Օրվա լրահոսը
Լոռիում երկու հիվանդանոցներ վերապրոֆիլավորվել են, մեկը շարունակում է գործել COVID-ի բուժման համար
Վանաձորի ԲԿ-ն եւ Ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում ստացող հիվանդները տեղափոխվել են Սպիտակի ԲԿ, իսկ ծանր դեպքերը տեղափոխվել են Երեւան՝ ավելի մասնագիտացված բուժհաստատություններ: Այս պահին Սպիտակի բժշկական կենտրոնում բուժում է ստանում 30 մարդ, որոնցից 20-ը գտնվում են ծանր, իսկ 10-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում:
«Բլինքենը հաստատել է, որ «կխթանի ԱՄՆ ներգրավածությունը՝ հասնելու Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծմանը»
Բլինքենը ընդգծել է իր հանձնառությունը՝ աշխատել Կոնգրեսի և պաշտպանության դեպարտամենտի հետ՝ որոշելու տարածաշրջանի և Հայաստանի անվտանգության կարիքները բավարարելու համար ԱՄՆ օժանդակության մակարդակը։
«Եթե վարչապետն ասել է «պատերի տակ վնգստացող դատավորներ», ենթադրում եմ, ինչ-որ հիմքեր ունեցել է». Դավիթ Խաչատուրյան
Լրագրողները ճշտեցին՝ ձեզ համար վիրավորական չէ՞, երբ ձեր գործընկերներին վնգստացող ն ասում՝ Դավիթ Խաչատուրյանը պատասխանեց. «Իմ հասցեին մեկը ասի, ես կպատասխանեմ»:
Շինարարության թույլտվությունը չի համապատասխանել սահմանված կարգին. Մարտունի համայնքում հայտնաբերված խախտման հիմքով ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է գլխավոր դատախազություն
3-րդ ռիսկայնության աստիճանի օբյեկտի նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է առանց նախագծի փորձաքննության դրական եզրակացության
«Միշտ պատրաստ եմ եղել աջակցել եւ ոչ միայն ես»․ Ջհանգիրյանը՝ «Հոկտեմբերի 27-ի»-ի գործի մասին
Բայց այդ աջակցությունը չի կարող լինել վկայի կարգավիճակով տրվող ցուցմունք
ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ. Աննա Նաղդալյան
Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար:
Իշխանությունը խախտել է ընդդիմության հետ ԲԴԽ անդամի թեկնածության հարցում դեռ մեկ տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը. Տարոն Սիմոնյան
«Լուսավոր Հայաստանը» նույնպես չի մասնակցի ԲԴԽ անդամի հարցի քննարկմանը և ընտրությանը
Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ. «Մեդիա Պաշտպան»
Այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին։
Ինչո՞ւ է լռում Վաղարշակ Հարությունյանը
«Մենք խոսում ենք տեղակալների մասին, սակայն նույնը, որոշ վերապահումներով, կարելի է ասել նաեւ պաշտպանության նախարարի մասին, ով արդեն 2 ամիս է՝ նախարար է, սակայն անհաղորդ է իր ոլորտում տեղի ունեցող գործընթացներին եւ առ այս պահը չի ձեւակերպել իր առաջնահերթությունների եւ քայլերի մասին»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Վտանգվել է ՀՀ պետական սահմանների անվտանգությունը. սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով․ ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին և այլ կառույցների ղեկավարներին
Նամակներում նշված է Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո
Առաջին անգամ իրականացվել է հանքարդյունաբերության ոլորտի համալիր և ընդգրկուն ուսումնասիրություն. ՏՄՊՊՀ-ն հրապարակել է արդյունքները
Ուսումնասիրության նպատակն է աջակցել ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց լուծմանը և առողջ մրցակցային միջավայր ստեղծելուն
«Ես քաղաքական մարդ չեմ»․ Ջհանգիրյանը չմեկնաբանեց Վարդազարյանի «մարտակոչը» դատավորներին
Եթե ձեր հիշատակած հիմքով կարգապահական վարույթ հարուցվի եւ ԲԴԽ-ն այն քննարկի, ես իմ տեսակետն, իհարկե, կարտահայտեմ
Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված տարածքներից
Տեղափոխման արդյունքում կունենանք տարեկան 8մլն 40 հազար ՀՀ դրամի խնայողություն:
Արտակ Բեգլարյանը հետաքրքրվել է գերիների վերադարձի ու անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ ԿԽՄԿ ջանքերից
Նա շեշտադրել է Ադրբեջանի վրա միջազգային հանրության բազմակողմանի, ակտիվ ու գործնական ճնշման հրամայականը՝ հաշվի առնելով այդ երկրի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները նույնիսկ պատերազմական գործողությունների ավարտից հետո:
Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման համար պայքարող հայ ժողովրդի, Արցախի խորհրդանիշ. Արայիկ Հարությունյան
Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ լինեք:
Ադրբեջանական պատմական կեղծարարությունը Ֆիլատելիայում
Քաղաքակիրթ աշխարհի ամբողջ պատմության ընթացքում տարբեր կայսրություններ, պետություններ են ստեղծվել, որոնցից շատերը նույնիսկ իրենց հարուստ եւ հզոր անցյալով կործանվել եւ անհետացել են քարտեզների վրայից։ Եղել են պետություններ եւ ազգեր, որոնց իրավահաջորդներն այսօր էլ ինքնիշխան պետություններ եւ ժողովուրդներ են։ Քիչ չեն նաեւ ժողովուրդներ եւ պետություններ, որոնք առաջացել են տասնամյակներ առաջ աշխարհաքաղաքական տարաբնույթ իրողությունների արդյունքում։ Սովորաբար նման
ԲՀԿ-ն չի մասնակցի ԲԴԽ անդամի հարցի քննարկմանը և քվեարկությանը. Իվետա Տոնոյան
Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է, որ խորհրդարանը կեղծ օրակարգով հարցեր է բերել քննարկման:
Հայտնի են Հայաստանի գրողների միության նախագահության ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրները
Ավետիք Իսահակյանի անվան մրցանակ (պոեզիա)՝ Հենրիկ Էդոյանին «Էլեգիկ մտորումներ» գրքի համար,
Հանրապետության 9 մարզերի 101 դպրոցներում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության հետևանքով
Մշակվել է դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր
Արցախում անվտանգության հետ առնչվող բոլոր հարցերը համակարգող պաշտոնյան՝ ԱԽ քարտուղարը չի մասնակցում հանդիպմանը. Տիգրան Աբրահամյան
Սրանք միայն մի ուղղությամբ են մտածում՝ ինչպես երկարացնեն իրենց իշխանությունը՝ մեր երկրի ազգային շահերը ոտնահարելու և Հայաստանին ու Արցախին առավելագույն վնաս պատճառելու գնով։
Հարկատուների ցանկում «Արմենիա» օդանավակայանը սրընթաց վայրէջք է կատարել, «Լիդիան Արմենիան»՝ բարձրացել
2020 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է ծխախոտի արտադրությամբ զբաղվող «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ» ընկերությունը: Անցյալ տարի այս ընկերությունը վճարել է 50 միլիարդ 671 միլիոն 32 հազար դրամ հարկ: 2019-ին «ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ»-ն նույնպես առաջին տեղում է եղել, բայց վճարել է մոտ 7 միլիարդով ավելի հարկ՝ 57 միլիարդ 49 միլիոն 477 հազար դրամ: Հարկատուների ցանկը հրապարակել է
«Կառավարությունը փոխանակ մեր գերի տղերքին բերի, հրատապ կարգով կալանքի, դատարանների օրենքի նախագիծ է անցկացնում». բողոքի ցույց
Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Արսեն Բաբայանն ասաց՝ դա կարելի է համարել շարժման հաղթանակը, որ Նիկոլ Փաշինյանը նման բան հայտարարեց: Ու շեշտեց՝ այդ ընտրությունները պետք է կայանան առանց Նիկոլ Փաշինյանի:
Դատախազները չեն հեռացվի սահմանադրական կարգի տապալման գործով վարույթից. դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Դատախազներ Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կշարունակեն պաշտպանել մեղադրանքը
Ստեփանակերտում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Արթուր Ապրեսյանի դին
Նշենք՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Արթուր Ապրեսյանն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։
Ինչու հրադադարից հետո հայկական կողմը զինվորներին դուրս չի բերել թշնամուն հանձնված տարածքներից
«Թուրան» ծրագրի իրականացումը ԼՂ պատմական տարածքների 70 տոկոսը թշնամուն օտարելուց հետո դառնալու է հայ ժողովրդի համար երկրորդ աղետը Որքան էլ գործող իշխանությունները մոլորեցրին հասարակությանը, բայց ակնհայտ էր, որ հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի լիդերների միջեւ քննարկման առարկան համարվում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի 9-րդ կետի դրույթները: Այսինքն՝ շրջափակված հաղորդակցության ճանապարհների բացումը: Քննարկմամբ կողմերը
«Մեր հարեւանությամբ այնպիսի՜ դղյակներ կան, որ մեր տունը գոմի է նման»․ Գագիկ Ջհանգիրյան
Աշխատանքի եմ անցել որպես արդարադատության նախարարության վարչության պետ, եւ այդ ժամանակ տունն արդեն կառուցված է եղել:
ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը ԱՄՆ առաջին տիկինը կրում էր «Մարգարյան» բրենդի հագուստ
Գիտեի՞ք, որ երդմնակալության արարողությանը ԱՄՆ առաջին տիկին դ-ր Ջիլ Բայդենը կրում էր «Մարգարյան» բրենդի հագուստ, որը խորհրդանշում է վստահություն, հուսալիություն ու կայունություն։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
Բյուրականի աստղադիտարանում դեմ են ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի առաջարկին՝ աստղադիտարանը հանել ՀՀ ԳԱԱ կազմից՝ տալով նրան հիմնադրամի կարգավիճակ
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԿՏԻՎԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ Այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) կոլեկտիվի ընդհանուր ժողով, որի օրակարգում դրված էր աստղադիտարանի՝ ՀՀ ԳԱԱ կազմում մնալու հարցը։ Ժողովին առցանց ներկա էին նաև ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնակատար Արսեն Հախումյանը։ Նման օրակարգի պատճառը
«Հայրենիքից հեռացած ստեղծագործողը երբ լքում է իր հողը, էդ հողից սնունդ չի ստանում»
Մանսուրյանական այս խոսքերը կոմպոզիտորի համար դաս են եղել Հոլանդաբնակ կոմպոզիտոր Արթուր Նիկողոսյանի (Կոնս) վերջին տարիների ստեղծագործությունները, ավելի ճիշտ՝ երգերը, սոուլ-փոփ ժանրում են, որոնց կատարմամբ հանդես են եկել շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչներ Շուշան Պետրոսյանը, Լիաննան, Արմինկան, Արման Էլբերտը, Մայքլ Քոթանջյանը եւ մյուսները։ Եթե չենք սխալվում, նրա վերջին երգը՝ «Մամ», Սոնա Շահգելդյանի հիանալի կատարմամբ, կոմպոզիտորը թեեւ նվիրել էր


















































