Օրվա լրահոսը
Դիտարկել անջատում հանուն փրկության հիմքով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը. ՀՀ-ում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների նամակը՝ Մակրոնին
Հետևել, որ ահաբեկչական խմբավորումների հավաքագրմամբ զբաղվող պետությունների դեմ կիրառվեն միջազգային օրենսդրությամբ նախատեսված միջոցառումները:
Այսօր կարևոր է ոչ միայն միջազգայնորեն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, այլ նաև՝ անհապաղ հակաահաբեկչական բլոկի ստեղծումը պետությունների կողմից. Լևոն Բաղդասարյան
Հայաստանի կառավարությունն, իրավամբ, պետք է այս ուղղությամբ անհապաղ միջոցառումներ իրականացնի շահագրգիռ պետությունների հետ, ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական, ֆինանսական, իրավական հարթակներում։
Կարմիր գրքում գրանցված ծաղիկն առաջնագծի արահետում ծաղկել է
Նոյեմբերի 6–ին աշխարհը նշում է պատերազմի եւ զինված հակամարտության ժամանակ շրջակա միջավայրի չարաշահումը կանխարգելելու միջազգային օրը։
«Ադրբեջանական զինված ուժերի վայրագությունները վկայում են՝ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով». Արման Թաթոյանը՝ ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին
Արման Թաթոյանը Հայաստանում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչությանը պատճառված վնասները
«Ես տիեզերքի չնաշխարհիկն եմ». զոհված հերոս Աղվան Հովհաննիսյան
Երբ նոր էի պատրաստվում մեր զոհված ընկերոջ՝ Աղվանի մասին գրել, մտքով անմիջապես հասա այսօր արդեն շատ հեռու թվացող 2018 թվական, երբ 4-ով նստում էինք մեկ սեղանի շուրջ եւ պատրաստվում ընդունելության քննություններին։ Աղվանն իմ մեջ միշտ ինչ-որ խորհրդավոր մեկն էր, միշտ լուռ էր, գրեթե չէր խոսում, խոսելիս էլ ցածրաձայն էր խոսում, բայց ամենակարեւորը՝ մտածված։ Աչքերի մեջ
Մարիամ Ավագյան. «Հայ զինվորի բազուկը ոչ միայն հայության գոյաբանական, այլև քաղաքակրթական խնդիր է լուծում». «Փաստ»
Այդպիսով քաղաքակիրթ Եվրոպան Թուրքիային ասաց՝ դուք թիրախ ունեք և ձեր թիրախը հայերն են
«Սիրտս միշտ հայրենիքի հետ է եղել». 102-ամյա Քնարիկ Մարկոսյանն ուրախ է, որ իր նվիրատվությունը բարի նպատակների կծառայի
«Ես չեմ ուզում, որ Հայաստանը վերանա քարտեզի վրայից»
Բժիշկն իր մասնագիտական պարտքը կատարելիս «Սմերչի» արկերից վիրավորվելով զոհվել է. մերօրյա հերոսները. Գարիկ Մանուկյան
Երկու տարի անց պետք է ընդունվեր կլինիկական օրդինատուրա՝ որպես վնասվածքաբան-վիրաբույժ, սակայն ծանր մարտերի ընթացքում սմերչի արկերից վիրավորվելով զոհվում է։
Դիլիջանի թունելը կիսով չափ կհոսանքազրկվի
Դիլիջանի կողմից էլեկտրական մալուխների վերականգնման աշխատանքների պատճառով նոյեմբերի 5-ին՝ ժամը 10։00-ից մինչև 13։00-ն‚ Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվելու է։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն և պահպանել երթևեկության անվտանգության կանոնները։ ՏԿԵՆ
Դառնալով ամուր բռունցք. երիտասարդական ակումբի կամավորների հյուսած գլխարկներն ու բաճկոնակները զինվորներին ջերմություն կպարգևեն
Գործընկերների աջակցությամբ ձեռք բերեցինք թելերի առաջին խմբաքանակը, հավաքագրեցինք տեղացի և արցախցի կանանց, ովքեր ցանկություն հայտնեցին օգնել՝ գործել տաք գլխարկներ, գուլպաներ և բաճկոնակներ (ժիլետներ) մեր զինվորներին մի կտոր ջերմություն ուղարկելու համար
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2413 նոր դեպք, արձանագրվել է մահվան 28 դեպք
1324 առողջացած:
Բողոքի ցոյց Ville St Laurent քաղաքապետարանին դիմաց
Նոյեմբերի 1-ին Մեծն Մոնթրէալի հայ համայնքը, Քէպէքի Հայ Համայնքի Միացեալ մարմինին կազմակերպութեամբ, բողոքի ցոյցով հանդես եկավ Ville St Laurent քաղաքապետարանին դիմաց՝ դատապարտելու համար թուրք-ատրպէյճանական յարձակողապաշտ քաղաքականութիւնն ու բռնարարքները Արցախի ու Հայաստանի վրայ: Մանրամասները՝ Մոնրէալի «Հայ Հորիզոն» հեռատեսիլի տնօրէնուհի Թամար Շահինեանի պատրաստած տեսանիւթում:
Մուրադ Փափազյան. Թուրքիան ուզում է գրավել Ռուսաստանի ազդեցության գոտիները, ժամանակն է, որ Ռուսաստանը կանգնեցնի Էրդողանին. «Ժամանակ»
Միայն Ռուսաստանը կարող է ազդել Թուրքիայի վրա, որովհետև դրանք միայն ռազմական ուժն են ճանաչում:
Յաղթահարել ներազգային մեծ ու պզտիկ տարակարծութիւնները եւ մեծնալ. Վաղուան հաշուեկշռին մէջ տեղ կ՛ունենայ միայն արդիւնքը. «Ազդակ»
Մեծ վտանգին դիմաց տարակարծութիւնները յաղթահարել` չի նշանակեր իւրայատկութիւններ եւ ինքնութիւն կորսնցնել, բազմակարծութեան իրաւունքը գերեզմանել, հաստատել օրուէլեան անհոգի, միակարծիք եւ միապաղաղ կառավարում:
Սենատի ընտրություններում վերջնական պատկերը դեռ հստակ չէ, սակայն արդեն հայտնի է, որ հայամետ կոնգրեսականների մեծ մասը վերընտրված է
Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, ինչպես նաև վերջերս Կոնգրեսում Արցախի անկախության ճանաչման բանաձևը շրջանառության մեջ դրած Գրեյս Նապոլիտանոն վերընտրվել են
Գիշերը թշնամական ուժերը առանձնակի ակտիվություն են դրսևորել արևելյան, հարավ-արևելյան ու հարավային ուղղություններում
Թշնամին կրել է մարդկային ուժի և զինտեխնիկայի լուրջ կորուստներ:
Տրամադրվել երկարատեւ պատերազմի
Պատերազմի առաջին փուլը, կարծես թե, ավարտվել է: Հակառակորդն, օգտագործելով օդում տեխնոլոգիական առավելությունները, ունեցավ որոշակի հաջողություններ, բայց նրա հարձակողական թափն, առայժմ, համենայնդեպս, կոտրվել է: Հաջողություններն էլ բավականին հարաբերական են, եւ բացարձակապես համաչափ չեն թափված ջանքերին ու ծախսված միջոցներին, իսկ ամենակարեւորը՝ հայտարարագրված նպատակներին եւ ժամկետներին: Ոչ 24, ոչ էլ 48 ժամում Արցախը «գրավել» չհաջողվեց, եւ վաղ թե
Գագիկ Մակարյան. Պետք է վերանայվեն պետության կողմից սահմանված տնտեսական գերակայությունները. «Ժամանակ»
Ես շատ կարևորում եմ ինժեներական ծառայությունների զարգացումը, նոր նախագծումները, ոլորտի կիրառությունը արդյունաբերության մեջ, հատկապես մեքենաշինության մեջ
ՄԻԵԴ-ը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում միջանկյալ միջոց կիրառելու համար ներկայացված դիմումների վերաբերյալ
ՄԻԵԴ-ը նշել է, որ բարձացված բազում հարցեր (ներառյալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը) գտնվում են Դատարանի իրավասություններից դուրս:
Գույքն ու այլ միջոցները սեփականատիրոջը կվերադարձվեն տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում. «Հայաստանի Հանրապետություն»
Արտակարգ դրությունն ամենեւին էլ չի ենթադրում, որ սեփականատիրոջից գույքը հենց այնպես կվերցնեն ու կօգտագործեն
Կանադայի Լավալ քաղաքի խորհուրդը Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև է ընդունել
Կոչ է անում Կանադայի կառավարությանն ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։
Ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքում և ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին
Լուսադեմին թշնամին վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։
Սասուն Միքայելյանի առողջական վիճակը վատացել է. «Հրապարակ»
Կլինիկան առավելագույնս ծանրաբեռնված է, եւ հիվանդներն անգամ բժիշկների ու ռեկտորի աշխատասենյակում են պառկած։
Գարրի Կասպարով. Ղարաբաղի հայերը երբեք չեն համաձայնվի ապրել Ադրբեջանի կազմում. Ա1+ (տեսանյութ)
Կասպարովը կարծում է, որ Թուրքիան հաշվի կնստի միայն ԱՄՆ-ի հետ, մասնավորապես նոր ընտրությունների արդյունքում ձեւավորված նոր վարչակազմի հետ։
«Պատերազմի ժամանակ փորձել ուղղել սխալը՝ այնքան էլ պատեհ պահ չէ, նման մարդկանց մինչ պատերազմը պետք է ճանաչեին». «Հրապարակ»
Նախ՝ սխալ են արել, որ այդ մարդկանց պաշտոն են տվել, որ հիմա էլ ազատում են,
Արծրուն Հովհաննիսյան. «Նորից նոր վարձկաններ են եկել եւ շարունակում են օգտագործվել այս մարտերում». ՀԺ
Սա չի կարելի ասել, որ օդուժի պատերազմ էր, սակայն օդուժի դերակատարությունը չափազանց մեծ է։ Այս օրերին էլ քիչ չէ, բայց համեմատաբար թուլացել է, որովհետեւ ինչ-որ առումով չեզոքացվել է, ինչ-որ առումով էլ՝ մարտական գործողությունների տեղանքը թույլ չի տալիս։
Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա
Արցախում կայացած ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: «Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, անջատել են արհեստական շնչառության սարքը»,- հայտնել է Արծրուն Հովհաննիսյանը: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահությունը պահանջում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
Նոյեմբերի 3-ին Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահները նամակներ են ուղղել Շվեյցարիայի խորհրդարանի երկու պալատների բոլոր անդամներին, որտեղ խորը մտահոգություն են արտահայտել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ագրեսիայի և դրան Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական աջակցության կապակցությամբ։ Խորհրդարանականները դատապարտել են ագրեսիան իրագործողների կողմից հայկական քաղաքացիական բնակչությանը, ինչպես նաև առողջապահական, մշակութային և կրոնական նշանակություն ունեցող հաստատությունները ռազմական
Օր առաջ պետք է վերադառնալ գովազդային պատվերների նախկին տեմպերին. «Մեդիա Սիսթեմս»-ի մեդիա-տնօրեն Յանա Յանիկյան
Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընթանում է պատերազմը, և այն բառի բուն իմաստով արմատապես փոխել է մեր կյանքի բոլոր ոլորտները: Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ թիկունքում ու հատկապես տնտեսական ոլորտում գրեթե հավասարապես կարևոր է ստեղծված իրավիճակին ճիշտ ու խելամիտ արձագանքելը: Տնտեսական զարգացման կարևորագույն գործիքներից է գովազդը: Ի՞նչ փոփոխություններ բերեց պատերազմն այս ոլորտում և ինչպե՞ս


















































