Օրվա լրահոսը
Վարչապետը չպետք է համաձայներ ստորագրել որևէ այլ հայտարարություն, առանց ռազմագերիների մարդասիրական իրավունքի խնդիրը լուծելու. Արթուր Սաքունց
Ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը պետք է անհապաղ հարցը բարձրացնի միջազգային հարթակներում՝ ՄԱԿ, Եվրոպայի Խորհուրդ և այլ միջազգային ատյաններ։
Նժդեհ Հովսեփյանը՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ 12 Հունվարի 2021, 16 – Ա ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Նժդեհ Հովսեփյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար։ Տիգրան Ավինյան
Սկսվում է բնակավայրերը կորցրած արցախցիներին բնակելի տների տրամադրման գործընթացի առաջին փուլը. Մանե Թանդիլյան
Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության. Մանե Թանդիլյան
«ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին»
Երկրի ազգային անվտանգության ապահովման թիվ մեկ մարմնի նախկին ղեկավարը մտահոգություն է հայտնում շրջանառվող 5 միլիարդի գործարքի մասին տեղեկությունների վերաբերյալ։
Հերթական անգամ քննարկումը ծավալվել է բացառապես թշնամու օրակարգի շուրջ. Էդմոն Մարուքյան
Պայմանավորվածություններ են ստորագրվել միայ՛ն թշնամու կողմից բարձրացված խնդիրների վերաբերյալ
Անհնար է ճանապարհային հաղորդակցություն ունենալ մի երկրի տարածքով, որտեղ մեր քաղաքացիները պահվում են որպես պատանդ.
Կամ Պուտինը չի ցանկանում լուծել խնդիրը, կամ անկարող է դա անել
Մեր շերեփը դարձյալ թղթե էր. Նարինե Դիլբարյան
Ադրբեջանը շարունակում է անշեղորեն առաջ տանել իր գիծը, բացարձակ անհաղորդ իր ստորագրած այն պայմանավորվածություններին, որոնք հայկական շահերի ծիրում են:
Ինչո՞վ է պայմանավորված ողջ կյանքում ոստիկան եղած անձի ՊՆ փոխնախարար նշանակումը երկրի և զինված ուժերի համար ճգնաժամային իրադրությունում. Տիգրան Աբրահամյան
Արման Սարգսյանն իր ծառայությունը բարեխիղճ է կատարել ոստիկանությունում, ապա ինչո՞ւ է վարչապետն ավելի վաղ նրան ազատել պաշտոնից և ի՞նչ սկզբունքով է նրան նշանակում Սարգսյանի համար լրիվ նոր համակարգում
Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար թույլատրում են մեկը մյուսին օգտագործել իրենց տարածքում գտնվող տրանսպորտային ենթակառուցվածքները. Արման Եղոյան
Ճանապարհները բացվում են պարիտետային սկզբունքի հիման վրա, այսինքն՝ իրավունքի ինչ ծավալով, որ մենք ենք օգտվում իրենց ճանապարհներից, իրավունքի այդ նույն ծավալով էլ իրենք են օգտվում մեր ճանապարհներից
«Մարդկանց իրավունքներին վերաբերող խնդիրները որևէ սահմանափակման չեն կարող ենթարկվել». իրավապաշտպանը՝ բանակի վերաբերյալ հրապարակումները սահմանափակելու մասին. «Ժամանակ»
Անվտանգությունը առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի չի կարող լինել արդյունավետ, իրական և երկարաժամկետ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 355 նոր դեպք, արձանագրվել է մահվան 10 դեպք
Ունենք 729 առողջացած
«Սխալ կլինի ասել, որ այսքանով հայության տագնապալի սպասումները ցրվեցին, քանի որ Փաշինյանը ոչ միայն «ստորագրելու սովորություն ունի», այլեւ բանավոր պայմանավորվելու». «Հրապարակ»
Ինչու հանկարծ Պուտինը հիշեց Մինսկի խմբին
Ձեր կառավարութիւնը լիովին սպառած է իր քաղաքական դրամագլուխը եւ զուրկ է կառավարման համար անհրաժեշտ քաղաքական կամքի կենսական պաշարներէն. «Ասպարեզ»
Իսկ եթէ դուք ի վիճակի չէք պահանջուած հաստատակամութեամբ դիրքորոշուելու հայ անկախ պետականութեան այս կենսական չափանիշներուն վրայ, դուք առհասարակ պիտի հրաժարիք որեւէ նոր քայլ առնելէ Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի Հանրապետութեան հաշւոյն
Ո՞րն է հայ ժողովրդի կոչումը. Ռընե Լեոնյան
Պետք է թողնենք պարտության, ատելության և պառակտման ոգին: Պետք է համարձակ լինենք: Եկեք ևս մեկ անգամ պատկերացնենք, թե ի՞նչ մարտահրավերներ կան առջևում:
Պարզվում է՝ Մարալը Բաքվում է, Ադրբեջանի պնդմամբ համարվում է ահաբեկիչ. տրանսպորտային ուղիների ապաշրջափակման ուղղությամբ զբաղվելն այսօր ոչ օրակարգային է, քանի դեռ վերջին գերին չի վերադարձել Հայաստան. Աննա Կոստանյան
Մարալն ինչո՞վ է նա մեղավոր, որ Բեյրութից Հայաստան, ապա Արցախ տեղափոխվելով՝ մի անձի ապաշնորհ քաղաքականության արդյունքում գերեվարվել է որպես ահաբեկիչ
Հիվանդանոցում ծանոթացել են, սիրահարվել. ոտքը կորցրած զինծառայողի նշանադրության արարողությունը կվարի Ռաֆայել Երանոսյանը. «Հայկական ժամանակ»
Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել Ադրբեջանի դեմ մղած պատերազմի մասնակից իր վիրավոր եղբորը, որի ոտքերը անդամահատվել են։
Ինչպես խաղալ վատ քարտերով
Անկախ նրանից, թե ով էր երեկ Մոսկվայում ներկայացնում Հայաստանը, մենք շահագրգռված ենք, որ մեր երկրի ցանկացած ղեկավար (թեկուզ՝ պարտված եւ ձախողված, ինչպես այս դեպքում է) նման բանակցությունների ժամանակ ունենա ուժեղ խաղաքարտեր: Հետեւաբար, թվարկենք, թե որոնք էին այս հանդիպման Հայաստանի եւ Ադրբեջանի օրակարգերը: Մեզ առավել հետաքրքրում է գերիների վերադարձը, անհետ կորածների, զոհվածների դիերի հայտնաբերումը, Սյունիքում սահմանային
Շենքերի մեծ մասի շահագործման ժամանակահատվածը հատում է 50-60 տարիների շեմը. սեյսմակայունության խնդրի լուծումն առաջնահերթություն է. «Հայաստանի Հանրապետություն»
Քաղաքաշինության կոմիտեն, մշակել եւ հանրային քննարկման է դրել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը»:
Ավագանի չլինելու պատճառով ֆինանսական լուրջ խնդիրներ են առաջացել, որեւէ ծախս համայնքի համար չեն կարողանում հաստատել. «Ժամանակ»
Լուրջ խնդիրներ ՏԻՄ-երում՝ ընտրությունների հետաձգման պատճառով
ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը լրացնելու համար քննարկվում է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը. «Հայկական ժամանակ»
«Իմ քայլը» խմբակցությունում, իհարկե, հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են առաջնությունը այս պարագայում տալ մասնագիտական հմտություններին:
Հայաստանի համար գազի թանկացումը մոտ ապագայում առավել քան իրական է. «Հայաստանի Հանրապետություն»
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դրամը սրընթաց արժեզրկվեց 6,6 տոկոսով կամ 35 դրամով՝ կազմելով 525 դրամ 1 դոլարի համար։ Դրամի նման մեծ եւ երկարաժամկետ արժեզրկումը տնտեսական հիմքեր է ստեղծում «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար՝ բնակչության համար եւս բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնելու»,- նկատեց Սուրեն Պարսյանը։
Հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի. Պուտինը՝ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ողջունելով վարչապետ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ արդեն մեր երկկողմ հանդիպման ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս
«Ադրբեջանն ու Ռուսաստանը ստացան այն, ինչ ուզում էին…». Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։ Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ
«Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը». Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայ ռազմագերիներին պահում են Ադրբեջանի բանտերում ու քննարկում տրանսպորտային արտերիաների հարցերը: Հայաստանի բոլոր դեսպանությունները աշխարհի բոլոր մայրաքաղաքներում և մեր դիվանագիտական ներկայացուցիչները միջազգային կառույցներում պետք է քուն ու դադար չունենան, բարձրաձայնեն հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը` միջազգային ճնշում բանեցնելու միջազգային մարդասիրական իրավունքով (Ժնևյան կոնվենցիաներով), հրադադարի փաստաթղթով
Եթերից կզրկվեն ոչ ավելի, քան 2 հեռուստաընկերություններ. Ըստ Տիգրան Հակոբյանի՝ «Մեծ սյուրպրիզներ չեն լինի». Factor.am
Հունվարի 14-ին ու 15-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը կամփոփի հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հեռուստաալիքների սփռման հաճախականությունների մրցույթների արդյունքները: Հիշեցնենք՝ հայտարարվել է 25 հաճախականության մրցույթ, որից 6-ը՝ հանրապետական, 9-ը՝ մայրաքաղաքային և 13-ը՝ մարզային հեռարձակման համար: Հանրապետական 6 տեղի համար պայքարում է 12 հեռուստաընկերություն, մայրաքաղաքային 9 հաճախականության համար դիմել է 4 ՀԸ, իսկ մարզային 8 հաճախականության համար
Ռուբեն Ռուբինյանը հույս ունի, որ այսօր ստորագրված հայտարարությունը «վերջ կդնի քաղաքական դաշտում Սյունիքի կամ Մեղրիի վերաբերյալ տարածվող մանիպուլյացիաներին»
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մոսկվայում այսօր ստորագրվեց հայտարարություն, համաձայն որի տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։ Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաև մեր երկաթուղային
Սան-Ստեֆանոյից մինչ այսօր, կամ պատմության դասերը
1878թ․ ռուս-թուրքական պատերազմի ավարտից հետո, Կոստանդինուպոլսի արվարձան Սան-Ստեֆանոյում փետրվարի 19-ին կնքված պայմանագրով Թուրքիան պարտավորվում էր Ռուսաստանին վճարել 1410 միլիոն ռուբլի ռազմատուգանք, որի մեծ մասը (1100 միլիոն ռ.) փոխարինվում էր տարածքային զիջումներով. եվրոպական մասում՝ Տուլչայի սանջակի դիմաց Ռուսաստանը ստանում էր 1856թ․ Փարիզի պայմանագրով իրենից անջատված Հարավային Բեսարաբիան, ասիականում՝ Արդահանը, Կարսը , Բաթումը, Բայազետը և մինչև Սողանլուղ ընկած տարածքը։ Նոր պատմության
Պատժամիջոցներ՝ Ռուսաստանի հետ կապեր ունեցող ապատեղեկատվական լրատվական ցանցի դեմ. «Ամերիկայի ձայն»
«Ամերիկայի ձայն». Այսօր հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում յոթ ֆիզիկական և չորս իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք մաս են կազմում Ռուսաստանի հետ առնչվող արտաքին ազդեցության ցանցի, որը կապված է Անդրեյ Դերկաչի հետ Վերջինս Ուկրաինայի խորհրդարանի անդամ է ու ավելի քան մեկ տասնամյակ՝ ռուսական ակտիվ գործակալ, ով սերտ կապեր է պահպանում ռուսական հետախուզական ծառայությունների


















































