Օրվա լրահոսը
Առաջիկա երկու-երեք տարում պետք չէ ժողովրդավարություն խաղալ
Հիվանդագին ամբոխավարությունը օղապարանի նման սեղմում է հասարակության կոկորդը
Կապանցի աշակերտները դժգոհ չեն ցուցահանդես-վաճառքի արդյունքից
Երեք ժամ տեւած ցուցահանդես-վաճառքի հասույթը կազմել է 173500 դրամ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այս նամակի հրապարակումից հետո դու պետք է մտնեիր ԱԱԾ ու խնդրեիր, որ քեզ ձերբակալեն. Գեղամ Նազարյան
Երեք ամիս է` գիշերը չեմ քնում, երեք ամիս գիշերը չեն կարողանում քնել տասնյակ հազարավոր մեր այլ հայրենակիցներ: Երեք ամիս չենք կարողանում մեզ ներել, որ չկարողացանք կանխել այս աղետը: Իսկ հիմա, երբ Միքայել Մինասյանը հրապարակեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի նամակը ՀՀ ԱԽ գլխավոր քարտուղարին, հասկացանք, որ դեռ երկար չենք կարողանալու քնել: Արյունալի, ողբերգական, աղետալի պատերազմից
«Նաիրա Զոհրաբյանը ԵԽ-ում հստակ խոսում է Ադրբեջանի հանցագործությունների մասին». ըստ Լարիսա Ալավերդյանի՝ սրա համար էլ իշխող ուժը արշավ է սկսել նրա դեմ
Ըստ ՀՀ առաջին ՄԻՊ-ի՝ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում
Հրատապ ռեժիմով ստեղծել դիտորդական-աշխատանքային խումբ․ Արմեն Խաչատրյանի առաջարկը Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների վերաբերյալ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հաշվի առնելով Սյունիքի մարզում իրականցվող սահմանազատման գործընթացների ընթացքում ՀՀ ազգային անվտանգության շահերի արդյունավետ պաշտպանության կարևորությունը, այդ գործընթացների նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև ԶԼՄ-ում հասարակական-քաղաքական կազմակերպությունների, նրանց ներկայացուցիչների կողմից հնչեցվող տարաբնույթ, հակասական տեղեկությունները, ինչը առաջացրել է բնակչության շրջանում անորոշության, տագնապի և անվտանգության երաշխիքների
«Եկեղեցին պետք է ավելի մեծ, կարեւոր դերակատարում ստանձնի մեր պետությունում». Ռուբեն Մելիքյան
«Իրականում այդ արշավը ոչ թե Գարեգին Վեհափառի դեմ է, այլ եկեղեցու դեմ է, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետեւորդի դեմ է»
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չի դրել․ հերքում
«Հայաստանի Պետհիմնարկների Արհմիություն» ֆեյսբուքյան էջում կարդում ենք․ Aravot-ը հոդված է հրապարակել «Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան պահանջում է Փաշինյանի հրաժարականը» վերնագրով։ Իրականում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՀԱՄԿ) նման պահանջ չի դրել։ ՀԱՄԿ-ի գործադիր կոմիտեի դեկտեմբերի 25-ի նիստի օրակարգում ՀԱՄԿ-ի նախագահը ներառել էր վարչապետի հրաժարականի պահանջով հայտարարության նախագիծ, սակայն գործկոմի 10 անդամների պահանջով հարցը հանվեց օրակարգից որպես կանոնադրությանը հակասող։
2020 թվականին «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթը չի կայանա
ԿԳՄՍ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց. «2020 թվականին տարվա 10 լավագույն մարզիկ մրցանակաբաշխությունը չի կայանալու: Նախ, COVID-19 համավարակը խանգարեց ոչ միայն մեր մարզիկներին, որոնք չկարողացան մասնակցել Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին, խոշոր մրցաշարերին, այլեւ հենց այդ պաշտոնական առաջնությունները գրեթե առանց բացառության, ընդհուպ, մինչեւ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղեր, չեղարկվեցին կամ
«Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի». Գարեգին Բ
Եկեղեցու ցանկացած սպասավորի արտահայտած ցանկացած տեսակետ, որն ի պաշտպանություն մեր ազգային շահերի է, ի սեր մեր ժողովրդի է, աստվածահաճո է
«Մարդիկ չպետք է տրվեն տեղեկատվական խայծերին». Վանիկ Չալոյան
«Անկախության Սերունդը» կեղծ լուրերի տարածումը ազգային անվտանգության համար սպառնալիք է համարում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Դա լրիվ տեղավորվում է դավաճանության մեջ». Վազգեն Մանուկյանը` Միքայել Մինասյանի հրապարակած ՀԱՊԿ գրության մասին
«Այստեղ հավաքվել են մարդիկ, որ պաշտպանեն իրենց ազգային արժանապատվությունն ու արժեքները»
Արյունարբու ոսոխը թշնամության սերմեր է ցանել հայի հողում ու, ցավոք, այսօր առատ բերք է հավաքում․ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Առաքելահաստատ մեր Մայր Եկեղեցու սիրասո՛ւն զավակներ, Հավիտյանս օրհնյալ և փառավորյալ Տեր Հիսուս Քրիստոսի թույլատու կամքով Հայոց աշխարհն ու հայ ժողովուրդն այսօր անցնում է մի լրջագույն փորձության բովով, որը հաղթահարելու և որից ավելի մաքրված ու թրծված դուրս գալու համար մեզնից հստակ
Արթուր Վանեցյանը` Միքայել Մինասյանի` արցախյան պատերազմի մասին հրապարակած ՀԱՊԿ գրության մասին
«Իշխանափոխությունից հետո անպայման պետք է իրականացվի քննություն եւ տրվի բոլոր հարցերի պատասխանները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի գրության»
ՀԱՊԿ-ի հրապարակված փաստաթղթերի մասին տեղեկություններն ուղարկվում են ՀՔԾ․ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը երեկ իր «Ռեքվիեմ -5. Երազանքներ» տեսանյութում հրապարակեց փաստաթուղթ, ըստ որի` Հայաստանը ՀԱՊԿ-ի միջոցով դեռևս պատերազմից մոտ մեկ ամիս առաջ տեղեկացվել է սպասվող պատերազմի և դրա ծավալների մասին, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկել ՀԱՊԿ օգնությանը դիմելու համար։ Փաստաթղթին կարող եք ծանոթանալ այս հղումով։ Ավելի ուշ, անդրադառնալով աղմկահարույց այդ բացահայտմանը,
Ամարասի վանական համալիրի պարսպին ծածանվում է Ռուսաստանի դրոշը. «Ա1+»
«Ա1+» – Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ ծածանվում է Ռուսաստանի դրոշը՝ Ամարասի վանքային համալիրի պարսպին։ Տեղացիներն ասում են, որ դրոշն ավելի վաղ է տեղադրվել, քան այստեղ կհասնեին ռուս խաղաղապահները։ Այս կերպ վանքը փորձել են հեռու պահել ադրբեջանական ոտնձգություններից։ Իսկ ադրբեջանցիներն այնքան էլ հեռու չեն գյուղից։ Մեր այցելության պահին տարածքում ռուսներ չկային։ Ըստ բնակիչների՝ ժամանակ
Լեւոն Արոնյանն առաջատարների շարքում է
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը հաջող է մեկնարկել Champion Chess Tour շարքի Airthings Masters արագ շախմատի օնլայն մրցաշարում: Առաջին օրը անցկացվել է շրջանաձեւ մրցակարգով չորս տուր: Արոնյանը ոչ-ոքի է արել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, Ալեքսանդր Գրիշչուկի եւ Հիկարու Նակամուրայի հետ, հաղթել է Անիշ Գիրիին եւ 2,5 միավորով եւս չորս գրոսմայստերի հետ միասին գլխավորում է մրցաշարային
Պասուց տոլմա (տեսանյութ)
Յուրաքանչյուրս ունենք պասուց տոլմայի մեր փորձված բաղադրատոմսը, եւ թերեւս մեկը մյուսից համեղ են: Ավելին, գուցե ամեն անգամվա պատրաստածը նման չի նախորդ անգամվա պատրաստածին՝ կախված նրանից, թե ինչով եք լցոնել այս անգամ, չէ՞ որ դժվար է պասուց տոլմայի համար շատ հստակ, գրամ-գրամ բաղադրատոմս ասել, աչքաչափը այստեղ գլխավոր դերերում է: Սակայն կան որոշակի կանոններ, որոնք պետք է
Միջազգային կառույցներից ու պետություններից «նեղանալ» չի կարելի, նրանք մեղավոր չեն․ մեղավորը մեկն է՝ բոլորս գիտենք, թե ով․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հիմա շատ է խոսվում այն մասին, որ պետք է «նեղանալ» և այլևս չանդամակցել և չհամագործակցել միջազգային կառույցներին՝ ԵԽ, ԵԽԽՎ, ՄԱԿ, ՀԱՊԿ, (ԵՄ) և այլն, քանի որ պատերազմի ժամանակ նրանք մեզ ոչինչ չտվեցին և ադրբեջանական ագրեսիան չդատապարտեցին, իսկ մենք նրանց հետ տասնյակ տարիներ աշխատում
Մեծարվեցին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը եւ Հայաստանի հավաքականի ըմբիշները
Այսօր ՀՖԿՍՊԻ հոգաբարձուների խորհրդի վերջին նիաստը սկսվելուց առաջ խորհրդի անդամները, ինչպես նաեւ օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանն ու ըմբշամարտի Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում մեդալ նվաճած մարզիկները եւ ազատ ու հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականների մարզիչները հարգանքի տուրք մատուցեցին ինստիտուտի՝ Արցախյան վերջին պատերազմում զոհված ուսանողների եւ շրջանավարտների հիշատակին: Այնուհետեւ, ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը ընթերցեց
Դատարանը մերժել է զինված հեղաշրջում կատարելու կոչ արած անձին կալանավորելու միջնորդությունը․ գուցե դատարանները համարում են, որ կան իրավիճակներ, երբ իրավաբանությունն անպետք կատեգորիա՞ է․ Գոռ Աբրահամյան
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մերժել է օրեր առաջ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում զինված հեղաշրջում կատարելու և արյուն թափելու կոչ արած անձի՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Ս․Կ․-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դատարանն այս որոշումը
«Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար»․ Սամվել Ֆարմանյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շնորհակալություն» Նիկոլ Փաշինյանին՝ հային հայ դարձնելու համար: 1903 թ. ամռանը Կովկասի կառավարչապետ Գոլիցինի նախաձեռնությամբ ընդունվեց Եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքը: Դրան հաջորդեցին հայերի զանգվածային բողոքի գործողություններ Կովկասի հայաշատ տարբեր բնակավայրերում: Նույն 1903 թ. աշնանը հայերը մահափորձ կազմակերպեցին Գոլիցինի դեմ: Հետո արդեն, այդ ճնշման արդյունքում
Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն աշխատանքները կսկսի հունվարին․ «Ռազմինֆո»
Թուրքիայի ԶՈւ 25 զինծառայող Ադրբեջան է մեկնել։ Նրանք տեղակայվելու են Աղդամում ստեղծվելիք ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնում, որն աշխատանքները կսկսի հունվարին։ Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստատեսության կայքը։ Նշվում է, որ առաջիկայում թուրք զինծառայողների թիվը նախատեսվում է հասցնել մինչև 60-ի։ Ըստ աղբյուրի՝ կենտրոնում տեղակայվելու են սպաներ ու ենթասպաներ, որտեղ համատեղ ուսումնասիրվելու են ռուսական ստորաբաժանումների ցամաքային մշտադիտարկումների
Սուրբ Գայանե եկեղեցին մարդաշատ է. Ի պաշտպանություն Հայ Եկեղեցու եւ Կաթողիկոսի
Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցին մարդաշատ է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Սբ Գայանեում պատարագ է մատուցում: Եկեղեցու բակում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Նաեւ բավական շատ ոստիկանական ուժեր են այստեղ կենտրոնացված: Հիշեցնենք, վերջերս որոշ խմբեր տեղեկություններ էին տարածում, որ այս կիրակի՝ Սբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ
Վիրավորանքը, ատելության խոսքը կամ բռնության կոչերը չեն պաշտպանվում որևէ իրավունքով․ ՀՀ ՄԻՊ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը սոցիալական ցանցերի մի շարք էջերում ու խմբերում արձանագրել է կոչեր ու գրառումներ, որոնք վերաբերում են այսօր՝ դեկտեմբերի 27-ին Մայր Աթոռի տարածքում բողոքի ակցիաներ կազմակերպելուն: Այդ կոչերն ու գրառումներն ուղեկցվում են Հայ Առաքելական Եկեղեցու Հովվապետի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և այլ եկեղեցականներին ուղղված վիրավորանքներով, ատելություն պարունակող խոսքով ու անգամ բռնության կոչերով: Վիրավորանքը,
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք
Դեկտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157834 դեպք, որոնցից 139113-ն` առողջացած, 2768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15280 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 583644 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2258 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 485 նոր դեպք: Ունենք 444 առողջացած և 16 մահվան դեպք:
«Մենք իրավունք չունենք համակերպվելու այս խղճուկ, ստրկական իրավիճակի հետ»․ Ժիրայր Ազիզյան
«Առավոտի» զրուցակիցը քաղաքագետ Ժիրայր Ազիզյանն է, որը նաև մասնակցել է արցախյան մարտական գործողություններին։ -Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի աթոռից կառչած լինելը, Ձեր կարծիքով, ինչի՞ հետ է կապված։ Նա իր գործը դեռ չի՞ ավարտել, և արդյոք ինչի՞ է սպասում։ – Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է մնալ իշխանության, չնայած այն հանգամանքին, որ այսօր ՀՀ ում փաստացի իշխանությունը դուրս
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից
Իմ խնդրանքն է, որ ոչ ոքի մտքով չանցնի երեխաներին զրկել ժպիտներից․ մեր զոհված հերոսները հաստատ դա չէին երազում․ Արտակ Բեգլարյան
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Երբ եռօրյա սգի ժամանակ՝ անցած կիրակի այցելել էի Եռաբլուր, հետդարձին մտա Աղավնո՝ տեղում հասկանալու համար, թե գյուղի բնակիչներն ինչ պայմաններում են ապրում ու ինչով կարող եմ ես օգտակար լինել: Համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի հետ զրուցելուց հետո մի քիչ զրուցեցի


















































