Օրվա լրահոսը
Բարեփոխումների առանցքային փուլերից է ներքին գործերի նախարարության կազմավորումը. «Հայաստանի Հանրապետություն»
2020 թվականին կառավարությունը հաստատեց Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Այն նպատակաուղղված է ոստիկանների կողմից մասնագիտական խնդիրների կատարման որակի եւ արդյունավետության բարձրացմանը: Դրա համատեքստում արդեն սկսվել են պարեկային նոր ոստիկանության ձեւավորման աշխատանքները, որի շրջանակներում օրենքով սահմանված ընթացակարգով ընտրվելու են բարձ մասնագիտական որակներով պարեկներ, որոնք ստանալու են բարձր աշխատավարձեր: Բարեփոխումների առանցքային փուլերից
Նիկոլ Փաշինյանը փորձելու է ընտրություններում կրած պարտությունը քաղաքացիներին վաճառել՝ որպես լավ կյանքի գրավական․ «168 ժամ»
Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ընտրություններն անցկացնել այնպիսի միջավայրում, որում պատերազմի մասին հարցադրումները գոնե պակաս արդիական կլինեն, և ինքը կկարողանա խոսել ապագայի մասին։ Հենց այդ նպատակով այսօր հետևողականորեն կատարվում է հայ հասարակության հոգեբանության, էլեկտորալ միջավայրի ադրբեջանացում։ Մարդկանց գիտակցության մեջ ներմուծվում են պատերազմում պարտության «արդարացիության», Ադրբեջանին հանձնված հողերի «ադրբեջանական պատկանելության» մասին թեզեր։ Ամեն ինչ արվում է հասարակությանը
Ինչպես դիմագրավել ճանապարհների «ապաշրջափակման» սպառնալիքներին․ «Ազգ»
Ադրբեջանում գտնվող մեր գերիների հետ վերադարձը ձախողելը մոռացության տալու նպատակով Նիկոլ Փաշինյանին սպասարկող պետական քարոզչամեքենան գովերգում է հունվարի 11-ին Մոսկվայում նրա ստորագրած «ճանապարհների ապաշրջափակման» հայտարարությունր, ջանալով ապացուցել անապացուցելին՝ ներկայացնել այն որպես Հայաստանի տնտեսական զարգացմանը նպաստող լուրջ քայլ: Վերոնշյալը մեր տնտեսական անվտանգության սպառնալիքներն են, որոնց պետք է կարողանանք դիմագրավել: Ինչպե՞ս: 1. Ամենակարճ ժամկետներում կառուցել Գորիս-Կապան ճանապարհի
Դավիթ Շահնազարյան․ «Նագիևը չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները»․ «168 ժամ»
Հունվարի 20-ին Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Դավիթ Շահնազարյանը հրապարակել էր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների իրական թիվը և լիբանանահայ Մարալ Նաջարյանի գտնվելու վայրը: Պարզվում է՝ սա լուրջ աղմուկ է բարձրացրել Ադրբեջանում: Ռուսական հատուկ ծառայություններին մոտ կանգնած 168.am-ի աղբյուրը մեզ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահ
«Գալ տարի Շուշիի մեջ»․ «Ազգ»
Հրեաները 2000 տարի իրենց տոն օրերին միմյանց մաղթում էին՝ «Հաջորդ տարի Երուսաղեմում»: Ի վերջո, 1948 թ.-ին նրանք ստեղծեցին իրենց պետությունը գերազանցապես պաղեստինցիներով բնակեցված տարածքի փոքր մասի վրա, սակայն չհասան Երուսաղեմին, Հին Երուսաղեմին: Եվ միայն 19 տարի հետո, 1967-ի Յոմ Քիփուրի տոնական օրերին, նրանց հաջողվեց նվաճել նաեւ Երուսաղեմը, որը հռչակեցին իրենց մայրաքաղաք: 1965 թ.-ին, Մեծ եղեռնի
Այդ պատասխանատուներից ոչ մեկը համարձակություն չունե՞ր հուշելու, որ Շուշին Արցախի հայկականության առանցքն է. Աշոտ Ղուլյան
Արդարացիորեն չի հանգստանում Շուշիի պատկանելության շուրջ ծավալվող դիսկուրսը: Ղարաբաղյան շարժման առաջնորդներից մեկն այսօր ինձ հետ հեռախոսազրույցում չէր կարողանում թաքցնել իր ցասումը և դժգոհում էր, թե ինչու որևէ մեկը չի պատասխանում այդ սխալ մեկնաբանություններին:
Վահե Հակոբյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում
Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հետապնդումները շարունակվում են։ Առկա է տեղեկատվություն առ այն, որ իրավապահներն անհրաժեշտ հրահանգներ են ստացել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում եւ զրկել նրան ազատությունից։ Իշխանությունները պլանավորում են Վահե Հակոբյանի դեմ «իրավական» գործընթացը սկսել ոչ միայն թիրախավորելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը,այլ նաեւ նման ձեւով կասեցնել Վ. Հակոբյանի քաղաքականության մեջ լինելը։ Իրավապահները
Ինչո՞ւ էր Հենրիկ Քոչինյանը Ռոբերտ Քոչարյանի հետ գնացել Քի Վեսթ և մասնակցել ԼՂ բանակցություններին. «Ա1+»
Անկախ Հայաստանի տրանսպորտի և կապի առաջին նախարար Հենրիկ Քոչինյանը 2001թ․ ՀՀ նախկին նախարար Ռոբերտ Քոչարյանի և արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ մեկնել է Քի Վեսթ և մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հ․Քոչինյանը ՏԿ նախարար է եղել 1990-1998թթ․ հետո նշանակվել է Լոռու մարզպետ։ Երբ Քի Վեսթ էր գնացել, մարզպետ էր։ Հ․Քոչինյանը նախ կատակում է, թե գնացել
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ
Անցած գիշերվա նման ցուրտ գիշեր վերջին անգամ եղել է երեք տարի առաջ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը: Սառնամանիքների առաջացման գլխավոր օդերեւութաբանական պատճառը Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքն է, այնուհետեւ զարգացած անտիցիկլոնի կենտրոնի առաջացումը ՀՀ տարածքում։ Հանրապետությունում հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է. Աշոցքում՝ -29.1°C Ապարան լճային՝ -25.2°C
Human Rights Watch. ՀՀ-ի օրենսդրությունը արդյունավետորեն չի պաշտպանում ընտանեկան բռնության զոհերին. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Վերջերս հրապարակվեց HRW-ի տարեկան զեկույցը, ուր Հայաստանին վերաբերող հատվածում կառույցն անդրադարձավ 2020թ. զարգացումներին: Այս առիթով Ամերիկայի Ձայնը զրուցել է HRW-ի Եվրոպայի և Եվրասիայի գծով տնօրեն Ռեյչել Դենբերի հետ Անցած տարվա ընթացքում Հայաստանի ամենակարևոր իրադարձությունները կապված էին Covid-19 համաճարակի ու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հետ, նշում է HRW իրավապաշտպան կազմակերպությունը վերջերս լույս տեսած
Արա Այվազյանը Վրաստանում է. Նա «ոչ ֆորմալ» հանդիպում է ունեցել վրաց գործընկերոջ հետ
Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ
Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբը դիմել է Լառնագայի քաղաքապետարան
Կիպրոսի Հայ Դատի Յանձնախումբը, նկատի ունենալով, որ Լառնագա քաղաքին փողոցներէն մէկը, կը կրէ BOZ KURT (Grey Wolves) անունը, դիմեց Լառնագայի քաղաքապետարան
Շամլուղցիները շարունակում են սպասել դրական պատասխանի. «Դա՞ է առաջարկում ղեկավարությունը, սպասենք՝ մինչեւ շենքը փլուզվի՞…». (Ֆոտոշարք)
Օրերս Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչները հերթական բաց նամակով դիմեցին պատկան մարմիններին, ներկայացնելով, որ շենքը կանգնած է փլուզման եզրին: Բնակիչների խոսքով՝ դեկտեմբերի վերջից սկսվել է շենքի առանձին hատվածների փլուզումը: Շենքի ճակատային մասի փոքր պատշգամբների հատակային մասից պոկվում են քարի կտորներ: Փլուզումը լուրջ վտանգ է ներկայացնում թե՛ բնակիչների կյանքի եւ անվտանգության համար,
Շիրակը նոր փոխմարզպետ կունենա. հայտնի է նրա անձը
Aravot.am-ի տեղեկություններով, մոտ օրերս Շիրակի մարզում փոխմարզպետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանի թիմակից Դավիթ Սեխլեյանը։ Նա Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցում էր «Իմ քայլ»-ը դաշինքի կողմից։ Դավիթ Սեխլեյանը մասնագիտությամբ տնտեսագետ է, Փանիկ համայնքի բնակիչ է, երկար տարիներ աշխատել է ֆինանսաբանկային ոլորտում, բավական բարձր պաշտոններ զբաղեցրել տարբեր բանկերում՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ Արթիկում։ Փանիկում հիմնել է ֆերմերային տնտեսություն ու վերջին
Մեկնարկել են շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության տղամարդկանց եւ կանանց մրցաշարերը
Մեկնարկել են շախմատի տղամարդկանց 81-րդ (չորս գրոսմայստեր) եւ կանանց 76-րդ առաջնությունների առաջին խմբերի մրցաշարերը: Տղամարդկանց պայքարին մասնակցում է 14, կանանց մրցաշարին՝ 10 շախմատիստ: Այսօր կայացել են առաջին տուրի հանդիպումները: Տղամարդկանց պայքարում հաղթանակով մեկնարկել է հինգ շախմատիստ, կանանց մրցաշարում հաջողության հասել են չորսը: Վաղը կկայանա երկրորդ տուրը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ սահմանների որոշման ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը
Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ մի
Օնիկ Գասպարյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին և դեսպանության ռազմական կցորդին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, նախանշվել են համագործակցության հետագա ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն
Արցախ է վերադարձել 50,521 մարդ. ՌԴ ՊՆ
Հունվարի 22-ի դրությամբ Արցախ է վերադարձել 50,521 տեղահանված: Այս մասին ասվում է ռուս խաղաղապահների տելեգրամյան ալիքում տարածած հաղորդագրության մեջ: Բացի այդ, նշվում է, որ ապահովվել է Ադրբեջանի զինված ուժերի մեկ ավտոշարասյան անվտանգ անցումը Լաչինի միջանցքով Մինքենդ շրջան և այնտեղից վերադարձը: Հունվարի 19-ին ռուս խաղաղապահներն օգնություն են ցուցաբերել ադրբեջանական բեռնատարների շարասյանը, որը շինանյութ էր տեղափոխում Կարմիր
«Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը չի արտացոլում ճշմարտությունը». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
2021 թվականի հունվարի 22-ին Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված նիստում ՀՀ Ազգային ժողովում պատգամավորների կողմից հնչեցված ելույթների և հարցադրումների առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է. Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին ուղղված հարցադրման ժամանակ, հղում կատարելով Հանձնաժողովին, ներկայացրել է տեղեկություններ՝ վերագրելով դրանք Հանձնաժողովին։ Մասնավորապես՝
Արցախից Լիլիթն ու Յեմենից Մոհամմեդը Դիլիջանում հյուրատուն են հիմնել և նոր կյանք սկսել. (Ֆոտոշարք, տեսանյութ)
Չնայած հայրենի տան կորստին Լիլիթը պնդում է, որ իրավունք չունեն ընկճվելու, ու ինքն էլ Արցախի իրենց այգուց կարևոր բույսերի սերմերն իր հետ բերել է Դիլիջան
«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում կատարվել են փոփոխություններ
«Կամուրջ» ծրագրի մեկնարկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը։ Մասնավորապես. ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու
Եվրախորհրդարանը Դեմիրթաշին անհապաղ ազատ արձակելու պահանջով բանաձև է ընդունել. Ermenihaber.am
Եվրախորհրդարանում «Մարդու իրավունքները Թուրքիայում, Դեմիրթաշի և այլ քաղբանտարկյալների վիճակը» խորագրով հատուկ նիստ է կազմակերպվել։ Նիստում ելույթ է ունեցել Հավասարության հարցերով եվրահանձնակատար Հելենա Դալին, ով ընդգծել է, որ ԵՄ-ն պարբերաբար բարձրաձայնել է իր մտահոգությունները Թուրքիայում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, իսկ համապատասխան առաջարկները ներկայացվել են Եվրոպական հանձնաժողովի՝ Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում։ Դալին հիշեցրել է, որ Թուրքիայի Սահմանադրական
Ինչու է «Հայփոստը» բարձրացրել առաքման ծառայությունների գները
Քաղաքացիները մտահոգություն են հայտնում, որ առաքման ծառայությունների գների բարձրացումը կհարվածի ՓՄՁ ոլորտին
Փետրվարի 1-ից Վրաստանը վերականգնում է կանոնավոր չվերթները. «Ալիք մեդիա»
«Ալիք մեդիա». Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի խոսքով՝ փետրվարի 1-ից Վրաստանում կվերականգնվեն կանոնավոր չվերթները: «Փետրվարի 1-ից մենք կվերացնենք կանոնավոր չվերթների սահմանափակումները: Սա նշանակում է, որ մինչ օրս Վրաստանում գործող բոլոր ավիաընկերությունները, կամ նույնիսկ նոր ավիաընկերությունները, որոնք ցանկանում են մուտք գործել Վրաստան, կկարողանան ժամանակավոր չվերթներ պլանավորել և իրականացնել որոշակի հաճախականությամբ», — հայտարարել է
«Իմ քայլը» Գագիկ Ջհանգիրյանին ու Դավիթ Խաչատուրյանին ընտրեց ԲԴԽ անդամների պաշտոնում
Քվեարկությանը մասնակցել է միայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը
Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել. Արցախի ԱԳՆ
Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանությունը «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շուրջ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունման վերաբերյալ Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում։ Կիսում ենք Եվրախորհրդարանի գնահատականները՝
«Շուշին, իհարկե, հայկական է». Արարատ Միրզոյան
Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ԱԺ-ում ԲԴԽ անդամի թեկնածուի հարցով փակ, գաղտնի քվեարկության մասնակցեց: Քվեարկությունից հետո, երբ լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին, ԱԺ նախագահն այդ հարցերը թողեց անպատասխան: Միայն հարցին՝ Շուշին հայկակա՞ն եք համարում՝ Արարատ Միրիզոյանը պատասխանեց. «Իհարկե, այո»: Այդ դեպքում թե ինչո՞ւ վարչապետը ԱԺ ամբիոնից Շուշիի հայկականության հարցը կասկածի տակ դրեց, Միրզոյանը որեւէ կերպ չարձագանքեց՝
Ճապոնիայի կառավարությունը հերքել է օլիմպիական խաղերը չեղարկելու մասին տարածված լուրը
«Լուրերի որոշ թողարկումներում պնդումներ կան, թե Ճապոնիայի կառավարությունը մասնավոր կարգով եկել է եզրակացության, թե անհրաժեշտ է չեղարկել ամառային օլիմպիական խաղերը եւ պարալիմպիկ խաղերը: Դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը: Մենք օլիմպիական խաղերը կազմակերպելու համար կձեռնարկենք կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ անվտանգության անհրաժեշտ բոլոր միջոցները»,-հրապարակվել է կազմկոմիտեի պաշտոնական կայքում: Իր հերթին Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղարի տեղակալ Մանաբու Սակաին
«Իյա, Անդրանի՞կ, դու էլ ես հարց տալի՞ս»․ Գագիկ Ջհանգիրյանի հումորներն ԱԺ ամբիոնից
Պարոն Իգիթյան, դուք երեւի ինձ վաղուց չէիք տեսել, ինձ էիք նայում, ելույթս չէիք լսում
Ոչ միայն բժիշկ-գինեկոլոգ, այլ հոգեբան. անհրաժեշտ է, որ հղի կանայք այցելեն նաև հոգեբանի
Հոգեբան Աննա Բադալյանը աշխատում է հղիների հետ և փաստում՝ բուժկենտրոններ կան, որտեղ հղի կինը, երբ գալիս է նախածննդյան գրանցման, պարտադիր պայման է հոգեբանի հետ հանդիպումը, նաև առաջարկում են հայրիկների հետ գալ հանդիպման:


















































