Օրվա լրահոսը

«Նոր քաղաքական ուժը գործնական քայլեր չի կատարել, եւ դատական համակարգը մնացել է հնի ժառանգորդ»․ Գագիկ Ջհանգիրյան

ՀՀ-ում հաստատված է «դատարանների նախարարություն»՝ «բուրգ», որը վերից վար խիստ ենթակայություն է ենթադրում

Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այլև ընդգծեց, որ դրանք պետք է անպատիժ չմնան. ԱԳՆ մամուլի խոսնակ

Արցախի ժողովրդի անվտանգության, մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության խնդիրները պատշաճ կերպով արտացոլվել են բանաձևում: Էական է նաև, որ Եվրախորհրդարանը հանդես եկավ առանց որևէ խոչընդոտների Արցախ հումանիտար աջակցություն ցուցաբերելու դիրքերից:

«Տարիքային դրույթները կիրառելի չեն գիտնական-անդամի համար»․ Վարդանյանը՝ Ջհանգիրյանի թեկնածության մասին

Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը հստակ նշում է, որ ԱԺ կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար նախատեսված որեւէ սահմանափակում

Մենք կշարունակենք աջակցել Հայաստանի վերականգնմանը առաջիկա տարիների ընթացքում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Մենք դատապարտում ենք հակամարտության հետ առնչվող վայրագության դեպքերը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Հայաստանին պետք է ազգային իշխանություն, ազգային նպատակներ եւ տեսլականներ»

Հարցազրույց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Սերգո Երիցյանի հետ: – Պարոն Երիցյան, տարեվերջը լի էր դրամատիկ իրադարձություններով մեր երկրի համար, Արցախում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որտեղ գրանցվեց ծանր պարտություն եւ հիմա էլ մենք քաղում ենք դրա հետեւանքները։ Ձեր գնահատմամբ՝ հնարավո՞ր էր խուսափել պատերազմից, անխուսափելի՞ էր պարտությունը։ – Անշուշտ, հնարավոր էր, մենք

«Որպեսզի մեր գործողությունները լինեն համադրված». Անվտանգության խորհրդի ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ վարչապետի և Արցախի նախագահի գլխավորությամբ

Նիկոլ Փաշինյանը կարևորել է խորհրդակցությանն Արցախի Հանրապետության նախագահի մասնակցությունը՝ տեղեկատվության փոխանակման, մարտավարական և ռազմավարական առումով հետագա անելիքների պլանավորման համատեքստում:

Ակնկալում եմ, որ մեր համագործակցությունն առաջ կմղի հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունները. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին

Համոզված եմ, որ առաջիկա տարիներին անելու եք հնարավորը՝ հետագա առաջընթաց և տպավորիչ ձեռքբերումներ ապահովելու Ձեր երկրի համար

«Ախպե՛ր, իմ երկրում ազատ տեղաշարժի իրավունք չունե՞մ». միջադեպ՝ ոստիկանների և ԱԺ դիմաց ամոթի պատ կազմած ցուցարարների միջև

Ցուցարարները հայտարարեցին՝ փողոցից տուն չեն գնալու. փողոցն իրենց վերջին խրամատն է:

Պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը. Սենոր Հասրաթյան

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը Համառոտ պատմական ակնարկ բոլոր նրանց համար, ովքեր անտեղյակ են Շուշիի պատմությանը: Շուշին ստեղծվել է Մեծ Հայքի 10-րդ՝ Արցախի նահանգի Վարանդա գավառում և որպես պաշտպանական ամրություն ծառայել տեղի հայ բնակչությանը: Այն հետագայում պարսպապատվելով՝ դարձել է Վարանդայի մելիքության նշանավոր բերդերից մեկը: Ուշ միջնադարում Շուշին հիշատակվում է տարբեր

Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2274 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:

Կրեմլում չեն կողմնորոշվում՝ Ադրբեջանը «մի մեծ թուրքական բենզալցակայա՞ն» է, թե՞ Թուրքիայի հետ՝ սպառնալիք

Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ն ՀՀ-ին անուղղակի մեղադրեց պատերազմը հրահրելու մեջ՝ անտեսելով Ադրբեջանի քսանամյա ռազմատենչ քաղաքականությունը Անցյալ տարվա ամփոփմանը նվիրված մամլո ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները տարատեսակ մեկնաբանությունների առիթ հանդիսացան: Մոսկվան արդեն մի քանի անգամ, տարբեր առիթներով, շեշտում է, թե նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված, հետեւաբար, դա ապագայում քննարկվելիք հարց է։

«Միակ իրը, որը մնացել է, կոտրված օրորոցն է». ինչի է վերածվել Փարաջանովի տունը Թբիլիսիում. «Հայկական ժամանակ»

Փարաջանովի հայտնիության ու հարյուրավոր այցելուների փաստն էլ վրացի ընտանիքին գաղափար է տվել ստեղծելու իրենց ընտանեկան բիզնեսը։ Նրանք հյուրատունը հենց Փարաջանովի անունով էլ կոչել են։

«Սումգայիթ» կտավը, որ ձեր քիմքով չեկավ և թանգարանի այլ աշխատանքների հետ մնաց իրենց, կարելի է պատկերացնել՝ ինչ հաճույքով են ոչնչացրել. Արամ Իսաբեկյան

Ասաց՝ մենք հաղթել ենք, պարտվողական թեմաներն այնքան էլ մեր սրտով չեն. պատմությունը կրկնվում է, մենք շատ դժվար ենք դասեր քաղում

«Սրբազանի՝ Արցախի թեմակալ առաջնորդի հանգամանքից այլ պաշտոնի կոչվելը պայմանավորված էր միմիայն նրա առողջական վիճակով»

Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իր նոր հանգամանքում, վստահ եմ, դեռ շատ օգտակար ծառայություններ պիտի մատուցի մեր Սուրբ Եկեղեցուն և ժողովրդին։

Արկադի Տեր-Թադեւոսյան. «Հայերից եմ միշտ լսում վատ բան Շուշիի մասին». «Հրապարակ»

Թիֆլիս, Բաքու ու Շուշի, որը միշտ եղել է հայկական քաղաք, ու որտեղ միշտ հայեր են ապրել․․․

«Բաժանում, վերաձևակերպում են բիզնեսները. քրեաօլիգարխիկ համակարգի նախկին գեներալները թաքցնում են հարկերը». Մովսես Արիստակեսյան. «Ժամանակ»

«Կարծում էի՝ 1000 խոշորների մեջ պետք է լինեն գործարաններ, որոնք իրենց վերջնական արտադրանքն են ստեղծում և ոչ թե մեր հարստությունն են արտահանում դուրս»

Հայաստանում շինարարության ծավալները նվազել են. «Ժողովուրդ»

Պետական բյուջեի միջոցներով իրականացվող շինարարության ծավալները 9.7 տոկոսով ավելացել են

Հայ ժողովրդի նկատմամբ թշնամանքի քարոզն ունի խորքային արմատներ. պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործիչների խոսքերը հայերի մասին. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Սրանք 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում Ադրբեջանի մշակութային ու սպորտի գործիչների խոսքեր են հայերի մասին. 1) «Ղարաբաղը կմաքրվի հայկական ֆաշիզմի սատանայական տականքից: Այդ հայ ֆաշիստները զուրկ են պատվից և տեղին են ոչնչացվում», – Ադրբեջանի ժողովրդական արտիստ, 2) «Հայերը ցեղ են, էթնոս, որն ոչնչացնում է ինքն իրեն: Շատ

ԿԳՄՍՆ-ի նախագծերով՝ ուսման վարձի փոխհատուցում ստացողների խումբն ընդլայնվել է. «Հայաստանի Հանրապետություն»

Ռազմագործողություններին մասնակցածների ուսման վարձը կփոխհատուցվի

Այս պահին 8 կուսակցության հիմնադիր համագումարի վերաբերյալ տեղեկություն կա. բոլորի հիմնադիր համագումարներն էլ նախատեսվում են հունվարի վերջին կամ փետրվարին. «Հայկական ժամանակ»

Այս պահին արձանագրենք, որ ընտրված անունների մասով բավական հետաքրքիր պատկեր է՝ «Արդար Հայաստան», «Իմ Հայաստան», «Իրավական պետություն», «Միացյալ քրիստոնյա Հայաստան», «Օրրան», «Բարոյական արժեքներ», «Կայունություն», «Ժողովրդավարական համախմբում»:

Շուշիի «կարգավիճակը»

«Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի՝ Շուշիի ազատագրման 26-րդ տարեդարձն է, եւ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով. մեծ խորհրդանիշ կա նրանում, որ Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության դե յուրե հաղթանակը պետք է արձանագրվի հենց այսօր՝ Շուշիի ազատագրման տարեդարձի օրը», – 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարել

«Երկրի, տնտեսության վիճակը, զոհերը, անորոշ ապագան աչքի առաջ ունենալով՝ ես որոշեցի այս քայլին գնալ». Աշոտ Հարությունյան. «Հրապարակ»

Երեկ, ինչպես տեղեկացանք, դիմումը գրել է, հանձնել կաբինետն ու ավտոմեքենայի ծառայողական համարները եւ առանց պետի հետ իր ազատման հարցը քննարկելու՝ դուրս եկել աշխատանքից։

«Գտնում եմ, որ կկարողանամ իմ շուրջ հավաքել համակիրների». Հայկ Դեմոյանը կուսակցություն է հիմնում. «Ժողովուրդ»

Սա բովանդակային եւ ինքնության առումով կլինի լրիվ նոր քաղաքական ուժ: Սա նոր քաղաքական մշակույթ ստեղծելու հայտ է, բայց առաջին առաքելությունը, որ պետք է իրականացնի նման ուժը, հանդիսանալու է երրորդ ուժ՝ իր նոր ծրագրով, երկիրը կարգավորելու նոր ճանապարհային քարտեզով եւ, ամենակարեւորը, քաղաքական մշակույթով:

Գնահատական չի տրվել Շահնազարյանների ընտանիքի կողմից կատարված հանցագործություններին, իսկ ինչ վերաբերել է Ռաֆիկ և Ռուբեն Հայրապետյաններին, արվել է անհնարինը. ՀԺ

«Դատարանը արձանագրեց, որ այս հոդվածներով հիմնավոր կասկածը բացակայում է: Այն պայմաններում, երբ հիմնավոր կասկածը բացակայում է, չի կարող խոսք լինել մեղադրանքի մասին: Այնուամենայնիվ, վարույթ իրականացնող մարմինը շարունակում է այս քաղաքական պատվերի իրականացումը»,- նշեց պաշտպանը:

Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

ԿԳՄՍ նախարարությունը 10-րդ անգամ մերժել է Ալպինիզմի ֆեդերացիայի դիմումը

Ալպինիզմի և Լեռնային Տուրիզմի Հայկական ֆեդերացիան այս տարի նշում է իր հիմնադրման 10 տարին: Այդ կապակցությամբ ֆեդերացիան հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Դե ինչ, 2021թ.-ը մեզ համար հոբելյանական է՝ լրացավ ֆեդերացիայի 10 տարին, և ինչպես ամեն տարի այս տարի ևս դիմեցինք ԿԳՄՍ նախարարություն, խնդրելով մեզ օգնել լեռնագնացությունը ՀՀ-ում զարգացնելու, տարածելու և ամրապնդելու համար: Կարծում էինք,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031