու մասին
«Գնում ենք հերթական ընտրությունների, արտահերթի կարիք չկա»․ Արայիկ Հարությունյան
Նա պնդում է՝ ՔՊ-ական իշխանությունը խոսքի համար մարդ չի կալանավորում
Հովհաննավանքի պատարագին մասնակցած դաջվածքով դպիրը ՔՊ-ական է
Հովհաննավանքի պատարագին մասնակցած դաջվածքով դպիրը ՔՊ-ական է: Նա օրեր առաջ էլ մասնակցում էր ՔՊ երիտասարդական կառույցի անդամների ու ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած ֆուտբոլային խաղին։ ՔՊ Երիտասարդական կառույցի ղեկավար Արման Անդրիասյանը պարզաբանել է, թե ՔՊ Երիտասարդական կառույցի Ռաֆայել Ջուլհակյանն ինչպե՞ս է մասնակցել Հովհաննավանքի կեղծ պատարագին։ Ըստ նրա՝ Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ
Սերժ Սարգսյանին վերաբերող երկու քրեական վարույթների քննությունը միացվեց
Նիստը նախագահող Հակակոռուպցիոն դատարանի նախագահը բավարարեց Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը
Մզվածքը պատրաստել են բաց երկնքի տակ. գինու արտադրամասի գործունեությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Գրեգորիան» ՍՊԸ-ին պատկանող գինու արտադրամասի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, գ. Մերձավան): Հիմքը Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների ստուգման արձանագրությունն է, համաձայն որի՝ արտադրական շինության կառուցվածքը և դասավորվածությունը չեն բացառել գինու արտադրության գործընթացում աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, չի բացառվել կենդանիների, կրծողների, միջատների ներթափանցումը արտադրական տարածք, չեն


















































