Օրվա լրահոսը
Անկրկնելի Նիկոլ Փաշինյանը
Մի հին անեկդոտ կա. «Գիտե՞ք, թե ինչու է Ջոն անորսալի… որովհետեւ ոչ ոքի պետք չէ Ջոյին որսալ»: Իսկ գիտե՞ք, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է անկրկնելի: Որովհետեւ չի կրկնում ոչ ոքի արածը: 1.Հայաստանի ոչ մի ղեկավար ուժով չի մտել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նիկոլ Փաշինյանը մտավ, Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է: 2.Հայաստանյաց առաքելական եկեղեցու ոչ մի սպասավոր օդում
Առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը․ Արսեն Թորոսյան
Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը` առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։ Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ
Լեւոն Արոնյանը մեկնարկում է Airthings Masters արագ շախմատի մրցաշարում
Այսօր մեկնարկում է Champion Chess Tour շարքի Airthings Masters արագ շախմատի միջազգային մրցաշարը՝ 12 գրոսմայստերների մասնակցությամբ: Նրանք են` Մագնուս Կարլսեն, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Լեւոն Արոնյան, Ալեքսանդր Գրիշչուկ, Յան Նեպոմնյաշչի, Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով, Անիշ Գիրի, Պենտալա Հարիկրիշնա, Դավիդ Անտոն Գուիջարո: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում վիճակահանությամբ խաղալու է աշխարհի չեմպիոն
«Հայերին սպանում են, եւ ոչ մեկի պետքը չէ»
1990-ական թվականներին մեր տարածաշրջնում արդեն ուրվագծվում էին այսօրվա գործընթացները, որոնց մասին գրել եմ 1993թ. «Ուրբաթ» շաբաթաթերթում «Մասնավոր դատողություններ» եւ «Ազգ» օրաթերթում «ՀՀ դիվանագիտության փորձաքարը. Քելբաջար» հոդվածներում։ Ներկայացնում եմ որոշ հատվածներ՝ նոր մեկնաբանություններով։ «Մասնավոր դատողություններ». ա/ «Վերակառուցումը» ձեռնտու էր Արեւմուտքին եւ նախկին ԽՍՀՄ կուսակցական հարստացած նոմենկլատուրային։ Նրանցից առաջինը շահագրգռված էր ԽՍՀՄ տրոհմամբ, այժմ նաեւ Ռուսաստանի մասնատմամբ՝
Քաղաքացին հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը սրունքի ոսկորների կոտրվածք է ստացել․ Ոստիկանություն
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և
Դեկտեմբերի 26-ին լրացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի ծննդյան 65-ամյակը
Դեկտեմբերի 26-ին լրացավ անվանի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն (Վաղարշակ) Չալդրանյանի ծննդյան 65-ամյակը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վառ անհատականությամբ օժտված արվեստագետ է, ում աշխատանքներում մշտապես առկա է կյանքի, երևույթների, հոգևորի գեղարվեստական յուրօրինակ ընկալումների բազմաշերտությունը: Նա իր բացառիկ տաղանդով և նվիրվածությամբ ստեղծում է ինքնատիպ ժառանգություն՝ հարստացնելով հայկական կինոյի և թատրոնի անդաստանը: ՀՀ
Արմեն Նազարյանին, Լեւոն Արոնյանին եւ Հենրիխ Մխիթարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում
Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը Հայաստանում է: Նա վաղը մասնակցելու է մի հաճելի արարողության: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ Արմեն Նազարյանին, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Լեւոն Արոնյանին եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Եվրոպայի լիգայի գավաթակիր Հենրիխ Մխիթարյանին
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ընթացիկ տարին եզրափակեց երկու համերգով
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ընթացիկ տարին եզրափակեց երկու համերգով: Դեկտեմբերի 24-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն անցկացվեց Երգեհոնային երաժշտության երեկո, որի ընթացքում հնչեցին Բախի, Փյորսելի, Պյերնեի, Կոմիտասի ստեղծագործությունները: Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան երգեհոնահարներ Կարինե Հովհաննիսյանը, Լուսին Սառաջյանը, Թերեզա Ոսկանյանը, Աննա Բակունցը, Հարություն Թագվորյանը, ինչպես նաև մեցցո սոպրանո Անուշ Մարտիրոսյանը: Երգեհոնային երաժշտության համերգին երգեհոնահարների ավագ սերնդի
Էդուարդ Թոփչյանը ներկայացնում է 95-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի անցած ճանապարհը
Ըստ մաեստրոյի, հակամարտությունների ավարտից հետո ճգնաժամը դադարում է խնդիր լինելուց։ Յուրաքանչյուր հոբելյան, այն էլ ստեղծագործական հարուստ ճանապարհ անցած կոլեկտիվի համար, հիանալի առիթ է, բացի բարեմաղթանքներից, անդրադառնալու անցած ճանապարհին եւս։ Խոսքը վերաբերում է 95-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։ Տարին հոբելյանական է նաեւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի համար, որն այս պաշտոնում է ուղիղ
Էջմիածին քաղաքի 33-ամյա բնակչուհու սպանությունն իրականացնող տղամարդը հայտնաբերվել է
Դեկտեմբերի 25-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին հիվանդանոցից հայտնել են, որ «ձախ կողային հատվածում հրազենային վնասվածքին նմանվող» և «ճակատային հատվածում քերծվածք» վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 33-ամյա մի բնակչուհու դին։ Մեկնած ոստիկանները պարզել են, որ կնոջ դին հիվանդանոց է տարվել «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով, որը տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է պահպանել հանգստությունն ու հանդարտությունը և չազդվել սադրիչ հայտարարություններից
Վերջին օրերին Հայոց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավի շրջանակներում դեկտեմբերի 27-ին բռնություն գործադրելու համացանցային սպառնալիքների առնչությամբ Մայր Աթոռում ստացվել են Եկեղեցու հավատավոր զավակների մտահոգության և զորակցության նամակներ, հնչել տարբեր անհատների հանրային ելույթներ և Ազգային Եկեղեցին պաշտպանելու կոչեր: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեծապես գնահատում է իր զավակների հավատավոր հոգին, նախանձախնդրությունն ու հավատարմությունը հանդեպ մեր Սուրբ Եկեղեցին՝ հորդորելով
Երկրաշարժերը Կարբիում
Կարբին հին բնակավայր է: Աստեղ մարդն ապրել է անհիշելի ժամանակներից: Այն հիշատակվում է 5-րդ դարում, երբ այստեղ է այցելել լուսահոգի Մեսրոպ Մաշտոցը: Բնակավայրը ուշ միջնադարում արդեն գավառի վարչական կենտրոնն էր եւ ուներ 10-ից ավելի եկեղեցիներ ու մատուռներ, որոնցից ամենանշանավորը գյուղի կենտրոնում կանգուն Սբ Աստվածածին եկեղեցին է: Այն արտաքինից ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկա է, երկթեք տանիքով,
Շուկայում փորձաքննություն չանցած կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի շրջանառությունը կանխելու նպատակով գործարկել է «Վիրտուալ պահեստ» համակարգը․ ՊԵԿ
Ավտոմատացված տեղեկատվական համակարգը՝ կեղծ և անորակ դեղերի ու դեղանյութերի շրջանառության դեմ
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 147 նոր անուն
Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների 147 նոր անուն Սարգսյան Յուրի Սուրիկի, ծնվ. 2000թ. Առաքելյան Գեղամ Ջանիկի, ծնվ. 1994թ. Հակոբյան Արծրուն Ատոմի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արա Մարսելի, ծնվ. 1984թ. Պահեստազորային Գրիգորյան Վահան Սարգիսի, ծնվ. 1999թ. Մխչյան Ռաֆայել Ալբերտի, ծնվ. 1993թ. Հովհաննիսյան Գարիկ Գառնիկի, ծնվ. 2001թ. Սամսոնյան Շավո Երջանիկի, ծնվ. 2000թ. Վարժապետյան Նարեկ Վահանի, ծնվ.
Հայաստանի քաղաքացիները որ երկրներ և որ դեպքերում ունեն մուտքի իրավունք
Կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները ողջ աշխարհում շարունակվում են։ Պարբերաբար կրկնվող լոքդաուններին զուգահեռ՝ որոշ երկրներ փոխում են տվյալ երկիր մուտքերի և ելքերի քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապետությունը վերացրել է դեպի Հայաստան մուտքի արգելքները, սակայն պարտադիր է կա՛մ մուտք գործելուց առավելագույնը 72 ժամ առաջ հանձնել կորոնավիրուսի ՊՇՌ թեստ, կա՛մ այն հանձնել օդանավակայանում։ Իսկ ՀՀ քաղաքացիների մուտքը բազմաթիվ երկրներ շարունակում է
«Ստեղ անապատ է, ծաղկի սերմեր ուղարկեք՝ ցանեմ». 19-ամյա հերոս
Ժորժ Արսենի Գեւորգյանը ծնվել էր 2000թ. դեկտեմբերի 26-ին, Քաջարանում: Ժորժի մասին խոսել ենք նրա քրոջ՝ Կիմայի հետ: «Հումորով էր, բայց ամեն մարդու մոտ չէր, որ ծիծաղում էր: Մեծ շրջապատ ուներ եւ ամեն վայրկյան պատրաստ էր օգնել ընկերներից յուրաքանչյուրին: Միշտ կիսվում էր ունեցածով»,-ասում է մեր զրուցակիցը: Քույրը հիշում է եղբոր հետ անց կացրած ամեն վայրկյանը, չարաճճիությունները.
«Քինախնդիր Նիկոլը հրահանգեց կամակատարներին սեղմել կոճակը… խորհուրդ եմ տալիս բացել Սուքիասյանի բառարանը եւ ծանոթանալ «ժեխ» բառի հոմանիշին». Նաիրա Զոհրաբյան
Ես պնդում եմ այն, ինչ ասել եմ իրականում. այն մարդիկ, ովքեր ասում են, որ Նիկոլը լավ է արել, որ Արցախը հանձնել է, ովքեր սատարում են 5000 զինվորի սպանության մեղավորին, ովքեր այսօր սատարում են Սյունիքը մաս-մաս հանձնողին, ովքեր վաղը սատարելու են Սեւանի մերձակայքի որոշ հատվածներ թուրքին հանձնողին, ովքեր մյուս օրը սատարելու են Մեղրիի կարգավիճակի վերաբերյալ կասկածելի բանակցությունները, որի մասին կիմանանք շուտով, այո՛, հասարակության այդ հատվածին ես համարում եմ «անմաքուր»:
Լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի վերջին հրաժեշտը կկայանա այսօր` ժամը 13:00-ին
Երեկ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։ Սգո հանդիսության ավարտից հետո ԿԳՄՍ նախարարը ՀՀ կառավարության անունից ցավակցել ու զորակցություն է հայտնել անվանի ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին ու մերձավորներին։
Ինձ համար պատիվ է մերժված լինել դավաճանի եւ հայրենադավի կողմից․ Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, Փոքրիկ և քինախնդիր մարդը` Նիկոլը, հրահանգել է իր խորհրդարանական կամակատարներին երկուշաբթի օրը ինձ զրկել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Փոքրիկ քինախնդիրը երկար տանջվեց, ԱԱԾ-ներին ու իրավապահներին կեղեքեց, որ իմ հանդեպ գոնե մի ինչ-որ քրեական գործ հորինեն`
Այն գործոնները, որոնք ազդել են տնտեսական անվտանգության մակարդակի վրա, մոտակա ժամկետներում կսկսեն արդեն ուղիղ ազդեցություն ունենալ․ «Փաստ»
«Փաստը» տնտեսագետ Էդուարդ Պետրոսյանի հետ ամփոփել է տնտեսական տարին՝ անդրադառնալով անցնող տարում մեր երկրին բաժին հասած ցնցումներին, առկա իրողություններին ու հնարավոր նոր մարտահրավերներին: «Ամբողջ աշխարհում տարածված կորոնավիրուսը թողել ու դեռ շարունակում է թողնել իր սոցիալ-տնտեսական հետևանքը մեր երկրի վրա՝ հաշվի առնելով նաև այն, որ համաճարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված մեր արձագանքն անհամաչափ էր: Եվ պարզ է,
Երեկ կատարվել է 2610 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք
Դեկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157349 դեպք, որոնցից 138669-ն` առողջացած, 2752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 581386 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2610 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք: Ունենք 854 առողջացած և 19 մահվան դեպք:
2020-ը Հայաստանի համար դժվարին և փորձություններով լի տարի էր և սպասվում է, որ գալիք 2021 թվականը ևս հարթ չի լինելու․ «Փաստ»
2020 թվականը մոտենում է ավարտին։ Այն Հայաստանի համար դժվարին և փորձություններով լի տարի էր։ Եվ սպասվում է, որ գալիք 2021 թվականը ևս հարթ չի լինելու։ Ուստի ժամանակն է ամփոփել մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները՝ հասկանալու, թե ինչպես կարող ենք հաղթահարել այս նոր փորձաշրջանը։ Սոցիալ-տնտեսական վիճակ Եթե 2019 թվականին Հայաստանին հաջողվեց 7,6 տոկոս տնտեսական աճ
Արմեն Խաչատրյանը «աշխատանքային այցով» է մեկնում ծննդավայր, որ պետական սուղ բյուջեից նաեւ գործուղման փող ստանա․ «Հրապարակ»
Սերժի ժամանակ ՃՈ պետի տեղակալ, ներկայումս իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը սյունեցի է, ծնվել է Գորիս քաղաքում, որտեղ եւ գտնվում է նրա հայրական տունը․ նա պատգամավոր է ընտրվել Սյունիքի մարզից։ Թվում էր, թե պատերազմի ընթացքում եւ առավել եւս դրանից հետո նա ամեն րոպե պետք է գտնվեր իր ծննդավայրում, իրեն մանդատ տված մարդկանց կողքին, ովքեր հայտնվել են
Ինչո՞ւ որոշվեց ներկայացնել այլընտրանքային ճանապարհի վիճակը
Ավտոմեքենաների հոսքի ավելացման դեպքում հանրապետության ցանկացած ավտոճանապարհի մասին կտրվի տեղեկատվություն
Մի կողմից բանկերում ներդրվող ավանդները նվազում են, մյուս կողմից դրամով ավանդները վերածվում են դոլարայինի․ «Ազգ»
Մի կողմից բանկերում ներդրվող ավանդները ամսե-ամիս նվազում են, մյուս կողմից՝ դրամով ավանդները վերածվում են դոլարայինի: Այսինքն, բանկերն ավելի քիչ գումարներ են ստանում վարկեր տրամադրելու համար եւ խորանում է դոլարիզացիան՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ներկայացնենք, թե վերջին ամիսներին ինչպես են փոխվել բնակչությունից ներգրավվող ավանդների չափերը: Սեպտեմբերի վերջին, նախորդ ամսվա նկատմամբ բնակչությունից ներգրավված ավանդները նվազել են
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման
Արամ Օրբելյան. «Ադրբեջանը սկսել է հայաթափել Հայաստանի կենտրոնական կարևոր մարզերը». «168 ժամ»
«Բավականին մանիպուլյատիվ քննարկում է գնում, դիտավորյալ կամ անզգուշությամբ: Իրականում սահմանների ու տարածքների հարցը պետք է իրարից տարանջատել: Վերցրեք միջազգային իրավունքի ցանկացած դասագիրք ու կտեսնեք, որ այնտեղ սահմանների ու տարածքների կարգավիճակի հարցերն առանձին հարցեր են ու կարգավորվում են միջազգային օրենքներով»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով ներկայումս Սյունիքում տեղի ունեցող սահմանազատման խնդիրներին, ասաց «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբան,
Փորձենք տեսնել հեռավոր լույսը
Իմ գիտակից ողջ տարիքում, վաղ մանկությունից սկսած, այս օրերին մի տեսակ ոգեւորություն էի զգում՝ շուտով Նոր տարի է, կլինեն նվերներ, կհանդիպեմ ընկերներիս, բարեկամներիս, դպրոց (բուհ, աշխատանք) չի լինի, հանգիստ կտրվեմ իմ գրքերին: Այդպես էր ամեն տարի: Այդպես էի դիմավորում նաեւ 2020 թվականը: Առաջին անգամն է, որ իմ սրտում չկա ոգեւորության եւ ուրախության ոչ մի նշույլ:
Մեր ժողովրդի մեծ մասը կորցրել է ինքնապաշտպանության բնազդը, այլապես այսքան սակավաթիվ չէր լինի հրաժարական պահանջողների քանակը․ «Ազգ»
Ագրեսիան նոր չէ. սովետական տասնամյակներին անընդհատ էր կրկնվում եւ հանդիպում հայ կոմունիստ ղեկավարների խելացի, հեռատես, ինքնապաշտպանության հզոր բնազդ ունեցող պատասխանատուների դիմադրությանը: Սովետական պայմաններում անգամ նրանք այնպես էին արել, որ, օրինակ, ազերիները Շամշադինի շրջան կարող էին մտնել միայն կանաչի եւ բանջարեղեն վաճառելու, այն էլ՝ մինչեւ կեսօրվա ժամը 2-ը. ազերիներին թույլատրված չէր այնտեղ ապրել: Նույնը՝ ավելի դժվարին
«Եղի՛ր քու անձիդ դատաւորը եւ ո՛չ թէ փաստաբանը»․ «Հայրենիք»
Գեղջուկ քահանայ մը՝ գիտակցութեան հրաւէր կարդալով ճակատագրական այս թաւալգլոր անկումի դերակատարին, մերժելով ձեռնուիլ եկեղեցի մուտք գործող բարեպաշտ վարչապետին, ցոյց կուտայ անոր՝ եկեղեցւոյ ելքը: Թէ ինչ կ՚ըլլայ այս համեստ հոգեւորականի արարքին հետեւանքը, այդ կը թողունք ապագային: Այս տողերուն նպատակը արդարացնել չէ վերոյիշեալ քահանան, զոր ո՛չ ճանչցած եմ եւ ո՛չ ալ կը կարծեմ որ պատեհ առիթը կ՚ունենամ


















































