Օրվա լրահոսը

2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն

ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։ 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ

Արդեն երկրորդ անգամ գաղթի ճանապարհը բռնած ընտանիքը պատմել է պատերազմի ընթացքում տեսածն ու ապրածը

«Չեմ կարողանում հասկանալ, թե ես ու երեխաներս ոնց ենք կարողացել այդ նկուղում երեք օր ապրել, քանի որ նկուղը ահավոր վիճակում էր։ Ոչ լույս կար, ոչ ջուր ոչ զուգարան»։

Ռուսաստանը ԼՂ հարցը չի հանգեցրել միայն տարածքների վերադարձին. Պոպովը պատասխանել է Փաշինյանին

Ռուսաստանը երբեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը չի հանգեցրել միայն Ադրբեջանին 7 շրջանների վերադարձին՝ մոռանալով կարգավիճակի մասին: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածի: «Պնդել, որ Ռուսաստանն առաջարկում էր վերադարձնել 7 շրջանները «հենց այնպես», մոռանալ կարգավիճակի մասին և հանգստանալ, չի

«Ձեր չափերի մեջ մնացեք». Մելքումյանը վրդովվեց իշխանական պատգամավորի ասածից եւ դուրս եկավ

Ծովինար Վարդանյանը շեշտեց՝ եթե իր հարցը հասկանալի չէ, նորից կհնչեցնի, Մելքումյանն էլ պատասխանեց, որ պետք չի, չի ուզում լսել

«Պարտավոր են երթուղիները սպասարկել մրցույթի պայմաններով սահմանված սակագներով». տրվել է 5 օրյա ժամկետ՝ խախտումը վերացնելու համար

Արարատի մարզը սպասարկող ընկերությունների կողմից հունվարի 1-ից  ապօրինի կերպով բարձրացվել են մի շարք երթուղիների փոխադրավարձերը

Իմքայլականները մերժեցին նոյեմբերի 9-ի փաստաթղթի իրավաչափության հարցը քննարկելու նախագիծը, Վլադիմիր Վարդանյանը առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել

Իմքայլականները պնդում են, որ որեւէ հարցի իրավաչափության հարց ԱԺ-ն իրավասություն չունի քննարկելու: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը առաջարկեց աշխատանքային խումբ ստեղծել, համատեղ հայտարարություն մշակել ու ուղարկել միջազգային գործընկերներին. «Պետք է ընտրել ճիշտ ձեւաչափ: Գերեվարված անձանց ծնողներին պետք է արդյունք, այլ ոչ թե քննարկում: Հավատացեք, բոլորս սրտացավ ենք»:

Քննարկվել են նաև ԱՀ քաղաքացիների վարկային բեռի թեթևացմանն ուղղված հարցեր. Արցախի ԱԺ հանձնաժողովի պատվիրակությունը աշխատանքային այցով Հայաստանում էր

Արցախում ստեղծված հետպատերազմյան տնտեսական իրավիճակը, ֆինանսական համակարգին վերաբերող, տնտեսական և սոցիալական, հարկային և այլ բնույթի արդի խնդիրները քննարկեցին և դրանց լուծման հնարավոր ուղիները:

«Որոշ ընդդիմադիրներ ադրբեջանցիների հետ պասերով գործելու մեթոդի մեջ են». Վահագն Հովակիմյան

Տարոն Սիմոնյանի արձագանքը կոշտ էր. «Իմ խոսքից հետո չհամարձակվեք մյուս անգամ ընդդիմադիր գործիչներին դասեր տալ այն իմաստով, որ նրանք պասերով են խաղում ադրբեջանցիների հետ: Իմ խոսքից հետո դա չանեք, եթե բացատրության կարիք ունեք, այլ միջավայրում պատրաստ եմ բացատրել, թե ինչու»:

Արա Այվազյանը Գուտերեշին հղած նամակում շեշտել է, որ Ադրբեջանը փաստացիորեն հրաժարվում է կատարել իր հանձնառությունը, ինչը միջազգային հումանիտար իրավունքի խախտում է

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանն իրականացրել է ռազմական գործողություններ և գերեվարել 64 հայ զինծառայողի

«Առիթ կամ պատճառ ավելի քան չկա, հետևաբար ոչ էլ մտածում ենք, որ մենք ենք այդ երկու հեռուստաընկերություններից մեկը, որ պետք է չստանա հաճախականություն». Շավարշ Գևորգյան

Հունվարի 21-ից ոչ ավելի, քան երկու հեռուստաընկերություններ կզրկվեն հաճախականությունից. շոշափվում են «Ար» և Հայկական երկրորդ հեռուստաալիքի անունները:

Հայաստան ցամաքային ճանապարհով մուտք գործելու սահմանափակումները ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց համար վերացվել են

Այսուհետ բոլոր օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ ինչպես օդային, այնպես էլ՝ ցամաքային ճանապարհով

36 ժամով կընդհատվի ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:

«Հետո իմացա, որ մայրս մահացել է, քույրս, տեգորս կինը վիրավոր են, երեխան մահացել է: Խելագարվելու վիճակ էր». Լուսինեի տեսած պատերազմը

Մարտունիում մարդիկ սարսափով են հիշում առաջին կնոջ ու երեխայի զոհվելու պատմությունը

Վազգեն Մանուկյանի երբեմնի մտերիմ Սմբատ Հակոբյանը քննադատում է նրան. «Չեմ հասկանում, թե այսօր նա ինչու է կանգնել իբր ընդդիմության կողքին»

Սմբատ Հակոբյանն ասաց. «Այսօրվա իբր ընդդիմությանը ես անվանում եմ մարած արժեթղթեր, որոնց ժամանակը վաղուց լրացել է: Նրանք ժամանակին եղել են բարձր պաշտոնների, ունեցել են լուրջ լծակներ, բայց ոչինչ չեն արել: Ինձ համար անտանելի է, որ բանակից փախած մարդիկ եկել կանգնել են ցույցի՝ այդ իբր ընդդիմության մեջ:

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող. վիճակը կայուն ծանր է

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել:

Ինչքանո՞վ է իրավաչափ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը. ԼՀԿ-ի պատգամավորները փչացրեցին իմքայլականների տրամադրությունը

Ինչպես հայտնի է, ԼՀԿ պատգամավորները բոյկոտում են հանձնաժողովի նիստերը, բայց քանի որ այսօր իրենց նախագիծն էր քննարկվում՝ եկան: Տարոն Սիմոնյանը, տեսնելով իմքայլականների ուրախ տրամադրությանը, զարմացավ. «Այսօր տրամադրություններդ շատ բարձր է»: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էլ արձագանքեց. «Ոչինչ, հեսա կփչացնեք»:

Համայն հայությունը հաստատակամ է շարունակել ապրել ու արարել իր հայրենիքում և կասեցնել հայ ժողովրդին ցեղասպանության ենթարկելու բոլոր սպառնալիքները. Արարատ Միրզոյան

Հակահայ այս քաղաքականությունը շարունակվեց արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության դեմ իրականացված բազմաթիվ զարհուրելի ոճիրներով։

Թուրքիան ծրագրում է տեղական արտադրության ՀՕՊ համակարգը հասցնել ռուսական S-400-ների մակարդակին

Թուրքիայի ռազմարդյունաբերական վարչության պետը կարևորել է նաև անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև՝ ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային ռազմական տեխնիկայում առանց օպերատորի գործող սարքերի ինտեգրման կարևորությունը։

Կյանքից հեռացել է դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը

1977 թվականին Ժակ Ենգիբարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, 1980-ական թվականներին պարգևատրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով և շքանշանով:

«Եթե կրակոց արձակելու փորձ անեն, կզղջան». Ամարասի վանահայրը՝ ադրբեջանցիներին

Պատրաստ եմ՝ որպես հոգեւորական, որն օգտվել գիտի զենքից, իրենց մարտահրավեր նետել

Հունվարի եղանակային կանխատեսում

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -4…-5°C:

Իբրև բախտակից փախստականներ՝ միանում ենք Հադրութն ու Շուշին վերադարձնելու պահանջին. հայտարարություն

Ողջունում ենք Հադրութցի և Շուշեցի փախստականների նախաձեռնությունը` կազմակերպական տեսք տալ իրենց երկրամասերը Ստեփանակերտի իրավասության տակ վերադարձնելու, ինչպես նաև Բաքվին ու Անկարային ենթակա զինված միավորները հայկական հողից հեռացնելու նպատակով:

Շահավետության մասին խոսելը տվյալ իրավիճակում՝ կատարյալ անհեթեթություն է, եթե ոչ անտեղյակության ուղիղ ցուցիչ. Կարեն Ճշմարիտյան

Պատկերացում ունե՞ն առանց Արցախի նախապատերազմյան տարածքների գոյության` Հայաստանի տնտեսական անվտանգության վրա հենց այդ նախաձեռնության արագ իրագործման ավերիչ ազդեցության մասին

Բարձր աշխատավարձով աշխատանք փնտրող տղամարդն ու գյումրեցիների անզուգական հումորը

Եթե նախկինում Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի մասնաճյուղի հայտարարությունների մեջ գերակշիռ թիվ էին կազմում վաճառողների, մատուցողների, մենեջերների թափուր հաստիքները, այժմ դրանց պահանջարկը գրեթե չկա։ Սա ապացույցն է այն բանի, որ Գյումրիում սպասարկման ոլորտը ծանր վիճակում է․ խանութները, սրճարանները, ռեստորանները հերթով փակվում են։

Կառավարության կողմից սահմանվել է Եվրասիական տնտեսական միության շրջանակում մակնշման պատասխանատու՝ ազգային օպերատոր

Ազգային օպերատորը, մակնշման պահանջ սահմանող երկրի օպերատորից ստանալով մակնշման կոդերը, տրամադրելու է ՀՀ տնտեսվարողներին, ինչպես նաև կազմակերպելու է տեղեկատվության փոխանակում:

Թալանածը հետ բերելու նոր միջոց. հակակոռուպցիոն նոր դատարան է ստեղծվում ու նոր դատավորներ են ընտրում. Բադասյանը հիմնավորում է

«Եթե հարցը նրանում է՝ արդյոք վստահո՞ւմ ենք դատական համակարգին, թե՞ ոչ, կամ հանրությունը վստահո՞ւմ է թե՞ ոչ, ապա միանշանակ՝ ոչ: Մենք դրա մասին բազմիցս ենք խոսել: Այո, սա նաեւ հնարավորություն է բարեվարքության ստուգմամբ դատավորների ընտրությունն իրականացնելու: Արդեն ունենք գործող մեխանիզմը: Գործող դատավորները կարող են դիմել՝ պայմաններին համապատասխանելու դեպքում»:

Մարտակերտի բնակիչը մահացել է էքսկավատորով հողային աշխատանքներ իրականացնելիս ականի վրա պայթելու հետևանքով

Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Ադրբեջանն ու Հայաստանը գծեցին հարաբերությունների սահմանները. «Կոմերսանտ»

Թոմաս դե Վաալն էլ կարծում է, որ երեք երկրների առաջնորդների բանակցություններում «ամենահետաքրքիրը մնացել է փակ դռների հետևում», իսկ տնտեսական օրակարգն առաջին պլան են մղել միայն որպեսզի ցույց տան որոշակի արդյունք: «Անկասկած, Փաշինյանը ցանկանում էր հասնել գերիների և անհետ կորածների վերաբերյալ համաձայնագրի, բայց Ալիևն առայժմ հետաքրքրված չէ դրանով: Ալիևը, ամենայն հավանականությամբ, գոհ չէ խաղաղապահ առաքելության գործունեությունից, բայց Պուտինը պատրաստ չէ փոխզիջման գնալ այդ հարցում: Ի՞նչ է մնում: Անկեղծ և ընդհանուր շահ՝ ուղղված ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների բացմանը»

Այս ամենի մասին երբեք առիթ չէր լինի խոսելու, եթե չհատվեր կարմիր գիծը, որտեղից սկսվում է բարոյականության գահավիժումը. Անի Գասպարյան

Բարոյականության ու արժեհամակարգի ինչ աստիճանի անկում պետք է ունենաս, որ նման կեղծիք տարածես, այն էլ մի մարդու հասցեին, որը ողբերգությունից հետո ամեն ինչ արեց ձեր ընտանիքի ցավը մեղմելու, սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ

«ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել». Լիլիթ Մակունց

Մակունցը հերքեց, որ այժմ խորհրդարանական ընտրությունների են պատրաստվում ու ցուցակ են կազմում՝ պարզելու, թե առաջիկա ընտրություններում ովքեր են պատրաստ իրենց հետ ճանապարհը շարունակել. «Նման բաներից առնվազն ես տեղյակ չեմ»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031