Օրվա լրահոսը

Արցախը համազգային կամքի փորձաքարն էր, այսօր էլ այն շարունակում է մնալ մեր միասնության առանցքը. նախագահ Արմեն Սարգսյան

Այսօր՝ 29 տարի անց, Արցախի Հանրապետությունը կայացած պետական միավոր է՝ շնորհիվ այն պայքարի, որը մղվում է համահայկական ուժերով, շնորհիվ այն հաղթանակի, որը կերտվեց Արցախի, Հայաստանի ու Սփյուռքի միասնությամբ, շնորհիվ այն կամքի, որն առաջնորդում է արցախցիներին և այսօր էլ նրանց հաջողությունների գրավականն է։

Մարգարիտա Գասպարյանը փայլուն հաղթանակ տարավ օլիմպիական չեմպիոնի նկատմամբ

Երկրորդ շրջանում Մարգարիտայի միցակիցը սեպտեմբերի 3-ին լինելու է ամերիկահայ միլիարդատեր Ալեքսիս Օհանյանի կինը՝ լեգենդար Սերենա Ուիլյամսը:

Հուսահատությունը՝ որպես տնտեսական կատեգորիա

Երեկվա տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահացել է 187 737 հոգի, մահացության ցուցանիշը (վարակվածների եւ մահացածների թվի փոխհարաբերակցությունը) 3.02 տոկոս է: Համեմատության համար նշեմ, որ Հայաստանում համավարակը տարել է 881 մարդու կյանք, եւ մահացության տոկոսը 2.01 է: Բայց, ԱՄՆ-ի հետ կապված, կա ավելի հետաքրքիր թիվ, որը կապ չունի կորոնավիրուսի հետ եւ որն ապացուցում է, որ համավարակը

ԱՍԵԿՈՍԵ

Աստված ինձ կների: Դա նրա աշխատանքն է: Հենրիխ Հայնե 19-րդ դարի գերմանացի բանաստեղծ, հրապարակախոս

Առաջարկում եմ աշխարհազորի գործառույթների մեջ ներառել նաև փրկարարական և աղետների հետևանքների վերացման աշխատանքների իրականացումը. Հայկ Արամյան

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր, համաձայն որոնց նախատեսվում է ստեղծել աշխարհազոր։ Մասնավորապես, օրենքով նախատեսվում է սահմանել աշխարհազորի հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Դեռևս 2019 թվականի փետրվար ամսին սահմանված

Արաբական աշխարհը վերջապես բացահայտում է Էրդողանի կեղծավորությունը՝ որպես պաղեստինցիների «պաշտպան»

 Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Ես նախկինում գրել եմ՝ մատնանշելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավորությունը ՝ իրեն պաղեստինցիների «պաշտպան» հռչակելու վերաբերյալ, միևնույն ժամանակ պահպանելով Իսրայելի հետ ռազմական, դիվանագիտական ​​և տնտեսական կապերը: Երուսաղեմում բնակվող մրցանակակիր լրագրող Խալեդ Աբու Թոամեն, որը Գեյթսթոուն ինստիտուտի Շիլմանի լրագրության ֆակուլտետի գիտաշխատող է, 2020 թ․ օգոստոսի 25-ին

ՀՅԴ բիւրօն յայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացուել կամ հրաժարուել են ՀՅԴ շարքերից

ՀՅ Դաշնակցութեան Բիւրօն՝ ՀՅԴ հիմնադրութեան 130-ամեակի կապակցութեամբ, յայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացուել կամ հրաժարուել են ՀՅԴ շարքերից և շարքերից դուրս գտնուած ժամանակ Դաշնակցութեան դէմ չեն գործել։ ՀՅԴ կազմակերպութեանը վերամիանալ ցանկացողները կարող են դիմել իրենց ներկա բնակութեան շրջանի ՀՅԴ մարմնին։ ՀՅԴ Բիւրօ 01 Սեպտեմբեր, 2020 թ.

Մահացածներից երկուսը աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում. Դավիթ Խուդաթյան

Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի համաքաղաքացիներ սարսափելի ծանր օր էր բոլորիս համար: Մեր քաղաքին պատուհասած այս ողբերգությունը խլեց ինը արմավիրցիների կյանք, ևս մի քանիսը այս պահին գտնվում են տարբեր բժշկական կենտրոններում: Մահացածներից երկուսը մեր գործընկերներն էին՝ աշխատում էին Արմավիրի քաղաքապետարանի Բարեկարգում տնօրինությունում: Ցավակցում եմ ալկոհոլային թունավորման զոհ դարձած մեր համաքաղաքացիների

Վճռաբեկ բողոք է ներկայացվել Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալի` հիմնարար իրավունքի խախտումը ճանաչելու, կայացված վճիռը բեկանելու եւ նոր քննության ուղարկելու պահանջով

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Այսօր վճռաբեկ բողոք ներկայացվեց Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ Վարդան Ղավալբաբունցի` հիմնարար իրավունքի խախտումը ճանաչելու, կայացված վճիռը բեկանելու եւ նոր քննության ուղարկելու պահանջով։ Վարդանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով։

Հայաստան է ժամանել գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը

ՀՀ Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «ՀՀ է ժամանել ՌԴ պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը ներկա գտնվելու «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման հանդիսավոր արարողությանը: Գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հանդիպումներ կունենա ՀՀ ՊՆ ղեկավար կազմի հետ»:

Լավրովի անիմաստ ջանքերը՝ հանուն Ալիեւի բարեհաճության

Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն անցյալ շաբաթ իր երկրորդ արտասահմանյան այցը կատարեց. Անկարայից հետո հերթը հասավ Մոսկվային։ Բաքուն արդեն հասցրել է մնալ մի առասպելի տակ, թե իր՝ ռուսական եւ մի քիչ էլ իսրայելական զենքով զինված բանակն իբր անպարտելի է, եւ եթե պատերազմ չեն սկսում եւ «24 ժամում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չեն վերականգնում», մի մեծ

Կասկածի տակ դնելով Մխիթարյանի հեղինակությունը՝ վտանգում ենք մեր ֆուտբոլի ապագան

Վերջին շրջանում համացանցում, սոցիալական ցանցերում և այլ հարթակներում անտեղի շատ է շահարկվում Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի անունը։ Բանն այն է, որ մեր ավագը հեռախոսազրույց է ունեցել հավաքականի գլխավոր մարզչի հետ ու հայտնել, որ չի կարող միանալ հավաքականին, քանի որ իր կարծիքով չի գտնվում լավ մարզավիճակում։ Այդ հանգամանքը հանրությանը բաժանել է մի քանի բանակների՝

Քայլ, այս անգամ մի մեծ քայլ՝ դեպի ետ

Կային մարդիկ, որոնք ասում էին, թե առաջնահերթություն պետք է տալ Ղարաբաղի հարցի լուծմանը՝ առանց ձգձգումների, եւ փոխադարձ զիջումների հիման վրա: Ասում էին, թե առանց այդ հարցի լուծման մնացյալ հարցերը լուծելն անկարելի է, որ այդ հարցի լուծման երկարաձգումը կվտանգի մեր անկախությունը, այսինքն՝ մեր հարցերը, ըստ մեր շահերի լուծման կարելիությունը։ Կային նաեւ մարդիկ, որոնք պնդում էին, թե

Դեսպան Թրեյսին, արդարադատության նախարարը և ոստիկանապետը փոխըմբռնման նոր հուշագրեր են ստորագրել

Ընդառաջելով հակակոռուպցիոն և ոստիկանական բարեփոխումների ռազմավարությունների իրականացմանն աջակցելու Հայաստանի կառավարության խնդրանքին՝ դեսպան Թրեյսին օրերս փոխըմբռնման երկու հուշագիր ստորագրեց, որոնք հստակեցնում են ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի կողմից նախատեսվող օժանդակությունը նոր հակակոռուպցիոն հաստատությունների և նոր պարեկային ոստիկանության ձևավորման աշխատանքներում։ Ողջունելի է, որ Հայաստանի կառավարությունը թափանցիկության, հաշվետվողականության, արդյունավետության ու մարդու իրավունքների երաշխավորման սկզբունքների

Հայաստանում մեծ ուրախությամբ հետևում են Արցախում ժողովրդավարական գործընթացների զարգացման և սոցիալ-տնտեսական առաջընթացի տեմպերին. Արարատ Միրզոյան

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Հանրապետության նախագահը ողջունել է պատգամավորների այցն Արցախ՝ հայության համար կարևորագույն տոներից մեկի՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ վստահեցնելով,

Հայաստանի շախմատիստները բարձր տեղեր են զբաղեցնում ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակներում

ՖԻԴե-ն հրապարակել է շախմատիստների վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը: Տղամարդկանց 100 լավագույնների մեջ տեղ են գտել Հայաստանի հինգ գրոսմայստերներ: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 7-րդն է, Գաբրիել Սարգսյանը տեղ է զբաղեցրել 53-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 76-րդ,  Կարեն Գրիգորյանը՝ 84-րդ եւ Սերգեյ Մովսեսյանը՝ 99-րդ հորիզոնականում: Կանանց top 100-ում ունենք երեք ներկայացուցիչ՝ 53. Էլինա Դանիելյան, 56. Աննա Սարգսյան,

Մաքսազերծման նոր պայմաններ․թուրքական հագուստը կթանկանա

ԵԱՏՄ պահանջներով այսուհետ հագուստի մաքսազերծումը կիլոգրամներով չի լինելու, այլ՝ հսկիչ գներով

Կարևորվել է միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումն ու ընդլայնումը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն  ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  սեպտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Երկրի ղեկավարը ողջունել է ՀՀ Խորհրդարանի նախագահին՝ Հանրապետության օրվան ընդառաջ Արցախ ժամանելու առթիվ՝ նշելով, որ, չնայած համավարակի պատճառով չեղարկվել է տոնական բոլոր միջոցառումների անցկացումը, սեպտեմբերի երկուսը դրանով

Առավել դիպուկ են եղել ՌԴ զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ ՀՀ թիմի զինծառայողներն էին

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ փուլը Օգոստոսի 31-ին անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի եզրափակիչ՝ կրակային պատրաստության «Դիպուկահար» մրցաձևը: Մասնակիցները երեք դիրքից խոցել են 100 մետր հեռավորությամբ թիրախները: Յուրաքանչյուր վարժությանը հատկացվել է հինգական փամփուշտ: Հրաձգության ընթացքում առավել դիպուկ են եղել Ռուսաստանի Դաշնության զինվորականները, երկրորդը՝ Բելառուսի, երրորդը՝ Հայաստանի Հանրապետության թիմի զինծառայողներն էին: Բոլոր մրցաձևերի արդյունքները համադրելուց

Ինչո՞ւ էին Luftansa Group-ի նախկին անձնակազմի ներկայացուցիչները եկել ՀՀ և ինչո՞ւ այդ այցին ոչ մի անդրադարձ չեղավ

Հայկական ավիացիոն շուկա մուտք գործած նոր ավիափոխադրող ընկերության տնօրեն Նորբերտ Վինկլերը վստահեցնում է՝ ստեղծելու են այնպիսի ավիաընկերություն, որով կհպարտանա յուրաքանչյուր հայ։

Շամլուղի բնակչուհու անհետ կորչելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը վարույթ է ընդունվել

2020թ.  օգոստոսի 19-ին  Լոռու մարզի Շամլուղ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից ահազանգ է ստացվել այն մասին, որ Բուղաքար թաղամասի 4-րդ փողոցի 4-րդ նրբանցքի 2-րդ տան բնակչուհի Հրանուշ Սարիկյանը անհայտ կորել է: Նախնական տվյալներով՝ Հրանուշ Սարիկյանը 2020 թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, մոշ հավաքելու նպատակով գնացել է նույն թաղամասի հարակից անտառ և այլևս ետ չի վերադարձել։

Սպառնում են՝ արյունահեղություն կլինի, մարդիկ ապրում են վախի մթնոլորտում, վարկային բեռի տակ են, արտագաղթը մեծացել է. Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները՝ Փաշինյանին ու ոստիկանապետին

Եթե մարդն ուզում է վերականգնել իր աշխատանքային իրավունքը, ի՞նչ է նշանակում արյունահեղություն կլինի. Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել «Սարավանը դատարկվում է եւ գյուղից արտագաղթը շարունակվելու է այնքան ժամանակ՝ մինչեւ որ աշխատատեղեր չլինեն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Սարավանի բնակիչ Զառա Գեւորգյանը: Նա ցավով է նշում, որ գյուղից հեռանում են ոչ միայն մասնագետներն

Հարուցվել է քրեական գործ՝ «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերությունում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ

2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում,  «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի  մասնաճյուղում գինու մթերման  բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն: Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել է մահ, իսկ 4 աշխատակից  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել են «Արմավիր»  բժշկական

«Եթե անգամ հայցը մերժվել է, դա ինձ համար անհասկանալի է. դիմելու եմ Վերաքննիչ դատարան». Հայկ Ստեփանյան

Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտնեց, որ դատարանը մերժել է «Հեղափոխության պահապաններից» Հայկ Ստեփանյանն ընդդեմ «Հայելի ակումբի» և ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանի գործով հայցը:

4 անձի մեղադրանք է առաջադրվել «Աջափնյակ» ունիվերսամի շենքի ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների գործով

Որպես հայցադիմումում նշված փաստական տվյալների հիմնավորում՝ Տ. Սահակյանը դատարանին ներկայացրել է կեղծ ապացույցներ, այն է՝ 10.02.2004թ. կնքված պայմանագրերի փոխարեն ներկայացրել է 10.02.2003թ. կնքված կեղծ պայմանագրեր:

24 ժամով դադարեցվել է բազմամարդ խնջույքներ կազմակերպած տնտեսավարողների գործունեությունը. ՍԱՏՄ

«Դվին» հյուրանոցի «Մյուզիք Հոլլ» սրահում և «ՎՍՎ» հարսանյաց սրահում տեղի են ունեցել բազմամարդ խնջույքներ՝ հարսանիքներ, որոնց մասնակիցների քանակը գերազանցել է պարետի որոշմամբ սահմանված 40 անձը:

300 հազար դոլարի դիմաց եվրոպական պետություններ տեղափոխելու պատրվակով Իրանում հավաքագրել և Հայաստան են տեղափոխել շուրջ 50 ԻԻՀ քաղաքացու

Այնուհետև Իրանի քաղաքացիների մի մասին տեղափոխել են Թուրքիա և Վրաստան` խոստանալով այդ երկրներում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով ուղարկել եվրոպական երկրներ: Չկատարելով իրենց խոստումը՝ Իրանի քաղաքացիներին կրկին տեղափոխել են Հայաստան, վերցրել նրանց անձնագրերը և մինչ օրս տարբեր պատրվակներով հետաձգում են մեկնելու գործընթացը:

Երեխան հրաժեշտ է տալիս կաթնատամին, բայց մշտական ատամը չի ծկթում. ի՞նչ անել. մասնագետի խորհուրդներ (տեսանյութ)

Այս խնդիրը վերջին շրջանում շատ է սկսել անհանգստացնել ծնողներին: Մասնագետների հետ զրույցում պարզվեց, որ անգամ եղել են դեպքեր, երբ գենետիկորեն ընդհանրապես մշտական ատամի սաղմ չի եղել երեխայի մոտ: Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի «Մասնագիտությունը` մայրիկ» խորագրի ներքո «Ֆրանս մեդ» բժշկական կենտրոնի բժշկուհի Նարինե Միրզոյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիր է սա, արդյոք վերջին տարիների՞ն է մեծ տարածում գտել: Նա

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930