Օրվա լրահոսը

Արման Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ 8 Հունվարի 2021, 4 – Ա ԱՐՄԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արման Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ։ Նիկոլ Փաշինյան

Թևան Պողոսյան. «Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ…»

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ախր բանակցելը նույնպես գիտություն է, արհեստ է և արվեստ։ Արվեստին չես տիրապետում. փաստը` քեզանից առաջ երեք նախագահների փոխանցածը 1994-ից մինչ 2018։ Արհեստին չես տիրապետում. փաստը` անվստահությունը քո հետ որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում հենց քո անմիջական շրջապատի և գործընկերների մոտ, բազմաթիվ հակասություններն ու

«Փաշինյանը շարունակում է ջուր լցնել թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի ջրաղացին». Արմեն Աշոտյան

Նա սպասարկում է բացառապես Ալիեւին եւ Էրդողանին ձեռնտու քաղաքական օրակարգ՝ անտեսելով Հայաստանի շահերը

Պետական կառավարման համակարգը եւ պատերազմը. Ինչո՞ւ պարտվեցինք

Թե ինչու եղավ պատերազմ` շատ է քննարկվում. տարածաշրջանային անվտանգային համակարգի փլուզում, գլոբալ քաղաքականության զսպման մեխանիզմների թուլացում, ուժերի բալանսի էական խախտում, բանակցային գործընթացի փակուղային վիճակ, դիվանագիտական անթույլատրելի սխալներ և ձախողումներ, հետախուզական համակարգերի աշխատանքի էական թերացումներ և այլն… Այնուհանդերձ, եթե պատերազմն անխուսափելի էր, ինչո՞ւ մենք պարտվեցինք այդ պատերազմում: Ի՞նչը չաշխատեց… Անվտանգային համակարգի փլուզումը, հակառակորդի ռազմական ուժի և

«Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը…». Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել: Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք

Փաշինյան-Պուտին հանդիպումը մեկնարկել է

«Տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ», տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գեւորգյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել ռուսական S-400-ների 2-րդ խմբաքանակը. Ermenihaber.am

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին: Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։ «Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հավելյալ

«Իմ սերն այնքան է քո հետ լինելու, որ դու ոչ մի բանից չես վախենա». Հերոս Սեւակի նամակը՝ սիրելի կնոջը

Լոռեցի Սեւակ Սերոբյանին շատերն են ճանաչում: Հայաստանի «Կյոկուշին Կան կարատե-դո» ֆեդերացիայի նախագահը մեկն է մեր այն հերոսներից, որ հայրենի հողի պաշտպանությունը բարձր գնահատեց սեփական կյանքից: Հերոսի կինը՝ Հայկուհին, պատմում է, որ պատերազմի լուրը լսելուն պես, Սեւակը նույնպես շտապում է կամավորագրվել ու մեկնել սահման: Սկզբում ծառայություն է իրականացնում Տավուշի տարածաշրջանում, ապա մեկնում՝ Արցախ. «Ամսի 27-ի առավոտյան

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարությունը Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է ընդհանուր շահերից. Ալիև

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից: Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո: «Հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ կրակի դադարեցման հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր: Դա այն ոլորտն է, որը կարող է մեծ դինամիկա հաղորդել

ԼՂ կարգավիճակի և ռազմագերիների հարցը մնում են չլուծված. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ կարգավորված չէ, շրջանի կարգավիճակը դեռ պետք է որոշվի: Այս մասին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Իհարկե, մեզ հաջողվեց, ընդհանուր առմամբ ապահովել կրակի դադարեցում, բայց դեռ բազմաթիվ հարցեր են մնում, որոնք պետք է լուծում ստանան: Այդ հարցերից մեկն է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Իհարկե, Հայաստանը պատրաստ

Մոսկվայում համատեղ հայտարարություն է ստորագրվել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համատեղ հայտարարություն են ստորագրել Արցախում ենթակառուցվածքային նախագծերի զարգացման ուղղությամբ նոր քայլերի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Մոսկվայում անցկացվող եռակողմ հանդիպումը շարունակվել է մոտ 4 ժամ: Հանդիպման ավարտին Ռուսաստանի նախագահը հայտարարել է Արցախի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարության ստորագրման մասին: «Այսօրվա հանդիպումը համարում

Դավիթ Խիթարյանն ընտրվեց ՀՖԿՍՊԻ ռեկտոր

Այսօր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն  ընտրեց նոր ռեկտոր: Նախապես առաջադրված էին երեք թեկնածուներ՝ ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը, պրոռեկտոր Գագիկ Գրիգորյանը եւ Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը: Վերջինը, սակայն, իր թեկնածությունը նախորդ օրը պաշտոնական իրազեկումով հանել էր: Հոգաբարձուների խորհուրդը նիստում լսեց երկու թեկնածուների ծրագրերը: Հոգաբարձուների խորհրդի անդամների ելույթներից

Կարանտինը երկարաձգվում է 6 ամսով, բայց կատարվել են սահմանափակումների որոշակի մեղմացումներ

Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) և փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները։

Ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն կոշտ պատասխանատվության միջոցներ

Արարատի մարզում տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ բարձրացված աղմուկի առնչությամբ ներկայացնում ենք Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնց սպասարկման փոխադրավարձի բարձրացման առնչությամբ առաջացել է մարզաբնակների դժգոհությունը։ Ստորև ներկայացված աղյուսակում կապույտ գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք ապօրինի կերպով բարձրացրել են փոխադրավարձը՝ խախտելով մրցույթի պայմանները, իսկ դեղին գույնով ընդգծված են այն

Անգելինան ու Ալինան չեն հասկանում՝ ինչո՞ւ պետք է տանից հեռու լինեն, անգամ սիրելի խաղալիքները չկարողանային վերցնել

Արմենն ասում է՝ որ թալանած ու վառած լինեն՝ միեւնույն է վերադառնալու է հարազատ Կարմրակուճ:

Պուտինը չի հանձնվում

Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման նախադրյալներ է տեսնում Նոյեմբերի 10-ին Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ստորագրված եռակողմ հայտարարությունից երկու ամիս անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Ռուսաստան, որտեղ ծրագրված էր նոր եռակողմ հանդիպում Պուտինի եւ Ալիեւի մասնակցությամբ, ինչպես նաեւ նրա առանձնազրույցը՝ Ռուսաստանի նախագահի հետ: Պուտինի նախաձեռնությամբ հետպատերազմյան առաջին եռակողմ հանդիպման մասին հունվարի 10-ին Կրեմլը հայտնեց,

«Այն ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մոտ կազմակերպված բողոքի ցույցը չդիտարկվեց որպես հակահայկական»

Ինչո՞ւմն է բանը: Սերժն էլ էր Հայաստանի վարչապետը, Նիկոլն էլ է:

«Ափսոս չհասցրեց տանկիստի համազգեստով տուն գալ». հերոսի մորաքույր

Կրտսեր սերժանտ Պարգեւ Սեդրակյանն ու հրամանատարը անմահացել են նույն օրը

Եկեղեցու պահակին սպանելու համար 68-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել

Աբովյան քաղաքի 68-ամյա բնակիչը գնացել է «Սարալանջ» թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում գտնվող եկեղեցու բակ՝ լվացվելու, որտեղ անձնական հարցի շուրջ նրա և եկեղեցու պահակի միջև վիճաբանություն է առաջացել, որի ընթացքում 68-ամյա տղամարդը օղու շշով հարվածել է պահակի գլխին և վերջինս վայր է ընկել:

Արարատի մարզում Հայրապետական սրբատառ կոնդակով հիմնվեց Մասյացոտնի թեմը

Նորաստեղծ թեմի առաջնորդի պաշտոնում ծառայության է կոչվել Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Ստեղծվել է Արսեն Փոլադովի անվան եզդիական թատրոն

Առաջին ներկայացումը նվիրված է Արցախյան երկրորդ պատերազմում զոհված եզդիների հիշատակին

«Տղաս ընկերների հետ չկա. կառավարությանը խնդրում եմ օգնել գտնել». զինվորի մայր

Տղայիս հետ էին իր երկու համադասարանցիները, երեքով չկան

Հայաստանը կրկին Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում է

Հայաստանից Ուկրաինա ժամանողները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։

«Նույն դիրքում շատ տղաներ վիրավոր էին, բայց չկան». մայրը 3 ամիս որդուն է սպասում

Վերջին անգամ հոկտեմբերի մեկին եմ խոսել տղայիս հետ, ամսի երկուսին էլ ընկերոջ հետ է խոսել: Իսկ ամսի երեքին թեժ մարտեր են եղել:

Մեր վարքագծից է մեծապես կախված հենց այն խնդիրների լուծումը, որոնք մեր առջև դրել է պատերազմը. Տավուշի մարզպետ

Մեր պարտականությունն է մեր հերոսների երազանքներն իրականություն դարձնել՝ մեր ապրելիք կյանքի ընթացքում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031