Օրվա լրահոսը

«Պարոն գնդապետ, ոստիկաններին հրամայեք մեզ միանալ». ցուցարարները՝ գործադիրի դիմաց

«Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու»՝ վանկարկում են նրանք

«Կա՛մ մենք, կա՛մ ինքը». Արփինե Հովհաննիսյան

Նա հորդորեց հավաքվածներին չմրսել, կանգնել հրապարակում այնքան, մինչեւ Փաշինյանը գնա:

Սենոր Հասրաթյան. Նիկոլը երկիրը վեր է ածում օտարված տարածքներով ոստիկանապետության, իսկ օրվա իշխանությանը մերժողներին՝ հայը հայի դեմ պայքարողների

Ելիր ու մերժիր նրան, ով ստորաբար խաբելով՝ մերժում է իմ, քո և նրա արյամբ ու քրտինքով վաստակած ԱԶԳԱՅԻՆ արժանապատվությունը

«Բոլորս միահամո՞ւռ ենք այսօր, որպեսզի այս երկրորդ հարկի աշխատասենյակից դուրս շպրտենք աթոռը գրկած այդ երեւույթին». Միքայել Մելքումյան

«Որտե՞ղ եք տեսել մի երկրի ղեկավար, որ մի քանի հարյուր զորքով, զրահով չկարողանա իր երկրում տեղաշարժվի: Դավաճանություն կատարած մարդը, որը հանձնել է երկրի 1/3-ից ավելին, ո՞նց է նա շնչում ընդհանրապես»:

«Շրջանառությունից հանել օրենքի նախագիծը». ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը դատապարտում է հայագիտության նկատմամբ ԿԳՄՍՆ-ի քաղաքականությունը

Հրաժարվել լիազոր մարմնի կողմից մեկ կամ հինգ տարով բուհի ռեկտոր նշանակելու շատ տարօրինակ գաղափարից, ամբիոնի վարիչի աշխատանքը դիտարկել ոչ թե վարչական, այլ ակադեմիական աշխատանք. օրենքի նախագիծը հանրային քննարկման ներկայացնել միմիայն հրապարակված կարծիքների և առաջարկությունների հիմքի վրա հիմնավորապես մշակելուց հետո

«Հերթական «դիշովի մուտիլովկան» է. եթե անգամ այդպես է, ինչո՞ւ չփոխեց այդ օրենքը». Էդուարդ Շարմազանով

Բացի այդ, այդ ո՞ր պայմանագրով է գրված, որ ինքը պետք է յոթ շրջանները, Շուշին տա: Բոլորս մոռանում ենք, որ այս ամենի մեղավորն ինքն է

Որևէ մեկն իրավունք չունի մարդկանց հարկադրել մասնակցել կամ չմասնակցել քաղաքացիական ցույցերի. ՄԻՊ

Մարդու իրավունքներին ու ազատություններին ազատ իրականացմանը ցանկացած ոչ իրավաչափ միջամտություն արգելված է: Դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Անշարժ գույքն օտարվել է կառավարության որոշմամբ. իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե տարածքը ձեռքբերողը հանդիսանում է Տիգրան Ավինյանի ընկերը. պարզաբանում

Անշարժ գույքն օտարվել է որպես բացառիկ՝ հանրային գերակա շահ ճանաչված տարածք, ոչ թե փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նամակի հիման վրա

«Մեր պայքարը երբեք կանգ չի առնելու, մենք բոլորս այստեղից տուն չենք գնալու». Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ Երեւանի տնտեսագիտական համալսարանի հարյուրից ավելի դասախոսներ հայտարարել են դասադուլ եւ միացել են հանրահավաքին, փակվել է Վանաձոր-Դիլիջան մայրուղին:

«Փաստաբանները մասնակցում են գործադուլին». Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը չկայացավ

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի հաղորդմամբ՝ պաշտպանների բացակայությամբ չի կարող դատական նիստը շարունակվել:

Ի՞նչ էին քննարկում Վաղարշակ Հարությունյանն ու Անդրանիկ Քոչարյանը

Ունենք սահմանային «լուծված խնդիրների լայն սպեկտոր»

Ադրբեջանը 2021թ. բյուջեի նախագծով ավելացնում է պաշտպանական ծախսերը

Ադրբեջանի 2021թ. բյուջեով ավելացվում են երկրի պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական և իրավապահ մարմինների պահման ծախսերը: Մասնավորապես, այդ ոլորտների ծախսերը 2020թ. համեմատությամբ կավելանան 16.3 տոկոսով՝ կազմելով մոտ  6,6 մլրդ մանաթ (մոտ 4 մլրդ դոլար): Այս մասին ասվում է Ադրբեջանի ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման, դատական և իրավապահ

«Դանիելյան, իրերդ հավաքիր». Արաբկիրի թաղապետարանի որոշ աշխատակիցների գործադուլը

Մի վախեցեք, դուք կշարունակեք աշխատել, բայց ոչ այս իշխանության հետ

Շիրակցի 62 գերեվարվածները Բաքվում են. «Իմ քայլի» պատգամավորները վերադարձել են Արցախից

Պատգամավորներն անվտանգ գնացել-վերադարձել են, բայց ոչինչ բացառել չեն կարող

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կանչել են հարցաքննության

Մեր տեղեկություններով մեծ թվով քաջարանցիներ այս պահին խմբերով շարժվում են դեպի Երեւան: Նրանք մամուլից տեղեկացել են, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին չորեքշաբթի կանչել են մայրաքաղաք հարցաքննության։ «Սա քաղաքական հետապնդում է, իշխանությունն ամեն ինչ անում է, որ համայնքների հայրենասեր ղեկավարները, ովքեր պատերազմի առաջին օրվանից խրամատներում կենաց-մահու կռիվ են տալիս, քննչականից կանչում եւ գործ են ուզում սարքել»,

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է ձյուն

«2018թ.-ին ասում էր, որ մահից չի վախենում, իսկ այսօր շրջում է 200-300 զինված թիկնազորով». Արսեն Բաբայան

Եթե նա այդպես է ցանկանում իր գործունեությունը ՀՀ-ում, թող վախվորած, հանցագործին բնորոշ ձեւով փախնի տուն

Քաղաքացիները փակել են Վանաձոր-Երեւան, Իջեւան-Երեւան մայրուղիները. ոստիկանության եւս մեկ գնդապետ է աշխատանքից ազատվել

Այս իշխանության ոտքի տակից հողը փախել է: Միայն քաղաքական ուժերը չէ, որ պահանջում են հրաժարականը:

Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից

Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա մարտահրավերներից ու կարիքներից:

«Ոստիկաններին ասել էիր՝ ջարդելով էլ լինի՝ մտնելու եմ Գորիս ու Կապան, մտա՞ր, Նիկո՛լ, թե՞ կարծում էիր՝ դա քո Եռաբլուրի «պառադն էր». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ «Հենց հիմա Ճակատեն համայնքից կապի օպերատորները անտենաները հանում են, գյուղացիներին զգուշացնում են, որ համայնքը Ադրբեջանի տարածք է դառնում, պետք է հանձնել»:

«Իրավական տհասության լուրջ մակարդակ ունեն». Դավիթ Հարությունյանը՝ Փաշինյանի մեջբերած օրենքի մասին

Եթե այդպես լիներ, կարող էին գրել՝ «ՀՀ-ի եւ Բաքվի միջեւ սահման»…ծաղրական օրինակ եմ բերում, որպեսզի ցույց տամ, թե իշխանությունն իրավական ինչպիսի մակարդակում է

«Այլեւս այս սուտ եւ անինքնասեր կառավարությանը չեմ ծառայելու». Ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետավորը աշխատանքից ազատվեց եւ միացավ հանրահավաքին

Նա հայտարարության մեջ նշել է. «Ինձ համար կարեւոր են մարդկային եւ հոգեւոր արժեքները: Չեմ հանդուրժում կազմաքանդ եւ անպատասխանատու մարդկանց»:

«Վարչապետի «սքրինշոթերը» 2010թ.-ի փոփոխություններից են, որոնք ուժը կորցրել են 2017թ.-ին». Արփինե Հովհաննիսյան

Նիկոլ Փաշինյանը մեր տարածքները հանձնում է՝ հիմք ընդունելով խորհրդային Ադրբեջանի քարտեզը, մինչդեռ Ալիեւի Ադրբեջանը խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ

«Անիրագործելի մատնանշումներով և քաղաքական տհաս հայտարարություններով բանակցային գործընթացը մտցրիք փակուղի». բաց նամակ վարչապետին

Եթե դուք անտարբեր եք այդ ժողովրդի նկատմամբ և արգահատում եք ցավից ծռմռված այդ դեմքերը, էլ ինչո՞ւ եք կառչել ձեր աթոռին։

«Փառք մեր հոգեւորականներին, ովքեր թույլ չտվեցին, որ դիվային ծնունդ մտնի Աստծո տաճարը». Ռազմիկ Դավոյանը Փաշինյանին աղետ է որակում

«Ես ատելություն ունեմ ոճրագործ իշխանությունների հանդեպ: Ո՞վ կմտածեր, որ Հայաստանում կգա մի իշխանություն, որի երազանքը պիտի լինի Հայաստանը դարձնել Ադրբեջանի գաղութ եւ նրա միջոցով Հայաստանը դարձնել Թուրքիայի գաղութ: Պետք է հեռանան ամբողջ վարչակազմով: Ո՛չ նրանց ներկայությանը, ո՛չ»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031