Օրվա լրահոսը

Ահա այսպես արագ թաղվում է հասարակությունը ծայրահեղ աղքատության գիրկը. Վահան Թումասյան

Ի դեպ՝ աղբամաններում ևս կտրուկ նվազել է աղբի քանակը, դրանցում վառելիք հայթայթելը գրեթե անհնարին է դարձել:

Ճիշտ բառապաշարի դաս՝ պատգամավորներին ու կառավարության ներկայացուցիչներին. «Ես էլ չգիտեմ սա ո՞նց բացատրեմ ձեզ, ստիպված այս ամբիոնից եմ ասում»

Նա ասաց, որ եթե սա անում են՝ չգիտակցելով, գոնե խորհրդակցեն կառավարության իրավաբանների հետ, նոր հանրային խոսքում ճիշտ բառապաշար օգտագործեն, իսկ եթե իմանալով են դա անում, ապա դա ավելի մեծ աղետ է, քան կարելի է պատկերացնել:

Առաջարկում են գերի ընկած քաղաքացիական անձանց հարազատներին նպաստ տալ՝ որպես օգնություն. «Իմ քայլը» մերժեց

Իմքայլական Արեն Մկրտչյանն ասաց, որ բացասական եզրակացություն են տվել, որովհետեւ ՊՆ-ից ճշտել են, որ մեխանիզմ արդեն սահմանված է ու պատշաճ գործում է: Մինչդեռ Գորգիսյանը ցույց տվեց, որ կառավարության որոշումներով հարցը հիմնովին չի լուծվում, նոյեմբերի 9-ից հետո գերի ընկած, անհետ կորածների հարազատներին փոխհատուցում չի տրվում:

Սփյուռքի 11 երկրների դպրոցներին ԿԳՄՍՆ-ն տրամադրել է շուրջ 26460 գիրք

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համաձայնությամբ 13290 կտոր դասագիրք և մեթոդական գրականություն առաքվել է Վրաստանի՝ հայերենով ուսուցմամբ հանրային դպրոցներ:

«Հիմա ի՞նչ է անում «Լուսավոր Հայաստանը», ասում է՝ դնենք այդ ամեն ինչը մի կողմ եւ քննարկենք այս նախագիծն ու մեր օրակարգով, այդպես չի լինում». Լիլիթ Մակունց

Հիմա սահմանադրության ներսում եղած գործողությունները մերժում եք դուք՝ «Իմ քայլը» դաշինքը: Ի՞նչ եք ուզում, ուզում եք սահմանադրական հունից հանե՞ք պրոցեսները: Ձեր այդ քվեարկությամբ դուք սահմանադրականության հունից հանում եք»:

Հայաստանը կանգնած է բնապահպանական վտանգների մեծ ռիսկի առջև. Ռոմանոս Պետրոսյանը դիմել է միջազգային կազմակերպություններին

Ադրբեջանական ագրեսիան չի սահմանափակվել միայն Արցախով, այլ տարածվել է մինչև Հայաստանի Հանրապետության տարածք։

«Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է բացել կոմունիկացիաները, մենք չենք ուզո՞ւմ, դրա համար Ադրբեջանը մեր գերիներին չի տալիս, որ մենք բացե՞նք կոմունիկացիաները. դա անհեթեթություն է»

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը հիմնավոր չի համարում իշխող ուժի ներկայացուցիչների եւ կառավարության հասցեին հնչող այն մեղադրանքները, թե արդյունավետ չեն աշխատում միջազգային կառույցների հետ: «Առավոտը» պատգամավորի հետ զրույցում հիշեցրեց՝ շատ են քննադատությունները, թե Ադրբեջանին հաջողվում է միջազգային կառույցներում Հայաստանին ներկայացնել որպես հանցագործ, մինչդեռ Հայաստանը չի կարողանում անգամ ռազմագերիների հարց լուծել, միջազգային հարթակում ներկայացնել հայկական

«Դուք ավելի վատն եք գնալով դառնում». Էդմոն Մարուքյանը «Իմ քայլի» հետ բանակցելու համար ընդմիջում վերցրեց

Մարուքյանը հորդորեց գոնե ճանապարհային քարտեզը քննարկել ու վերջում դեմ քվեարկել, եթե կետերի հետ համաձայն չեն, բայց հանուն երկրում համերաշխության` գոնե կարող են քննարկում սկսել. «Սա ինձ համար ինդիկատոր է, որ դուք ոչ մի կերպ դասեր չեք քաղել տեղի ունեցածից: Դուք շարունակում եք լռեցնել ընդդիմությանը: Ընդդիմությանը ավելի շատ լիազորություններ փոխանցելու փոխարեն հանում եք իր հանձնաժողովի նախագահի պաշտոնից, երբ որ 1/3-ը ընդդիմությանը պետք է տայիք, այսինքն, դուք ավելի վատն եք գնալով դառնում, փոխանակ դասեր քաղելով՝ դառնայիք ավելի լավը»:

Ուժի ցուցադրում Հայաստանի՞ն․ թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունը Կարսում

Զորավարժություններին, որոնց կմասնակցեն նաև Ադրբեջանի զինված ուժերը, կներգրավվեն տանկային ստորաբաժանումներ, դիպուկահար խմբեր, հատուկ նշանակության ուժերի հրամանատարության անձնակազմ, հատուկ ջոկատայիններ և օդուժ

Թուրքերի օր օրի հաճախակի դարձող խժդժությունները Գորիսի ազգային իշխանություններին ստիպեցին դիմել անհրաժեշտ միջոցների

Այս օրերին, երբ ռազմաքաղաքական «դիվանագիտության» գնդակը Արցախից նետվել է Սյունիքի մարզ, մենք դարձյալ ապավինում ենք պատմությանը, պատմագիտական հետազոտություններին, պատմաբաններին, թուրք-ազերի զավթիչների դեմ հանուն իրենց ազատության մարտնչած Սյունիքն Ադրբեջանին ենթարկելու բոլոր փորձերի ձախողման պատմությանը: Ներկայացնում ենք Արամ Հրաչիկի Սիմոնյանի «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԳՈՅԱՄԱՐՏԸ» 1917-1921թթ. (ԵՊՀ հրատարակչություն, 2017) մենագրությունից մի հատված: 1884թ. տվյալներով Զանգեզուրի բնակչության 28-30%-ը արտագնա աշխատանքի էր

Նոր գիրք՝ «Անուղեղ մարդը»

«…Իսկ եթե ժպիտն ու ծիծաղը համարենք կյանքի նշանները, ուրեմն Պարոնյանը մեր լացող ազգին մի նոր կյանք պարգեւեց»։ Լեռ Կամսար Ինչպես խոստացել էինք, ներկայացնում ենք իրավաբան-երգիծաբան, բանաստեղծ Գրիգոր Մելիք-Սարգսյանի հաջորդ հրատապ «Անուղեղ մարդը» գիրքը։ Ծանուցումից տեղեկանում ենք, որ այն հեղինակի 37-րդ գիրքն է, որ այն վերաբերում է անուղեղ, անխելք անձանց, որոնց կարող են ճիշտ գնահատական տալ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Արագածոտնի մարզի Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կյանքը հյուրանոցում. իրենց տունը կորցրած արցախցիները շարունակում են ապրել հյուրանոցներում

«Արդեն ողջ իմ տունը թուրքերինն ա, քեթանք օրիշ տուն։ Հյուրանոցը արդեն մեր տունն ա, բայց ստեղ լավա, որտև ստեղ երեխաներ կան։ Տղանցն հետ վազվազ ենք խաղում»։

Սոֆյա Հովսեփյան. «Եռագույնը մեր երկրում միշտ պետք է ծածանվի, եւ սա պաթետիկ խոսք չէ»

Հայկազ Խաչատրյանի նկարների ցուցահանդեսի բացմանը ներկա ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե անկեղծ լինեմ, երկար ժամանակ սպասում էի, որ կյանքը նորից պիտի սկսի եռալ ու թե՛ մշակույթով, թե՛ ոգով, թե՛ կրթությամբ, թե՛ գիտությամբ, թե՛ սպորտով պիտի սկսենք պայքարել: Պայքարել, որովհետեւ այն, ինչ տեղի ունեցավ մեր մեջ, պիտի մեր ոգուն օգնի հետագայում

Ցուցադրվում են անկախության պայքարի հիմնադիր, ազգային գործիչ, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավները (ֆոտոշարք)

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում այսօր առաջին անգամ ցուցադրվեցին ազգային գործիչ, Հայաստանի անկախության պայքարի հիմնադիր, «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) հիմնադիր, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավները: Կազմակերպիչը «Տիր» հայագիտական կենտրոնի ղեկավար, մոսկվաբնակ մեր հայրենակից Դավիթ Աղաջանյանն է, որն այս պատերազմի առաջին իսկ օրերից եկել է Երեւան եւ կազմակերպչական կարեւոր նախաձեռնություններ իրականացրել: Դավիթը Մոսկվայի հայ համայնքում

Մի խումբ կամավորներ մաքրման աշխատանքներ են իրականացրել Ստեփանակերտի մարզադաշտում

Ստեփանակերտում վերացում են պատերազմի հետևանքները: Մի խումբ կամավորներ մաքրման աշխատանքներ են իրականացրել քաղաքի մարզադաշտում։ «ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽ» ՖԱ

Եռաբլուրը՝ լուռ, ցավը ամբարած՝ գրկած անմահ հերոսներին․ «Նրանց կյանքի գնով՝ մենք կյանք ունեցանք» (տեսանյութ)

Մոր ճիչ, կնոջ ու քրոջ շշուկ, հոր եւ եղբոր հորդացող արցունքներ Եռաբլուրում

Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահը (և իշխանության մյուս մարմինները) ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքներով: Նրանք բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են թշնամանք և դա անում են աշխարհում յուրաքանչյուր հայի, Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը հաստատում է, որ

Պարույր Հայրիկյան. «Քանիցս դիմել ենք` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, որ Հայկազ Խաչատրյանին թեկուզ հետմահու հարկ է շնորհել Ազգային Հերոսի կոչում»

Ազգային գործիչ, ԱՄԿ հիմնադիր, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների ցուցահանդեսի բացման ժամանակ նրա զինակից, քաղբանտարկյալ, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ ինքը պարտավոր է խոսել, որովհետեւ այն քիչ մարդկանցից է, ով Հայկազ Խաչատրյանին անձամբ ճանաչում է որպես ազգային գործիչ: «Շնորհավորում եմ այս նախաձեռնությունը եւ շատ ուրախ եմ, որ թեկուզ փոքր չափերով, տեղի է ունենում այս թանգարանում:

Հենրիկ Ասրյան․ «30 տարի առաջ ես էլ գերի եմ եղել» (տեսանյութ)

Goris Today – Ասում են, պատմությունը կրկնվելու հատկությունի ունի. 30 տարի անց այս պատմությունը կարող էր կրկնվել, սակայն բարեբախտաբար, Ասրյանների ընտանիքն այս անգամ դաժան անցյալը վերապրելու առիթ չունեցավ։ Հենրիկ Ասրյանն առաջնագծում էր ու ողջ և առողջ վերադարձավ տուն։ Բայց 1991-ի Շուռնուխի դեպքերը երբեք չի մոռանա։ ԵԿՄ Գորիսի տարածաշրջանի նախագահն է, ինչպես այս անգամ, 30 տարի

ԱՄՆ տասը նահանգ դիմել է ազգային գվարդիայի զորքերի օգնությանը՝ անվտանգության ապահովման համար․ «Ամերիկայի ձայն»

Նահանգային ​​մայրաքաղաքները պատրաստվում են Թրամփի աջակիցների հնարավոր ելույթներին: Ակնկալվում է, որ կիրակի օրը Միացյալ Նահանգների տարբեր շրջաններում նահանգային օրենսդիր մարմինների մոտ տեղի կունենան հավաքներ՝ ի պաշտպանություն չհիմնավորված պնդումների, որ ընտրակեղծիքները խանգարեցին Դոնալդ Թրամփի վերընտրությանը նախագահի պաշտոնում: Իրավապահ մարմինները պատրաստվում են բռնության հնարավոր դրսևորումներին: Առնվազն տասը նահանգ դիմել է ազգային գվարդիայի զորքերի օգնությանը՝ անվտանգության ապահովման համար

Խնձորով անուշաբույր կարկանդակ (տեսանյութ)

Այս թխվածքի յուրահատկությունը միջուկն է. սովորաբար խնձորով խմորեղենների մեջ համադրությունը խնձոր-դարչին է, այս դեպքում՝ խնձոր-նարինջ եւ կոճապղպեղ (имбирь): Հավատացեք՝ հրաշալի համ ու բույր ունեցող թխվածք է, պատրաստելն էլ՝ շատ հեշտ: Անհրաժեշտ մթերքները Շերտավոր խմոր- 400-500 գրամ Խնձոր-8-10 հատ (ցանկալի է վերցնել սեմիրենկո կամ այլ կանաչ, ոչ փխրուն խնձոր) Շաքարավազ -1 բաժակ (ցանկալի է՝ եղեգնաշաքար, բայց

Կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները

Աբովյանում կայացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Խորհդի նախագահ ընտրվեց Պավել Ցուգունյանը, իսկ Ռուբեն Պետրոսյանը, Տիգրան Գեղամյանը, Հայկ Մկրտչյանը, Արման Մինասյանը, Մելինե Գասպարյանը, Հայկ Վարդևանյանը, Աբգար Գյուլումյանը և Արմեն Հովհաննիսյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Արթուր Պետրոսյանը՝ վերահսկող։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Հայրապետյանը հաղթեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում

Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրին նաեւ 6,0-ական միավոր վաստակած Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը եւ հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Հուշամրցաշարում ահմանված էր գրոսմայստերական նորմ՝ 6,5 միավոր, սակայն այդ սահմանագիծը հաղթահարել ոչ ոքի չհաջողվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երբ ոմանք, այնուհանդերձ, ասում են՝ նախկինին վերադարձ չի լինելու, ինչը ի նկատի ունեն՝ Արցախի եւ Հայաստանի նախկին քարտեզնե՞րը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը «Սեւ ժապավեններ, այլ դագաղներ ու ծաղկեպսակներ, մեր տան մոտ հայհոյախառը բղավոցներ ու իմ պատկերով այրվող նկարներ շատ եմ տեսել։ Սակայն armen ashotyani taxumn վերնագրված այս մի տեսանյութը չէի տեսել։ Սա ինչո՞ւ եմ հիմա դնում։ Առաջինը, ոմանց, ովքեր այսօր դեմքի կույս արտահայտությամբ են, իսկ 2018-ին՝ դուխով գլխարկով ու մեզ ուղղված

Կարբի գյուղի մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքից քաղաքացու դի են դուրս բերել

Հունվարի 17-ին, ժամը 15:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ․ Ս․-ի (ծնված 1935 թ.) դին և մոտեցրել շտապօգնության  

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը «Լյուստրացիայի ժամանակը․ 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության եւ դավաճանների մասին։ Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլեւս բաց է թողնված, ու

Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հարգելի քաղաքացիներ, Facebook, Viber և WhatsApp հավելվածներում ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ։ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031