Օրվա լրահոսը
Երևանի թիվ 23 մսուր-մանկապարտեզը վերակառուցվել է Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում
Արևելյան գործընկերության տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովի (CORLEAP)-ի 14-րդ տարեկան հանդիպման շրջանակում համաժողովի մասնակիցները Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի ուղեկցությամբ այցելել են Երևանի թիվ 23 մսուր-մանկապարտեզ՝ ծանոթացել կատարված աշխատանքներին: Մանկապարտեզը վերակառուցվել է Էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: Այս գործում Երևանին աջակցել է Եվրոպական միությունը, Եվրոպական ներդրումային բանկը, Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի հիմնադրամը,
Հաստատվել է 2026թ.-ի ընտրություններում «ՔՊ» նախընտրական շտաբի կազմը
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հաստատվել է 2026թ.-ի ընտրություններում «ՔՊ» կուսակցության նախընտրական շտաբի կազմը։ Որոշվել են կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար հայտերի ներկայացման կարգը և ժամկետները։ Քննարկվել են կուսակցական բնույթի հարցեր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
Նաիրի Հունանյանը շարունակում է հոգեմետ դեղեր ընդունե՞լ. Պատկան մարմինները խուսափում են բարձրաձայնել. «Փաստինֆո»
«Փաստինֆո».«Հոկտեմբերի 27»-ի ահաբեկչության պարագլուխ, ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը շարունակվում է որոշ շրջանակների կողմից օգտագործվել քաղաքական նպատակներով։ Եւ սա այն դեպքում, երբ սույն անձը տարիներ շարունակ օգտագործել է հոգեմետ դեղեր։ Հիշեցնենք, որ ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի ոչ ադեկվատ հոգեկան վիճակի մասին հայտնի դարձավ 2019 թվականի հոկտեմբերին, երբ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարեց,
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին
Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները․ հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը
«Ի՞նչ պատահեց հիմա, Փաշինյանը փոխվե՞լ է և հրեշտա՞կ դարձել…». «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը Բրյուսելում կոնֆերանս է կազմակերպել
«Ազատություն». «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ը ֆրանսիական CAP Freedom of Conscience ոչ-կառավարական կազմակերպության հետ Բրյուսելում «Վերադարձի իրավունքը միջազգային իրավունքում» խորագրով կոնֆերանս է կազմակերպել։ Ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբարլին մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության ստեղծման հիմնական նպատակները, պնդել, թե «արևմտյան ադրբեջանցիներն» անցյալ դարի ընթացքում համակարգված և աստիճանաբար տեղահանվել են իրենց պատմական հողերից։ Ադրբեջանի
Երևանում ոստիկանները դեպքի վայրում բռնել և վնասազերծել են շենգավիթցի «Տուճոյի Սամոյին». shamshyan.com
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մարդու առևանգման փորձի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի մոտ առևանգման փորձ է տեղի ունեցել։ Դեպքի վայր են մեկնել Շենգավիթի ոստիկանները։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է
«Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է». Նարեկ Կարապետյան
Տաշիր ընկերությունների փոխնախագահ, «Մեր ձևով» քաղաքական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնում է. «Հոսանքի գինը իջեցնելու մեր առաջարկը մերժվել է։ Հինգ ամիս առաջ՝ հունիսի 6-ին (մինչև հունիսի 17-ի հայտնի դեպքերը), մենք՝ ՀԷՑ-ի անունից, դիմել ենք ՀԾԿՀ նախագահին՝ հոսանքի գինը իջեցնելու առաջարկով՝ 3,6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների և կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր
Դավիթ Համբարձումյանն իր այս քայլով մարտահրավեր նետեց ձերբակալությունների շղթային. Նարեկ Մալյան
Ցանկացած մտածող մարդ այս իշխանության համար վտանգ է ներկայացնում
«Ամբողջ աշխարհը հասկանում է, որ սա մեկ մարդու քաղաքական ինքնահաստատման փորձ է հայ ժողովրդի հաշվին… Եւ այդ մեկ մարդը․․․ հայտնի է, թե ով է». Մանե Թանդիլյան
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում ընթացող շինծու դատական ֆարսը շարունակվում է։ Ադրբեջանական կողմը այս անգամ «հանրային պաշտպան» է ներկայացրել Էմիլ Բաբիշով անունով ոմն մեկի։ Փաստորեն, այս հակահայ քաղաքական շոուին ևս մի դերակատար է ավելանում։ Այն, որ ադրբեջանական բանտում հայերի «պաշտպանությունը» արդեն իսկ սյուրռեալիստական ժանրի դրսևորում
Իմպիչմենտի գործընթացն ու Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը նյարդայնացրել են Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով
Երբ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, ամեն ինչ տեղը կընկնի
Լոռու մարզի Ուրասար գյուղում տուն է այրվել
Հոկտեմբերի 27-ին, ժամը 23։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 01:13-ին,
Դավիթ Համբարձումյանը մի քանի անգամ ՔՊ-ին հաղթած մարդ է. Հայկ Մամիջանյան
Իսկ դատավճիռը աբսուրդի ժանրից է
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և ԵՄ-ի միջև «գործընկերության խորացման աննախադեպ դինամիկան»
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոն»-ի (CIDOB) կողմից կազմակերպված՝ լրագրողների և փորձագետների Հայաստան այցի մասնակիցներին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանում ստեղծված նոր իրողություններին, այդ թվում՝ Հարավային Կովկասի և ավելի
Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ. Տիգրան Աբրահամյան
«Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն է, նա շարունակում է մնալ խաղի մեջ, եւ միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որեւէ քայլի չէր դիմի» ,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը նույնպես եկել էր դիմավորելու Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, ում Երեւանի քրեական դատարանը դատապարտել է 6 տարի 3
Պոզնանի համալսարանում ստեղծվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն
Պոզնանի համալսարանում ստեղծվել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոն: Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանի Պոզնան կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ադամ Միցկևիչի անվան համալսարանում համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Բոգումիլա Կանևսկայի մասնակցությամբ կայացել է Մխիթար Գոշի անվան հայագիտական կենտրոնի ստեղծման և կենտրոնի ծրագրերի խորհրդի կազմավորման պաշտոնական արարողությունը: Դեսպանը ողջունել է, որ կենտրոնի առաջին՝ «Armenistka» հետբուհական ծրագրին մասնակցելու համար
Վարդան Ղուկասյանը Գյումրիում փորձում է պահել իշխանությունը․ կալանավորված եղբոր թոռը վայր է դրել մանդատը
Գյումրու ավագանու «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ղուկասյանը՝ Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, որը կալանավորվել է երկամսյա ժամկետով ու կասկածվում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ձերբակալման օրը զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ, վայր է դրել ավագանու մանդատը։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանից։ Նա տեղեկացրեց, որ Գևորգ Ղուկասյանը ինքնաբացարկ է
Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին հենց ինքնաթիռի դռան մոտ
Մոսկվայից Երեւան քիչ առաջ վերադարձած Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին կալանավորեցին ինքնաթիռի դռան մոտից, այս մասին գրել է Նարեկ Մալյանը և տեսանյութ հրապարակել:
«Եթե ձեզ խաբել են, դուք եք մեղավոր: Եթե ձեզ հիմա էլ խաբեն, ուրեմն դուք եք ինքներդ ձեզ խաբել». Անաստաս Իսրայելյան
«Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ, արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանն անդրադառնալով կիրակի օրը Հովհաննավանքում տեղի ունեցած կեղծ պատարագին եւ դրա մասնակիցներին՝ ասաց. «Բոլորս էլ հետեւել ենք այդ իրադարձություններին: Հասարակության, հանրության, ժողովրդի կողմից, իրոք, շատ քիչ մարդ էր մասնակցում: Մեծամասնությունն իր շրջապատն էր՝ մարզպետներով, գյուղապետերով, քպականների ընտանիքների ներկայացուցիչներով: Ու այդպիսի մարդկանց ներգրավվածությունով փորձեցին ցույց տալ հանրային մեծ
«Հայաստանում, ցավոք, ահռելի ծավալի են հասնում կարծրատիպերն ու խարանը». ՄԻՊ
Հոկտեմբերի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Արդարադատության մատչելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար» խորագրով միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով։ Իր ելույթում Պաշտպանը նշել է, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրները բազմաթիվ են: «Հայաստանում, ցավոք, ահռելի ծավալի են հասնում կարծրատիպերն ու խարանը՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի, նրանց
«Հարկային արտոնությունները դարձել են ոչ միայն ներդրումների խրախուսման միջոց, այլև ռազմավարական գործիք»․ Forbes-ում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը
Հոկտեմբերի 28-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի` «Ինչպես են կառավարությունները հարկային արտոնություններով արագացնում ԱԲ-ի և գիտական հետազոտությունների (R&D) զարգացումը» վերնագրով հոդվածը: Նախարար Հայրապետյանը հոդվածում ներկայացնում է Հայաստանի տեսլականը՝ որպես փոքր, սակայն տեխնոլոգիական մեծ ներուժ ունեցող երկիր։ Նա ընդգծում է, որ պետական նպատակային քաղաքականության միջոցով հնարավոր է ձևավորել նորարարական
Սահակ Մանուկյանի «մեղքը» սոսկ այն է, որ կոնկրետ օրինակով փորձել է ուսանողներին բացատրել «վիրավորանք» և «զրպարտություն» հասկացությունների տարբերությունը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Լինելով ԵՊՀ դասախոս՝ պարտքս եմ համարում բարձրաձայնել Մայր բուհում ակադեմիական ազատության առերևույթ խախտման մասին։ Մասնավորապես, ինձ հասանելի ու վստահելի աղբյուրներից տեղեկանալով դասախոս Սահակ Մանուկյանին ԵՊՀ-ից հեռացնելու «փաստական հիմքին»՝ եկել եմ այն եզրահանգման, որ դասախոսը որևէ կերպ դուրս չի եկել «լսարանային էթիկայի» սահմաններից։ Ակնհայտ է, որ նրա «մեղքը» սոսկ այն է,
Պաշտպանը պահանջում է իրավասու պետական մարմիններից պատշաճ քննության առարկա դարձնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտման դեպքերը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անթույլատրելի է համարում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների համատարած խախտումներն ու դրանք կանխարգելելու ուղղությամբ բավարար քայլերի բացակայությունը։ Այս իրավունքները խախտվում են ամենօրյա ռեժիմով, բայց հատկապես մեծ ծավալներ ու տարածում են ստանում հանրային հնչեղություն ունեցող դեպքերով: Ընդամենը շաբաթներ առաջ հանրային հնչեղություն ունեցող դեպքերից մեկով Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակային
Արթուր Դավթյան. «Կարող էի ես հաղթել, բայց մրցավարներն այդպես որոշեցին»
«Աշխարհի առաջնությունում ես իմ ցատկը կատարեցի ամենալավ ձեւով: Եվրոպայի առաջնությունում էլ նույն կերպ էի արել: Կանգնել ու քայլ չէի արել: Բայց աշխարհի առաջնությունում ավելի մաքուր կատարեցի: Մարզիչները գոհ են արդյունքից: Ես էլ եմ գոհ, որովհետեւ արեցի առավելագույնը: Արդյունքի հետ կապված ինչ-որ չափով համաձայն եմ, որովհետեւ ֆիլիպինցին լավ կատարեց ու նրա վարժությունը 0,4-ով ավելի բարդ էր:
Ով զոմբի չի, պետք է հասկանա, որ Հայաստանը կվերանա, եթե միջոցներ չձեռնարկվեն. Մասիս համայնքի աշխատակից
Փաշինյանը բոլորիս սարքել է թուրքի բաժին
Մոսկվան կկանխի Անդրկովկասի երկրները Ռուսաստանից անջատելու՝ Արեւմուտքի փորձերը. Սերգեյ Լավրով
Արեւմուտքը փորձում է Անդրկովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներն անջատել Ռուսաստանից ՝ փոխգործակցության սեփական կառույցների ստեղծման միջոցով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի երրորդ միջազգային խորհրդաժողովի բարձր մակարդակի լիագումար նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Լավրովը վստահեցրել է, որ Մոսկվան կկանխի այդ փորձերը` գոյություն ունեցող բոլոր հնարավոր միջոցներով: «ՆԱՏՕ-ն եւ
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդը անդրադարձել են Հարավային Կովկասում խաղաղությանն ու ներկայիս պայմաններում ընձեռվող հնարավորություններին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղար Ռոբերտ Ֆլոյդի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ հանձնառությունը Պայմանագրի նպատակներին՝ ի նպաստ միջազգային անվտանգության ու կայունության ամրապնդման: Արարատ Միրզոյանը և Ռոբերտ Ֆլոյդը մտքեր են փոխանակել միջազգային գործընթացների շուրջ՝ կարևորելով շարունակական ջանքերը Կազմակերպության նպատակների համընդհանուր կյանքի կոչման ուղղությամբ։ Զրուցակիցներն
«Աշխարհի առաջնության արդյունքներից ես գոհ եմ։ Մնացածը թող գնահատեն մյուսները»․ Հակոբ Սերոբյան
Շատ ափսոս էր 18-ամյա Համլետ Մանուկյանը։ Համլետը շատ ուժեղ պոտենցիալ ունի։ Վստահ եմ։ Մեր երիտասարդների համար շատ ուրախ եմ, որոնք առաջին անգամ մասնակցեցին աշխարհի առաջնությանը։ Համլետը Եվրոպայի առաջնությունում հաղթեց, Աշխարհի գավաթում, Համաշխարհային ունիվերսիադայում հաղթեց։ Այստեղ մի փոքր վրիպում եւ 4-րդ տեղ։ Լալիս էր։ Ցանկացած երկրի համար, եթե մարզիկը մտնում է եզրափակիչ՝ ութ լավագույնների մեջ, դա արդեն մեծ հաջողություն, մեծ ուրախություն է։ Իսկ Համլետը լալիս էր։
Հայերը պետք է անվերապահորեն ընդունեն Ադրբեջանի բոլոր պայմանները՝ նշել է Ալիքբերլին
«Ադրբեջանում ոչ իրենց զավթողական նպատակներն են թաքցնում, ոչ էլ ատելությունը»
Ստամբուլի քաղաքապետի հետ կապված լրտեսության գործով կասկածյալը զրույցներ է ունեցել Արմեն Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ. թուրքական ԶԼՄ-ներ
Factor. Թուրքիայում «լրտեսության» գործի հետաքննության շրջանակում հարցաքննվել է Հուսեյն Գյունը, որը խոսել է նաև իր հեռախոսագրքում նշված այն անձանց մասին, որոնց հետ նույնականացվել է։ Գյունը, որը մեղադրվում է «քաղաքական լրտեսության» մեջ՝ հետախուզական գործակալություններին տեղեկատվություն փոխանցելու համար, ձերբակալվել է այդ թվում իր հեռախոսագրքի համար, որում ներառված են MI6-ի գործակալների, CIA-ի գործակալների, նախկին վարչապետների և նախագահների անուններ,


















































