Օրվա լրահոսը

Կայացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները

Աբովյանում կայացան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունները։ Խորհդի նախագահ ընտրվեց Պավել Ցուգունյանը, իսկ Ռուբեն Պետրոսյանը, Տիգրան Գեղամյանը, Հայկ Մկրտչյանը, Արման Մինասյանը, Մելինե Գասպարյանը, Հայկ Վարդևանյանը, Աբգար Գյուլումյանը և Արմեն Հովհաննիսյանը ընտրվեցին խորհրդի անդամ, Արթուր Պետրոսյանը՝ վերահսկող։ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հովիկ Հայրապետյանը հաղթեց Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում

Արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ երկրորդ տարին անընդմեջ ճանաչվեց ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթող: Մրցանակային եռյակում տեղ զբաղեցրին նաեւ 6,0-ական միավոր վաստակած Ռուսաստանը ներկայացնող միջազգային վարպետ Սերգեյ Լոբանովը եւ հայաստանցի գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը: Հուշամրցաշարում ահմանված էր գրոսմայստերական նորմ՝ 6,5 միավոր, սակայն այդ սահմանագիծը հաղթահարել ոչ ոքի չհաջողվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Երբ ոմանք, այնուհանդերձ, ասում են՝ նախկինին վերադարձ չի լինելու, ինչը ի նկատի ունեն՝ Արցախի եւ Հայաստանի նախկին քարտեզնե՞րը․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը «Սեւ ժապավեններ, այլ դագաղներ ու ծաղկեպսակներ, մեր տան մոտ հայհոյախառը բղավոցներ ու իմ պատկերով այրվող նկարներ շատ եմ տեսել։ Սակայն armen ashotyani taxumn վերնագրված այս մի տեսանյութը չէի տեսել։ Սա ինչո՞ւ եմ հիմա դնում։ Առաջինը, ոմանց, ովքեր այսօր դեմքի կույս արտահայտությամբ են, իսկ 2018-ին՝ դուխով գլխարկով ու մեզ ուղղված

Կարբի գյուղի մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքից քաղաքացու դի են դուրս բերել

Հունվարի 17-ին, ժամը 15:03-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի ամառանոցների մոտակայքում գտնվող Արզնի-Շամիրամ ջրանցքում քաղաքացու դի կա։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրանցքից դուրս են բերել Գ․ Ս․-ի (ծնված 1935 թ.) դին և մոտեցրել շտապօգնության  

Քաղաքական դաշտը, դատաիրավական համակարգը պիտի ենթարկվի լյուստրացիայի․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը «Լյուստրացիայի ժամանակը․ 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով խոսվել է դավաճանության եւ դավաճանների մասին։ Տարբեր բարձրաստիճան զինվորականներ առնվազն ակնարկել են դավաճանության փաստերի մասին։ Փաշինյանը մի քանի անգամ խոսել է ինչ-որ դավաճանների մասին, որոնք պիտի ենթարկվեն պատասխանատվության։ Անուններ չեն հնչել, սակայն ջինը շշից այլեւս բաց է թողնված, ու

Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները․ Տեղեկատվության ստուգման կենտրոն

Հարգելի քաղաքացիներ, Facebook, Viber և WhatsApp հավելվածներում ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ։ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Ապօրինի կերպով բերման է ենթարկվել «Հայրենիք» կուսակցության անդամ Դավիթ Բաղդասարյանը ոստիկանության Էրեբունու բաժին: Դավաճաններին ծառայելով ոչ թե մեզ եք բերման ենթարկում, այլ՝ Հայաստանի Հանրապետությանը և մեր բոլորիս ապագան: Հայաստանը մաքրվելու է թուրքահպատակ իշխանություններից, որովհետև մենք այլ հայրենիք չունենք: Հայաստանը լինելու է հավերժ:

Էջմիածին քաղաքում տուն է այրվել

Հունվարի 17-ին, ժամը 11։19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Էջմիածին քաղաքի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ

Էդգարի զոհվելուց 2 շաբաթ անց զոհվեց նրա մորաքրոջ որդին` Յուրին, ևս 2 շաբաթ անց հորաքրոջ որդին` Հայասերը

2000 թ. նոյեմբերի 14-ին Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում ծնվեց Էդգար Դոլուխանյանը։ Ո՞վ կպատկերացներ, որ տարիներ հետո նա կդառնա հերոս` կյանքը չխնայելով հայրենի հողի համար։ Էդգարը 2006-2018 թթ. հաճախել է Խնուշինակի միջնակարգ դպրոց, որն ավարտելուց հետո ընդունվել է ԱրՊՀ-ի իրավագիտություն բաժինը, այնուհետև ուսումը կիսատ թողնելով` 2019 թ. մեկնել է պարտադիր ժամկետային ծառայության։ Ծառայել է Հադրութում` հակատանկային

Շուշիի քաղաքապետ․ «Շատ քանակի զորք ենք ունեցել, ուղղակի կազմակերպված չէր, հրամանատարական կազմ չկար»․ 168․am

Արցախի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նոյեմբերի 9-ից հետո տեղափոխվել է Ստեփանակերտ, տեղավորվել է հյուրանոցներից մեկում, այսպես կոչված, Շուշիի քաղաքապետարանի գրասենյակում, որտեղ էլ համակարգում է քաղաքացիներին տրվող օգնությունները։ Անդրադառնալով Ալիևի այցին Շուշի, որտեղ հերթական հակահայ հայտարարությամբ էր հանդես եկել՝ ասելով, որ, եթե հայերը նորից փորձեն մտածել Շուշին ու Արցախն ազատագրելու համար, ապա կարժանանան Ադրբեջանի «երկաթյա

Նորից ընթացք է ստացել արտամարմնային բեղմնավորման պետական ծրագիրը, որի միջոցով բազմաթիվ ընտանիքներում մանուկներ կծնվեն․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի ՛ հայրենակիցներ, Հետպատերազմյան այս շրջանում սոցիալական հսկայական բեռ է ավելացել պետության ուսերին, ինչը ստիպում է բազմաթիվ սոցիալ-տնտեսական ծրագրերի ուղղությամբ որոշակի սահմանափակումներ նախատեսել: Սակայն կրթության և, հատկապես, առողջապահության ոլորտներում մեր նախապես որդեգրած քաղաքականությունը զգալի փոփոխությունների չի ենթարկվի՝ պայմանավորված դրանց ռազմավարական նշանակությամբ: Մասնավորապես, իմ հանձնարարությամբ նորից ընթացք է ստացել արտամարմնային

Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու․ «Ռազմինֆո»

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավարժությանը ներգրավելու են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ հայտնաբերվել է 3 զինծառայողի դի․ News.am

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 16-ին, հայտնաբերվել է 3 զինծառայողի դի։ Այս մասին News.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: Նրա խոսքով` հայտնաբերվել են մեկական դիեր Հադրութում, Ֆիզուլիում եւ Ջաբրայիլում: Շուշիում նույնպես որոնողական աշխատանքներ են իրականացվել, սակայն դի չի հայտնաբերվել:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Ադրբեջանցիների տարած եռագույնի փոխարեն՝ 30 մետր բարձրությամբ դրոշ

Հայաստանի պետական դրոշը միշտ կծածանվի Ճակատեն գյուղի բարձունքում

Անհնազանդության ավտոերթ՝ մայրաքաղաքում

Իշխանությանն ընդդիմադիր ուժերն այս պահին մայրաքաղաքի փողոցներում տասնյակ ավտոմեքենաներով, Հայաստանի պետական դրոշներով եւ «Դավաճան» մակագրությամբ Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարներով անհնազանդության ավտոերթ են իրականացնում: Երթը մեկնարկել է Կոմիտասի անվան զբոսայգու մոտից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունվարի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին վայրերում ինտենսիվ, լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը 19-22-ին աստիճանաբար կնվազի 17-20 աստիճանով։ Հանրապետության տարածքում՝ Հունվարի 17-ի ցերեկը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 18-19-ը, 20-ի գիշերը բոլոր շրջաններում, 20-ի ցերեկը

Հանրակրթական դպրոցների աշակերտներին հնարավորություն է ընձեռվում անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն

Դպրոցական բաժանորդային (աբոնեմենտային) համակարգի ներդրման ծրագիրը կիրականացվի նաև 2021 թ.-ին: Համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի հունվարի 14-ի N 24-Ա/2 հրամանի՝ 2021 թ.-ին հանրակրթական դպրոցներում սովորող յուրաքանչյուր աշակերտի հնարավորություն է ընձեռվում մինչև հրամանով սահմանված ժամանակահատվածի ավարտն անվճար հիմունքներով այցելել մշակութային երեք հաստատություն՝ թանգարան, թատրոն, համերգասրահ (ցանկը կցվում է): Ծրագիրը նախատեսված է

Հայաստանն ընդունո՞ւմ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ». Վահրամ Աթանեսյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը Բաց նամակ Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հունվարի 15-ին՝ Մոսկվայում եռակողմ հանդիպումից չորս օր հետո, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տիկնոջ եւ դստեր հետ այցելել է Շուշի եւ հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այլեւս գոյություն չունի, իսկ այդ մասին խոսողներին սպասվում է

Ափսոս էր երեխան

Այս վերլուծականս սկսել էի գրել՝ արծարծելով այն միտքը, որի հետ մեր բազմահազար հայրենակիցներ համաձայն կլինեին, այն է՝ անցած տարին բացարձակ, բառի բուն իմաստով ու գրեթե բոլոր իմաստներով անհաջող ու ձախորդ տարի էր Հայաստանի ու ողջ հայության համար, ընդ որում՝ համոզված էի, որ ինձ հետ համաձայն կլինեն մեր հայրենակիցներից գրեթե բոլորը, բայց նախքան այդ իմանալը, ինտերնետի

Նրա հաղթանակը…

Ամիսներ առաջ էի գրել երեխաների կողմից շատ սիրված պարուսույց Սերո Աղաբեկյանի մասին, որը մերօրյա հերոսներից է: Նա ծնվել է Ճարտարում 1998 թվականի դեկտեմբերի 16-ին: Ավարտել է Ա. Ավանեսյանի անվան հ. 2 հիմնական դպրոցը, այնուհետև մեկ տարի սովորել է Ազատամարտիկների անվան հ. 1 մ/հ դպրոցում: 2011 թվականին ընդունվել էր Ճարտարի արվեստի դպրոցի պարի, երգեցողության ու նկարչության

Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում անչափահաս վարորդի մեքենան բախվել է կայանված մեկ այլ մեքենայի

Հունվարի 16-ին, ժամը 22։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարշալ Բաբաջանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Infinity» մակնիշի ավտոմեքենան

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք

Հունվարի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 164586 դեպք, որոնցից 152772-ն` առողջացած, 2992-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 623311 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2607 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 351 նոր դեպք: Ունենք 157 առողջացած և 5 մահվան դեպք:

Դուք նույնիսկ չարձագանքեցիք, երբ Արցախի նախագահը հրապարակային հայտարարեց, որ ՀՀ ԱԱԾ «էլիտար» ստորաբաժանումը փախել է մարտադաշտից․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը «Բանավոր փոխըմբռնման» արդյունքում իշխանությունը նախկին Ղուբաթլուի և Զանգելանի (Քաշաթաղի շրջան)՝ նոյեմբերի 9-ի դրությամբ, հայկական վերահսկողության տակ գտնվող հատվածները, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը հանձնում է Ադրբեջանին, ԱԱԾ-ն որևէ ձևով չի արձագանքում, իսկ այդ տարածքները հանձնած իշխանության «քաղաքական դիակներին» օպերատիվ իր պաշտպանության տակ է

Արցախի բոլոր բնակավայրերում ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը․ Արայիկ Հարությունյան

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Հարգելի ՛ հայրենակիցներ, Մարտունու շրջանի Բերդաշենի ենթաշրջանում ևս ավարտվեցին Էլեկտրաէներգիայի կանոնավոր մատակարարման ապահովմանն ուղղված աշխատանքները: Այսպիսով կարող ենք փաստել, որ Հանրապետության բոլոր բնակավայրերում արդեն ընդհանուր առմամբ վերականգնված է շուրջօրյա էլեկտրամատակարարումը, և մնացել է վերջնականորեն կարգավորել համապատասխան հզորության ապահովման խնդիրը: Ամբողջությամբ վերականգնված է նաև գազամատակարարումը, իսկ կապի ու հեռահաղորդակցության բնագավառում

Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից դժվարանցանելի է։ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից

«Իմ համար բացարձակ անընդունելի և անթույլատրելի է նման ձևակերպումը»․ Գագիկ Ծառուկյանը՝ Վազգեն Մանուկյանի արտահայտության վերաբերյալ․ «Հրապարակ»

Նախօրեին Գյումրի կատարած այցի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը «բոմժ» էր անվանել իր ճանապարհը փակած քաղաքացիներին: Թեմայի վերաբերյալ հարց ենք ուղղել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: – Պարոն Ծառուկյան, նախօրեին Վազգեն Մանուկյանը Գյումրիում իր ճանապարհը փակած քաղաքացիներին «բոմժ» է անվանել: Ինչպես կգնահատեք Վազգեն Մանուկյանի այս ձևակերպումը: – Անկեղծորեն պետք է ասեմ, որ իմ

Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոցի ընտրված տնօրեն Սուսաննա Սարգսյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել

Երևանի քաղաքապետի որոշումը «Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ. 27 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ընտրված տնօրեն Սուսաննա Հրանտի Սարգսյանի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու մասին  Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի № 319-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով, հիմք ընդունելով «Երևանի Դ. Դեմիրճյանի անվան հ.27 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խորհրդի 2020 թ. դեկտեմբերի 22-ի

Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու տեղեկատվությունն ակնհայտ սուտ է. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելու և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ինչպես տվյալ անձին, այնպես էլ համանման անթույլատրելի գործելաոճ կիրառող բոլոր

Ադրբեջանը Հայաստանի դեմ գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Ադրբեջանը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան «Հայաստանի ռազմական ագրեսիայի» արդյունքում տուժած իր քաղաքացիների ազատությունների և իրավունքների խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Նշվում է, որ բողոքը ՄԻԵԴ է ներկայացվել հունվարի 15-ին, հայցի պատրաստման աշխատանքներին մասնակցել են Ադրբեջանի հայտնի իրավաբաններ և միջազգային փորձագետներ: Փաստաթղթում բարձրացվել են հարցեր՝ կապված «Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղում

Հացի գյուղի բնակիչը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից. հարցաքննությունից հետո ադրբեջանցիները նրան հանձնել են ռուս խաղաղապահներին

Արցախի Հանրային Հեռուստատեսություն  – Հունվարի 14-ին Հացի գյուղի բնակիչ Արա Գասպարյանը գերեվարվել է ադրբեջանցի զինվորականների կողմից: Գյուղի արոտավայրերից մեկում անասուն էր արածեցնում, երբ դեպքը տեղի ունեցավ. հայտնվել է Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում և գերվել: Մի քանի ժամ տևած հարցաքննությունից հետո ադրբեջանցիները Արային հանձնել են ռուս խաղաղապահներին: Թե ինչպես է դեպքը տեղի ունեցել և որն էր

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031