Օրվա լրահոսը
«Լեռնային Ղարաբաղի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերելու». Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար
Գործադիրը պարտավոր է ինքն իրեն հարց տալ՝ այս քայլը օգտակար կլինի՞ հենց Լեռնային Ղարաբաղին
Կյանքից հեռացել է ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան
Այսօր կյանքի 60-րդ տարում կյանքից հեռացել է լեգենդար ֆոուտբոլիստ, Արգենտինայի ազգային հավաքականի կազմում աշխարհի 1986 թվականի չեմպիոն Դիեգո Արմանդո Մարադոնան, որը ֆուտբոլի արքա Պելեի հետ հավակնում էր նաեւ 20-րդ դարի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին: Ըստ հրապարակված տեղեկությունների, մահվան պատճառ դարձել է սրտի կանգը: Մարադոնան մի քանի շաբաթ առաջ ինքնազգացողության վատթարացում էր ունեցել, որից հետո հոսպիտալացվել
Արշավիր Ղարամյան. Յոթ տարի հղվող սպառնալիքներից և ճնշումներից հետո Եվրոպայի սրտում հարձակում են գործել Լիբոր Շպիմրի առանձնատան վրա
Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայ ժողովրդի բարեկամ, Արցախի նվիրյալ, փաստավավերագրող ֆոտոլրագրող, Արցախի և Հայաստանի մասին բազմաթիվ ֆիլմերի և ցուցահանդեսների հեղինակ Լիբոր Շպիմրից /Libor Spimr/ տեղեկացա, որ ադրբեջանի և թուրքիայի պաշտոնական և ոչ պաշտոնական խողովակներով շուրջ յոթ տարի հղվող սպառնալիքներից և ճնշումներից հետո Եվրոպայի սրտում՝ Սլովակիայի Հանրապետության Լիպտովսկի-Միկուլաշ
«Ես հետ չեմ գնա, 23 տարի տուն դրեցի, մնաց թուրքին». (Տեսանյութ)
Արցախցիները կորցրել են տուն, գյուղ, քաղաք, զավակ, եղբայր, հարազատ, ուզում են վերադառնալ հայրենիք, բայց վախենում են, իրենց անվտանգ չեն զգում
«Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա: Դա նախ եւ առաջ փրկություն է այդ անձի համար». Լարիսա Ալավերդյան
Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» մամուլի ակումբում խոսելով Արցախյան պատերազմում հրադադար հաստատելու մասին նոյեմբերի 9-ի գիշերը ստորագրված ոչ հայանպաստ եռակողմ հայտարարության մեջ տեղ գտած իրավական բազմաթիվ թերությունների շուրջ՝ նշեց, որ որոշ բաներ կարելի է շտկել, սակայն դրա համար կա նախապայման: «Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հեռանա: Դա նախ եւ առաջ փրկություն
Մենք կորցրինք մեր անկախության և ինքնիշխանության ևս մեկ կտոր․ Ժիրայր Լիպարիտյանի վեց թեզերը
Հայաստանի առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը Mirrorspectator.com կայքում ծավալուն հոդված է հրապարակել ղարաբաղյան հակամարտության և վերջին պատերազմի մասին։ Հոդվածը թարգմանաբար ներկայացնում է civilnet.am-ը։ Մենք ապրում ենք մեր պատմության բարդագույն փուլերից մեկը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը մեր բանակը կատաղի պատերազմ մղեց և ծանր պարտություն կրեց՝ ահռելի հետևանքներով։ Նախքան այս մութ թունելից ելք գտնելը,
«Միջազգային հանրությունը թույլ տվեց հայերին մեռնել. Արցախը հայկական տարածք եւ հող է». Վալերի Բուայե
Թուրքիան ունի ծավալապաշտական նկրտումներ, ուզում է Արցախում իր դրոշը դնել, ներխուժել Կիպրոսի եւ Հունաստանի տարածքներ
Հուսով ենք, որ Սենատի սույն որոշումը կներշնչի նաև աշխարհի այլ երկրներին. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Ֆրանսիայի Սենատում Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի ընդունման կապակցությամբ Ողջունում ենք Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից այսօր՝ նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը։ Խորին Երախտագիտություն ենք հայտնում սենատորներին և բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնց ջանքերի շնորհիվ այս պատմական որոշման ընդունումը հնարավոր դարձավ: Հատկանշական է, որ, ի թիվս այլ
Ֆրանսիայի սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը
Բանաձեւին կողմ քվեարկեց 305 եւ դեմ՝ 1 սենատոր: Քվեարկությանը մասնակցել է 306 սենատոր
Արա Այվազյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին
Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին: ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար
«Անվտանգային խնդիր ունենք, մենք թողնում ենք առաջնագիծը, հակառակորդը գալիս ու մտնում է, դրա համար մենք պետք է ունենանք մարդ». Գեներալ Ալբերտ Բաղդասարյան
Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ «ռազմական դրության իրավական ռեժիմը հանելը շատ հեշտ է ու այսօր շատ կարեւոր է մեր ժողովրդի համար: Բայց եթե հանենք ռազմական դրությունը, ապա ինչպե՞ս ենք կազմակերպվելու ծառայությունը մեր սահմաններում: Մենք արդյոք կարո՞ղ ենք այսօրվա դրությամբ կազմակերպել զորահավաքային զորակոչ եւ սահմանների պահպանություն, մտածենք այդ ուղղությամբ: Եթե կարող ենք, ԶՈՒ-ն խնդիր չի տեսնում»:
Մտասեւեռվածություն կա իմ անձի նկատմամբ, փորձում են վարկաբեկել. Արա Սաղաթելյան. «Փաստինֆո»
Մտասեւեռվածություն ու զգուշավորություն կա իմ անձի նկատմամբ եւ միջոցներ են ձեռնարկում ինձ վարկաբեկելու կամ ընթացող գործընթացներից ինչ-որ կերպ զերծ պահելու համար, – «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։ «Օգտվելով իմ սահմանադրական իրավունքից՝ ես հրաժարվեցի ցուցմունք տալ»,- հայտարարեց Ա.Սաղաթելյանը՝ նշելով, որ հնչած հարցադրումներում նկատել է ուղղորդվածություն իր անձի նկատմամբ։ «Մտասեւեռվածություն
«Անկարային իր տեղը դնելը հրատապ է». Ֆրանսիայի սենատում դատափետում են Էրդողանին եւ Արցախը ճանաչելու կոչ անում
Մենք գիտեինք, որ Թուրքիան կանգ չի առնի, բայց ի՞նչ ենք արել մենք՝ բացի հայտարարություններից: Ի՞նչ է արել գոյություն չունեցող Եվրոպան
Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը կնշանակվի Կոտայքի մարզպետի պաշտոնում: Այս մասին որոշման նախագիծն ընգրկված է նոյեմբերի 26-ի կառավարության նիստի օրակարգում: Նոյեմբերի 17-ին Մեսրոպ Մեսրոպյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնից:
Արցախ մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով
Սիրելի՛ հայրենակիցներ, Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոթք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է։ Արցախի Տեղեկատվական շտաբ
Փաշինյանն ու Մուշիկիվաբոն կարևորել են Ադրբեջանի ինքնիշխանության տակ անցած Արցախի հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանությունը
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ
«Այդ մարդը անամոթաբար ուզում է մնալ ու դեռ մի բան էլ իր շուրջը համախմբվելու կո՞չ է անում». զոհված զինվորի պապը վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ է սկսել
Ֆելիքս Պետրոսյանը այսօր միացել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ նրան քրեական պատասխնատվության ենթարկելու պահանջով հացադուլ հայտարարած Գեղամ Մանուկյանին, Գարիկ Ավետիսյանին եւ Կիմ Բալայանին: 77-ամյա թոշակառուն պահանջում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ հեռանա: Թե ինչո՞ւ է այդպիսի պահանջ ներկայացնում հարցը նրան շատ զարմացրեց: «Դեռ հարցնո՞ւմ եք: Նա մի ամբողջ ժողովրդի դավաճանել է: Իմ թոռը, որին
«Մենք պարտվել ենք տեղեկատվական պատերազմում: Պարտվել ենք ամեն տեղ». ՀՀ նախագահ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրին Հարց- Պարոն նախագահ, ճգնաժամային այս իրավիճակում Ձեր արդեն երրորդ այցն է արաբական երկիր: Շատերին հետաքրքրում է՝ ինչու՞ եք ընտրում արտաքին քաղաքականության հենց այս ուղղությունը հենց այս պայմաններում: – Նախ և առաջ ճգնաժամի ընթացքում, նույնիսկ պատերազմական օրերին միայն արաբական աշխարհ չեմ այցելել: Եթե հիշում եք՝ այցելություններ
«Քարվաճառում հնարավոր միջադեպերի բացառման համար հաստատվել են համապատասխան կապեր». ՌԴ ՊՆ ներկայացուցիչ
Ռուս խաղաղապահների վերահսկողությամբ սկսվել է Քարվաճառի շրջանի անցումը ադրբեջանական կողմին
Փաշինյանը ներկայացրել է գերեվարված անձանց հետվերադարձի ուղղությամբ տարվող աշխատանքները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում շարունակում է հանդիպումները արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետը կրկին տեղեկատվություն է ներկայացրել գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Արցախի Հանրապետության մասնակցությամբ, Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների մասին, լսել ընտանիքների անդամների մտահոգություններն ու պատասխանել նրանց հարցերին: ՎԱՐՉԱՊԵՏԻ
Ինքնահրկիզման եւ սադրանքի փորձ՝ կառավարության շենքի առջեւ (լուսանկարներ)
Կառավարության շենքի առջեւ այսօր իրադարձությունների պակաս, կարծես, չկար: Ոստիկանների ուշադրությանն արժանացել էր միջին տարիքի մի տղամարդ, որը շենքի պատի տակ կանգնել էր ձեռքը ծոցագրպանում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մարդը մտադիր է ինքնահրկիզվել: Պատճառը ըստ տեղում շրջանառվող լուրերի այն էր, որ նրան ցանկանում են վտարել իր բնակարանից: Ցավոք, մանրամասներ իմանալ չկարողացանք: Ոստիկանները, բարեբախտաբար կարողացան
«Ռազմական դրությունը հանաք բան չի…ԳՇ պետն ասել է՝ 7 օրից, բայց կյանքն իր ուղղումներն է մտցնում». Անդրանիկ Քոչարյանը՝ Գորգիսյանին
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԳՇ պետի հետ իրենց հանդիպման մասին տեղյակ է, գիտի նաեւ, թե ինչ է ասել նա, բայց կյանքը իր ուղղումներն է մտցնում:
Պարզ չէ, թե ինչ ճակատագիր կունենան այդ աղբյուրները Ադրբեջանի տիրապետության տակ. ինչո՞ւ հայկական կողմը չփորձեց պահել այդքան կարևոր Քարվաճառը. «Ամերիկայի ձայն»
Քարվաճառի հանձնումը առեղծված մնաց բնակիչների համար
Պլատոնական Հայաստանը. որ կետին ենք հասել
Դեմոկրատին բնորոշ է արկածախնդրությունը, որը նրան ցնցումների մեջ է գցում ու նա սկսում է չկարողանալ կառավարել ու երկրում տիրում է անարխիա: Նայենք՝ ինչ է կատարվում հիմա. քաոսից դուրս գալու համար Փաշինյանն ամեն ինչ իր ձեռքում է կենտրոնացրել, որպեսզի կարողանա կարգ ու կանոն պահպանել: Անգամ արդեն սկսել է վախենալ, որ իրեն կարող են սպանել. գուցե մտածում է՝ արել է այնպիսի բաներ, որ մահվան է արժանի: Ոստիկանական ուժերն ու ԱԱԾ-ն գերագույնս կենտրոնացված են գերագույնի կողքին: Ու այսպես, դեմոկրատից ծնվում է տիրանը:
Իրանում հայ զինծառայողների գտնվելու մասին լուրերը այս պահի դրությամբ չեն հաստատվել. Մխիթար Հայրապետյան
Որպես ՀՀ-Իրան բարեկամական խմբի ղեկավար՝ վերջին օրերին մի շարք հեռախոսազրույցներ եմ ունեցել տարբեր գործընկերների հետ, քիչ առաջ հանդիպել եմ նաև Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ
«Մի քանի օր է՝ հետեւում եմ իրենց զավակներից տեղեկություն չունեցող ծնողների հուսահատությանը». հացադուլ հայտարարած Անահիտ Կիրակոսյան
2008 թվականին խաղաղ պայմաններում թշնամու գնդակից դիքում զոհված զինվորի մայր Անահիտ Կիրակոսյանի խնդրանքը Ռուսաստանին է:
Ապագա բժիշկը զոհվել է թշնամու անօդաչու սարքի հարվածից. մերօրյա հերոսները. Նարեկ Սարգսյան
Նարեկը ծառայել է Մարտակերտի զորամասերից մեկում
«Այս պահին իշխանությունը թողնել՝ հաշվի առնելով այն խնդիրների քանակը, որն ունենք, եւ հեռանալ, դա կրկնակի անպատասխանատու կլիներ». Նազելի Բաղդասարյան
Նա ասաց, թե այս պահին ինչ խնդիրներ է ինքը լուծում՝ պահելով մանդատը. «Օրենսդրական փոփոխություններ ենք իրականացնում՝ անհետ կորածների մասով, որպեսզի գործընթացը կրճատվի, Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի փոփոխություն: Անհետ կորած, կամ մահացած ճանաչվելու դեպքում գործընթացը կարող է տեւել 2 տարի, ըստ գործող օրենքի»:
Թուրքիայի նախագահը համագործակցության ակնա՞րկ է անում Հայաստանին և Իրանին. Ermenihaber
«Թուրքիայի աջակցության շնորհիվ է Ղարաբաղում ավարտվել հայերի օկուպացիան». Էրդողան
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է «Էլոլա» կաթնամթերքի ընկերության հիմնադիր Էրիկ Հարությունյանը
Նա միշտ կանգնած էր հայ զինվորի կողքին ու նվիրված մեր երկրին ու պետությանը:


















































