Օրվա լրահոսը

Անի Սամսոնյան․ Եթե համարում ենք, որ հաղորդակցումը պետք է լինի առանց դիմակների, ուրեմն՝ պետք է բոլորի վրա տարածվի

«Այս պահին կարելի է հանել այդ սահմանափակումները, և կարողանան մարդիկ նորմալ աշխատել»

Նախագծվում է Ռայնիսի 1 հասցեի շենքի վնասված հատվածի ապամոնտաժումը եւ շենքի ամրացումը. Հայկ Մարության

Քննարկվում է հեռանկարում՝ տուժած բնակիչներին հիմնական կացարաններով ապահովելու հարցը։

Արմավիրի 50-ամյա բնակիչը ձերբակալվել է տնային պայմաններում պատրաստված, անհայտ ծագման օղին իրացնելու կասկածանքով

Ձերբակալվածի տանը հայտնաբերվել է մոտ 200 լիտր տնային պայմաններում պատրաստված օղի

Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «հեչ էլ «դուխով» չէր». Արմեն Աշոտյան

«Ես չունեմ տպավորություն, որ մեր արտգործնախարարությունն ու վարչապետը գիտեն, թե ինչ պետք է անել նման իրավիճակում: Ես չունեմ տպավորություն, որ մեր ղեկավարությունը կարողանում է աշխատել Մինսկի խմբի համանախագահ երկրներից գոնե մեկի հետ»:

Հունաստանի դեսպանի հետ հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և հայ-հունական համագործակցությանն առնչվող հարցեր

Դավիթ Տոնոյանը ներկայացրել է տարածաշրջանում որոշ դերակատարների ծավալած ապակառուցողական գործողությունների հետևանքով լարվածության աճի հնարավոր զարգացումները

Արգենտինայի նախագահը Մեսսիին հորդորել է կարիերան ավարտել հայրենիքում

«Դու մեզնից յուրաքանչյուրի սրտում ես: Եվ մենք վտանգված ենք չտեսնել, թե ինչպես ես խաղում հարազատ երկրում»,- ասել է նախագահը եւ տվել այն ակումբի անունը, որտեղ իր պատկերացմամբ` Մեսսին պետք է ավարտի կարիերան:

Ռուբեն Մելիքյան․ Որոշ պաշտոնյաների դիմակ չկրելու որոշումը խտրականություն է

Սա վատ ուղերձ է, որովհետև այն մարդիկ, որոնք որ այսօր իշխանության են դրա հակառակ լոզունգներով էին գալիս իշխանության։ Եվ հիմա արդյունքը ցույց է տալիս, որ նրանք ամենևին իրենց իսկ հայտարարած արժեքների կրող չեն։

Վճռաբեկ դատարանի քրեական պալատը՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցի վերաբերյալ որոշման մասին

Մինչև Սահմանադրական դատարանի կողմից Վճռաբեկ դատարանի վերը հիշատակված դիմումի քննարկումն քրեական գործով մինչդատական վարույթն արդեն իսկ ավարտված է եղել։

Ձմեռային ունիվերսիադան անորոշ ժամանակով հետաձգվել է

30-րդ Համաշխարհային ուսանողական ձմեռային ունիվերսիադան նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Այն պետք է կայանար 2021 թվականի հունվարի 21-31-ը՝ Լյուցեռում (Շվեյցարիա): Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ունիվերսիադայի անցկացման նոր ժամկետների հարցը պետք է քննարկվի առաջիկա երկու ամսում։ Նախատեսվում է, որ ուսանողական մարզահանդեսին կմասնակցեն 50 երկրների 540 ուսումնական հաստատությունները ներկայացնող 2500 մարզիկներ։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Արեգ Սավգուլյանի արձագանքը՝ կառավարական առանձնատների վերանորոգման չարաշահումների մասին

Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ են տրվել լուրջ չարաշահումներ ու այդ հարցով արդեն զբաղվում են իրավապահները։ Գործը Քննչական կոմիտեի վարույթում է: Վերանորոգումը կատարվել էր 2019-ին, «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի կողմից, իսկ 2019-ին ՊՈԱԿ-ի տնօրեն եղել է ՀՅԴ-ի շարքերից հեռացված, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը:

Ապաստարանի տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղ են նկարահանել

ՀՀ կարմիր գրքի տվյալների համաձայն՝ թվաքանակը կազմում է 8-10 բնադրող զույգեր:

Մանկապարտեզի տնօրեն. «15 օրվա համար մոտ 700 դիմակ է անհրաժեշտ»

Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը փաստում է, որ այդքան ռեսուրս ոչ մի համայնք չունի:

Մեզ համար էական մարտահրավեր է կրթական հաստատություններն աշխատաշուկային կապելու խնդիրը. Նիկոլ Փաշինյան

Մեր հանրության համար ուսուցիչը, գիտնականը, պետք է հանդիսանան ոգեշնչման աղբյուր, իրենց թաղամասում, գյուղում, քաղաքում լինեն նորարարություններ բերող առաջամարտիկներ։

«Որևէ մեկին չեն «բռնել» միայն այն բանի համար, որ նա «օրենքով գող է». Արշակ Գասպարյանը՝ վերջին օրերին «օրենքով գողերին» առաջադրված մեղադրանքների մասին

Ըստ քրեական արդարադատության փորձագետի՝ օրենքով գողերի դեմ ռեպրեսիվ մեթոդներով պայքարը երբեք արդյունավետ չի եղել և չի կարող լինել:

Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով

Այդ ընթացքում նշված քաղաքացին մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք:

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր՝ 5.25% տարեկան եկամտաբերությամբ

Յունիբանկը հայտարարում է 5 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի հերթական թողարկման մասին: Պարտատոմսերի թողարկումը մեկնարկում է 2020թ.-ի սեպտեմբերի 1-ին: Պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 ԱՄՆ դոլար, ձեռքբերման նվազագույն փաթեթը՝ 1000 ԱՄՆ դոլար, ինչը արժեթղթերը հասանելի է դարձնում ներդրողների, այդ թվում` ֆիզիկական անձանց լայն շրջանակի համար: Պարտատոմսերի տեղաբաշխումը նախատեսված է մինչև 2020 թ.

«Ծայրից ծայր սուտ տեղեկություն է, հերյուրանք է, որեւէ կապ ես չունեմ այդ ամեն ինչի հետ». Հրաչյա Հակոբյանը՝ կառավարական առանձնատների կոռուպցիոն պատմության մասին

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ Արուսյակ Մանավազյանին ճանաչում է, բայց սուտ է, որ իր համար բարեխոսել է. «Ես որեւէ ձեւով որեւէ մեկին այսքան ժամանակ որեւէ տեղ չեմ բարեխոսել, այդ թվում նաեւ Արուսյակ Մանավազյանին: Կառավարական առանձնատների վերանորոգման հետ կապված զրո տեղեկություն ունեմ: Առաջին անգամ մամուլից իմացա, որ իմ անունը շրջանառվում է»:

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում. Լավրով

Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄՄՀՊԻ-ի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ: Նա նաև նշել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմերն էլ

«65-70 տարեկան նախկին սպաները ֆիզիկապես եւ գաղափարապես չեն զիջում 18 տարեկաններին». Գաբրիել Բալայան

Գաբրիել Բալայանն ասաց՝ համաձայն չէ կարծիքների հետ, թե 15-20 տարի առաջ հրաձգային զենքից կրակել սովորած եւ դիպուկ կրակող անձը շատ մեծ ջանքեր պետք է ներդնի՝ այսօր հմտությունը վերհիշելու համար

Խաղողի մթերման գներն այս տարի ցածր են․ խաղողագործները բողոքում են

Արմավիրի մարզի մի քանի գյուղերի խաղողագործները փոխմարզպետի հետ հանդիպման ժամանակ, որպես բողոք, լքեցին դահլիճը, խոստացան՝ ուժեղ ցույցեր անել

«Ինչի՞ց են ոմանք ենթադրել, թե քաղաքում զինված մարդիկ են շրջելու. նման բան չկա». փոխնախարար

Զենքը բաժանվելու է աշխարհազորում կցագրված անձանց՝ այն դեպքում, երբ կոնկրետ տեղում մարտական գործողություններ են սկսվում կամ կա սկսվելու վտանգ

Ով է գրավել Սիբիրը և ինչպես այն ազատագրել. Նավալնիի հետաքննությունը Նովոսիբիրսկի պատգամավորների մասին

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին աշխատել է ֆիլմի ստեղծման վրա նախքան հոսպիտալացվելը:

«Կամավորների անկանոն խմբերն ավելի շատ խանգարում են ԶՈՒ աշխատանքին, քան օգնում». Գաբրիել Բալայան

Հավաքվել 20-30 հոգով գնալ կամ փորձել գնալ առաջնագիծ, դա նախեւառաջ պատասխանատվություն է: Առանց պարենային եւ սպառազինության ապահովման գնալով՝ հրամանատարին ավելի շատ վնաս են տալիս

Կառավարական առանձնատների կոռուպցիոն սկանդալի հետքերով. բյուջեից «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին 386 մլն դրամ են տվել

Մեր ձեռքի տակ է Սավգուլյանի հետ կնքած պայմանագիրը, որով 2019-ի հունվարի 8-ին ՊՈԱԿ-ը պարտավորվել է ՀՀ բարձրաստիճան անձանց գերատեսչական առանձնատների սպասարկման (ներառյալ կեցության ապահովման) եւ շահագործման, Կոնդի առանձնատների տնտեսության տարածքի եւ օժանդակ կառույցների սպասարկման ու շահագործման ծառայություններ մատուցել:

Կենսաթոշակի վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում, փոստատարների կողմից. «Հայփոստը» հորդորում է չգալ փոստային բաժանմունք

Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի կենսաթոշակառուի (նպաստառուի)  հաշվառման հասցեն սպասարկող փոստային բաժանմունքում, սեպտեմբեր 10-ից սկսած:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Եթե ԵԿՄ-ում դժգոհություն կա, շուտով կփարատվի». Գաբրիել Բալայանը՝ աշխարհազոր ստեղծելու մասին

Իսկ ո՞վ ասաց, որ այս օրերին կամ ապրիլյան ռազմական գործողություններում ԵԿՄ-ն ներգրավված է եղել կամավորության սկզբունքով

Անհնար է խաղաղ բանակցային գործընթաց վարել ատելության մթնոլորտի, ռազմատենչ հռետորաբանության առկայության և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում. Զոհրաբ Մնացականյան

Միակ երկիրը, որը փորձում էր ոչ թե թուլացնել լարվածությունը, այլ էլ ավելի անկայունացնել տարածաշրջանը, Թուրքիան էր:

Հրդեհ է բռնկվել «Պռոշյան կոնյակի գործարան»-ում. կա երկու զոհ և չորս տուժած

Տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով․ վնասվել են մեկ ապակյա տարրա (30 տոննա), մեկ կառ և 30 գծամետր տախտակամած:

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930