Օրվա լրահոսը

Սահմանային դարձած գյուղերի բնակիչներն իրական մտահոգություններ են հայտնել կյանքի և անվտանգության նաև գյուղատնտեսությամբ ու անասնապահության զբաղվելու անհնարինությանը վերաբերյալ. ՄԻՊ

ՄԻՊ աշխատանքային խումբը Գեղարքունիքում հանդիպումներ է ունեցել համապատասխան զորամիավորման հրամանատարի հետ, քննարկումներ՝ մարզպետի, Գեղամասար համայնքի ղեկավարի հետ

Փողոցը փակածներից մեկը հրել է ոստիկանության կապիտանին, որը վայր է ընկել և ստացել ձախ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով. ՀՀ քննչական կոմիտե

 Դեպքի առթիվ դեկտեմբերի 25-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ենթադրյալ հանցագործություն կատարած քաղաքացին ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, իսկ հաջորդ օրը, դատախազի որոշմամբ, ազատվել է արգելանքից:

Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ՀՀ ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենների միջև

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք անհրաժեշտ հարցեր, այդ թվում՝ նաև գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող:

Մի ձեռքում պիտի լինի զենքը՝ պայքարի պատրաստ լինելու եւ մեր կառուցածը պաշտպանելու համար․ Սյունիքի մարզպետ

Մարզպետը անկորուստ տարի ու հանդուրժողականություն է մաղթել բոլորին

«Труп, оружие, пленники?». ռուս խաղաղապահները խաղաղ դեմքով՝ հայ վարորդներին. Ի՞նչ է կատարվում Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին

Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի երկու կարեւոր նշանակության կամուրջ ռմբահարված է

«Պետական համակարգը լիարժեք չի աշխատում». ՀՀ նախագահ

Հույս ունեմ, որ այս դժբախտությունն ու դժվարությունը մեզ կստիպեն, որ պետությունը նորից կառուցենք, որովհետև շատ բան ուղղակի չկա: Շատ ոլորտներում մենք կարող ենք զրոյից սկսել և ճիշտ կառուցել: Եթե մենք արմատապես չփոխենք, փորձենք կարկատաններ անել, նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք հայտնվելու: Առաջարկում եմ համագործակցել, անշուշտ ոչ քաղաքական նպատակներով: Պարզ ասել եմ՝ չեմ պատրաստվում վարչապետ լինել, չեմ պատրաստվում կուսակցություն ստեղծել, գիտեմ, որ ունեմ պարտականություններ այս շենքում նստած:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ապառիկ գնումներ կատարելու հնարավորություն կտա Ամանորի նախօրեին

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին ընձեռում է եզակի հնարավորություն դեկտեմբերի 31-ին` Ամանորի նախօրեին, առավոտյան ժամը 9:00-ից մինչև 16:00-ն, ապառիկ գնումներ կատարել Բանկի ավելի քան 300 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում` ամբողջ Հայաստանի տարածքում: Հաճախորդները հաշված րոպեների ընթացքում կարող են ձեռք բերել անհրաժեշտ և ցանկալի ապրանքներ՝ կահույք, կենցաղային և համակարգչային տեխնիկա, բջջային հեռախոսներ, շինանյութ, խաղալիքներ, ավտոպահեստամասեր, անմիջապես խանութում, ինչպես

Լուսինե Ղարախանյանը՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 30-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար նշանակելու մասին՝ ազատելով նրան կրթության, գիտության և մշակույթի նախարարի պաշտոնից: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

«Պատերազմի լուրջ վտանգ կա մեր եւ հարեւան երկրների հանդեպ». Արա Պապյան

Վկայակոչեմ միայն ԱՄՆ այն օրենքը, որով ԱՄՆ հետախուզության ղեկավարին պարտավորեցվեց 90 օրում առաջարկներ ներկայացնել այդ թվում՝ ՀՀ-ի եւ Ադրբեջանի հանդեպ քաղաքականության մասին

«Ա1+»-ը դատարանում․ չհաղթահարված անարդարություն». ԽԱՊԿ տեսաֆիլմը

Տեսաֆիլմ «Ա1+» ՀԸ-ի դատական գործի վերաբերյալ։

ՍԴ նախագահի նախկին խորհրդականները դատական հայց են ներկայացրել ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի դեմ. 168.am

Ե՛վ Գրիգոր Մուրադյանը, և՛ Հրայր Ղուկասյանը հայցով պահանջում են վերացնել Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականների պաշտոններից ազատելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 22-ի կարգադրությունները, վերականգնել իրենց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում և պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Կոնվերս Բանկի մասնաճյուղերի սպասարկման գրաֆիկը ոչ աշխատանքային օրերին

Կոնվերս Բանկի որոշ մասնաճյուղեր աշխատելու են նաեւ Ամանորի եւ Սուրբ ծննդյան կապակցությամբ հայտարարված ոչ աշխատանքային օրերին: Հունվարի 4-ին ժամը 11:00-15:00 աշխատելու են Կոնվերս Բանկի Հաճախորդների սպասարկման գրասենյակը/ հասցեն՝  Երևան, Վազգեն Սարգսյան 26/1/, «Կենտրոնական», «Արարատյան», «Կիլիկիա», «Նոր Նորք», «Սայաթ-Նովա», «Վանաձոր», «Կումայրի», «Արտաշատ», «Աբովյան», «Կապան», «Էջմիածին», «Դիլիջան», «Հրազդան», «Աշտարակ», «Արմավիր», «Գյումրի», «Իջեւան», «Սեւան»  մասնաճյուղերը: Բանկի «Զվարթնոց Օդանավակայան»

«Փաշինյանն այդ քննարկումների մասնակիցներին համոզում է, որ շարունակի պաշտոնավարել». Վարուժան Ավետիսյան

Եթե հրաժարականի հարցը չի ներառվում, եւ հանդիպումները ծառայեցվում են իր պաշտոնավարման շարունակությունը համոզելուն, վերջնական եզրակացություն պետք է անենք սրանից

«Նիկոլը ասում է, կգա ժամանակը ու բոլոր հարցերի պատասխանը կտան։ Ժամանակը եկել է՝ պատասխանեք». Անժելա Էլիբեգովա

Ոնց ստացվե՞ց, որ Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն «տակտիկական նահանջից» հետո հերոսացվեց ու հիմա ԱԻՆ նախարարի պաշտոնում է:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվողների շրջանում հետպատվաստումային անսպասելի որևէ երևույթ չի գրանցվել. ԱՆ

Առաջինը պատվաստվեց Առողջապահության նախարարության ղեկավար անձնակազմը՝ նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ

«Մտադիր ենք ակտիվորեն համագործակցել Լեռնային Ղարաբաղի հետճգնաժամային վերականգնման հարցերում». ՌԴ վարչապետ

Նախագահ Արմեն Սարգսյանին Ամանորի և Սուրբ Ծննդի տոների առթիվ շնորհավորել է ՌԴ վարչապետ Միշուստինը

Նպատակ ունենալով խափանել տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանման նոր գործընթացը՝ կոչ ենք անում քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու․ հայտարարություն

Ուղիղ 100 տարի անց կրկին բախվել են ռուս-թուրքական և արևմտյան քաղաքակրթական պատկերացումները, տարածաշրջանային շահերը և տեսլականները:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցուցանիշը աննախադեպ է աֆղանական, չեչենական, սիրիական և վերջին 30 տարվա ցանկացած այլ պատերազմների ժամանակ տեղի ունեցած սանիտարական կորուստների համեմատ. Արտյոմ Սմբատյան

Առաջին անգամ ՀՀ 30-ամյա պատմության մեջ բժշկական կենտրոնները տարեսկզբից առաջ ստացան պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ծառայությունների մատուցման մասին 2021 թվականի պայմանագրերը

Կիսելով պատերազմի դժվարությունները. անդրադարձ Գալաքսի ընկերությունների խմբի գործունեությանը

2020 թվականը բարդագույն տարի էր՝ լի արհավիրքներով և դժվարին խոչընդոտներով։ Համավարակի մարտահրավերները դեռ չհաղթահարած` բոլորս կանգնեցինք նոր, ավելի սարսափելի ողբերգության՝ պատերազմի առջև։ «Գալաքսի» ընկերությունների խումբն իր ուժերի ներածին չափով փորձել է կիսել հայրենիքին բաժին ընկած խնդիրներն ու ցավերը։ Մասնավորապես. «Գալաքսի» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ հոկտեմբերին Հայաստան ժամանեցին եվրոպական առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները և մեկնեցին Արցախ՝ սահմանային իրադարձությունները լուսաբանելու,

Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի 26 աշխատակիցներ միացել են ԳԱԱ՝ վարչապետի հրաժարականը պահանջող  հայտարարությանը

Խստագույնս դատապարտում ենք տարիներ շարունակ գիտության նկատմամբ հանրապետության իշխանությունների կրավորական վերաբերմունքը, որի արդյունքում անհնարին դարձավ երկրի պաշտպանական համակարգում ժամանակակից գիտատեխնիկական նվաճումների կիրառումը։

«Անիվ» հիմնադրամը գործարկել է իր նոր կայքը   

Աշխատանքում ներկայացված է 400  բնակավայրերի պատմություն, այդ թվում՝ Գանձակ քաղաքը (Գյանջա), տարածաշրջանի  նկարագրությունն ու պատմական  հուշարձանների լուսանկարները: Գրքում զետեղված է մոտ 1600 լուսանկար:

Վլադիմիր Պուտինի անունից ՀՀ նախագահին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու

Պուտին. «Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման»

Մաքսային վճարումները՝ էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ-ը փորձնական ծրագիր է գործարկել

Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը:

Անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ` այն համապատասխանեցնելով ՀՀ  Սահմանադրության պահանջներին. Դավիթ Հարությունյանի բաց նամակը ոստիկանապետին

Վերոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական ձերբակալումն անձին ազատությունից զրկելու, թեև կարճաժամկետ, բայց ինքնուրույն միջոց է։ Իսկ դա նշանակում է, որ վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունից զրկելու սպառիչ հիմքերից որևէ մեկին:

«Քննարկվել են վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը». Մարուքյանը հանդիպել է Կապանի քաղաքապետին

«Հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ»

«Հիմա մենք նոր ընտրության առաջ ենք՝ հեշտությամբ լինել թուրքական վիլայե՞թ, թե՞ դժվարությամբ՝ արժանապատիվ պետություն». Վահե Հովհաննիսյան

Ինչի՞ց սկսենք արժանապատվության մեծ ճանապարհը։ Ինչպես ցանկացած բարդ ուղի, այն սկսվում է պարզ քայլից. վանե´ք Փաշինյանին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031