Օրվա լրահոսը

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Գորիսում և Մեղրիում մառախուղ է

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-39-րդ կմ-երին, Գեղարքունիքի մարզի բոլոր ճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բացահայտ ագրեսիայի ցուցադրումն անսպասելի չէր, հաշվի առնելով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել Արցախում գործած հանցագործությունների համար. «Հայաստանի Հանրապետություն»

Ավելին, տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական զինատեսակների նկատմամբ եւ Թուրքիայի հետ համագործակցության մասով։

Աճուրդի դրված պետական գույքերի համար՝ այդ թվում «Գոլդեն Փելես» հյուրանոցի, դեռեւս գնորդներ չեն հայտնվել, բայց հետաքրքրվողներ կան. «Հայկական ժամանակ»

Կոմիտեն գործարար շրջանակներից արձագանքներ է ստացել, որի հիման վրա աճուրդի կարգում նախատեսում են որոշակի մեղմացումներ իրականացնել, որպեսզի գույքը գնելն ավելի գրավիչ դառնա. «Ըստ դրա արդեն նորից կհայտարարվեն մրցույթներ, աճուրդներ»։

Փաշինյանը կարող էր ստորագրել փաստաթուղթը ու հեռանալ՝ հրաժարվելով Ալիեւի հետ ճաշին մասնակցությունից. «168 ժամ»

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը հաց է կիսել այն երկրի ղեկավարի հետ, ով ավելի քան 5000 հայորդիների սպանությունից հետո, այսօր էլ հարյուրից ավելի հայ գերիների ոչ միայն հացից է զրկում, այլ ամենայն մարդկայինից։

38 տարի անց կրկին հայտնվելով Շուշիում՝ Ալիեւը պահը բաց չթողեց արցախցիներին «երկաթե» բռունցքի մասին հիշեցնելու համար. «Հայաստանի Հանրապետություն»

Արցախի պաշտպանության բանակի առկայության անհրաժեշտությունը քննարկման ենթակա չէ, ինչպես նաեւ այն, որ այնտեղ ծառայելու են նաեւ կամավորներ Հայաստանից եւ սփյուռքից:

Դավիթ Աղաջանյանը ցուցահանդեսի եւ առանց քաղաքական կաշկանդվածության՝ թիմային մտածողության մասին

Նախաձեռնության նպատակը ոչ միայն Հայկազ Խաչատրյանի արվեստի ներկայացումն էր, այլեւ ազգային տրամադրված հայրենակիցների համախմբումը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Հադրութը մեր հայրենիքն է, հարկ է Հադրութը վերադարձնել». Արթուր Սարգսյան

44-օրյա պատերազմից հետո, Արցախի Հադրութի շրջանից տեղահանվածներն այսօր սփռված են Հայաստանի Գորիս քաղաքից մինչև Շիրակի ու Արմավիրի մարզի տարբեր բնակավայրեր: Արթուր Սարգսյանը որոշել է, որ կարևոր է Հայաստանով մեկ սփռված հադրութցիներին համախմբելը, նրանց խնդիրները գույքագրելը: Այսպիսով, նա փորձում է օգնել նաեւ կառավարությանը: Այս նպատակով էլ, մի քանի հադրութցիներով որոշել են ստեղծել «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը:

Երկրաշարժ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք

Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18:12-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.80⁰ և արևելյան երկայնության 45.55⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից 10 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:

«Գործակալական գործը լրիվ այլ բնույթի փաստաթուղթ է»․ Անդրանիկ Քոչարյան

Ինձ մտահոգում է, որ նման փաստաթղթերը դուրս են գալիս գաղտնի գործավարության շրջանակից

Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովն քննարկել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցեր

Տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

«Զորավարժություններից շատ մի վախեցեք»․ Անդրանիկ Քոչարյան

Տարածաշրջանում Ռուսաստանի ԶՈՒ ներկայությունը որեւէ հեռանկար չի տալիս՝ այդ հայտարարություններն իրագործելու

Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը.

«Մամ ջան, լավ եմ, սաղ տոչնի ա… ». հերոսը թաքցրել էր, որ թեժ մարտերի մեջ են

Վոլոդյա Մխիթարյանն անմահացավ հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում

Արցախում քաղաքացիները փակել են Դրմբոնի խաչմերուկը. yerkirmedia.am

Նրանք փորձել են այդ կերպ արգելել ադրբեջանցիների տեղաշարժը ներկայիս Արցախի տարածքով

Australian Open-ում խիստ կարանտին է, թենիսիստներն էլ, ասես, բանտում լինեն

Հետաձգումից հետո փետրվարի 8-ին մեկնարկող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցել ցանկացող թենիսիստներին Լոս-Անջելեսից եւ Աբու-Դաբիից Ավստրալիա տեղափոխող ինքնաթիռներում կորոնավիրուսով հիվանդ ուղեւորներ են հայտնաբերվել: Բոլոր ուղեւորներին, նրանց թվում նաեւ՝ 47 թենիսիստի, ուղարկել են 14-օրյա խիստ ինքնամեկուսացման: Այդ թենիսիստները անգամ կորտ ու վարժասարքերի դահլիճ հաճախելու իրավունք չունեն, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում նրանց եւ մյուս այն մասնակիցների

«Այո, անտարբեր էին»․ Անդրանիկ Քոչարյանը՝ գեներալների մասին

Այս պատերազմում իրենք չեն եղել այն դիրքում, որն ապահոված կլիներ մեր հաղթանակի ընթացքը

«Հանրապետություն» կուսակցությունը  ընդունում է «Լուսավոր Հայաստանի» առաջարկը

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորած՝ «Հանրապետություն» կուսակցությունը  ընդունում է Լուսավոր Հայաստան խմբակցության կողմից առաջարկվող նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական գործընթացներն ուսումնասիրող  փաստահավաք խմբում ներկայացված լինելու առաջարկը: Հանրապետություն կուսակցություն

«Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները». Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մեղրիի Ազատ տնտեսական գոտում քննարկել ենք շուտափույթ գործարկման հնարավորությունները»։

«Ցուցակ չի լինի․ կվտանգենք գերիներին, շառլատանները կխանգարեն»․ Անդրանիկ Քոչարյան

Երբ անհետ կորածների խնդիրը կարգավորենք, պատկերացում կունենանք, թե մոտավոր ինչ քանակի ռազմագերիների մասին կարող է խոսք գնալ

«Ո՞ւր էին Դավիթ Տոնոյանը, Նիկոլ Փաշինյանը, երբ Ալիևը տասնամյակներով հոխորտում էր պատերազմով վերցնել «իրեն պատկանողը» ու ոչ մեկ չէր հակադարձում դրան». Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստորեն, մեր ռազմավարական դաշնակցի արտգործնախարարը գտնում է, որ Հայաստանը երբեք չպետք է հայտարարություններ աներ/անի, որոնք դուր չեն գալիս Ալիևին․․․ Իսկ, այ, Ալիևը, կարող էր/է հակահայկական սպառնալից հայտարարություններ անել, այդ թվում՝ Շուշի բարձունքից ու հայերին «երկաթյա բռունցքով» պատժելու վերաբերյալ․․․․ Սա է ասվել․․․․ Փաստորեն, Արցախյան պատերազմը հնարավոր

Հրայր Թովմասյանը դատախազներին՝ տղերք, եկել եք էստեղ, որ ի՞նչ անեք, ո՞ւմ մեղադրեք, էս ի՞նչ եք անում

Դատավորը մերժեց Հրայր Թովմասյանի պաշտպանական թիմի միջնորդությունը

Կովկասն ու Անկարայի բազմավեկտոր նոր քաղաքականությունը

Թուրքիայի արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր փոփոխությունների ենթարկելու հայտարարություններ են արվում։ Արաբական աշխարհում Կատարի նկատմամբ արաբական պետությունների հարաբերությունների վերաբնականոնացման գործընթաց, Եվրամիության հետ լարվածության մեղմացում, Փարիզ-Անկարա ուղղակի մերձեցում ուղենշող խոսակցություն, Երեւանի նկատմամբ արձակված ուղերձներ եւ հիմա` Վաշինգտոնի հետ նոր էջ բացելու մասին պաշտոնական հայտարարություն: Դեպի Եվրոպա հարաբերությունների վերափոխման առումով Անկարան նախ հայտարարում էր, որ Ֆրանսիայի հետ աշխատանք է տարվում երկկողմ հարաբերությունների բնականոնացման համար ճանապարհային քարտեզ

Անահիտ Ավանեսյանի կենսագրականը

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը`  Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար: Անահիտ Ավանեսյանը ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը: 2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է

Ինչո՞ւ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ. Լապշինը ներկայացրել է Իսրայելի օրինակը

Ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ վրդովմունք հայտնելով, որ Հայաստանում զինվորների կյանքն ապահովագրված չէ: «Որքան շատ եմ Հայաստանում այցելում վիրավոր զինվորներին և նրանց ընտանիքների անդամներին, այնքան շատ եմ զարմանում. իսկ ինչու՞ այդ զինվորներից ոչ մեկ կյանքի և առողջության ապահովագրություն չեն ունեցել: Դա պետք է լիներ պարտադիր՝ պետության հաշվին, որը զինվորների հիվանդանալու,

Քաղաքականություն է, սըր. (երկրորդ մաս)

Առաջին մասը կարդացեք՝ այստեղ Մեր հասարակությունը,հատկապես՝ ֆեյսբուքյան, ներեցեք,չի փայլում քաղաքական, պատմական գիտելիքներով,  ինչպես նաև տրամաբանությամբ, այլ միայն ու միայն դեսից-դենից լսած քարոզչական նյութերով է սնվում։ Եվ որպեսզի, անվերջ չպատասխանեմ, հաճախ մակերեսային մեկնաբանություններին, որոշեցի առանձին հոդվածով ներկայացնել «Քաղաքականություն է, սըր» հոդվածի իմաստը չըմբռնողների հարցերի պատասխանները։ Հարգելիներս,  հոդվածի առաջին թեզն էր․ Արևմուտքը շարժվում է իր աշխարհաքաղաքական շահերով

«Հայաստանի Ամերիկյան համալսարանը ապաքաղաքական կառույց է». Կարին Մարկիդես. 168.am

168.am-ը հարցադրումները հղեց Հայաստանում Ամերիկյան համալսարանի նախագահ դոկտոր Կարին Մարկիդեսին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք իր և ակադեմիական հարցերով փոխնախագահի կողմից եղել է զգուշացում՝  կարծիք չարտահայտելու մասին, որի հետ համալսարանում որևէ մեկը կարող է չհամաձայնել, Ամերիկյան համալսարանի նախագահը նշել է. «Ո՛չ, Համալսարանը երբեք զգուշացում չի տալիս այն դեպքում, երբ մարդը հայտնում է կարծիք, որի հետ

«Երկու տարի ամեն օր ձեր ատամներն են հաշվում, իսկ հիմա արդեն հետհաշվարկ են անում ձեր իշխանության ամեն օրն ու ժամը». Արման Բաբաջանյան

Էդմոն Մարուքյանն առաջարկեց, որ հակակոռուպցիոն մարմնի նախագահին ոչ թե նշանակի գործադիրի ղեկավարը, այլ կիրառվի նույն մեխանիզմը, ինչ գլխավոր դատախազի պարագայում է, այսինքն՝ խորհրդարանը ընտրի՝ համապատասխան գլխադասային հանձնաժողովի միջոցով. «Դա հավելյալ լեգիտիմություն եւ նաեւ անկախություն կտա»: Հակառակ դեպքում, Մարուքյանի համոզմամբ, կարող է կոռուպցիոն դեպքերը «ծածկադմփոց» արվեն:

«Այբ» կրթական հիմնադրամը դիմել է դատարան

«Այբ» կրթական հիմնադրամը հատկապես վերջին ամիսներին տեղի ունեցող պետական մարմինների միջամտությունների կապակցությամբ այսօր երկու հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հունվարի 15-ին դատախազության կողմից տարածված հաղորդագրության մեջ հղում էր տրվել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությանը: Հիմնադրամը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ վարչական, քննչական կամ ցանկացած այլ մարմինների

Ռուբեն Մելիքյան․ Պետք է ճնշում լինի Ադրբեջանի վրա՝ ներկայացնելու գերիների իրական թիվը

Ռուբեն Մելիքյանը ընդգծեց, որ Ադրբեջանը նոր քաղաքականություն է իրականացնում՝ գերիներին դատում է իբրև հանցագործների

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031