Օրվա լրահոսը
Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի սատարմանն ուղղված թավրիզյան ցույցերի կապակցությամբ դատարան է կանչվել մեկ այլ ակտիվիստ
Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Իրանական Ադրբեջանում կազմակերպված բողոքի ցույցերին մասնակցած քաղաքացիների դատավարությունը շարունակվում է: Թուրք ակտիվիստ Հուսեյն Մոհամմադիանին դատելու են երկու առանձին դատարանում ՝ Թավրիզում պրոադրբեջանական հանրահավաքի կապակցությամբ: «Ամերիկայի Ձայն» -ի փոխանցմամբ, ակտիվիստը Թավրիզի հեղափոխական և քրեական դատարաններից երկու առանձին ծանուցում է ստացել: Հեղափոխական դատարանում Մոհամմադիանին կդատեն «Իսլամական Հանրապետության կարգի դեմ քարոզչություն իրականացնելու» մեղադրանքով, իսկ Թավրիզի
Կապանցիները՝ «Իմ քայլականներին»
Սյունեցիները, ի պաշտպանություն Նաիրա Զոհրաբյանի, պատրաստ են բողոքի ակցիաներ կազմակերպել
Մարդու իրավունքները՝ պատերազմի թակարդում․ ՄԻԵԴ-ում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու գործիքները
Հակառակորդն անզեն մարդկանց դեմ գործի դրեց զինանոցի բոլոր միջոցները՝ խախտելով նրանց հիմնարար իրավունքները:
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է, թեկուզ ուշացած, պաշտպանել Արցախի Հանրապետության` որպես պետականության, գոյության իրավունքը․ հայտարարություն
Արցախի Հանրապետությունը իր սահմանադրական տարածքների վրա դե ֆակտո կայացած պետություն է: Արցախի սահմանադրական տարածքների մեջ ներգրավված են նախկին ԼՂԻՄ-ի տարածքները և 1988 թվականին Բաքվի կողմից Ադրբեջանական ԽՍՀ հայության դեմ ու 1991-1994 թվականներին արդեն ԼՂԻՄ-ի ազգաբնակչության դեմ վարած ցեղասպանական պատերազմի արդյունքում վերադարձված այն 7 շրջանները, որոնք մի հատվածն էին Արցախի տարածքների, երբ 1921 թվականին հունիսի 6-ին
Հրթիռակոծություն, զոհեր, խոշտանգումներ․ Արցախի եւ ՀՀ ՄԻՊ-երի աշխատանքի ժամանակագրություն
Պատերազմի ընթացքում Արտակ Բեգլարյանի եւ Արման Թաթոյանի գրասենյակների աշխատանքի ժամանակագրությունը
«Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածում ադրբեջանցիները մեզ հետ միասին հայտնվել են խցանման մեջ»․ Գարիկ Գևորգյան
Գորիս համայնքի ավագանու անդամ Գարիկ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով․ «Որոտան-Շուռնուխ ճանապարհահատվածում ադրբեջանցիները ռուսների ուղեկցությամբ, մեր հետ միասին, հայտնվել են խցանման մեջ…»։
Տունը կորցրած արցախցիները․ թշնամուն մնացին տարիներով շենացված օջախը, այգին, սրբավայրերը
Թշնամու հարձակումից փրկված փախստականների պատմություններ
Արցախի փաստացի ղեկավարը լինելու եւ արցախցիներին ռուսական անձնագրեր տրամադրելու մասին. Վիտալի Բալասանյանը պատասխանում է Aravot.am-ի հարցերին
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հարցազրույցը Aravot.am-ին -Պարո՛ն Բալասանյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի ներկայիս անվտանգությունը: Կան արցախցիներ, որոնք պատերազմի հետեւանքով դուրս են եկել Արցախից եւ, չնայած այն բանին, որ նրանց բնակավայրերը պահպանվել են, դեռ մտադրություն չունեն վերադառնալու՝ հաշվի առնելով հետպատերազմյան եւ դեռեւս չճշգրտված սահմանների անորոշ իրավիճակը, գերության մեջ հայտնվելու վտանգը: -Չկա այդպիսի հասկացողություն, որ
Այս տարի Ստեփանակերտը Ամանորը տոնական հանդերձանքով չի դիմավորի․ քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության հետ․ հայտարարություն
Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, վերջին օրերին հիմնականում սոցիալական տիրույթում քննարկումների, հաճախ նաև շահարկումների թեմա էր դարձել Վալլեքս Գարդեն Հոթելի բակում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից նախատեսված ամանորյա միջոցառումը: Ի սկզբանե տեղեկացնենք, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը որևէ առնչություն չուներ այդ նախաձեռնության և նրա ընթացքավորման հետ: Բայց, հետևելով հանրության շրջանում
Կյանքից հեռացել է սիրված բանաստեղծ, մանկագիր Սուրեն Մուրադյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին 90 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սուրեն Մուրադյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի գրողի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին և նրա ընթերցողներին: Սուրեն Մուրադյանն անգնահատելի ավանդ ունի հայ գրականության մեջ, նրա թողած ժառանգությամբ
Վիկ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են
«Ես կամ» հեռուստանախագծի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․ Ամենաուժեղ տղան և ամենաբարի աղջիկն ամուսնացան՝ Վիկ Դարչինյան և Ջավահիր Եղիկյան։ Աշխարհահռչակ բռնցքամարտիկն ու երեխաների երազանքներ իրականացնող բարի փերին ընտանիք կազմեցին՝ Աստծո տանը խոստանալով սիրել իրար և հավատալ միմյանց մինչեւ կյանքի վերջ …
Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրիում հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ: Շուրջ երկու ժամ տևած զրուցի ընթացքում նախագահ Սարգսյանը և հանդիպման ավելի քան երկու տասնյակ մասնակիցները՝ գիտության, կրթության, մշակույթի, իրավական, գործարար, հասարակական ոլորտների ներկայացուցիչներ, մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ներկայացրել իրենց մտահոգությունները և տեսակետները, անդրադարձել առկա ճգնաժամը հանգուցալուծելու ուղիներին: «Գալիս է մի պահ, երբ
Մենք չենք կարող փոխել և հեղաշրջել աշխարհը, բայց կարող ենք սկսել գոնե մեզանից. Քրիստինա Վարդանյանը՝ մարդու առողջության համար բնության բացառիկ դերի մասին
Aravot.am-ի «Ֆեմինի», «Առողջ առավոտ» նախագծերի շրջանակներում բազմիցս անդրադարձել ենք սթրեսի, ընկճախտի, բացասական հույզերի հաղթահարման ուղիներին, որոնք շատ տարբեր են և ներառում են մարդու ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեկան վիճակի կայունացմանն ուղղված բազմաթիվ գործոններ։ Այդ գործոններից կարևորագույնը բնությունն է, որն իր սրտում ամփոփում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է մարդու թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության համար։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտխորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից․ հայտարարություն
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ուղղորդված թիրախավորումը քաղաքական իշխանության կողմից: Ատելության խոսքի, սպառնալիքների և վիրավորանքի տարածումն ինքնին խստորեն դատապարտելի է: Այն խարխլում է իրավական պետության հիմքերը և առավել վտանգավոր է, երբ կազմակերպվում և ուղղորդվում է սահմանադրական ինստիտուտի՝ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ: Հարկ է ընդգծել, որ ըստ Մարդու իրավունքների
Հանուն Հայաստանի փրկության Նիկոլ Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է հեռանա կամ հեռացվի զբաղեցրած պաշտոնից․ Արցախի մտավորականների հայտարարությունը
Երկու և կես տարի առաջ զբաղեցնելով ՀՀ վարչապետի պաշտոնը, սուտը, կեղծիքը, դեմագոգիան դարձնելով գործելաոճ` Նիկոլ Փաշինյանն ընդգծված վարել ու վարում է պառակտիչ, քայքայիչ, կործանարար և դավաճանական քաղաքականություն։ Օգտագործելով ժողովրդի դժգոհությունը նախկին իշխանություններից, իշխանության գալով, նա ոչ միայն չի կատարել իր որևէ խոստում, այլև իր պաշտոնավարության կարճ ժամանակահատվածում երիցս ավելի մեծ վնասներ է պատճառել Հայաստանին (ներառյալ
Գերմանիայի խորհրդարանի կողմից պատրաստված զեկույցը ժխտում է Կիպրոսում Թուրքիայի իրավական դիրքորոշման հիմքերը
Ըստ Գերմանիայի Բունդեսթագի գիտական ծառայության (WD) ուսումնասիրության, Հյուսիսային Կիպրոսի նախկին ծովափնյա Վարոշա հանգստավայր-քաղաքի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կատարած առաջարկը հակասում է միջազգային իրավունքի դրույթներին: 23-էջանոց իրավաբանական վերլուծությունը պատվիրել է ձախակողմյան «Die Linke» կուսակցության անդամ և Բունդեսթագի պատգամավոր Սեվիմ Դագդելենը, ով նաև նախագահում է գերմանա-թուրքական խորհրդարանական խմբի աշխատանքները: Հոկտեմբերի 6-ին Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը
Հայի պատիվը և բարոյահոգեբանական վիճակը վերականգնելու և բարձրացնելու խնդիր ունենք․ Արեգ Միքայելյան
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի հայրենակիցներ, Մոտենում են Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ 2020-ի նման տարի չէինք ունեցել։ Սարսափելի արհավիրքի միջով անցանք։ Առանց այն էլ դժվար ու լարված տարի՝ համավարակ, տնտեսական խնդիրներ և այլն, մեզ փաթաթեցին դաժան պատերազմ, պատերազմ, որն ի սկզբանե դավաճանական էր, և ըստ էության սկզբից էլ
Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ․ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին
Դեկտեմբերի 26-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցի ընթացքում ԱԳ նախարարները շարունակեցին քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ձեռքբերված հրադադարի պահպանման և իրավիճակի կայունացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շուրջ։ Այս համատեքստում անդրադարձ կատարվեց նաև տարածաշրջանային խնդիրներին: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Այվազյանը և Լավրովը շոշափեցին հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցեր։
Իրատեսական հայացք Հայաստանի անվտանգությանը
Անկախ ռազմական և քաղաքական ձախողումների մեղավորների թեմայից` ակնհայտ է, որ ինքնաբավ ու հաջողված պետություն դառնալու ճանապարհին Հայաստանն այսօր կանգնել է լուրջ խնդիրների առջև։ Տարիներով կուտակված կառավարման խնդիրները ու նաև դրանցից բխող ռեսուրսային անբավարարությունը, ինչպես նաև ներկայիս իշխանության անհասկանալի քայլերը հանգեցրին ցավալի արդյունքների՝ բերելով մարդկային ու տարածքային մեծ կորուստների։ Սակայն պետք է փաստել, որ Հայաստանի համար
«ՀՀ օրենսդրությունը պետք է փոխել այնպես, որ օգտագործվի Սփյուռքի ներուժը»
Պետք է ներգրավել ունակ եւ փորձառու կառավարիչների՝ ճգնաժամից երկիրը հանելու համար
Ճարտարում կրկին տարածվել է հացի բույրը
Արցախում ենք։ Հացի բույրը տարածվել է փողոցներով։ Գնում ենք բույրի հետևից… Ճարտարի բնակիչ Սիլվա Պետրոսյանն է թոնիրը վառել` հաց է թխում։ Քանի որ հոսանքը ժամով են տալիս, էլեկտրոնային թոնիրներում էլ հաց չեն թխում, հարևաններով խմոր են հունցում, միասին, իրար օգնելով հաց թխում ու խոսում դեսից-դենից։ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 26-ի ցերեկը , 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
«Հադրութն ու Շուշին կարող ենք ետ բերել միջազգային համաձայնագրերով»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճիշտ է համարում Նիկոլ Փաշինյանի այցը Եռաբլուր: Նա վստահեցնում է, որ վարչապետը`անկախ նրա ով լինելուց, պարտադիր պետք է գնար Եռաբլուր: Հարցին` դեպի Եռաբլուր ծափերով, «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով, սգո անվանված երթը, որը ընդդիմախոսները անվանեցին «Եռաբլուրի գրավման օպերացիա», ի՞նչ բերեց առանց այդ էլ պառակտված հասարակությանը, նա պատասխանեց, որ «հին ժամանակաշրջանի»
«Առաջին խնդիրը նախեւառաջ վարչապետի հրաժարականն է». Տիգրան Ուրիխանյան
Մարդկանց արժանիքները չեն կարող չափվել քայլելով ու հայոյելով
Անկրկնելի Նիկոլ Փաշինյանը
Մի հին անեկդոտ կա. «Գիտե՞ք, թե ինչու է Ջոն անորսալի… որովհետեւ ոչ ոքի պետք չէ Ջոյին որսալ»: Իսկ գիտե՞ք, թե Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է անկրկնելի: Որովհետեւ չի կրկնում ոչ ոքի արածը: 1.Հայաստանի ոչ մի ղեկավար ուժով չի մտել «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Նիկոլ Փաշինյանը մտավ, Նիկոլ Փաշինյանն անկրկնելի է: 2.Հայաստանյաց առաքելական եկեղեցու ոչ մի սպասավոր օդում
Առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը․ Արսեն Թորոսյան
Անկախ բոլոր հանգամանքներից, կարևորելով մեր բոլոր քաղաքացիների առողջությունը` առողջապահության նախարարությունը շարունակում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մեր երկրի կարողությունների հզորացումը։ Վաղն արդեն Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար, 94 անհատական թթվածնային կոնցենտրատոր, 100000 կովիդի ախտորոշման թեստ, 200000 նմուշառման ձողիկեր, ինչպես նաև դիմակ
Լեւոն Արոնյանը մեկնարկում է Airthings Masters արագ շախմատի մրցաշարում
Այսօր մեկնարկում է Champion Chess Tour շարքի Airthings Masters արագ շախմատի միջազգային մրցաշարը՝ 12 գրոսմայստերների մասնակցությամբ: Նրանք են` Մագնուս Կարլսեն, Մաքսիմ Վաշյե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Ուեսլի Սո, Լեւոն Արոնյան, Ալեքսանդր Գրիշչուկ, Յան Նեպոմնյաշչի, Դանիիլ Դուբով, Թեյմուր Ռաջաբով, Անիշ Գիրի, Պենտալա Հարիկրիշնա, Դավիդ Անտոն Գուիջարո: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը մեկնարկային տուրում վիճակահանությամբ խաղալու է աշխարհի չեմպիոն
«Հայերին սպանում են, եւ ոչ մեկի պետքը չէ»
1990-ական թվականներին մեր տարածաշրջնում արդեն ուրվագծվում էին այսօրվա գործընթացները, որոնց մասին գրել եմ 1993թ. «Ուրբաթ» շաբաթաթերթում «Մասնավոր դատողություններ» եւ «Ազգ» օրաթերթում «ՀՀ դիվանագիտության փորձաքարը. Քելբաջար» հոդվածներում։ Ներկայացնում եմ որոշ հատվածներ՝ նոր մեկնաբանություններով։ «Մասնավոր դատողություններ». ա/ «Վերակառուցումը» ձեռնտու էր Արեւմուտքին եւ նախկին ԽՍՀՄ կուսակցական հարստացած նոմենկլատուրային։ Նրանցից առաջինը շահագրգռված էր ԽՍՀՄ տրոհմամբ, այժմ նաեւ Ռուսաստանի մասնատմամբ՝
Քաղաքացին հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը սրունքի ոսկորների կոտրվածք է ստացել․ Ոստիկանություն
Դեկտեմբերի 25-ին, ժամը 19-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մյասնիկյան պողոտայում օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհի երթևեկելի հատվածը փակած քաղաքացիներին։ Սակայն ճանապարհը փակած անձանցից մեկը հրել է ոստիկաններին, ինչի հետևանքով ոստիկաններից մեկը ընկնել է և ձախ սրունքի ոսկորների կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Նշված վայրից Երևանի 32-ամյա բնակիչը, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն և
Դեկտեմբերի 26-ին լրացավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Չալդրանյանի ծննդյան 65-ամյակը
Դեկտեմբերի 26-ին լրացավ անվանի կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն (Վաղարշակ) Չալդրանյանի ծննդյան 65-ամյակը: ՀՀ արվեստի վաստակավոր գործիչը վառ անհատականությամբ օժտված արվեստագետ է, ում աշխատանքներում մշտապես առկա է կյանքի, երևույթների, հոգևորի գեղարվեստական յուրօրինակ ընկալումների բազմաշերտությունը: Նա իր բացառիկ տաղանդով և նվիրվածությամբ ստեղծում է ինքնատիպ ժառանգություն՝ հարստացնելով հայկական կինոյի և թատրոնի անդաստանը: ՀՀ


















































