Օրվա լրահոսը
Հայաստանի կյանքում տարին աննախադեպ ծանր ու դժվարին էր․ Տիգրան Բալայան
«Նիդերլանդական օրագիրը» տարին ամփոփում է Նիդերլանդներում և Լյուքսեմբուրգում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի հետ` բացառիկ հարցազրույցով: Հայաստանի կյանքում տարին աննախադեպ ծանր ու դժվարին էր բոլոր առումներով: Հարցազրույցում արծարծվում են հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք հարցեր, որոնց մանրամասն ու թափանցիկ պատասխանում է դեսպանը:
Մեր կողմից պաշտպանվում են 80 գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքները․ Արտակ Զեյնալյան և Սիրանուշ Սահակյան
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 15.12.2020թ, 16.12.2020թ, 21.12.2020թ, 22.12.2020, 30.12.2020 բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց ևս 23 անձի նկատմամբ: Նշված անձինք են՝ Արամ Գույումջյանը, Արման Աշպախյանը, Լևոն Մկրտչյանը, Լևոն Հովհաննիսյանը,
«Նաիրա Զոհրաբյանն իրեն դրսեւորել է որպես բարձր պրոֆեսիոնալ». Կոմունիստական կուսակցությունների միություն
Կուսակցությունը մտահոգությամբ է հետեւում հայաստանյան ներքաղաքական դիմակայությանը եւ եղբայրական հայ ժողովրդին ցանկանում է շուտափույթ վերադարձ հանուն հայրենիքի ստեղծարար ջանքերին
«Մեդիա պաշտպան»-ն ամփոփում է տարին
2020-ը ողբերգական տարի էր։ Սկզբում համաճարակը, հետո պատերազմը տարան շուրջ 8,5 հազար կյանքեր։ Հայրենիքից կորցրինք հսկայական տարածքներ։ Ապիկար կառավարման ու դավաճանական քայլերի պատճառով` կանգնած ենք պետականության կորստի եզրին։ Բնական է, որ այս ամենը իրենց մաշկի վրա զգացել են լրատվամիջոցները։ Տարվա ընթացքում շարունակվում էին լրատվամիջոցների վրա իշխանությունների կողմից մշակված պատժամիջոցները եւ ճնշումները․ ֆեյքերի ու զոմբիների հրահանգավորված
Էդմոն Մարուքյան. «Շուռնուխում հանդիպեցինք Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ինչպես նաև Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ՖԲ գրառումը. Այսօրվա հանդիպումներով գերհագեցած օրն ավարտեցինք Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, որը վերջին օրերին առավել հայտնի դարձավ համայնքի տարածքների մի մասի շուրջ առաջացած խնդիրներով։ Շուռնուխում հանդիպեցինք Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, ինչպես նաև խոշորացված համայնքի մաս կազմող Շուռնուխի վարչական ղեկավար Հակոբ Արշակյանին։ Քննարկել ենք պատերազմից հետո Գորիս խոշորացված
«Վաղ թե ուշ քաղաքական ուժերը պիտի գնան այս ճանապարհով». ի՞նչ են քննարկել վարչապետն ու Արման Բաբաջանյանը
Միակ բանը, որի շուրջ այսօր կարող ենք խոսել, արտահերթ ընտրություններն են եւ այն մեխանիզմները, որոնք երկիրը կպատրաստեն այդ գործընթացներին
Վազգեն Մանուկյանը հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ
Հայրենիքի փրկության շարժման ՖԲ գրառումը. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մշակույթի և արվեստի գործիչների հետ: Ներկայացնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Մանուկյանն անդրադարձել է պատերազմի վերսկսման, հայկական կողմի կրած պարտության պատճառներին, այդ ամենի հետևանքով առաջացած խնդիրներին և դրանց լուծման հնարավորությանը. «Մարդը, որ իր գործը տապալում է, պետք է հեռանա: Տապալման պատճառների մասին խոսելն
Բարձր նորաձևության «ապագայի ճարտարապետը»․ Պիեռ Կառդեն
2020 թ․-ի դեկտեմբերի 29-ին 98 տարեկան հասակում Ֆրանսիայում մահացավ Պիեռ Կառդենը՝ բարձր նորաձևության ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը, «պրետ ա պորտեի» վարպետն ու ապագայի դիզայները։ Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում մեր այս հրապարակումը նվիրվում է Պիեռ Կառդենին։ Նա, կարծես, նորաձևության «անմահներից» վերջինն էր, որ դեռ ապրում ու ստեղծագործում էր այս երկրի վրա, երբեմն ինքն էլ էր զարմանում, որ
Մեկ տասնյակ համայնքապետեր առավոտյան դիմել էին ՍԴ: Երեկոյան նախագիծը հետ կանչվեց
Աբովյան եւ Ակունք համայնքների ղեկավարները քաղաքական ենթատեքստ են տեսնում
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է գերեվարված զինծառայողների հարազատներին
Դեկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին և հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու գործընթացի մանրամասները, նշելով, որ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով Հայաստանի ԱԱԾ տնօրենը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցներին, քննարկել գերիների փոխանակման և անհայտ կորածների որոնողական աշխատանքների հետ կապված
Վանաձորում մշակութային միջոցառումներից տնտեսված գումարները կօգտագործվեն սոցիալական նպատակով
Հանրապետության երրորդ քաղաքը՝ Վանաձորը, նույնպես տոնական հանդերձանք չհագավ: Միայն կերպարվեստի թանգարանի մոտ տեղադրվեցին տարեմուտն ազդարարող 2021 լուսային էֆեկտներով թվերը: Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ամանորի համար նախատեսված 7 միլիոն դրամից միայն մոտ 1 միլիոն դրամն են ծախսել: Նրա խոսքով՝ գումարի մնացած մասը կուղղվի սոցիալական ծրագրերի. «Գումարների մի մասը, որոնք չենք օգտագործել, եկող
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն. «Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը»
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Հովհաննես Ղազարյանի Ֆեյսբուքյան գրառումը. Հարգելի ընկերներ, Ս.թ. դեկտեմբերի 1-ին ներկայացրածս դիմումի համաձայն այսօրվանից դադարեցնում եմ իմ գործունեությունը որպես ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն: Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել մեր բարերարներին, աջակիցներին և գործընկերներին արդյունավետ համագործակցության համար։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում թիմիս նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Իմ պաշտոնավարման երկամյա ճանապարհին
Արցախցի փոքրիկները նվերներ են ստացել. նախաձեռնության հեղինակը Սեմյոն Պեգովն է. «Արցախպրես»
WarGonzo տեղեկատվական նախագծի ղեկավար, ռուս լրագրող Սեմյոն Պեգովի նախաձեռնությամբ այսօր՝ դեկտեմբերի 30-ին, ԱՀ մանկապարտեզներ հաճախող, ինչպես նաև պատերազմի հետևանքով տարհանված և Ստեփանակերտի հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավորապես ապաստանած շուրջ 3000 երեխաներ ամանորյա նվերներ են ստացել։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նվերները Ստեփանակերտում բնակվող երեխաներին բաժանելու համար Սեմյոն Պեգովը ռոք երգչուհի Յուլյա Չիչերինայի և ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ
Մաղթում եմ ֆրանսիացիներին միշտ սիրել Հայաստանը, ինչպես Հայաստանն է դեռևս սիրում մեզ. Ջոնաթան Լաքոտ
«Մաղթում եմ Ֆրանսիացիներին գալ Հայաստան կամ երբեմն այստեղ իրենց հայացքը սևեռել»:
Հունվարին տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում
ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է. «Հունվարին՝ Երևանում, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 1-2 աստիճանով նորմայից բարձր։ Տեղումների քանակը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում»։ Առավել մանրամասն՝ այստեղ
Կառավարությունը ջանք ու եռանդ չի խնայելու Հանրապետությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի զարգացման գործում. Արցախի նախագահ
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին
Կիևը հրաժարվել է հրապարակել նաև հայ գրողների ստեղծագործություններ
Ուկրաինայի գրողների ազգային միությունը իր հրատարակչություններում որոշել է դադարեցնել այն երկրների հեղինակների ստեղծագործությունների տպագրությունները,որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են հանդես գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»: «Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստին որոշում է կատարվել Միության հրատարակչություններում դադարեցնել այն երկրների գրողների հրապարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկություններում դեմ են հանդես գալիս Ուկրաինայի
Իջևանում դանակահարություն կատարած անձին տեղափոխել են հոգեբուժարան
Իջևանի ոստիկանության հերթապահ բաժնից տեղեկացրեցին, որ դանակով հարվածող Արման Մանուկյանը տեղափոխվել է հոգեբուժարան, քանի որ վերջինս ունի հոգեկան խնդիրներ և մինչ այս բուժում էր ստանում հոգեբուժարանում ու նոր էր դուրս գրվել այնտեղից։
Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության հարցերը
Հեռախոսազրույց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պետք է անխափան գործի
Ընդամենը երեք ամիս առաջ կնքվեց աշխատանքային ոլորտում սոցիալական գործընկերության՝ Հանրապետական կոլեկտիվ պայմանագիրը` ՀՀ կառավարության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի և Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն -ի միջև։ Պայմանագիրը սահմանում է՝ «Կողմերը պայմանավորվում են, որ աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող, գործատուների և աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանության առումով էական նշանակություն ունեցող նորմատիվ իրավական ակտերի նախագծերը, բացառությամբ հրատապ
Էդմոն Մարուքյանն ու Քաջարանի քաղաքապետը քննարկել են պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները
«Հանդիպեցինք Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին, քննարկեցինք պատերազմից հետո համայնքի առջև ծառացած անվտանգային խնդիրները։ Քաջարանը հանդիսանում է Սյունիքի մարզի խոշոր արդյունաբերական կենտրոնը, և մենք ձեռնարկելու ենք բոլոր հնարավոր քայլերը առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ։ Քաղաքապետ Փարամազյանի հետ պայմանավորվել ենք շարունակել ակտիվ համագործակցությունը»,-գրել է Մարուքյանը։
Ռուսաստանը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել: Սույն թվականի դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն. եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանի, Սուրեն Սահակյանի ու Գոռ Հակոբյանի հետ
Վարչապետը շարունակում է խորհրդակցությունները քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
Դառը դասեր՝ հանուն լույսի … Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչը
«Որքան դաժան, նույնքան էլ ուսանելի»: Նախամանորյա զրույցի ընթացքում հենց այսպես անցնող՝ 2020 թվականը բնութագրեց «Հայաստանի մտավոր սեփականության ասոցիացիայի նախագահ Գագիկ Մանասյանը: Անդրադառնալով 2020-ի դասերին ու գալիք տարվա անելիքներին,Մանասյանն առավել նպատակահարմար համարեց մեր ընթերցողներին փոխանցել գործընկերոջ՝ «Մտավորականների համահայկական ասոցիացիայի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Արբակ Խաչատրյանի կոչ-ուղերձը, որն էլ ներկայացնում ենք ստորև: Հայրենակիցներ, Ձեզ դիմելու պատճառը՝ Հայաստանի ներքաղաքական
Տոներին ընդառաջ Դիլիջանում տեղացիներն իրենց կենդանիներին են մորթում և ցածր գնով վաճառում
Չնայած ժամանակին տեղացիներն ունեցել են իրենց հատկացված շուկայի տարածք, որտեղ զբաղվել են իրենց մթերքների վաճառքով, սակայն արդեն տարիներ շարունակ տեղացիներին չի հատկացվում տարածք ու վերջիններս ստիպված մեքենաներով կանգնում են փողոցներում և վաճառք իրականացնում։
ՍԴ նախագահն ու ՀՀ-ում ՌԴ դեսպանը կարևորել են համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում
2020 թվականի դեկտեմբերի 30֊ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանակներում։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել
Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան. Շուռնուխ բնակավայրի հատվածում իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհը գործում է անխափան և անվտանգ է բնականոն երթևեկության կազմակերպման համար: Միաժամանակ տեղեկացվում է, որ Սյունիքի մարզի Շուռնուխ բնակավայրի հատվածում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի և ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ստորաբաժանումների կողմից իրականացվում են սահմանի պահպանության համապատասխան միջոցառումներ, միջադեպեր չեն գրանցվել, իրավիճակը լիովին վերահսկելի է, և
Վազգեն Մանուկյանը և Իշխան Սաղաթելյանը Գագիկ Մակարյանի հետ քննարկել են երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը և Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանն այսօր ընդունել են Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանին: Քննարկվել է երկրում տիրող սոցիալ-տնտեսական ճգնաժամային վիճակը, մատնանշվել են դրա հիմնական պատճառները, երկրի առջև ծառացած առաջնային մարտահրավերները: Մտքեր են փոխանակվել ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերի ուղղությամբ, ձեռք է բերվել պայմանավորվածություն սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային ծրագրերի վերաբերյալ
Պատերազմից կուչ եկած, բայց ոչ դժգույն Ստեփանակերտը
Ստեփանակերտում անգամ ռեստորանային օբյեկտներից խորովածի ծուխ չի բարձրանում: Համարում են, որ «մանղալ» վառելով կանարգեն զոհվածների հիշատակը:
Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի շուրջ
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցերի։


















































