Օրվա լրահոսը
Երեկ գտնված 6 զինվորներից Դավիթի մայրը երազ է տեսել որդու գտնվելու մասին. «Ա1+». (Տեսանյութ)
Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից երեկ գտնված և վերադարձած 6 ժամկետային զինծառայողներից մեկի՝ Դավիթ Սահակյանի մայրը՝ Ալինա Եգորովան, «Ա1+»-ի հետ զրույցում պատմում է՝ 70 օրից ավելի որդու ձայնը չէր լսել, գտնվելու լուրն էլ իմացել է միայն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գրառումից հետո․ «Հետո սպասում էինք տեսանյութին, տեսա, որ դժվար են քայլում, պարզվեց, որ ոտքերն են
Վաղարշակ Հարությունյան. ՊՆ-ն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար
Վաղարշակ Հարությունյանը տեսակապով զրուցել է գերեվարված զինծառայողների հարազատների հետ
Մարզաշխարհի ներկայացուցիչներից ովքեր են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Մարզաշխարհի ներկայացուցիչները հայտարարություն են տարածել․ պահանջում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի անհապաղ հեռացումն այդ պաշտոնից. «Մեր հայրենիքում ազգակործան ալեկոծությունը շարունակվում է: Ժողովրդի վստահությունը դեպի հայրենի կառավարությունը, կարճ ժամանակում փոխարկվել է անսահման ատելության: Դավաճան իշխանություններն արդեն Եռաբլուր սրբատեղի են այցելում զրահավահաններով եւ անվտանգության անձրեւանոցներով: Ուժի ցուցադրման քողով ապիկար եւ ազգադավ վարչապետը շարունակում է իր դավաճանական գործողությունները՝
Գյումրու Անի թաղամասում տղամարդը սպառնում էր կտուրից ցած նետվել. (Ֆոտոշարք)
Քիչ առաջ Գյումրու Անի թաղամասի այսպես կոչված «ֆոտո»-ի շենքում մի տղամարդ բարձրացել էր կտուրը ու սպառնում էր ցած նետվել։ Վերջինս մեծ իրարանցում էր առաջացրել․ հավաքվել էր բազմություն, տեղում կանգնել էր շտապօգնության մեքենան, աշխատում էին նաև մեծ թվով ոստիկաններ։ Ոստիկաններից մեկն ասաց, որ սա առաջին դեպքը չէ․ տղամարդն նախկինում էլ նման քայլի դիմել է․ տնեցիների հետ
Պարգև քահանա Զեյնալյանը որևէ արգելք չի հարուցել վարչապետի՝ եկեղեցի այցի առնչությամբ և, առավել ևս, նրան դուրս չի հրավիրել եկեղեցուց. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ
Լիահույս ենք, որ ստեղծված իրավիճակը կգտնի իր հանգուցալուծումը հանդուրժողության և համերաշխության ոգով։
ԵՄ «Թվինինգ» ծրագրով 2 տարի աջակցություն կցուցաբերի ՀՀ Ազգային ժողովին
Երկու տարի տևողությամբ ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին։
Մարդու իրավունքների պաշտպանը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի զոհերի հիշատակին
Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Արթուր Սաքունց․ Արձանագրված է միջազգային հանրության կողմից, որ պատերազմը սանձազերծվել է Ադրբեջանի ռեժիմի կողմից
Արթուր Սաքունցը համարում է, որ այս գործերով հետամուտ լինելը ինքնիշխանության կարևոր գրավականներից մեկն է
«Սոսու պուրակ» արգելավայրից որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել. այն Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում է ներառված
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 7-ի N1401-Ն որոշման «Սոսու պուրակ» պետական արգելավայրի» սահմանների ճշգրտման և քարտեզագրման արդյունքում արգելավայրի տարածքի չափը կազմել է 64.2 հեկտար։
Բայրամովն ու Լավրովը հեռախոսով քննարկել են ԼՂ հարցը
Նախարարները կարծիքներ են փոխանակել նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունից բխող հարցերի իրականացման, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի շուրջ:
«Հոդվածը, որով քրեական գործ է հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ, դրա ներքո փաստական հիմք չկա». Տարոն Սիմոնյան
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ ոչ Առուշ Առուշանյանին, ոչ Քննչական կոմիտեի բակում հավաքվածների մեծ մասին, որոնց արդեն բազում անգամներ բերման են ենթարկել, քրեական գործով չեն վախեցնի:
Ցավոք, Հայաստանի ոչ մի իշխանություն, այդ թվում՝ մեր իշխանությունը, մինչև այս պահը չի կարողացել երկիրը հասցնել նրան, ինչին դուք արժանի եք. Փաշինյան
Համայնքների այսօրվա վարչական սահմանները որոշվել են 2010թ. ընդունված ՀՀ օրենքով. վարչապետն այցելել է Սյունիքի մարզ
«Մենք Եռաբլուրը, այսօր, ցավոք, կիսեցինք թուրքերի հետ». Հռիփսիմե Առաքելյան
Ավագանու ԲՀԿ-ական անդամը կոչ է անում բոյկոտել եւ «Անտարեսից» գրքեր չգնել
Քննություն է տարվում՝ պարզելու Գորիս համայնքի ղեկավարի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու փորձ կատարելու հանգամանքները. ՔԿ
Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:
Համազգային խայտառակության պատասխանատուն Փաշինյանն է. Էլինար Վարդանյան
Պետք է տեղի ունենա երևակում, պետք է պարզ լինի, թե ովքեր են իրական պատասխանատուները։
Դպրոցականների ձմեռային արձակուրդը կմեկնարկի դեկտեմբերի 28-ից
Առաջին դասարանցիները ձմեռային արձակուրդում կլինեն 2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 24-ը ներառյալ,
ԵՊՀ արհմիությունը կոչ է անում ԵՊՀ դասախոսներին բոյկոտել աշխատանքային օրը, միանալ համազգային բողոքի և անհնազանդության միջոցառումներին
Միաժամանակ հորդորում ենք ԵՊՀ ղեկավարությանը որևէ ձևով չխոչընդոտել անհնազանդության և բողոքի միջոցառումներին միանալու ցանկություն հայտնած ԵՊՀ դասախոսների և աշխատողների քայլերին:
Աղավնոյի համայնքապետ․ Աղավնոն պետք է մնա, վերաբնակեցվի, խտանա
Վերականգնվում է Աղավնո գյուղի էլեկտրաէներգիան, գյուղում մտածում են դպրոցաշինության մասին
Մինչ այժմ ԼՂ-ում որևէ լուրջ միջադեպ չի եղել. Շոյգու
Ռուս խաղաղապահները մինչ այժմ Լեռնային Ղարաբաղում որևէ լուրջ միջադեպ թույլ չեն տվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «Նոյեմբերի 10-ից, համաձայն եռակողմ պայմանավորվածությունների, ռուս զինվորական զորախումբը հաջողությամբ իրականացնում է… գործողություններ Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ամենակարճ ժամկետներում ռուսական զորքերի խմբավորումները տեղակայվել են նախանշված վայրերում և անցել առաջադրանքների կատարմանը 23 հսկիչ կետերում: Այսօրվա դրությամբ որևէ
«ՀՀ կառավարման մեջ նոր ուժերի ներգրավումը դարձել է հրամայական՝ երկրի պետականության և քաղաքացու արժանապատիվ կյանքի շարունակականության երաշխավորման համար»
Ճգնաժամի հանգուցալուծման և իրավիճակի կայունացման նպատակով, նախևառաջ, անհրաժեշտ է անկողմնակալ գնահատական տալ արցախյան երկրորդ պատերազմում պարտության համար պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական ուժերի անցած ուղուն
Զոհված զինծառայողների 475 ընտանիքի արդեն հատուցում տրամադրվել է. «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն
«Կամուրջ ֆինանսավորում» ծրագրով ամսական 300 հազար դրամ կհատկացվի ծանր վիրավորված ու հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ստանալու հավանականություն ունեցող զինվորներին, ինչպես նաև անհայտ կորած զինվորներ ունեցող ընտանիքներին:
Ռուս խաղաղապահները դարձել են ԼՂ-ում անվտանգության երաշխիք. Պուտին
«Վտանգում են իրենց, ցավոք, կա կորուստ, իրենց կյանքն են վտանգում, որպեսզի այդ հող վերադառնա խաղաղ կյանքը»,- ասել է Պուտինը:
Օրական միջինը 60-70 թեսթ է իրականացվում. Արցախում հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են
Հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը Հանրապետական բժշկական կենտրոնում կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում են ստացել 232 հիվանդ, ապաքինվել են 129 քաղաքացի
ՀՀ-ն ներկա պահին բախվել է ոչ միայն առողջապահական համաճարակի եւ ռազմական դրության հետ, այլ նաեւ հայկական ֆուտբոլ ներմուծված ֆուտբոլային համաճարակի հետ. «Նորացված Փյունիկ»
ՀՖՖ բոլոր այն պաշտոնյաները, որոնք, օգտվելով երկրում ստեղծված քաոսային իրավիճակից, ուղղակի կամ անուղղակի կերպով ներգրավված են եղել հայկական ֆուտբոլում ապօրինի որոշումների կայացման մեջ, այդ թվում՝ ՀՖՖ կանոնադրության կոպիտ խախտումներով Ակումբի անդամությունը կասեցնելու եւ ակնհայտ սուտ մատնություններ կատարելու մեջ, պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։
Եկեղեցու դեմ ուղղված հրապարակային կոչերը զուգորդված են եղել բռնությամբ. փաստաբանը դիմել է գլխավոր դատախազին
Սիսիանի եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պարգեւ քահանա Զեյնալյանի նկատմամբ՝ բռնությամբ գործադրված կրոնական թշնամանք հարուցելու եւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կրոնով պայմանավորված բռնության հրապարակային կոչեր հնչեցնելու վերաբերյալ փաստաբան Վահան Հովհաննիսյանը ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Առաջինը նշվում է ՀՀ քրօրենսգրի 226 հոդվածը («Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը»)։
«Հայ Առաքելական Եկեղեցին է մեր գոյատևման հենասյունը. այդպես եղել է ու կա հիմա». Ադեկվադ
Մենք եկել էինք սատար կանգնելու Տեր Պարգև քահանա Զեյնալյանին, բայց հասկացանք, որ իրականում հենց նա է մեզ բոլորիս սատար կանգնողը:
«Փաշինյանը պետք է, որ արդեն հասկացած լինի իր մոտեցումների անհեռանկար և նույնիսկ վտանգավոր լինելը». Հայրենիքի փրկության շարժում
«Ի պատիվ Սյունիքի մեր հայրենակիցների՝ Փաշինյանի բոլոր ջանքերն ապարդյուն անցան»
«Հաջորդ փուլում հասնելու են Գեղարքունիքի մարզ, Տավուշի մարզում, ապա նաև Նախիջևանի հատվածում կոնկրետ հատվածներ». Արթուր Ղազինյան
Նրա փաստմամբ՝ Ադրբեջանին են հանձնվում Երևանը Սյունիքին կապող ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի առանձին կարևոր հատվածներ, ու Ադրբեջանի կողմից ցանկության առկայության պարագայում արագ կկտրվի կապը Երևանի և Սյունիքի միջև:
Անթույլատրելի են Սիսիանի եկեղեցու հովվի նկատմամբ սպառնալիքներին ու բռնությանը վերաբերող կոչերն ու տեղեկությունները. ՄԻՊ
Պետական մարմինները պարտավոր են շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու, հնարավոր լարվածություն ու առավել ևս բռնության հնարավոր ցանկացած դեպք բացառելու համար:
Ինչպես հնագետն ու կինն ամուսնացան Աղթամարի սուրբ Խաչում` ազգային տարազով
Այսօրվա հարսանիքները հնի վերարտադրությունն են այլ ձեւերով. ուրարտական գոտու «առեղծվածը»


















































