Օրվա լրահոսը

Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն խոցվեց

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն. խոցվել է ժամը 21:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում»:

Ադրբեջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ադրբեջանում նոյեմբերի 4-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ադրբեջանական լրատվամիջոցներից: Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 21:51-ին Իմիշլիի տարածքում՝ «Սաաթլի» կայանից 17 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 52 կմ խորության վրա:

Ադրբեջանցիների «գյոռբագյոռը» այս անգամ ՄԻԵԴ-ում

ՄԻԵԴ-ը մերժել է ադրբեջանական կառավարությանը

«Տեսել եմ 18 տարեկան զինվորի աչքերի բոցը՝ Ֆիզուլիում, Հադրութում, Քարվաճառում». Արծրուն Հովհաննիսյան

Հիմա մեր ներուժը, մեր կազմակերպվածությունը, կառավարումը շատ ավելի լավ վիճակում են, քան 15 օր առաջ

Ռուսիոյ հաւասարակշռուած մօտեցումը դժբախտաբար աւելի կը քաջալերէ Թուրքիան ու Ազրպէյճանը. Արամ Ա. Վեհափառ Հայրապետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՒ ՊԱՊԱԿԱՆ ՆՈՒԻՐԱԿԻՆ ՀԵՏ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԻՆ ՇՈՒՐՋ Այսօր երեկոյեան՝ Չորեքշաբթի, 4 Նոյեմբեր 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը աւելի քան ժամ մը հանդիպում ունեցաւ պապական նուիրակ Ժոզէֆ Սփիթէրիի հետ, Արցախի Հանրապետութեան հարցին շուրջ։ Վեհափառ Հայրապետը լայնօրէն պարզեց Արցախի հարցը՝ իր պատմական ու քաղաքական երեսներով, յատկապէս ծանրանալով ստեղծուած ներկայ կացութեան ու

Արցախի կանանց ավանդական հագուկապը 19-20-րդ դդ․՝ պարզ, միաժամանակ շքեղ, ներդաշնակ բնության ու բնավորության հետ

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք հայ կնոջ՝ Սյունիք-արցախյան տարածաշրջանին բնորոշ ավանդական հագուկապին։ Ժողովրդական տարազը, սերտորեն կապված լինելով ժողովրդի պատմության ու մշակույթի, ազգային ինքնատիպ խառնվածքի, գեղագիտական նախասիրությունների ու ընկալումների հետ, էթնիկ ցուցիչի կարևորագույն դեր է կատարում․ հայկական տարազը բացառություն չէ, այն լավագույնս բնորոշում է հայ մարդու բնավորությունը, վերջինիս կապն իր պատմության, ավանդույթների, մշակույթի, բնության հետ,

«Ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է իր հայտնի հոդվածում գրել՝ հայերը Ղարաբաղում ապրել են 3000 տարի եւ պիտի հաջորդ 3000 տարում էլ ապրեն». Քննարկում՝ պատերազմի ու հաղթանակի մասին

ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանն էլ ասաց. «Հաղթանակը պետության, պետականության ու մեր հարատեւումն է՝ Արցախում, Սյունիքում, ամբողջ Հայաստանում: Այստեղ իսկապես գոյութենական վտանգ է, բացարձակ սահմանային վեճ չի: Հաղթանակը պետության պետականության եւ մեր ժողովրդի անվտանգության ապահովումն է՝ բոլոր հնարավոր միջոցներով»:

Միջազգային հանրության պարտավորությունների մեջ է մտնում երաշխավորելու մարդու իրավունքների պաշտպանությունը ներառյալ՝ Արցախում՝ անկախ միջազգային կարգավիճակից. Արտակ Բեգլարյան

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստ՝  Արցախի ՄԻ պաշտպան Արտակ Բեգլարյանի մասնակցությամբ Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստը՝ նվիրված ադրբեջանա-թուրքական ագրեսիային, որի գլխավոր հյուրն էր Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը: Նիստը առցանց եղանակով էր, որը վարում էր հանձնաժողովի փոխնախագահ՝ Քրիստոնեական Միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ՝ Ջոել

Ստեփանակերտում «Արմենպրես»-ի թղթակիցն այլ լրագրողների հետ ընկել է հրետակոծության տակ

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 4-ին, ժամը 18:00-ի և 18:40-ի սահմաններում Ստեփանակերտը ադրբեջանական զինված ուժերի կողմից ենթարկվել է հրետակոծության: Արկերից մեկն ընկել է փողոցում՝ բեկորային վնաս հասցնելով ավտոմեքենաներին, ինչպես նաև դիմահայաց հարևան շինությունը: «Արմենպրես»-ի թղթակցի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից դեպքի վայրի տեսանկարահանման ժամանակ՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրետակոծվել է: Միացել է նաև օդային տագնապի ազդանշանը: Լրագրողական

Ջո Բայդենի շտաբից հայտնել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենի նախընտրական շտաբից հայտնել են նախագահական  ընտրություններում  հաղթելու մասին։ Շտաբի ներկայացուցիչ Ջեն Դիլոնը վստահություն է հայտնել, որ հենց Դեմոկրատական կուսակցության թեկնածուն է դառնալու ԱՄՆ նախագահ։ «Ամենակարևորն այն է, որ Ջո Բայդենը առաջ է շարժվում դեպի հաղթանակ և կդառնա Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Բայդենը հաղթելու է

«Գյումրու երիտասարդների տան» սան, 19 ամյա Գառնիկը նահատակվեց զինվոր ընկերներին հաց տանելիս

Արցախի դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական ագրեսիայի ժամանակ նահատակվել է Գյումրու ԵՆԿ ՀԿ-ի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի սան Գառնիկ Հովհաննիսյանը: Պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում կռված Գառնիկը զոհվել է տղաներին հաց տանելիս: Նա 2018 թվականից եղել է «Գյումրու երիտասարդների տան» սան ու կենտրոնի բացման առաջին իսկ օրերից այցելել այդտեղ մինչև ծառայության մեկնելը: Նա ընտանիքի ավագ

ՌԴ-ի հետ նոր իշխանությունների հարաբերություննե՞րն էին պատերազմի պատճառը. Փորձագետները քննարկում են վարկածները եւ Էրդողանի բաշիբոզուկային մարտավարությունը

Ռուսական քաղաքական դաշտում էլ խոսվում էր անվստահության մասին պատգամավորների նկատմամբ, որոնք տարբեր կառույցներից էին եկել եւ այլն, բայց այս վերջին տարիների աշխատանքը, գործընկերությունը մեր ռուս գործընկերների հետ ցույց է տվել, որ իրենք մտավախության առիթ չունեն:

Մենք չգիտենք, թե ինչպես է Ադրբեջանը վարվելու ահաբեկիչների հետ, երբ բանակցությունների վերսկսման հնարավորություն լինի. Շվեյցարիայում ՀՀ դեսպան

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը շվեյցարական հանրային ռադիոյի իտալական ծառայության «Մոդեմ» ծրագրին:  Հարց․Ի՞նչ եք կարծում, ո՞րն է Ադրբեջանի վերջնական նպատակը։ Անդրանիկ Հովհաննիսյան․ Ադրբեջանի նպատակն է նվաճել Լեռնային Ղարաբաղը և ենթարկել այն էթնիկ զտման։ Ադրբեջանի նախագահն անթաքույց կերպով ասել է, որ իրենք վճռական են մինչև վերջ գնալու և ամբողջ Լեռնային Ղարաբաղը գրավելու գործում։ Այս իրավիճակում,

Պուտին․ Ռուսաստանն անում է ամեն բան Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ ռուսական կողմն անում է և անելու է հնարավոր ամեն բան` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար: Այս մասին նա ասել է ՌԴ կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: «Ռուսաստանն անում է ամեն ինչ, ինչ կախված է մեզանից, որպեսզի Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս շուտ ավարտվի, որպեսզի փրկենք մարդկանց կյանքը», – ասել

«Քի Վեսթի տապալումը ուղղակիորեն առնչվում է Իլհամ Ալիեւի հետ, նա է հորը համոզել, որ մի զիջիր ոչինչ, մեր ընտանիքի վրա մի դիր դավաճանի խարան». Էդգար Էլբակյան

Տաթեւիկ Հայրապետյանի խոսքով՝ «Ինչ կարող էր արվել այլ կերպ, իմ դիտարկմամբ, 2018-ի հեղափոխությունը, դեպքերը իրականում ընդամենը հետաձգեցին պատերազմը, որովհետեւ ակնհայտորեն Ալիեւը, խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալով՝ պատրաստվում էր նաեւ պատերազմի եւ քարոզչադաշտն ամբողջությամբ դրա մասին էր փաստում: Ուղղակի հեղափոխությունը, դրա շուրջ ծագած միջազգային իրավիճակը հետաձգեցին պատերազմը»:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նշանակալի հաջողություններն առաջնագծում (Տեսանյութ)

Ստորև ցուցադրվող տեսանյութում ներկայացվում են որոշ դրվագներ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողների զգոնության, աչալրջության և մարտական առաջադրանքի պատշաճ կատարման արդյունքում առաջնագծում գրանցված նշանակալի հաջողությունների ու հակառակորդի զգալի կորուստների վերաբերյալ: Ազգային անվտանգության ծառայություն

Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ժամը 20:15-ի սահմաններում խոցել են հակառակորդի ևս մեկ ԱԹՍ»:

«Մենք երկու տարբերակ ունենք՝ կա՛մ հաղթանակով վերադառնանք, կա՛մ անմահանանք». Տեր Վրթանես քահանա Բաղալյան

Ռազմական գործողություններին շարունակում են կամավորագրվել նաեւ հոգեւորականները: Հետեւելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին, շատերի հետ վաղը կամավոր առաջնագիծ կմեկնի նաեւ Գուգարաց թեմի Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը. «Սրբազան հոր օրհնությամբ ես էլ եմ միացել կամավորական խմբին, իսկ վաղն Աստծո հաջողությամբ պետք է մեկնենք առաջնագիծ: Պետք է լինենք մեր զինվորների, սպաների ու կամավոր

Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում ժամը 20:00-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել է հակառակորդի ԱԹՍ»:

Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները նոյեմբերի 3-ի դրությամբ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 46 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ,

Կռվում են հանուն հոր ու որդու. Սերգեյ Հարությունյանի նոր բանաստեղծությունը

Հիշեցնենք, Սերգեյ Հարությունյանը «Ուրախ հոգեհանգիստ» բանաստեղծությունների ժողովածուի հեղինակն է: 

Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. (Տեսանյութ)

«Շուշիի ուղղությամբ գրոհի պատրաստվող խմբավորման ոչնչացումը. գործողություն «գյոռբագյոռ», ներկայացնում է «Զինուժ մեդիան»:

Սուրեն Սահակյանը՝ Բայրաքթարը «զգետնելու» առաջարկության մասին․ «Հետաքրքիր նախագծեր կային, որոնք մեր պաշտպանողունակությունը անգամներով կբարձրացնեն»

Արցախում ընթացող այս պատերազմն ապացուցեց, թե որքան կարեւոր է խրախուսել, մեծ ներդրումներ կատարել գիտության զարգացման համար, ստեղծել նորագույն տեխնոլոգիաներով զինտեխնիկա, զարգացնել ռազմարդյունաբերությունը։ ՊՆ ներկայացուցիչներն էլ բազմիցս նշել են՝ ադրբեջանա-թուրքական զինված ուժերի՝ այս պատերազմում առավելությունը իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերն են, թուրքական Բայրաքթարը, որոնք, պարզ է, որ երկար տարիների ընթացքում մասնագետների աշխատանքի արդյունք են։ ԱԹՍ-ներին ինչ-որ

Հայաստանի գրողների միությունը դիմում է աշխարհի բոլոր խաղաղասեր ու արդարասեր պետություններին, ժողովուրդներին և մտավորականներին

Աշխարհի բարի կամքի տեր մարդկանց, ժողովուրդների անկախության, ազատության ջատագով մտավորականներին, մշակութային գործիչներին, գրողներին և արվեստագետներին Ազատատենչ Արցախի հողում սանձազերծված ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ չնայած անհապաղ հրադադարի հաստատման կոչերին ու պահանջներին, շարունակում է արդեն մեկ ամսից ավելի՝ նույն ուժով և ինտենսիվությամբ։ Վարձկան ահաբեկիչների, թուրքական հատուկջոկատայինների, ժամանակակից ամենամահաբեր զենքերի ու զինատեսակների կիրառմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը ջանում է ամեն գնով հասնել

«Անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել». Ադրբեջանը այրում է Արծվաբերդի անտառները. Yerkir.am

Ավելի քան 30 հեկտար անտառ են հրդեհել ադրբեջանցիները՝ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի տարածքում՝ հայտնում է Yerkir.am-ը։ Արծվաբերդի բնակիչները մեզ հետ զրույցում պատմեցին, որ զինվորական դիրքերի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչ է իրականում տեղի ունեցել․ ադրբեջանցիները սարի գագաթից՝ իրենց դիրքերից, ավտոմեքենաների անվադողեր են այրել և տարբեր ուղղություններով գլորել Հայաստանի սահմանից ներս՝ անտառի միջով դեպի գյուղի ջրամբարը, որը

Ուշադրության կենտրոնում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի քաջարի զինծառայողները

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանի հանձնարարությամբ շարունակվում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վիրավոր զինծառայողներին հանդիպելու նպատակով բուժհաստատություններ կատարվող  այցելությունները: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանը, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում հերթական հանդիպումն է ունեցել քաջարի սահմանապահների, նրանց ծնողների ու ընտանիքների անդամների հետ: ԱԱԾ տնօրենի տեղակալն  իր խոսքում

Դարձյալ հրետակոծվել է Ստեփանակերտը, նախնական տվյալներով կա մեկ վիրավոր

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով կա մեկ վիրավոր։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում նախնական տվյալներով կա մեկ տուժած, իսկ

«Այս պատերազմը մեր պատերազմն է». Վարդան Հարությունյանը՝ Հայաստանի բազմավեկտոր քաղաքականության մասին

Aravot.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը  -Հայաստանի երրորդ հանրապետության առաջին իշխանությունը՝ նախագահ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, հայտարարեց, որ վարելու են բազմավեկտոր քաղաքականություն: Հետագայում, ՀՀ մյուս ղեկավարները նույնպես պահպանեցին քաղաքական այդ ուղղությունը: Եթե պատերազմի 1,5 ամիսների կտրվածքով փորձենք վերլուծել՝ արդյունավե՞տ էր բազմավեկտոր քաղաքականությունը, որո՞նք են արդյունքները, նկատի ունենալով իրողությունը, որ բոլոր երկրներն էլ, միջազգային կառույցներն էլ կրավորական կեցվածք

Սիրիայի վարձկան Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը բավարարվեց

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031