Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել. «Այսօր»

Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով Ազգային անվտանգության ծառայությունում քննչական խումբ է ստեղծվել, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Նշենք, որ Հոկտեմբերի 27-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն էր միջնորդություն ներկայացրել՝ խնդրելով անջատված գործով քննչական խումբ ստեղծել: Բախշյանը միջնորդել էր նաև, որ քրեական գործը փոխանցվի քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, դատախազությունը, սակայն, մերժել

Հրապարակվեց ԵԱ մեկնող ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմը

«Օլիմպավանում» Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է այն ըմբիշների անունները, որոնք մեկնելու են Հռոմ՝ մասնակցելու փետրվարի 10-ից 16-ը կայանալիք մայրցամաքի գլխավոր մրցմանը: Նրանք են. 57 կգ՝ Միհրան Ջաբուրյան, 61 կգ՝ Արսեն Հարությունյան, 65 կգ՝  Վալոդյա Ֆրանգուլյան, 70 կգ՝ Գեւորգ Մխեյան, 74 կգ՝ Հրայր Ալիխանյան, 79 կգ՝

«Դա այն մարդ չէ՞ր, որ ասում էր՝ «ի՞նչ պտի անեմ, պտի ծեծեմ». Ալեն Սիմոնյանը՝ Ռուբեն Հայրապետյանին

«Այն, որ այսօր ռուբեն հայրապետյանների եւ մնացածների վրա ՀՀ ժողովուրդն իր կոշիկները չի մաքրում, դրա միակ պատճառն այն է, որ թույլ չտվողը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ մենք իրենց տեսակը չենք, մենք մարդակեր, մարդ սպանող ու ծեծող տեսաը չենք: Դա այն մարդ չէ՞ր, որ ասում էր՝ «ի՞նչ պտի անեմ, պտի ծեծեմ»…»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ

Սմբատ Գոգյանը` հոգեբանության խորհուրդը փակելու, մաքուր մարդկանցով նոր խորհուրդ ձեւավորելու մասին

«Խորհրդի անդամների մեծ մասի մոտ դոկտորական ատենախոսություններն արտագրված էին»:

«Դուրս եկեք «ֆեյսբուքից» եւ տեսեք, թե ով է ՀՀ ժողովրդին գազազեցնում». Ալեն Սիմոնյան

Իսկ ջղայնացնում է այն ամենը, ինչը հիմա արվում է Նիկոլ Փաշինյանի եւ իշխող կուսակցության հանդեպ

Ֆելիքս Ցոլակյան. «Արգելոցի տնօրենն ասաց՝ որսագողերի համար եք նաեւ ճանապարհ բացելու»

Չնայած բնապահպանների դիմադրությանը, անտառներում պետք է ճանապարհներ բացվել, դրա համար պետք է ծառեր հատվեն: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա ասաց, որ հրդեհաշիջման աշխատանքներում մեծ խնդիր է անտառներում ճանապարհների բացակայությունը, մեքենաները չեն կարողանում մուտք գործել անտառ ու հասնել օջախին, հրշեջները ստիպված են լինում ասենք՝ չորս ժամ քայլել, ձեռքի

Ազգային ժողովն ունի բացարձակ մենաշնորհային իրավազորություն Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցում

Լեւոն Յոլյանի կողմից ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնը Սահմանադրության պահանջների խախտմամբ զբաղեցնելու խնդրին բազմիցս լրատվամիջոցներն անդրադարձել են` հրապարակելով այդ առնչությամբ իմ ներկայացրած բոլոր իրավական հիմնավորումներն ու փաստարկված վերլուծությունները: Չկրկնվելու նպատակով` ընդամենը հավելեմ, որ գոյություն չունի որեւէ իրավական ակտ, նորմ, դրույթ կամ կարգավորում, որով նախատեսված է Վերահսկիչ պալատի նախագահի` որպես Հաշվեքննիչ պալատի նախագահ պաշտոնավարումը մեխանիկորեն շարունակելու

ՀՀ ԱԳՆ-ն «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ճանապա՞րհն է բացում. Կարեն Բեքարյան

Այն, ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Կապանում, վաղուց գաղտնազերծված էր

Հայաստանն ընդգրկվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ. ՄԱԿ

Հայաստանն ընդգրկվել է ամենաարագ զբոսաշրջային աճ գրանցող երկրների քսանյակի մեջ։ Ինչպես հաղորդում է բրիտանական The Independent պարբերականը, այս մասին վկայում են ՄԱԿ–ի համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության (UNWTO) ուսումնասիրությունները: 2019թ. Հայաստանը գրանցել է 14.4 % աճ՝ զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը: Տարածաշրջանի երկրներից Իրանը (27.9%), Թուրքիան (14%) և Ադրբեջանը (11. 4%) զբաղեցնում են համապատասխանաբար 3-րդ, 13-րդ և 17-րդ տեղերը:

Դատարանը մերժեց Սմբատ Բարսեղյանի պաշտպանի միջնորդությունը՝ ՍԴ դիմելու հետ կապված

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնեց, որ որևէ կերպ հիմնավորված չէ այն դրույթը, որի համապատասխանության հարցը պետք է բարձրացվի, ուստի անհիմն համարեց այս միջնորդության քննությունը:

Սիմոն Մարտիրոսյանը հանդես եկավ սովորականից բարձր քաշային կարգում եւ գրավեց 2-րդ տեղը

Իրանի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող ծանրորդ, ուշացումով Ռիո-դե-Ժանեյրոյի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր ճանաչված աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը հանդես եկավ սովորականից բարձր՝ +109 կգ քաշային կարգում եւ 180+230=410 արդյունքով զբաղեցրեց 2-րդ տեղը: Նույն քաշային կարգում հայտավորված մեր մյուս մարզիկը՝ Ռուբեն Ալեքսանյանը, վնասվածքի պատճառով պայքարի մեջ չմտավ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայկի եւ Մկոյի հանդիպման պահն իսկապես հուզիչ էր. Իվան՝ Հայկի կինը, սկսեց արտասվել. Անդրանիկ Հարությունյան. «Ժողովուրդ»

Ամանորին հավաքվում ենք Հայ Մարությանի տանը, նշում ենք Նոր տարին։ Նա մեր աչքին, մեզ համար չի փոխվել եւ մնում է մեր ընկերը, բայց թո՛ւյլ տվեք մի խումբ անձանց կոչ անել, խնդրում եմ, այլեւս երբեք մի՛ դիմեք ինձ՝ ասելով. «Հայկը քո ընկերն է, թող մեզ այսինչ հարցում օգնի»։ Հայկը իմ ընկերն է, բայց ես սիրում եմ նրա հետ միայն ընկերություն անել, իսկ գործնական թեմաներով բացարձակ չենք զրուցում։

Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականի եւ նրա եղբոր գործում նոր զարգացումներ կան

Անդամ պետություններին ուղղված «Եվրոպական բանտային կանոնների մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ (2006)2 հանձնարարականը, որն ընդունվել է 2006 թվականի հունվարի 11-ին, սահմանում է, որ բանտարկյալներին պետք է թույլատրվի հնարավորինս հաճախ նամակով, հեռախոսով կամ հաղորդակցության այլ ձեւերով հաղորդակցվել իրենց ընտանիքների, այլ անձանց եւ արտաքին կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ տեսակցել թվարկված անձանց հետ: Հաղորդակցությունները եւ տեսակցությունները

Արցախի պետական նախարար. Հասարակության շրջանում աշխատանքներ են տարվում ՀԴՄ կտրոն պահանջելու մշակույթի ձեւավորման ու ամրապնդման ուղղությամբ. «Հայկական ժամանակ»

Եթե ահազանգողը չլիներ Հայաստանի վարչապետը, այլ սովորական քաղաքացի, արդյո՞ք նույնկերպ ընթացք էր տրվելու ահազանգին Արցախի հարկային մարմինների կողմից։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 5-ի ցերեկն առանձին շրջաններում, 7-ի ցերեկը, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 19-24 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով, 8-10-ին նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝

Ովքեր են դատի տվել Բարձրագույն որակավորման կոմիտեին

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում արձագանքելով մամուլի հրապարակումներին` արդյոք տեղափոխվելու է Գիտության պետական կոմիտե, նշեց. «Այդպիսի առաջարկ երկու անգամ եղել է, բայց մերժել եմ, որովհետեւ ԲՈԿ-ում իմ անելիքը պետք է անեմ, եւ ոչ մի նպատակ չունեմ տեղափոխվելու, այնտեղ նախագահը Սարգիս Հայոցյանն է, իրեն արդյունավետ աշխատանք եմ մաղթում, կփորձենք երկուսով գիտությունն ավելի

Իրանից Հայաստան ներկրվող աղի դեմ պայքարելու իր տարբերակն է գտել Ավանի աղի կոմբինատը. «Ժողովուրդ»

Ընդդեմ Ավանի աղի կոմբինատի, դեռեւս նախորդ տարվա հոկտեմբերի 24-ին հանձնաժողով է դիմել «Սոլտեքս» ընկերությունը։ Ի դեպ, նշված ընկերությունը արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանից Հայաստան է ներկրում կերակրի աղ, որն արդեն ՀՀ-ում փաթեթավորվում է, ստանում է սպառողական տեսք եւ իրացվում։

Երևանի կենդանաբանական այգում ուղտ է անկել, այգին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար

Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սույն թվականի հունվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է: Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին

Շաքարի շուկայում մենաշնորհային դիրք ոչ մեկը չունի, ունենք գերիշխող դիրք. ՏՄՊՊՀ նախագահ. «Հրապարակ»

Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը շաքարի շուկայում իր ուսումնասիրությունների արդյունքում որոշել է վարչական վարույթ հարուցել մի քանի ընկերությունների նկատմամբ, որոնցից առնվազն երկուսը պատկանում են բոլոր իշխանությունների սիրելի օլիգարխ Սամվել Ալեքսանյանին։

«Հայրս ինձ միշտ ասել է՝ չկոտրվես ոչնչից»

«Ազգային երգիչ» հեռուստանախագծից հայտնի Արթուր Խաչենցը՝ իր ձեռքբերումների, դժվարությունների ու երազանքների մասին։ – Որքա՞ն ժամանակ է, ինչ զբաղվում ես երգով։ Ինչպիսի՞ն էին առաջին քայլերդ։ – Երեւի թե 5-6 տարեկանից սկսած, ինչ դպրոց եմ հաճախել։ Փոքր ժամանակ լացկան էի շատ. անընդհատ լացում էի, չէին կարողանում ինձ հանգստացնել։ Մայրս էլ կատակով ասում է, որ ես այդպես անընդհատ

«ՍԴ ճգնաժամի լուծման օրինագիծը զուտ տեխնիկական փոփոխություն է կրել». ԱԺ փոխնախագահ

Հետաձգման պատճառը դա է: Եթե կարծում եք, որ հետաձգվել է, որ ուրիշ բան բերվի, ինչ-որ բան փոխվի, ոչ

ԱԻՆ-ում բալային համակարգ է ներդրվում. ովքեր դրամական խրախուսում չեն ստանա՝ ԱԻՆ-ում անելիք չեն ունենա

Ստացվել էր այն ձեւի, որ մենք մոտ 30% բարձր աշխատավարձ էինք տալիս ամեն աշխատողին՝ պարգեւատրումը աշխատավարձի վրա էր ավելանում, ու մարդիկ հանգիստ իրանց գործին էին. մեկն աշխատում էր, մեկը չէր աշխատում, բաժնում հինգ հոգի են, երկուսն աշխատում են, այն երեքը…

Արցախի հեղափոխությունը սկսվում է Շահումյանի շրջանից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետը`Նիկոլ Փաշինյանի`արցախյան գործընթացներում ներգրավվելու մասին

Լիպարիտ Դրմեյանը՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ղեկավար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 4 Փետրվարի 2020, 145 – Ա ԼԻՊԱՐԻՏ ԴՐՄԵՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին նշանակել վարչապետի աշխատակազմի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի ղեկավար։ Նիկոլ Փաշինյան

Ֆելիքս Ցոլակյան. «Այս պահին Տավուշում հրդեհ են հանգցնում. Արտակարգ դեպքերն ավելացել են»

Ցոլակյանն ասաց՝ անընդհատ նախազգուշացնում են, բայց մի բան էլ ԱԻՆ-ին ծաղրում են, թե ձմռանը հրդեհ են մարում. «Այո, ձմռանն ունենք շատ քանակությամբ հրդեհներ, տարին սկսել ենք Լոռու եւ Տավուշի մարզերում»:

Էպատաժի եւ սադրանքի վարպետը՝ Ժան Պոլ Գոտյեն հեռանում է

2020թ. հունվարին բարձր նորաձեւության աշխարհը մեծ հանդիսավորությամբ «թոշակի» ուղարկեց արդեն կես դար իր յուրատեսակ ձեռագրով առանձնացող  աշխարհահռչակ դիզայներ Ժան Պոլ Գոտյեին: Kulturologia.ru-ի փոխանցմամբ, նա մանկությունն ու երիտասարդությունն անցկացրել է Փարիզի մոտակայքում: Հետագայում աշխարհահռչակ  դիզայները հարցազրույցներից մեկում պետք է հիշեր, թե երեխա ժամանակ ինչպես է «քուջուջ» արել տատիկի իրերի մեջ ու հայտնաբերել նրա կորսետը, որն անչափ

Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ զոհ և մեկ տուժած

Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ՌԴ քաղաքացիներ: Փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 18:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ

«Խախտվել են Գագիկ Խաչատրյանի հիմնարար իրավունքները». պաշտպան

Երեկ ուշ երեկոյան Վերաքննիչ դատարանը, դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, քննել է Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը երկարացնելու դեմ փաստաբանների բողոքը։ Նիստի ավարտից հետո Խաչատրյանների փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Խաչատրյանի գործով պետական իրավասու մարմինների կողմից խախտվում է անձի Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված իրավունքը։ «Իմ պաշտպանյալը

Ադրբեջանական պետություն երկրի վրա գոյություն չի ունեցել ընդհուպ մինչև 1991թ.. Ալեքսանդր Ֆոմենկով

Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ապակողմնորոշում են ադրբեջանցի ժողովրդին պատմական տիրույթում՝ այս կերպ պատճառելով ավելի շատ վնաս, քան ամբողջ աշխարհի հայերը միասին վերցրած: Նման գրառում Facebook սոցիալական ցանցում կատարել է ռուս գրող Ալեքսանդր Ֆոմենկովը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքին առ այն, որ «հայերը գնել են իրեն»: «Ձեզ խաբում են, ընկերներ: Ադրբեջանական պետություն երկրի վրա գոյություն չի ունեցել ընդհուպ

«Ցանկացած ոք, այդ թվում՝ երկրի վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է որոշակի առումով պատասխանատվություն կրի դրա համար». Սարգիս Խանդանյան. «Հրապարակ»

Հանրային տրամադրությունները եւ հատկապես իշխանությունների վերաբերմունքն ազատ մամուլի նկատմամբ հուշում են, որ դատական իշխանության՝ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը: Դաշտի կարգավորման անվան տակ օրենսդրական ճանապարհով փորձելու են սահմանափակել ազատ խոսքն ու քննադատությունը։ Գործընթացն արդեն մեկնարկել է, այդ առավելությունն են ստանձնել մի խումբ պատգամավորներ՝ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սարգիս Խանդանյանը եւ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031