Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Բացահայտ ագրեսիայի ցուցադրումն անսպասելի չէր, հաշվի առնելով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել Արցախում գործած հանցագործությունների համար. «Հայաստանի Հանրապետություն»

Հունվար 19,2021 09:30

Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը փետրվարի 1-12-ը նախատեսում են անցկացնել համատեղ զորավարժություններ։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ձմեռային այս զորավարժություններն ամենամասշտաբայինն են լինելու վերջին տարիների կտրվածքով։ Դրանցում ներգրավված են լինելու տանկային եւ հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարների խմբեր, հատուկ ջոկատայիններ եւ օդուժ։

Այն, որ զորավարժությունների թիրախը Հայաստանն է, հուշում է նախեւառաջ դրանց անցկացման վայրի ընտրությունը։ Բացահայտ ագրեսիայի ցուցադրումն անսպասելի չէր, հաշվի առնելով այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատասխանատվության չեն ենթարկվել Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում գործած հանցագործությունների համար։ Ավելին, տարբեր երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական զինատեսակների նկատմամբ եւ Թուրքիայի հետ համագործակցության մասով։
Թուրքիայում ֆինանսատնտական ճգնաժամի ֆոնին, ռազմական ուղղությամբ գրանցած հաջողությունները ստիպում են այդ երկրի իշխանությանը՝ իրացնելու ռազմական ներուժը։ Ներկայումս թուրքական տնտեսության այն մասը, որը սպասարկում է ռազմական ոլորտը, դեռեւս բավականին մրցունակ է եւ առավելագույն չափով փորձ է արվում օգտագործել։ Այսինքն՝ կարող ենք փաստել, որ Թուրքիան իրացնում է իր ռազմական ներուժը՝ լուծելով նաեւ տնտեսական եւ աշխարհաքաղաքական խնդիրները։ Ակամա հայտնվելով թուրքական նվաճողական քաղաքականության կիզակետում, Հայաստանին այլ բան չի մնում, քան բնական դաշնակիցների հետ քայլեր ձեռնարկել Թուրքիայի ագրեսիան սանձելու համար:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031