Օրվա լրահոսը

Արման Թաթոյան․ «Ադրբեջանցի զինվորները այդ ցուցանակների տեղադրումները անում են բացահայտ սադրանքների ձևով»

«Մեր խաղաղ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել սահմանների կոնտեքստում»

Հանցավորություն քարոզող Ադրբեջանի քաղաքականության դեմ մենք չենք կարող դնել առևտուր անելու մեր հլու-հնազանդ և անորոշ քաղաքականությունը. Տարոն Սիմոնյան

Էթնիկ զտումների արգելքը ժամանակակից միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից է, որի խախտումը ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ է։

«Արցախից ՀՀ ներկրվելիք էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ ՋԷԿ-երի էլեկտրաէներգիայով, որն ավելի թանկ է». փոխնախարար

Այն հավասարազոր էր հայաստանյան ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի գնին՝ +7% տեղափոխման եւ կորստի ծախսերը

Արդուկով հարվածել է քրոջ գլխին. քրոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար 51-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Կրկին մերժում ստանալով՝ վիճաբանել է քրոջ հետ, որի ընթացքում տանջելու, խոշտանգելու միջոցով, առանձին դաժանությամբ մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, արդուկով հարվածներ է հասցրել քրոջ գլխին, նույն արդուկով հարվածելով կոտրել է ձեռքը, ինչի արդյունքում վերջինս վայր է ընկել, իսկ եղբայրը սեղմել է նրա կոտրված ձեռքը, ապա՝ սպառնացել մկրատով հանել աչքերը և կտրել ականջները, այնուհետև տևական ժամանակ ոտքերով և ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել քրոջ մարմնի տարբեր մասերին՝ այդ կերպ առանձին դաժանությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

ԼՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հրաժարականի նախագիծ է ներկայացրել խորհրդարանին. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ-ն կվիճարկի նաեւ նոյեմբերի 9-10-ի հայտարարությունը

«10 միլիոն եվրոյի ակնկալիքով». ապօրինի շահույթ, որ ձեռք էր բերվել ԵԽ պատգամավորի դերը չարաշահելով՝ ի օգուտ Ադրբեջանի գործելու համար

2012-2014 թվականներին մոտ 20 փոխանցում պետք է հասներ արտասահմանյան բանկերի միջոցով

«Դեռ վաղ է խոսել դիվանագիտական հաջողությունների մասին». Համազասպ Դանիելյանը` Մոսկվայի հանդիման մասին

Գերիների վերադարձի մասով «Իմ քայլի» պատգամավորը ոչինչ ասել չի կարող

Հայ-ռուսական համալսարանի դոցենտը՝ Գալիենո Դենարդո մրցանակի ՀՀ առաջին դափնեկիր

Մրցանակը տրվում է զարգացող երկրների՝ մինչև 40 տարեկան երիտասարդ հետազոտողներին, որոնք ակտիվորեն զբաղվում են օպտիկայով և ֆոտոնիկայով

Ինչը և պահանջվում էր ստորագրել. Մոսկվայում Փաշինյանին տիրելը, պարզվեց, այնքան էլ բարդ չէր. «Կոմերսանտ»

Հենց նրանք տեղավորվեցին (անվտանգ տարածության վրա, և հազիվ թե այդտեղ գլխավոր նկատառումը սոցիալական տարածությունն էր), պարոն Փաշինյանին բերեցին իր պայուսակը, որից նա, դեռ նախքան Վլադիմիր Պուտինը կսկսեր խոսել, սկսեց գրեթե տենդագին ինչ-որ թղթեր հանել, չիմանալով երևի, որ Ռուսաստանի նախագահի բացման խոսքից հետո նրանք բոլորը պետք է անցնեն կողքի սենյակ, ուստի ստիպված էր կրկին հավաքել և տեղավորել թղթերը պայուսակում, հեգնում է հոդվածագիրը:

Անգնահատելի է Ռուբեն Մաթևոսյանի անմնացորդ նվիրումը հայ երգարվեստի զարգացման և հանրահռչակման գործում. սիրելի երգիչը նշում է ծննդյան 80-ամյակը

Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ հնչող աշուղական, ժամանակակից հայ կոմպոզիտորների երգերն ու ռոմանսները բոլոր ժամանակներում հիացրել են սերունդներին և հարստացրել հոգևոր-մշակութային կյանքը:

«Հայաստանին պարտադրվում է այն, ինչ նախօրոք մտածվել է». Միքայել Մելքումյանը` մոսկովյան համաձայնության մասին

«Հազարավոր երիտասարդների կյանքի, գերիների գնով ապաշրջափակումը մեզ պետք չէ»

Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Ատոմակայանի ռադիոակտիվ թափոնները զենքի վերածելու հնարավորություն կա՞. փոխնախարարի պարզաբանումը

Կա՞ հնարավորություն դրանց հիման վրա, օրինակ, հարստացում կատարել կամ այլ տեխնոլոգիական գործընթացներ, որպեսզի հետագայում դրանք օգտագործվեն որպես անվտանգության համակարգի մասնիկ

Ինչից կփրկի կորոնավիրուսի դեմ պատվաստումը. Գայանե Սահակյանը մանրամասներ է ներկայացնում

15 քաղաքացի մեր երկրում պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, որեւէ կողմնակի ազդեցություն չի նկատվել:

Շուռնուխը մե՞րն է, թե՞ մերը չի. Ալբերտ Բաղդասարյանը ուշագրավ մանրամասներ է պատմում՝ ինչպես են Շուռնուխից գերեվարել 22 հոգու ու մի ապտակով վերադարձրել

«Ասեմ՝ փոստի շենքով եւ մի քանի բաներ մի ինչ-որ քարտեզով ադրբեջանական տարածք էր, եթե այդպես համարենք: Բայց սա լրիվ ուրիշ հարթության խնդիր է, գյուղի եւ տների խնդիր չի: Սա ամբողջ Սյունիքի ստրատեգիական խնդիրն է… Իրական Շուռնուխի պատմությունը ոչ ոք չգիտի, ով խոսում է Շուռնուխից, երկու բան հարցնես, կպարզվի, որ այդ գյուղի մասին լսել է միայն ԼԳԲՏ- դեպքով, կամ անցել է մի երկու անգամ»:

Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը նյութական օգնություն կտրամադրի Արցախին

Որոշում ընդունած է շտապօգնութեան մեքենայ գնելու համար հաւաքած 20,434 տոլարը եւ երրորդ փուլով հանգանակուած 21,415 շեկելը տրամադրել Արցախին

ԵԽԽՎ նախկին անդամը ադրբեջանցիներից կաշառք ստանալու համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Միլանում դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար 0.5 մլն եվրո ստանալու դիմաց:

Ի՞նչ եղավ ամերիկահայերի աջակցությունը. նախաձեռնող Մալվինա Մխչյանը մտահոգ է

«Առդա» բարեգործական հիմնադրամից չհաջողվեց ճշտել որեւէ տեղեկություն

Ամանորյա տոներից հետո չի բացառվում, որ կորոնավիրուսի թվերը կրկին աճեն

Մարդիկ Նոր տարուն իրար տուն են գնացել ու այդպիսով տարածել կորոնավիրուսի վարակը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

«Ֆինանսական ճգնաժամ չենք ունեցել». ֆինանսների փոխնախարարը՝ պատերազմի հետեւանքների մասին

Մենք տարին ավարտել ենք բավականին բարձր եւ տպավորիչ հարկային կարգապահությամբ, եւ հավաքագրումների բավականին լավ մակարդակ ունենք

Անցումային արդարադատությունը անհրաժեշտաբար պետք է կիրառվի Փաշինյանի և նրա որոշումների վրա ազդեցություն ունեցած անձանց արարքներին գնահատական տալու համար. Արտյոմ Գեղամյան

Անցումային արդարադատության գաղափարը առաջին անգամ հնչեցվեց հենց նույն Նիկոլ Փաշինյանի կողմից: Դրանից անմիջապես հետո անցումային արդարադատության էությունը աղավաղվեց նրա դիլետանտ թիմի կողմից:

«Աշխատում ենք, բայց մոտավոր թիվ չեմ կարող ասել». փոխնախարարը՝ զինվորներին հատուցվող գումարների մասին

Կլինի պետբյուջեի կատարման հաշվետվություն, որում մանրամասն ներկայացված կլինի տեղեկությունը

Կկատարելագործվեն խաղային ոլորտի հսկողության գործիքները. մոնիտորինգային կենտրոն է ստեղծվելու

ՊԵԿ համապատասխան ստորաբաժանումը վերհանելու է ինչպես առցանց խաղերի, այնպես էլ կենդանի խաղերի կազմակերպիչների կամ տեղային խաղատների գործունեության հետ կապված բոլոր ռիսկերը:

«Առանց քեզ անհնար է, մա՛մ, ինձ որ մնա, սիրտս կհանեմ, քեզ կտամ». զոհված հերոս զինվորին՝ Միքայելին, մահվանից մեկ ամիս անց գտան

20-ամյա Միքայել Ազարյանը հրամանատարների բնորոշմամբ՝ արիությամբ է կռվել արցախյան պատերազմում: Երբ նրա դին գտել են, ծոցագրպանում եղել է մոր ուղարկած աղոթագիրքը:

Քննարկել են տնտեսական իրավիճակն Արցախում, խնդիրների լուծման ուղիները. Արկադի Խաչատրյանը հանդիպել է Արցախի ԱԺ պատվիրակության հետ

Հանդիպման արդյունքում պայմանավորվեցինք շարունակել շփումները՝ ընթացիկ հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամությամբ

Հենց Երևանում է վճռվում հայության ճակատագիրը և այն փրկողն առաջին հերթին պետք է լինի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերած ժողովուրդը. Սենոր Հասրաթյան

Լուծման եզրին հասած Արցախյան հիմնահարցի բոլոր տեսանելի հնարավորությունները ոչ միայն զրոյացրին և արդյունքում «վաստակեցին» պատերազմ ու երկիրը տարան խայտառակ պարտության, այլև 21-րդ դարում մեզ համար ստեղծեցին նոր «հայկական հարց»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031