Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանի, Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ

Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ

Դառը դասեր՝ հանուն լույսի … Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչը

«Որքան դաժան, նույնքան էլ ուսանելի»: Նախամանորյա  զրույցի ընթացքում հենց այսպես անցնող՝ 2020 թվականը բնութագրեց «Հայաստանի մտավոր սեփականության ասոցիացիայի նախագահ Գագիկ Մանասյանը: Անդրադառնալով 2020-ի դասերին ու գալիք տարվա անելիքներին,Մանասյանն առավել նպատակահարմար համարեց մեր ընթերցողներին փոխանցել գործընկերոջ՝ «Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչ-ուղերձը, որն էլ  ներկայացնում ենք ստորև: Հայրենակիցներ, Ձեզ դիմելու պատճառը՝ Հայաստանի ներքաղաքական

Տոներին ընդառաջ Դիլիջանում տեղացիներն իրենց կենդանիներին են մորթում և ցածր գնով վաճառում

Չնայած ժամանակին տեղացիներն ունեցել են իրենց հատկացված շուկայի տարածք, որտեղ զբաղվել են իրենց մթերքների վաճառքով, սակայն արդեն տարիներ շարունակ տեղացիներին չի հատկացվում տարածք ու վերջիններս ստիպված մեքենաներով կանգնում են փողոցներում և վաճառք իրականացնում։

ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում

2020 թվականի դեկտեմբերի 30֊ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել

Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան. Շուռնուխ բնակավայրի հատվածում իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և

Վազգեն Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը Գագիկ Մակարյանի հետ քննարկել են երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին: Քննարկվել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը, մատնանշվել են դրա հիմնական պատճառները, երկրի առջև ծառացած առաջնային մարտահրավերները: Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի ուղղությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ

Պատերազմից կուչ եկած, բայց ոչ դժգույն Ստեփանակերտը

Ստեփանակերտում անգամ ռեստորանային օբյեկտներից խորովածի ծուխ չի բարձրանում: Համարում են, որ «մանղալ» վառելով կանարգեն զոհվածների հիշատակը:

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։

Մարաղայից Գաբրիելյանների ընտանիքը 28 տարիների ընթացքում 2-րդ անգամ է տեղահանվել

«Որ եկանք, հասանք Երևան, ասում են՝ բաբո՛, թուրքերը կյամ են։ Մի ինքնաթիռի կամ մեքենայի ձայնից ասում են՝ բաբո՛, սամալյոտը կյամ ա մեզ բամբիտ անի, կոտորի։ Տենց խոխա կլինի՞։ Վախում են խոխեքը»։

«Ասել էին՝ կիրառվելու է այնպիսի զենք, որը հակառակորդին մեծ կորուստներ է պատճառելու: Պարզվել է դիրքերը տալիս են ադրբեջանցիներին». «Ա1+»

Քաղաքացիներից մեկն ասաց, թե մասնացել է պատերազմին և այսօր վարչապետին մի շարք հարցեր ունի տալու

Ո՛չ հացահատիկի, ո՛չ էլ կարտոֆիլի պակաս․ Շիրակում միայն այծերի ու ոչխարների դեֆիցիտ կա

Մարզպետարանի պաշտոնյան հույս հայտնեց, որ 2021 թվականին սերմնաբուծության ծրագիրը կշարունակվի և Շիրակը մարզը, որ Հայաստանի Հանրապետության հացահատիկի արտադրությամբ զբաղվող մարզն է, կկարողանա 120-150 հազար տոննա հացահատիկ արտադրել։

«Եղնիկներում» հերթափոխ չեն կարողանում անել, որովհետեւ Ադրբեջանը ճանապարհը փակել է». Արթուր Այվազյան

Հասկանո՞ւմ եք լկտիության աստիճանը: Սա հարյուր տոկոսով եմ ասում, դե թող հերքեն: Ադրբեջանը թույլ չի տալիս Լիսագորն անցնել

Էդմոն Մարուքյան. «Անպայման հետամուտ եմ լինելու Մեղրիի անվտանգային խնդիրների լուծմանը»

Հանդիպեցինք Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի եւ նրա տեղակալի հետ, լսեցինք համայնքի խնդիրները եւ առաջարկները, որոնցով պարտադիր պետք է զբաղվենք։

«Իմ քայլը» հիմնադրամը մշակում է երկարաժամկետ ինքնաշխատ ծրագրեր, որոնք անպայմանորեն կբերեն դրական փոփոխություններ, մարդկանց կյանքի պայմանների բարելավում

ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամը պատերազմի ընթացքում որևէ դրամահավաք չի նախաձեռնել: Հիմնադրամին ուղղված նվիրատվության բոլոր առաջարկներն ուղղորդվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի որոշմամբ Հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, անցավ ճգնաժամային իրավիճակի հաղթահարման գործունեության՝ հաշվի առնելով պատերազմի արդյունքում ստեղծված իրավիճակը, առաջացած սոցիալական, մարդասիրական կարիքներն ու դրանց արձագանքելու

Սահմանադրական դատարանի ֆինանսական միջոցների ընդհանուր տնտեսումը կազմել է 106 միլիոն ՀՀ դրամ

Տարեկան ֆինանսական ամփոփման արդյունքում գոյացած 63.2 միլիոն ՀՀ դրամից մոտ 52 միլիոն ՀՀ դրամը գոյացել է Սահմանադրական դատարանի աշխատավարձերի և պարգևավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցների տնտեսումից։

Հանրապետության սպորտային մայր բուհն ամփոփեց անցնող ուսումնական տարին

ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը արժևորեց ծանր ու բարդ պայմաններում իր ղեկավարած կոլեկտիվի կատարած անձնվեր աշխատանքը:

Նոյեմբերի լույս 10-ի գիշերը կատարված զանգվածային անկարգությունների փաստերով 14 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ 4 քրեական գործ ուղարկվել է դատարան

Նախաքննության օրինականություն նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից հաստատվել են այս գործերով կազմված մեղադրական եզրակացությունները, և քրեական գործերը՝ ըստ մեղադրանքի 14 անձի, դեկտեմբերի 29-ին ուղարկվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար:

Իտալիայի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը

Վերչելիի շրջանի Բորգոսեսիայի համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Բորգոսեսիա, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Ընդգծվեց, որ գործող վարչախմբի հետ որեւէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է

Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։

Պատերազմի հետևանքով աճել է կորոնավիրուսով բուժառուների թիվը. Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոնը մինչ օրս ընդունել է 12000 բուժառու՝ այդ թվում՝ զինծառայողներ

Ռազմական գործողությունների իրականացման թեժ կետերում անմիջական մասնագիտական ներգրավվածություն են ունեցել բուժկենտրոնի շուրջ 40 բուժաշխատողներ:

Պետք է բացառենք երկիրը կապիտուլյացիայի հասցրած կառավարության ձեռքով Հայաստանի անունից նորանոր ստորացուցիչ պարտավորությունների ստանձնումը. Ազգային-ժողովրդավարական բևեռ

Մեր երիտասարդ զինվորների անձնուրաց մաքառումն ու զոհաբերությունը մեզ պարտադրում են հրաժարվել մնացյալ կեղծ օրակարգերից և միասնաբար կատարել այլընտրանք չունեցող այս քայլը։

Տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ

Պակաս կարևոր չէ նաև «զուգադիպությունը», որ նախօրեին Ադրբեջանը խախտել է վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և չի թույլատրել որոնողական խմբերի մուտքը տարածքներ, որտեղ, իրենց պնդմամբ, ընթացել են այդ «մարտերը»։ Եվ սա այն դեպքում, երբ որոնողական խմբերի՝ այդ տարածքներում աշխատանքների շուրջ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեկտեմբերի 27-ին, այսինքն, ադրբեջանական կողմի պնդմամբ, հենց այն օրը, երբ «մարտեր էին ընթացել»։

«Գիտե՞ք, որ Ադրբեջանը փող է տվել համապատասխան GPS ծառայությանը». Արա Սահակյան

Էշի ականջում քնած՝ ասում են, թե դրանք վարչական սահմաններ են: Դա եռակողմ հայտարարության տեսքով պետք էր ամրագրել, կանխատեսել:

«Բարեգործական, կրթական եւ այլ նախաձեռնություններ ուղեկցվում են անձնական տվյալների հավաքագրմամբ, երբեմն ստեղծվում են շահառուների անձնական տվյալների բազաներ»

Կենսաչափական կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու դեպքում նման մտադրության մասին անհրաժեշտ է համապատասխան ծանուցում ներկայացնել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:

Իրավիճակը Ղարաբաղի գոտում կարգավորման միտում ունի․ Լավրով

Լավրովը նշել է, որ միակ նկատելի խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին այնպիսի վայրում որտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել։

Բերելով Նիկոլաե Չաուշենսկուի օրինակը, հրապարակայնորեն արդարացրել է բռնությունը. Միհրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ինքնաթիռներով ուղարկված մարդասիրական օգնությունից զատ՝ «Ազնավուր» հիմնադրամը հավաքել է ևս 60 տոննա բեռ, որը Հայաստան կտեղափոխվի ծովային և ցամաքային ճանապարհով 2021 թվականի սկզբին

Այս հսկայածավալ գործունեության արդյունքում «Ազնավուր» հիմնադրամը և վերջինիս գործընկերները, ընդհանուր առմամբ, հավաքելու և բաշխելու են 100 տոննա մարդասիրական օգնություն:

Իտալիայի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Տրենտոյի շրջանի Ռիվա դել Գարդայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը։ Շնորհակալություն, Ռիվա դել Գարդա, համամարդկային արժեքների պաշտպանության և հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու համար։ Իտալիայում Հայաստանի դեսպանություն

Սայաթ Շիրինյանին մեղադրանք է առաջադրվել՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար. ՔԿ

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն` չհեռանալու մասին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031