Օրվա լրահոսը

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Հայաստանում իշխանությունները շարունակում են այնպիսի ծախսեր կատարել, որոնք զարմանք են առաջացնում այս իրավիճակում. «Ժողովուրդ»

Ազգային ժողովը մտադիր է հունվարի 18-ին մեկնարկող նստաշրջանում քննարկել Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման հարցը, եւ միայն երկու տարվա համար այդ կառույցին 8 մլրդ դրամ է հատկացվելու:

ԱՍԵԿՈՍԵ

Դժվար էր մեր ուղին, բայց նպատակը վեհ էր, իսկ դեպի վեհ նպատակ տանող ուղին հաղթանակ է: Մոնթե Մելքոնյան

«Արդյոք բավարար խորությամբ են ուսումնասիրվել պատերազմի հետեւանքները ՀՀ-ի համար, որպեսզի դրանք ճիշտ արտացոլված լինեին 2021-ի բյուջեում». «Հայաստանի Հանրապետություն»

Նկատենք, որ ֆինանսական համակարգի կայունության վտանգներին կտրուկ արձագանքել է Կենտրոնական բանկը՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Դա կհանգեցնի փոխարժեքի կայունացման, հետեւաբար գների հետագա աճի դանդաղեցման:

ՀՀԿ-ն ԼՀԿ-ի հրավերը չի ընդունել. Արմեն Աշոտյան

Արձանագրել ենք, որ գործող վարչակազմի շարունակվող պաշտոնավարման պարագայում անհնար ենք համարում նշված խնդիրների ամբողջական լուծման հնարավորությունը եւ ԼՀԿ-ի կողմից առաջարկվող մեխանիզմի արդյունավետությունը:

Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանը 75 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել. «Հայկական ժամանակ»

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան: Դատարանը, սակայն այն քննում է դռնփակ ռեժիմով:

Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար.Նոր արտահերթ զեկույց

Նոր արտահերթ զեկույց այն մասին, որ Ադրբեջանում հայկական կողմի գերիների հարցաքննությունների արդյունքները չեն կարող որևէ հիմք լինել նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար և չեն կարող ապացույց լինել միջազգային, այդ թվում` դատական ատյաններում: Իրականում, շատ արժեքավոր զեկույց է (անգլերենով է): Կոնկրետ օրինակներով է: Զեկույցը վերաբերում է Ադրբեջանում գերիների` թե´ զինծառայողների, թե´ քաղաքացիական անձանց նկատմամբ վերաբերմունքին։ Զեկույցում

Դավիթ Սանասարյանը նախաձեռնում է նոր քաղաքական գործընթաց. նա ՊՎԾ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրել

ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը։ Վաղուց

Որպես իրավաբան-գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Ջհանգիրյանի ընտրվելուն

Օրվա գլխավոր թեմաներից էր Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ կազմում ընտրելու իրավաչափության հարցը։ Կարծում եմ, որպես իրավաբան-գիտնականի օրենքով նախատեսված տարիքային սահմանափակումը չի կարող խոչընդոտ հանդիսանալ վերջինիս ընտրվելուն։ Միևնույն ժամանակ կարևորում եմ, որպեսզի քաղաքական իշխանությունը, որը առիթը բաց չի թողնում տարփողելու, որ իշխանության է եկել ժողովրդի քվեով, ժողովրդի հետ ազնիվ լինի։ Փաստում եմ, որ Հայաստանում ընտրությունների կեղծման պատասխանատուներից,

Հենրիխ Մխիթարյան. «Ես ինձ երջանիկ եմ զգում «Ռոմայում»

«Ռոմայի» հարձակողական ոճի կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է. «Ռոման» հավատաց ինձ: Իմ խաղից, երեւում է, որ ես երջանիկ եմ այստեղ: Նոր պայմանագի՞ր: Մենք դրա մասին խոսելու ժամանակ չենք ունեցել: Մի քանի օր առաջ խաղացինք «Ինտերի» հետ, առջեւում «Լացիոյի» հետ հանդիպումն է: Այդ թեման առաջիկայում կքննարկենք»,- հայտարարել է

«Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով». Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ: Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի: Բոլոր ապացույցները մանրամասն արտացոլված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ արտահերթ

Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը մրցաշրջան 2021-ի մեկնարկներին կսկսի նախապատրաստվել հունվարի 20-ից

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ  ընդհանուր ֆիզպատրաստության որակների բարձրացմանը նվիրված հավաքի մեկնարկը նախատեսված էր հունվարի 15-ին, սակայն տեխնիկական պատճառներով ժամկետը մի փոքր հետաձգել է: Նաեւ հավելեց, որ միջազգային առաջին մեկնարկը կլինի փետրվարի 18-ին մեկնարկող Թել-Ավիվի օլիմպիական վարկանիշային մրցաշարը: «2020 թվականին վրա հասած կորոնավիրուսը եւ պատերազմը գրեթե ամբողջությամբ խառնեցին մեր ծրագրերը: Լավ էր,

«ՌԴ ԱԳՆ-ի պատասխանը հերթական ապացույցն է, թե ինչ է լինում, երբ պրոֆեսիոնալներից հետո պետական կառավարումը ստանձնում են անպատասխանատու դիլետանտները». Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածին՝ Փաշինյանին ուղղակի մեղադրելով հակամարտության կարգավորման պայմանների վերաբերյալ բացահայտ սուտ տեղեկություն տարածելու մեջ։ Ռուսերեն լեզվի իմացությունը բավարար է՝ հասկանալու համար, թե մինչև 2018 թվականի ապրիլը ՌԴ-ի կողմից առաջարկվող հակամարտության

Դժվար է պատկերացնել դեպի խաղաղություն ճանապարհը, քանի դեռ ադրբեջանական հանրության շրջանում շարունակում են գերիշխել իշխանությունների կողմից տարիներ շարունակ սերմանվող մարդատյաց գաղափարախոսություններն ու արժեքները. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հայկական ջարդերի 31-րդ տարելիցի կապակցությամբ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է: Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը, որոնք գագաթնակետը  դարձան Ադրբեջանի իշխանությունների՝ նախկին Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության ոչնչացմանը, սեփական պատմական տարածքներից և մշտական բնակության վայրերից նրա վտարմանն ուղղված քաղաքականության, որի սկիզբը դրվեց 1988թ.

Արցախցի շահառուների 95 տոկոսից ավելին արդեն իսկ փաստացի աջակցություն է ստացել

Այնուամենայնիվ, դեռևս կան քաղաքացիներ, որոնք դիմելիս խնդիրներ են ունենում

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է Ալիևի և Փաշինյանի հետ եռակողմ հանդիպման արդյունքների մասին. Ermenihaber.am

Այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Պուտինը իր գործընկերոջը տեղեկացրել է  հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման արդյունքների մասին։ Այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի և Հայաստանի

Հովիկ Հայրապետյանը գլխավորում է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկած ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Բելառուսի 10 շախմատիստներ:  Կազմակերպիչները հոգ են տարել, որպեսզի  COVID 19-ով պայմանավորված ապահովվեն բոլոր մասնակիցների անվտանգության պայմանները: Սահմանվել է գրոսմայստերական նորմ՝ 6,5 միավոր: Այսօր կայացած 5-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալն արգելանքից ազատվել է

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին

«Հարավային Կովկասում տարածաշրջանային կարգը հաստատվել է 1994-ին` Արցախում և փլուզվել 2020-ին` կրկին Արցախում»

Հունվարի 11-ին, Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպման եւ դրա արդյունքների մասին Aravot.am-ի զրուցակիցն է ԱՀ նախագահի խորհրդական Նելլի Բաղդասարյանը

Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info

Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։ Նրանք են․ Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։ Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և

Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից  արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում  հրազենային վնասվածք  է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

Արցախի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին խստորեն պահպանել եռակողմ հայտարարության շրջանակներում ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ սադրիչ գործողություններից

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ Հունվարի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծի կենտրոնական ուղղությամբ  կոպտորեն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադեպի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող է հրազենային վիրավորում ստացել: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը և դրանք որակում որպես գործողություն՝ ուղղված

Նախագծի քննարկումը  հետաձգելու պատճառը դրա  լրամշակման անհրաժեշտությունն է. Մխիթար Հայրապետյան

ԱԺ մշտական հանձնաժողովն առաջիկայում կքննարկի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացվել  Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որի քննարկումը, սակայն, հետաձգվել է երեք

Շամլուղի 10-րդ շենքը սկսել է փլուզվել. Բնակիչները պահանջում են անհապաղ լուծում (Ֆոտոշարք)

Դեկտեմբերի վերջից սկսվել է մեր շենքի առանձին մասերի փլուզումը

Պուտինը կարմիր գծեր չի սահմանել Էրդողանի ու Ալիեւի համար

Ռուսական իշխանական-քաղաքական վերնախավի որոշ ճյուղեր, փորձագիտական, լրագրողական որոշ շրջանակներ գտնվում են թուրք-ադրբեջանական ազդեցության ներքո, նույնիսկ ռուսական աղբյուրներում երբեմն նշում են թուրք-ադրբեջանական շրջանակների կողմից ֆինանսավորման հանգամանքի մասին:

ԱՀ ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը

Համաձայն նախապես հաստատված ժամկետացանկի՝ հունվարի 13-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախի Հանրապետության 2021թ-ի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի ներկայացումը խորհրդարանի մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին: Նիստը վարել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը: Նախքան նիստի օրակարգային հարցին անցնելը,խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց արցախյան պատերազմում նահատակվածների հիշատակը: Արթուր Հարությունյանը նշեց, որ

«Երբ ես սկսեմ ձեզ հետապնդել, հանրությունն ահավոր կուրախանա». Հայկ Սարգսյանը խլեց լրագրողի խոսափողը

Լրագրողը հորդորեց ներողություն խնդրել իր թեւից քաշելու, ապա՝ խուսափողը խլելու համար, սակայն Հայկ Սարգսյանը նման բան չարեց «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր խորհրդարանում հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Ես այդպես եմ որոշել, իրավունք ունե՞մ որոշելու»,-հարցրեց նա, երբ մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ցանկանում էին խոսել նրա հետ: Ապա` Հայկ Սարգսյանը Yerevan.today-ի լրագրողին հարցրեց՝ «դուք TV 5-ում

«Իմ քայլից» Մարուքյանին հորդորում են՝ ճառ մի ասեք, զանգ կախեք, Մարուքյանն էլ, թե՝ «ոչ խոսելու տեղ ունեք, ոչ էլ զանգ կախելու ունակություն ու կոմպետենցիա»

«Իսկ ի՞նչ պետք է ես անեի: Ես հրամանատա՞րն եմ, բանակցո՞ղն եմ, վարչապե՞տն եմ,գլխավոր շտաբի պե՞տն եմ: Մարդիկ չեն կարողանում գիտակցել, որ պառլամենտ՝ նշանակում է խոսելու վայր ու մենք պետք է խոսեինք ռազմագերիներին չհանձնելու պրոցեսից ու պետք է միջազգային հանրությանը համախմբեինք Ադրբեջանին ճնշելու իմաստով»:

Ռուսաստանը պաշտոնապես արձանագրեց Սերժ Սարգսյանի թողած բանակցային հայանպաստ ժառանգությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահ Պոպովի այսօրվա պաշտոնական պարզաբանումը իր հիմնական շեշտադրումներով բառ առ բառ համընկնում է Արցախյան բանակցությունների մասին մեր կողմից քանիցս տրված տեղեկատվության հետ։ Պոպովը փաստեց, որ՝ Կարգավորման ոչ մի հիմնարար սկզբունքի եւ էլեմենտի մասով մենք երբեք որեւէ բան չենք թաքցրել ժողովրդից։ Մինչեւ 2018 բանակցված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031