Օրվա լրահոսը

«Անկարային իր տեղը դնելը հրատապ է». Ֆրանսիայի սենատում դատափետում են Էրդողանին եւ Արցախը ճանաչելու կոչ անում

Մենք գիտեինք, որ Թուրքիան կանգ չի առնի, բայց ի՞նչ ենք արել մենք՝ բացի հայտարարություններից: Ի՞նչ է արել գոյություն չունեցող Եվրոպան

Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում: Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում: Նոյեմբերի 17-ին Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից:

Արցախ մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով

Սիրելի՛ հայրենակիցներ, Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է։ Արցախի Տեղեկատվական շտաբ

Փաշինյանն ու Մուշիկիվաբոն կարևորել են Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

«Այդ մարդը անամոթաբար ուզում է մնալ ու դեռ մի բան էլ իր շուրջը համախմբվելու կո՞չ է անում». զոհված զինվորի պապը վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ է սկսել

Ֆելիքս Պետրոսյանը այսօր միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նրան քրեական պատասխնատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին եւ Կիմ Բալայանին: 77-ամյա թոշակառուն պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ հեռանա: Թե ինչո՞ւ է այդպիսի պահանջ ներկայացնում հարցը նրան շատ զարմացրեց: «Դեռ հարցնո՞ւմ եք: Նա մի ամբողջ ժողովրդի դավաճանել է: Իմ թոռը, որին

«Մենք պարտվել ենք տեղեկատվական պատերազմում: Պարտվել ենք ամեն տեղ». ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին Հարց- Պարոն նախագահ, ճգնաժամային այս իրավիճակում Ձեր արդեն երրորդ այցն է արաբական երկիր: Շատերին հետաքրքրում է՝ ինչու՞ եք ընտրում արտաքին քաղաքականության հենց այս ուղղությունը հենց այս պայմաններում: – Նախ և առաջ ճգնաժամի ընթացքում, նույնիսկ պատերազմական օրերին միայն արաբական աշխարհ չեմ այցելել: Եթե հիշում եք՝ այցելություններ

«Քարվաճառում հնարավոր միջադեպերի բացառման համար հաստատվել են համապատասխան կապեր». ՌԴ ՊՆ ներկայացուցիչ

Ռուս խաղաղապահների վերահսկողությամբ սկսվել է Քարվաճառի շրջանի անցումը ադրբեջանական կողմին

Փաշինյանը ներկայացրել է գերեվարված անձանց հետվերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: ՎԱՐՉԱՊԵՏԻ

Ինքնահրկիզման եւ սադրանքի փորձ՝ կառավարության շենքի առջեւ (լուսանկարներ)

Կառավարության շենքի առջեւ այսօր իրադարձությունների պակաս, կարծես, չկար: Ոստիկանների ուշադրությանն արժանացել էր միջին տարիքի մի տղամարդ, որը շենքի պատի տակ կանգնել էր ձեռքը ծոցագրպանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մարդը մտադիր է ինքնահրկիզվել: Պատճառը ըստ տեղում շրջանառվող լուրերի այն էր, որ նրան ցանկանում են վտարել իր բնակարանից: Ցավոք, մանրամասներ իմանալ չկարողացանք: Ոստիկանները, բարեբախտաբար կարողացան

«Ռազմական դրությունը հանաք բան չի…ԳՇ պետն ասել է՝ 7 օրից, բայց կյանքն իր ուղղումներն է մտցնում». Անդրանիկ Քոչարյանը՝ Գորգիսյանին

Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԳՇ պետի հետ իրենց հանդիպման մասին տեղյակ է, գիտի նաեւ, թե ինչ է ասել նա, բայց կյանքը իր ուղղումներն է մտցնում:

Պլատոնական Հայաստանը. որ կետին ենք հասել

Դեմոկրատին բնորոշ է արկածախնդրությունը, որը նրան ցնցումների մեջ է գցում ու նա սկսում է չկարողանալ կառավարել ու երկրում տիրում է անարխիա: Նայենք՝ ինչ է կատարվում հիմա. քաոսից դուրս գալու համար Փաշինյանն ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացրել, որպեսզի կարողանա կարգ ու կանոն պահպանել: Անգամ արդեն սկսել է վախենալ, որ իրեն կարող են սպանել. գուցե մտածում է՝ արել է այնպիսի բաներ, որ մահվան է արժանի: Ոստիկանական ուժերն ու ԱԱԾ-ն գերագույնս կենտրոնացված են գերագույնի կողքին: Ու այսպես, դեմոկրատից ծնվում է տիրանը:

Իրանում հայ զինծառայողների գտնվելու մասին լուրերը այս պահի դրությամբ չեն հաստատվել. Մխիթար Հայրապետյան

Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ

«Մի քանի օր է՝ հետեւում եմ իրենց զավակներից տեղեկություն չունեցող ծնողների հուսահատությանը». հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյան

2008 թվականին խաղաղ պայմաններում թշնամու գնդակից դիքում զոհված զինվորի մայր Անահիտ Կիրակոսյանի խնդրանքը Ռուսաստանին է:

«Այս պահին իշխանությունը թողնել՝ հաշվի առնելով այն խնդիրների քանակը, որն ունենք, եւ հեռանալ, դա կրկնակի անպատասխանատու կլիներ». Նազելի Բաղդասարյան

Նա ասաց, թե այս պահին ինչ խնդիրներ է ինքը լուծում՝ պահելով մանդատը. «Օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում՝ անհետ կորածների մասով, որպեսզի գործընթացը կրճատվի, Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի փոփոխություն: Անհետ կորած, կամ մահացած ճանաչվելու դեպքում գործընթացը կարող է տեւել 2 տարի, ըստ գործող օրենքի»:

Թուրքիայի նախագահը համագործակցության ակնա՞րկ է անում Հայաստանին և Իրանին. Ermenihaber

«Թուրքիայի աջակցության շնորհիվ է Ղարաբաղում ավարտվել հայերի օկուպացիան». Էրդողան

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է «Էլոլա» կաթնամթերքի ընկերության հիմնադիր Էրիկ Հարությունյանը

Նա միշտ կանգնած էր հայ զինվորի կողքին ու նվիրված մեր երկրին ու պետությանը:

«Եթե նախկինները ծախել էին Արցախը, Նիկոլն էլ եկավ, չէր կարող չտալ, ուրեմն՝ նա նախկինների հետ սերտ համագործակցում է»․ քաղաքագետ

Այս պատերազմը սեպտեմբերի 27-ից տանուլ էր տրվում, հենց այդ օրը Նիկոլ Փաշինյանի ելույթն Ազգային Ժողովում մեսիջ էր, որ ինքը տանելու է ի վնաս ՀՀ-ի և Արցախի։ Նա Ազգային Ժողովի ամբիոնից գուժեց՝ «եկեք պայմանավորվենք, ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարում», ինքը մտածում էր, որ մենք, չգիտես ինչու, եթե պարտվեք, մեզ մենք պարտված չենք համարելու։

Ըստ Փայլանի՝ այս պատերազմի միակ հաղթողը Ռուսաստանն է. Ermenihaber

Թուրք նախարարի ու հայ պատգամավորի հարցուպատասխանը Արցախի թեմայով

Արցախյան երկրորդ պատերազմի շոկը, ծանր հարվածներն ու կորուստները դեռ իրենց զգացնել են տալու. Արտակ Զաքարյան

Նիկոլի ապիկար, ապաշնորհ ու դավաճանական իշխանության դառը պտուղները երկար ժամանակ են հիշվելու, և ուզում եմ հավատալ, որ այլևս երբևէ չեն կրկնվելու ապագա Հայաստանում ու Արցախում

Վանաձորում պանթեոն է կառուցվում

Վանաձորի համայնքի ավագանու այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր Վանաձորում պանթեոն կառուցելու մասին հարցը: Պանթեոնում կհուղարկավորվեն ՀՀ եւ Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողները, հասարակության եւ պետության նկատմամբ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձինք: Պանթեոնը կառուցելու նպատակով հողատարածք է հատկացվել Վանաձոր քաղաքի նոր գերեզմանատան տարածքում. «Պատերազմի առաջին իսկ օրից, երբ որ հասկացանք,

ԱԺ նախագահի հայտարարությունը Վարազդատ Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին

Եթե մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը:

Վարչապետը չի լինի այնպիսի մարդ, որը հանրային աջակցություն չունի. Վանեցյան

Արթուր Վանեցյանը գտնում է, որ Վազգեն Մանուկյանի փորձը կարելի է օգտագործել

ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում Վարազդատ Կարապետյանին կփոխարինի Ալեքսեյ Սանդիկովը

Նոյեմբերի 25-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը: Խորհուրդը որոշել է փոփոխություն կատարել ԱԺ խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի 004-Ա որոշման մեջ, որի համաձայն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին կփոխարինի նույն խմբակցությունից Ալեքսեյ Սանդիկովը:

«Ինձ բերման են ենթարկել ծեծի ենթարկելու կասկածանքով». Ավետիք Իշխանյան

Ես համարում եմ, որ սա սադրանք էր անձամբ իմ նկատմամբ, ինչ գործ ուներ քրեական անցյալ ունեցողը ոստիկանների կողքին:

«Ասում են՝ հարբած է եղել եւ ասել է՝ դե Շուշին էլ ձեզ…«инад» է արել». Հրանտ Բագրատյան

Վերջում մենք խնդրել ու աղաչել ենք Ռուսաստանին, որովհետեւ Ստեփանակերտում մնացած մեր 25000-ոց զինվորական կորպուսը կոտորվելու էր

Վարչապետի խոսնակն այցելել է հացադուլի մեջ գտնվող Գեղամ Մանուկյանին

Մանե Գեւորգյանն ասում է՝ եկել է տեսնի՝ գործընկերն ինչպես է

«Մոսին 91թ.-ին «Նիվա»-ով քշեց տանկի վրա. տանկիստը մտածեց՝ «էս գիժն ո՞վ ա», շրջվեց ու փախավ». Հրանտ Բագրատյան

Մոսին այդ տղան է, իմացեք: Եվ դուք նման մարդուն արհամարհում էիք այս պատերազմում, ստորացնում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031