Օրվա լրահոսը

Խելո՛ք, քո վկայակոչած օրենքը ոչ թե ՀՀ պետական սահմանի մասին է, այլ ՀՀ միջհամայնքային սահմանազատումների. Արտակ Զաքարյան

«Ինչո՞ւ է քեզ թվում, թե մարդկանց միշտ կարելի է խաբել ու հարիֆի պես վերաբերվել»

Կողմ քվեարկած պատգամավորներից եւ նախարարներից շատերը մեզ մեղադրում են Քելբաջարը հանձնելու մեջ, չնայած օրենք են ընդունել, որ այն Ադրբեջանի մաս է. Փաշինյան

Այսօր մեր զինված ուժերը տեղակայված են այս նկարագրությամբ։ Հիշեցնեմ՝ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։

Նաղաշ Մարտիրոսյան. «Դասերը ավարտվել են, հետևաբար դասադուլի մասին խոսելն անիմաստ է». «Հայկական ժամանակ»

Անհնազանդության միջոցառմանը միանալու մասին հայտնած Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց՝ այս ակցիան դասադուլ անվանել անիմաստ է, քանի որ դասերն ավարտվել են, հիմա քննաշրջան է․ «Դասերը ավարտվել են, հետևաբար դասադուլի մասին խոսելն անիմաստ է։ Բարեբախտաբար, միջանկյալներ և քննություններ չկան վաղը, դա մեկօրյա ակցիա է։ Իսկ դասախոսները իրենք են որոշելու՝ մասնակցեն ակցիային, թե ոչ։ Ովքեր ցանկություն

5 թարմ հո­ղաթմ­բի կող­քին մենք վերջ­նա­կա­նա­պես սպա­նում էինք բա­րո­յա­կա­նու­թյան վեր­ջին նշույ­լը, պատ­ռում կեղծ բա­րե­պաշ­տի մեր դի­մակը. «Իրատես»

Գե­րեզ­մա­նա­տա­նը, որ­տեղ մարդ­կանց հո­գի­նե­րը խա­ղաղ­վում են, ներ­քա­ղա­քա­կան կյան­քի մա­սին մտա­ծելն ան­գամ վկա­յում է այն մա­սին, որ վա­ղուց հե­ռա­ցել ենք բա­րո­յա­կա­նու­թյան սահ­մա­նագ­ծից:

Արդյոք շանտաժ չէ՞ թուրքական կողմից Նախիջեւանի եւ Լաչինի միջանցքների հարցերը մեկ փաթեթով դիտարկելը. «Հայաստանի Հանրապետություն»

Թուրքիան ստեղծված իրավիճակում ձգտելու է ստանալ առավելագույնը եւ այս դեպքում կարելի է ենթադրել, որ ռուսական կողմը Անկարայի աջակիցն է այս հարցում եւս:

Հայկական առողջապահական ազգային խորհուրդը միանում է գործադուլին

Մեկ ամսից ավելի է՝ մեզ զրկել են մեր հայրենիքի մի մասից, մեր հաղթական պատմությունից, մեզ ստել են։ Վտանգված է մեր հայրենիքի անվտանգությունը, ամեն օր մենք լսում ենք լուրեր, տեսնում կադրեր, որոնք խորը ցավ են պատճառում մեզնից յուրաքանչյուրին։ Շատերն են ասում, որ պարտվել ենք, բայց մի՞թե արժե միայն մտածել պարտության մասին, մի՞թե ժամանակը չէ ոտքի կանգնելու,

Միայնակ փակել է Ալեք Մանուկյան փողոցը

«Հարությունյան Արթուրը միայնակ փակել է Ալեք Մանուկյան փողոցը։ Պահանջում է իշխանության հրաժարական», տեղեկացնում է ֆեյսբուքյան օգտատեր Էդգար Խաչատրյանը:

«ԱԺ-ն կընդունի այն որոշումը, որը Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի ուզում ընդունել». Վազգեն Մանուկյանը՝ «Մոսկովսկիյ կոմսոմոլեց»-ին

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցազրույց է տվել «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» ռուսական օրաթերթին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, Արցախյան հարցին ու ՌԴ-ի հետ հարաբերություններին։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացրել է Թերթ.ամ-ը: Հայաստանի ընդդիմությունը դեկտեմբերի 22-ին նախատեսում է Երեւանում անցկացնել հերթական հանրահավաքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրությանը աջակցում են զինվորականները. տասից ավելի պաշտոնաթող հայ գեներալներ երեկ հանդես

«Մեր պետության՝ այսպիսի անգրագետ կառավարման շարունակության դեպքում ձախողումներն ու պարտությունները մշտական են լինելու». Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համապետական սգո այս օրերին մինչև գետին խոնարհվելով մեր քաջարի մարտիկների սխրագործությունների, զոհվածների հիշատակի առջև, անհայտ կորածների ճակատագրով խիստ մտահոգ, սակայն լավատեսորեն սպասելով նրանցից յուրաքանչյուրին,  շուտափույթ վերադարձ ցանկանալով գերիներին՝ մեր ժողովրդի ուշադրությանն եմ հրավիրում երկու կարևոր հանգամանք։ Առաջին․ դեկտեմբերի 19-ին վարչապետի՝ դեպի Եռաբլուր կազմակերպած սգո

Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմին ընտրել էր ընտրողների 34 տոկոսը, որն այլեւս վաղուց չկա. Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը քաղաքական ապագա չունեն։ Արտահերթ ընտրությունների մասին հեքիաթները ոչինչ չեն տալու, որովհետև իրենց հայտնած մոտեցումը, թե իբրև ունեն ժողովրդի մեծամասնության քվեն, վստահությունը, այդպես չէ։ Պետք է նայել ճշմարտության աչքերին և անել հասարակ մաթեմատիկական հաշվարկ, որի շուրջ կարելի է բանավիճել, չհամաձայնել, բայց փաստը մնում է փաստ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել

Մենք պարտվել ենք, որ, ի դեմս իրեն, լուսավոր, պիտանի մարդ ու ընկեր ենք կորցրել

Սեպտեմբեր 27, 2020թ. Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ ադրբեջանական զորքերը հարձակման են անցել շփման գծի ողջ երկայնքով։ Բոլորս կարծում էինք, որ սովորական՝ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ լայնամասշտաբ հարձակում է տեղի ունեցել։ Դե՛, հայը պատերազմ տեսած, ապրած, հաղթած ժողովուրդ է… Բայց, ավա՜ղ, 27-ը միայն սկիզբն էր։ Բոլորս օր օրի հասկանում էինք, որ ոչ թե ապրում ենք, այլ՝

Արսեն Ջուլֆալակյան. «Կա՛մ կլինի հրաժարական, կա՛մ ամեն բան կպարալիզացվի»

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հարց. երբ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդը՝ կաթողիկոսը (անձը կապ չունի, այլ ինստիտուտը…), կոչով դիմում է կոնկրետ պաշտոնյայի՝ հրաժարականի հորդորով… Երբ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, քաղաքական 16 կուսակցություններ, Գիտությունների Ազգային Ակադեմիան, ԵՊՀ գիտ. խորհուրդը, տարբեր համայնքապետեր, ձեռնարկատերեր, մտավորականներ, հայտնի մարդիկ… անում են նույն քայլը,

Վազգեն Մանուկյանը հանդիպել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 15 առաջատար ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ: Վազգեն Մանուկյանն իր խոսքում անդրադարձել է երեք ընդհանուր հարցերի, որոնք վերաբերում են երկրի տեխնոլոգիական և գիտակրթական ոլորտներին, երկրում ստեղծված իրավիճակի թելադրանքով առաջացած ազգային նպատակներին, ինչպես նաև ժամանակավոր կառավարության ձևավորման դեպքում կառավարության առաջնային անելիքներին և

«Սրանք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են… 2010-ին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։ Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։ Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արեւելք ընկած սահմանագծերը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման

61 օր անհայտության մեջ գտնվող հայր և որդի Պետրոսյանները հայտնաբերվել են

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝  հայր և որդի  Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան: Կարեն Սարգսյանը շնորհակալություն է

«Նիկոլ Փաշինյանը ՀՀ պետական սահմանի մասին օրենք է խախտել». Կարինե Աճեմյան

Նա իր անօրինական գործողությունները չի կարող որեւէ մեկի վրա բարդել

Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին։ Վաղարշակ Հարությունյանը ծաղիկներ է խոնարհել նաև սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի, բանակաշինության գործում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականների շիրիմներին և մարտի դաշտում ընկած մեր բոլոր հերոսների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Շահեն Շահինյան․ «Պետական կառույցները գաղտնի են պահում, թե որ քարտեզով են առաջնորդվում սահմանազատման աշխատանքներում»

Գեոդեզիստ-քարտեզագրողն ասում է՝ բաց աղբյուրներում 1970-ականների քարտեզով Քարվաճառի լճերը, Կապանին մոտիկ սահմանը ադրբեջանական տարածքներ են նկարված, բայց դրա նկարագրությունն ու արխիվային փաստաթղթերը չի տեսել

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը»-ը կմիանա գործադուլին

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական իրավիճակը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը» հայտնում է, որ բուժանձնակազմը միանում է դեկտեմբերի 22-ին կայանալիք համահայաստանյան գործադուլին: Ուստի՝ դեկտեմբերի 22-ին կենտրոնը սպասարկելու է միայն անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին:

Վահե Հովհաննիսյան. Փաշինյանի նոր «զրոյական կետը»

Քանի դեռ Ն. Փաշինյանը իշխանության է, երբեք չի կարելի նրա ձևակերպումներին մատների արանքով նայել։ Մենք չգիտենք՝ ում առաջ և ինչ պարտավորությունների տակ է։ Կյանքը ցույց տվեց, որ նրա անհամոզիչ և վիճելի ձևակերպումների տակ սովորաբար հրեշավոր ծրագրեր են թաքնվում։ Փաշինյանի վերջին հեղափոխությունը. «Մերժիր պետությունը» Օրեր առաջ հնչեցրեց Էլիտաների բունտ ձևակերպումը։ Բոլոր բաժանումները սպառված էին, նրա զինանոցում

Լրագրողական կազմակերպությունները պահանջում են ՀՀ ոստիկանությունից՝ բացահայտել ԶԼՄ-ների աշխատակիցների գործունեությունը խոչընդոտողներին

Դեկտեմբերի 19-ին Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված սգո արարողության ժամանակ, ֆիզիկական բռնության է ենթարկվել միջոցառումը լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի օպերատոր Դավիթ Հարությունյանը։ Քաղաքացիները, որոնք մտադրվել էին խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և սգո երթին մասնակցող նրա աջակիցների մուտքը «Եռաբլուր», «հեսա «Ազատություն»-ը» գոռալով հարձակվել են օպերատորի վրա, գցել գետնին ու հարվածներ հասցրել նրան։ Նույն

Արայիկ Հարությունյանը Տիգրան Ավինյանի հետ այցելել է Հայրենիք վերադարձած և բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 21-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ այցելել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկում բուժօգնություն ստացող ՊԲ 6 ժամկետային զինծառայողներին, ովքեր Հայրենիք են վերադարձել նախօրեին՝ շուրջ 70 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: Երկրի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առողջական վիճակով, զրուցել կազդուրման փուլում գտնվող տղաների հետ, հավաստիացրել, որ անհրաժեշտության պարագայում պետությունը կկազմակերպի նրանց

Հուսամ՝ երեքշաբթին շատ չի ուշանա…

Դաշնակցական Ռուբիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. —Ռազմավարական նշանակության պետական պահպանության տակ գտնվող Ռադիոտունը գրավելու հայցով քրգործը նիկոլական արդարադատությունը կասեցվում է՝ հանցակազմի բացակայության պատճառով, —իր հրահանգով շրջափակում են դատարանները, զգետնում դատավորին, ով փորձում էր աշխատասենյակ մտնել իրականացնելու իր սահմանադրական լիազորությունները՝ նիկոլատակ արդարադատությունը ծպտուն չի հանում, —պրկված անձնական վրեժխնդրությամբ ամեն գնով նպատակին հասնելու համար ոտքերը

«Առուշանյանն ուղղակի ծիծաղում է սրանց վրա: Առուշանյանը հայի այն տեսակն է, որին պետք է պահել ու պահպանել». Արմեն Մելքոնյան

Ըստ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանի՝ դատարանն այսօր կքննարկի իրենց միջնորդությունը և կկայացնի այնպիսի որոշում, որ Առուշանյանն ինքը հնարավորություն կունենա բոլորի հարցերին պատասխանել:

Մոմավառություն սահմանամերձ Ճարտար քաղաքում. (Ֆոտոշարք)

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքը պատերազմի արդյունքում դարձել է սահմանամերձ։ Բնակչությունը մեծամասամբ վերադարձել է, չնայած դեռ չլուծված խնդիրներ կան։ Այսօր, արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի է ունեցել լուռ մոմավառություն։ Ներկա էին քաղաքի դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ։ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Զինվորագրվել են…

Հ․ Թումանյան Տարբեր ժամանակներ աշխարհում, փիլիսոփաների, լուսավորիչների կողմից առաջանում են զանազան գաղափարախոսություններ՝ ազգային, կրոնական, պահպանողական, սոցիալիստական, կոմունիստական, լիբերա-ազատական, խաղաղասիրական, իրավապաշտպանական,բնապահպանական և այլն։ Դրանցից շատերը, համարվում են համամարդկային արժեքներ, այսպես ասած վերազգային ։ Այո, համարվում են, բայց ցանկացած ազգի ներկայացուցիչ, պահպանում է առաջին հերթին իր ազգային դիմագիծը, բայց նաև ընդունում համամարդկային որևէ գաղափարախոսություն։ Օրինակ, եվրոպական ցանկացած

Հայկ Չոբանյան. «Հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով»

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի պաշտոնական արձագանքը շրջանառվող ապատեղեկատվությանը Սիրելի տավուշցիներ, այսօր հերթական ապատեղեկատվությունն են տարածում մեր գյուղերի իբր հանձնման վերաբերյալ, չհասկանալով, թե ինչքան վտանգներ կարող են լինել իրենց այս ինքնահաստատման արդյունքում։ Չեն մտածում այն հույզերի մասին, որ կարող է ունենալ սահմանում ապրող մարդը՝ կարդալով նման լրատվություն։ Սա անպատասխանատվության գագաթնակետ է։ Մեր իրավապահ համակարգը պարտավոր է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031