Օրվա լրահոսը
Սուրեն Սահակյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշումը ՍՈՒՐԵՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«Նիկոլի թիմը դա «Իմ քայլը» չէ, դա մոտավորապես մի 20 հոգի մարդիկ են, որոնց մի զգալի մասը տարբեր երկրների լրտեսներ են». Վազգեն Մանուկյան
Վարչապետի հրաժարականը պահանջող 17 ընդդիմադիր ուժերը միավորող «Հայրենիքի փրկության շարժումը» երեկվանից սկսել է իր մարզային այցերը։ Դրանք մեկնարկեցին Գյումրիից։ Այսօր վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ նրանք եղան նաեւ Վանաձորում: Հանրապետության երրորդ քաղաքում հանդիպումը սկսվեց աղոթքով: «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է կործանման, իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար
Խոնարհման րոպեներ Ճարտարում
Արցախի Ճարտար քաղաքի կենտրոնական մասում գտնվող Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների հուշարձանի մոտ այսօր տեղի ունեցավ խոնարհման արարողություն։ Այս պատերազմում անմահացած հերոս ճարտարեցիների լուսանկարներով պաստառ տեղադրվեց։ 2020 թվականի պատերազմը խլեց հզոր հայորդիների կյանքեր․․․ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Եվ սա կոչվում է պետությո՞ւն
Այն, ինչ քիչ առաջ լսեցի, ուղղակի ապշեցուցիչ էր։ Միքայել Մինասյանը ցուցադրեց ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ձեռագրով գրված դիմումը ԱԱԾ գործակալ դառնալու մասին։ Արարատ Միրզոյանը մինչ այդ եղել է թուրքական և բացահայտվելուց հետո դարձել կրկնակի գործակալ։ Մինչ այդ, Հայաստանում ասեկոսեներ են տարածվել տարբեր քաղաքական, հասարակական գործիչների այս կամ այն երկրի գործակալ լինելու մասին։ Հետևելով նրանց գործունեությանը,
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ
Սույն թվականի հունվարի 16-ին ժամը 18:00-ից շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում սահմանվել են ելքի և մուտքի մասնակի սահմանափակումներ: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու և անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից սահմանված վայրերում տեղադրվել են երեք անցակետեր, քաղաքացիներին անվճար կտրամադրվեն բժշկական դիմակներ: Հորդորում ենք պահպանել կարգապահության կանոնները, հետևել մասնագետների ցուցումներին` համաճարակի նոր
Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության ղեկավար
ՀՀ վարչապետի որոշումը ՏԻԳՐԱՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակվի ամերիկահայ Հայկ Հաջինազարյանը․ «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն» – ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության բաժնի ղեկավար կնշանակի ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին։ Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում: Ավարտել է Ինդիանայի համալսարանը և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը: ԱՄՆ նախագահի ընտրությունների ընթացքում Հաջինազարյանը Արևմտյան Փենսիլվանիայում զբաղեցրել է Բայդենի նախընտրական արշավի մամլո քարտուղարի պաշտոնը:
Ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանի հետ քննարկել ենք վիրավորների պատշաճ վերականգնման հարցերը․ Արայիկ Հարությունյան
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի՛ հայրենակիցներ Այսօր, ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ուղեկցությամբ, ընդունել եմ ամերիկահայ հայտնի վնասվածքաբան-օրթոպեդ Վրեժ Մանուկյանին, ում հետ քննարկում ենք ունեցել թե՛ վիրավորների պատշաճ վերականգնման, թե՛ առողջապահության համակարգի հետագա զարգացման հարցերի շուրջ: Ես շնորհակալություն եմ հայտնել բժիշկ Մանուկյանին՝ արցախահայության հանդեպ ցուցաբերած հատուկ հոգածության և Արցախում իրականացրած մի շարք ծրագրերի
7 մթերք, որոնք օրգանիզմին օգնում են պայքարել սթրեսի դեմ
Էմոցիոնալ լարվածությունը դարձել է մեր կյանքի անբաժան մասը․ մենք ամեն օր և ամենուր բախվում ենք սթրեսային իրավիճակների, ինչի արդյունքում խաթարվում է ոչ միայն մեր հոգեկան, այլև ֆիզիկական առողջությունը։ Սթրեսի հետևանքով առաջացած լարվածությունը թոթափելու համար ջանքեր գործադրելիս արժե հիշել նաև այն սննդամթերքների մասին, որոնք օժտված են, այսպես ասած, հակասթրեսային ազդեցությամբ․ մենք առանձնացրել ենք այդպիսի 7 «հակասթրեսային
Ավելի թանկ ուղեվարձ՝ կոտրված նստատեղերի եւ չփակվող դռների դիմաց. արարատցիների ահազանգը
Երբ ուղեւորներն ասել են, որ ավել չեն վճարելու, վարորդը փակել է դռները, զանգել կարգավարին եւ երկուսով սպառնացել են՝ եթե չվճարեն, գիծը չեն աշխատեցնի
«Մենք ենք մեր ծառերը» արշավի նպատակն է Արցախում 50 000 ծառ տնկել և նպաստել տեղի էկոհամակարգի կայունացմանը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ մշտապես գործելով ի շահ և բարօրրություն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների, և՛ պատերազմի ընթացքում, և՛ ստեղծված դժվարին իրավիճակում շարունակում է ներդնել իր ամբողջ ներուժը՝ գործուն քայլերի միջոցով հնարավորինս աջակցել իրավիճակի կայունացմանը։ 2020թ․-ի աշնանն Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ընթացքում Հիմնադրամը շուրջ 50 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ մարդասիրական և
Բռնցքամարտի ազգային հավաքականը համատեղ հավաք է անցկացնում Ծաղկաձորում
Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի 18 թեկնածուներ գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ Խարկովի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորի օլիմպիական մարզաբազայում: Օրական երկու մարզման ընթացքում ուշադրություն դարձվում է բռնցքամարտիկների ընդհանուր ֆիզպատրաստության, ինչպես նաեւ տեխնիկատակտիկական որակների բարելավման վրա: Բարձրադիր վայրում հավաքի ավարտից հետո հայ բռնցքամարտիկները կտեղափոխվեն Երեւան եւ մարզումները կշարունակեն Օլիմպավանում: Մրցաշրջան 2021-ի առաջին միջազգային
«Այսօրվա իշխանությունը՝ Նիկոլի գլխավորությամբ սպասարկում է բացառապես Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը». Շարմազանով
Այսօր Վանաձորում «Հայրենիքի փրկության շարժման» այցի ժամանակ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ մարզեր իրենց այցի նպատակն այն է, որպեսզի ժողովրդի հետ զրուցեն, բացատրեն, որ օր առաջ պետք է ազատվել գործող իշխանությունից. «Նպատակը մեկն է՝ հանդիպել մեր ժողովրդի հետ, ներկայացնել իրավիճակը եւ հասնել ընդհանուր հայտարարի, որ օր առաջ ազատվենք այս հողատու իշխանությունից, այս
Արտաշես Ներսիսյան. «Եվրոպայի առաջնությունից հետո կիմանանք՝ օլիմպիական խաղերի մասնակից աղջիկ կունենա՞նք, թե՞ ոչ» (ֆոտոշարք)
Հենակետային մարզաձեւերի Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականները սկսել են ուսումնամարզական հավաքները: Նրանք նախապատրաստվում են մրցաշրջան 2021-ին կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարերին, աշխարհի, Եվրոպայի եւ ազգային առաջնություններին, միջազգային մրցաշարերին: Ծանրամարտի կանանց ազգային, երիտասարդական եւ պատանեկան հավաքականները հունվարի 13-ից Օլիմպավանում են: Նրանք այնտեղ մարզումները կշարունակեն մինչեւ ամսվա վերջ ու ավարտից անմիջապես հետո կմասնակցեն Հայաստանի առաջնությանը: Կանանց ազգային հավաքականի
«Հերքելով չպետք է զբաղվենք». Վանեցյանը՝ Փաշինյանի հետ հանդիպելու տեղեկության մասին
Կա մի նպատակ՝ տեղեկատվական դաշտում փչացնել ամեն ինչ, շեղել իրական օրակարգից
«Եթե Քյարամյանը մեր պայմանավորվածությունը խախտում է իր կամքով, տղամարդուն վայել չէ». Վանեցյան
Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ եւ ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը կունենա ժամանակակից, գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան
Ինչպես հայտնի է՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա ժամանակակից, գերմանական սարքավորումներով հագեցած պրոթեզարան, որը կծառայի զինվորներին: Այս պահին այն առավել քան հրատապ է, քանզի հետպատերազմյան շրջանում վիրավոր զինծառայողներին օգնելու մեծ ու հրատապ պահանջարկ կա։ Ծրագիրը ֆինանսավորում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Նիդերլանդների մասնաճյուղը։ Այս ծրագրի, ինչպես նաև նեղ պրոֆիլավորման մասնագետների պատրաստման հանձնառությունն իր վրա է
Վազգեն Մանուկյանը՝ գյումրեցիներին «բոմժ» անվանելու մասին
Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» Վանաձորում հանդիպում անցկացրեց համախոհների հետ: Մինչ հանդիպումը շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Գյումրիում ցուցարարներին «բոմժ» անվանեց. «Այդ մարդիկ խայտառակում էին գյումրեցու անունը: Ես կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Եվ իսկական Գյումրին այն Գյումրին է, որը լցնում էր դահլիճը, որ փողոցում մոտենում ու խոսում
«Բավարարված չենք, էլի կհանդիպենք». ծնողը՝ վարչապետի հետ զրույցի մասին
Մենք ընդհանուր խնդիրների շուրջ ենք խոսել: Առավել մանրամասն կհայտնենք հաջորդ հանդիպումից հետո
Միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայում Հայաստանը ներկայացնող 21 մասնակիցներից 10-ն արժանացել են ոսկե մեդալների
2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի է ունեցել Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադան, որը կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաների գծով: Այս տարի օլիմպիադան անցկացվել է առցանց, որին Հայաստանը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի երկու և «Քվանտ» վարժարանի մեկ թիմեր: Օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական, այդ թվում՝ 420-ը
«Եթե գյումրեցիները, շիրակցիները բոմժեր էին, ապա ինքն ի՞նչ գործ ուներ Գյումրիում, ի՞նչ էր ուզում այդ բոմժերից»․ կազմակերպիչը՝ Վազգեն Մանուկյանին
Ինչպես հայտնի է, երեկ Գյումրի-Երևան մայրուղու Ազատանի հատվածում միջադեպ էր տեղի ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների ու նրանց մուտքը դեպի Գյումրի արգելած քաղաքացիների միջև։ Համացանցում հայտնված տեսանյութում երևում էր, որ քաղաքացիները վանկարկում էին «Դաշնակցականներ, դավաճաններ», «Վազգեն, դավաճան», «Նիկոլ, վարչապետ»։ Նրանք պահանջում էին, որ Իշխան Սաղաթելյանը դուրս գա մեքենայից։ Վազգեն Մանուկյանը, Գյումրու «Արագած» մարզամշակութային դահլիճում մեկնաբանելով
ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Վանաձորի պետական համալսարանը ստացան հավատարմագրում 4, Ավանդական բժշկության համալսարանը՝ 2 տարով
Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, Վանաձորի Հովհ․ Թումանյանի անվան պետական համալսարանի և Ավանդական բժշկության համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։ Հավատարմագրման հանձնաժողովի անդամները սահմանված կարգով քննարկեցին մասնագիտական ուսումնական հաստատությունների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցները, դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրներն
Հայ աղջկա երգը
Կարծում եմ, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը «Իմ Քայլի» ամենաանկեղծ պատգամավորն է, ով բարձրաձայն ասում է այն, ինչը նաև մյուսների քողարկված համոզմունքն է։ Ժամանակին տիկին Նազարյանը անկեղծորեն բացահայտեց «Իմ Քայլի» իրական նպատակը՝ իրենք նվիրյալներ չեն, ուստի իշխանության են եկել այն վայելելու համար։ Այժմ էլ, ոմանք զարմացել են, ոմանք զայրացել ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հետևյալ մտքերից․
Մենք կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը․ Բագրատ Եսայան
ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը Այս երկու քարտեզների տարբերությունը միայն փոփոխված սահմանները, Արցախի, հիմա նաև Հայաստանի կողմից կորցրած տարածքները, տասնյակ հազարավոր փախստականները, ավելի քան տասը հազար վիրավորները, հինգ հազար զոհվածները, այդքան էլ սգավոր ընտանիքները, հազարավոր անհետ կորածները, հարյուրավոր գերիները, Արցախյան առաջին հերոսամարտում իրենց կյանքը տված հազարավոր հերոսները, ցուրտ ու մութ տարիները հաղթահարած, հաղթած հայ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 16-ի ցերեկը, 20-ի ցերեկը, 21-ի գիշերն առանձին շրջաններում, 18-19-ը, 20-ի գիշերն ամենուրեք սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի, իսկ 19-ին՝ ամենուրեք ձյան տեսքով: Հունվարի 17-ին, 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային՝ 5-8մ /վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23
Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի մասնակից միակ աղջիկը Աննա Սարգսյանն է
Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում խաղացվել է յոթ տուր: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը յոթ հնարավորից կորցրել է ընդամենը մեկ միավոր: Նրան հետապնդող գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը (Հայաստան), ռուսաստանցիներ Ռուդիկ Մակարյանը եւ Սերգեյ Լոբանովը ունեն 4,5-ական միավոր: Հուշամրցաշարի մասնակից գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչը՝ երեւանցի կանանց գրոսմայստեր, կանանց ազգային
Ժամանակավոր արգելք է սահմանվել սև և գունավոր մետաղների ջարդոնի, թափոնի արտահանման նկատմամբ․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 14.01.2021թ. թիվ 28-Ն որոշմամբ սահմանվել է ժամանակավոր արգելք սև և գունավոր մետաղի թափոնների և ջարդոնի, սև մետաղից պատրաստված խողովակների և դրանց կցամասերի, սև մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև սև մետաղից սալիկների և օգտագործված թուջե ռադիատորների արտահանման համար, որը գործելու է վեց ամիս ժամկետով։ Որոշումն ուժի մեջ է
Շուռնուխցի ընտանիքն ամեն դեպքում վերադառնալու է գյուղ (տեսանյութ)
Շուռնուխցիները չեն հավատում կառավարությանը, մտածում են՝ նորից խաբվելու են
Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն․ «Արմենպրես»
Ադրբեջանական կողմը նախօրեին հայկական կողմին է փոխանցել 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։ «Աճյուններն ադրբեջանցիները հայտնաբերել են Թալիշ-Մատաղիս ուղղությամբ»,-մանրամասնեց Թադևոսյանը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
«Թալիշական ազգային շարժումը թեւակոխում է պայքարի նոր փուլ»
«Աշխարհաքաղաքական հետազոտությունների թալիշական կենտրոն»-ը հերթական հայտարարությամբ անդրադարձել է Արցախի կարգավիճակի հարցին եւ դրանից բխող՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից որպես սպառնալիք դիտարկվող հնարավոր զարգացումներին: Կենտրոնը նախ շեշտել է՝ Ադրբեջանի հասարակության տարբեր շերտեր եւ հատկապես՝ իշխանությունը, հասկանում են՝ եթե Լեռնային Ղարաբաղի հայերը ստանան կարգավիճակ, այն պետք է տրվի նաեւ Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդներին: «Իսկ իշխանության ամենամեծ գլխացավանքը ոչ թե


















































