Օրվա լրահոսը
Ադրբեջանական պետություն երկրի վրա գոյություն չի ունեցել ընդհուպ մինչև 1991թ.. Ալեքսանդր Ֆոմենկով
Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ապակողմնորոշում են ադրբեջանցի ժողովրդին պատմական տիրույթում՝ այս կերպ պատճառելով ավելի շատ վնաս, քան ամբողջ աշխարհի հայերը միասին վերցրած: Նման գրառում Facebook սոցիալական ցանցում կատարել է ռուս գրող Ալեքսանդր Ֆոմենկովը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքին առ այն, որ «հայերը գնել են իրեն»: «Ձեզ խաբում են, ընկերներ: Ադրբեջանական պետություն երկրի վրա գոյություն չի ունեցել ընդհուպ
«Ցանկացած ոք, այդ թվում՝ երկրի վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է որոշակի առումով պատասխանատվություն կրի դրա համար». Սարգիս Խանդանյան. «Հրապարակ»
Հանրային տրամադրությունները եւ հատկապես իշխանությունների վերաբերմունքն ազատ մամուլի նկատմամբ հուշում են, որ դատական իշխանության՝ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը: Դաշտի կարգավորման անվան տակ օրենսդրական ճանապարհով փորձելու են սահմանափակել ազատ խոսքն ու քննադատությունը։ Գործընթացն արդեն մեկնարկել է, այդ առավելությունն են ստանձնել մի խումբ պատգամավորներ՝ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սարգիս Խանդանյանը եւ
Վտանգավոր խորհրդավորություն՝ ղարաբաղյան բանակցություններում
Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի» թեման, ըստ ամենայնի, քննարկվել է Լավրովի՝ դեռ Երեւան եւ Բաքու կատարած այցերի ժամանակ
Թիվ 99 երթուղին սպասարկող «Գազել»-ի ոչ սթափ վարորդը վթարի է ենթարկվել՝ բախվելով ծառին. Կա 7 վիրավոր. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել են 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6
Սիգարոնը լեհական շուկայում
Լեհական հայտնի Commercial News ամսագրի կողմից սպառողների շրջանում կատարված հետազոտությունների համաձայն, «ՍՊՍ Սիգարոն» ընկերության Cigaronne Royal Slims սիգարետը գրավել է առաջին տեղը` նվաճելով ոսկե մեդալ: Երկրորդ տեղում է Ֆիլիպ Մորրիս ընկերության IQOS-ի տաքացվող սիգարետը` արծաթե մեդալ: Երրորդ տեղում է Ջափն Թոբաքոյի սիգարը՝ բրոնզե մեդալ: Սիգարոն
Չինաստանի Ուհան քաղաքից ՀՀ քաղաքացի է տարհանվել և տեղափոխվել Ռուսաստան. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն իր ֆեյսբուքյան էջում հաղորդում է. «Տեղեկացնում ենք, որ փետրվարի 4-ին Ռուսաստանի մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Մեր
Զենքերն ու ռազմամթերքը պահել էին ՀՀ նախկին վարչապետներից մեկին պատկանող՝ Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում. քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան
2020թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազությունում մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Ա.-ի և Ա. Գ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ակոսափող հրազենի փամփուշտներ և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար: Քրեական գործի
Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի ուսումնական ծրագրերում
2019 թվականի դեկտեմբերին բնագիտական և ճարտարագիտական գրականության ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «ՍիԱրՍի պրես-Թեյլոր անդ Ֆրանսիս գրուպը» Բոկա Ռատոնում (Ֆլորիդա), Լոնդոնում և Նյու Յորքում, ինչպես նաև համացանցում լույս է ընծայել հայ գիտնական, քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» ծավալուն մենագրությունն անգլերեն լեզվով: Այն վերջին տասնամյակների միակ հիմնարար աշխատությունն է այս բնագավառում: Գիրքը
Յունիբանկը նվազեցրել է Swift դրամական փոխանցումների սակագինը մինչև 2.500 դրամ
Յունիբանկն իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար իջեցրել է Swift միջազգային փոխանցումների սակագինը: Այժմ Swift դրամական փոխանցում Հայաստանից աշխարհի ցանկացած երկիր կարելի է կատարել 2 500 ՀՀ դրամով, եթե փոխանցման գումարը չի գերազանցում 100 000 ԱՄՆ դոլարը: Առաջարկից կարող են օգտվել բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները՝ անկախ փոխանցումների քանակից և արժույթից (ԱՄՆ դոլար, եվրո,
ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում նրանց կարծիքը հաշվի չառնելը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրությանը հակասող է ճանաչել երեխաների և անգործունակ չափահասների բուժման հարցերում վերջիններիս կարծիքը հաշվի չառնելու վերաբերյալ օրենսդրական կարգավորումները: Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին մի շարք օրենքների
Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը, Սոթք-Քարվաճառ, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, մյուսների համար՝ փակ: Դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ տանող ճանապարհահատվածը (բուք է), Սոթք-Քարվաճառ (բուք է), Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները: Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան
«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին
«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքի շուրջ: Այս առթիվ Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Համապետական ընտրություններին ընդառաջ՝ «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաև
Անտեսել են ընկերության կողմից պայմանագրի կետերի պարբերաբար խախտման դեպքերը. վատնման եղանակով հափշտակվել են շուրջ 450.000.000 դրամի պետական միջոցներ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու սկզբունքին, կոռուպցիայի հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի մի շարք պատասխանատու պաշտոնատար անձինք, ծառայության շահերին հակառակ, չկատարելով
Նիկոլ Փաշինյան. Ամենագլխավոր կոնսենսուսը՝ Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. « Համազգային 6 կոնսենսուսները, որ առաջարկեցի 2019թ. օգոստոսի 5-ին, Ստեփանակերտում, որպես համահայկականության, ազգային միասնության անկյունաքար ու բանաձեւ: Կոնսենսուս 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից։ Մեր իրականության մեջ մենք իրար մեջ հարցեր լուծելու համար բռնությունը պետք է բացառենք։ Բոլոր այն ուժերը, անհատները, որ
Բուքիքիոյի ասածի բուն իմաստը
Երկուշաբթի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ անդրադարձել է Հայաստանում գործադիր իշխանության եւ Սահմանադրական դատարանի միջեւ առկա հակասություններին: Եվրոպայից հնչող մյուս հայտարարությունների նման, այս մեկն էլ արժանացավ տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների: Տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչները տեքստից վերցնում են այն արտահայտություններն ու բառերը, որոնք իրենց ձեռնտու են: Գործադիր իշխանությունն ու
«Ներկրված ավտոմեքենաները մի քանի տարի հետո կդառնան ջարդոն»
Սահակյանի կարծիքով, գուցե ՀՀ բերված մեքենաների մի մասը «փոխանակվի» այստեղի՝ մինչեւ 2014 թիվը բերված բարվոք մեքենաներով. «Նոր բերածները կշահագործվեն ՀՀ-ում, իսկ մինչեւ 2014 թիվը բերածները կվաճառեն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, այս դեպքում ԵԱՏՄ բարձր մաքսատուրքը չի գործում: Բայց հիմնական քանակի հետ խնդիր ունենք»:
ԱՍԵԿՈՍԵ
Որպես ՀՀ քաղաքացի կուզենայի, որ իմ երկրում լինի հզոր իշխանություն եւ հզոր ընդդիմություն: ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
«Ես չեմ ընդունում, որ Հրայր Թովմասյանը կդառնա հերոս»
Ընդդիմադիր խմբակցությունները իշխանականներին դիտողություն արեցին, որ հանիրավի հերոսացնում են մեկ անձի՝ նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես չեմ ընդունում, որ Հրայր Թովմասյանը կդառնա հերոս: Մի մարդ, որը մանր խորամանկությամբ, խարդախությամբ, մանր աֆերիստությամբ օր առաջ, շուտ առաջադրվեց եւ դարձավ այսպես ասած Հռոմի պապի նման, ոչ
Թրամփի իսրայելա-պաղեստինյան «խաղաղության ծրագիրը» երկարատև պատերազմի բաղադրատոմս է
Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2020 թ․ հունվարի 28-ին նախագահ Թրամփը Սպիտակ տանը հրապարակեց Իսրայելի և Պաղեստինի միջև իր երկար սպասված «խաղաղության ծրագիրը»։ Ծրագրի ճարտարապետը նախագահի փեսա և ավագ խորհրդական Ջարեդ Քուշներն է: «Խաղաղության ծրագիրն» ուներ մի շարք թերություններ՝ նախքան այն հայտարարելը։ Նախ, ոչ Թրամփը, ոչ նրա փեսան որևէ տեղեկություն չունեին
Ռամշատայնի մենակատար Թիլ Լինդեմանը շրջագայության է մեկնելու առանց խմբի
Գերմանական լեգենդար Ռամշտայն ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը շրջագայության է մեկնելու առանց խմբի, բայց ոչ մենակ: Լինդեմանը իր շվեդացի գործընկեր, Hypocrisy ռոք խմբի մենակատար Փիթեր Թեթգրենի հետ մարտին համերգներ կունենա Ռուսաստանում, Բելառուսում և Ուկրաինայում: Համերգներն անցկացվելու են ոչ թե մարզահամալիրներում, որտեղ սովորաբար ելույթ է ունենում Ռամշտայն խումբը, այլ համերգասրահներում: Բացի այդ Լինդեմանը և Թեթգրենը համերգներ
Ռուբեն Հայրապետյանի փաստաբան. «Ոստիկանությանը հանձնարարված էր երեք ժամը լրացնել, ու այդ երեք ժամը լրացվել է»
Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը ոստիկանությունում իր պաշտպանյալի նկատմամբ կատարված գործողությունների մասին լրագրողներին ասաց. «Պարոն Հայրապետյանին 3 ժամից մեկ րոպե ավել պահելու որեւէ իրավական հիմք ոստիկանությունը չուներ: Ու չկար այլ հնարավորություն, քան երեք ժամը լրանալուն պես բաց թողնելը: Օգտագործվեց առավելագույն ժամանակը: Պարոն Հայրապետյանի հետ որեւէ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, պարոն Հայրապետյանն ասել է,
Հրդեհ Աբովյան քաղաքի դպրոցներից մեկում
Փետրվարի 4-ին, ժամը 15:14-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 8 հիմնական դպրոցից ծուխ է նկատվում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:30-ին: Այրվել են լուսամուտի փեղկեր (մոտ 10 խմ), մեկական աշակերտական սեղան
«Ինչպես կասեր դասականը` Ֆիմա′, ես չհասկացա` մեզ գովո՞ւմ են, թե՞ հայհոյում». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողների և Բուքիքիոյի հայտարարությունների մասին
Ըստ նրա՝ պետք չէ այս հայտարարությունները որակել ինչ-որ մեկի պարտություն, հաղթանակ, ինչ-որ մեկին փռեցին ասֆալտին:
«Ես ունեմ ցածր ռեյտի՞նգ: Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսնեմ Ձեզ կճանաչե՞ն, թե՞ ինձ». Էդմոն Մարուքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին
Ռուբեն Ռուբինյանն էլ, թե սիրելի′ Էդմոն, թողեք խոսեմ, իմ կարծիքը հայտնեց:
Ռուբեն Հայրապետյան. Ինձ նույնիսկ Պատրիս Լումումբայի սպանության մեջ կարելի է մեղադրել, բայց ոչ ֆուտբոլից փող գողանալու»
Ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով այսօր ոստիկանություն բերման ենթարկված ՀՖՖ նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը, ըստ փաստաբանների՝ «3 ժամ 1 րոպե» անց դուրս գալուց հետո Aravot.am-ի հարցին պատասխանեց, որ այսօր իրեն բերման ենթարկել են տան ճանապարհին: Իսկ ֆեդերացիայում չարաշահումների մասին հայտարարեց. «Երեկ ֆեդերացիայի գործով քննչականում հարցաքննվել եմ: Մանրամասներ հիմա չեմ ասի, որովհետեւ քննություն է գնում: Կգա ժամանակը,
Փայլանը դիմել է թուրք նախարարին՝ պարզաբանելու հայերից խլված անշարժ գույքի շուրջ ծավալվող զարգացումները
Նախկինում հայ համայնքին պատկանած, սակայն հանրապետական շրջանում պետության կողմից բռնագրավված «Սանասարյան հան» (Սանասարյան տուն) անշարժ գույքի շուրջ զարգացումները շարունակվում են: Ներկայում Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող պատմական շենքը հունվարի 28-ին մրցույթային կարգով 35 տարի ժամկետով վարձակալության է տրվել մի մասնավոր ընկերության՝ չնայած այն բանի, որ «Սանասարյան հան» սեփականության հարցը Պոլսի հայոց պատրիարքարանը վիճարկում է
Գորիսի 24-ամյա բնակչի «Ֆորդ Տրանզիտ» մեքենան բեռնված էր փայտանյութով. (Տեսանյութ)
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան: Վարորդը, հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել մոտ երկու ամիս առաջ, պետական ոչ առևտրային մի կազմակերպությունից, սակայն համապատասխան անդորրագիր կամ փայտանյութի օրինականությունը
Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է թույլ տվել՝ չհրապարակելով ավելի վատ ժառանգությունը. Ա1+ (Տեսանյութ)
Անցած շաբաթ Ժնևում Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ առաջին անգամ էր խոսվում, որ հավատարիմ են «կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ լիակատար հանձնառությանը»։ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գտնում է, որ կոնֆիդենցիալությանը այդ ակնարկը հավասարապես վերաբերում է թե հայկական, թե ադրբեջանական կողմերին։ Ինչ վերաբերում է Կապանում Ն․Փաշինյանի ներկայացրած փաստաթղթին, Լ․Զուրաբյանը
Մարտունիում հոր և որդու դանակահարությունը թարմ հետքերով բացահայտվել է. (Տեսանյութ)
Փետրվարի 2-ի գիշերը Մարտունի քաղաքի Մխիթար Հերացու փողոցից «Մարտունի» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 55-ամյա մի տղամարդ և նրա 25-ամյա որդին։ Երկուսն էլ՝ գլխի վնասվածքներով․ ախտորոշվել էր կտրած վերքեր։ Հիվանդանոց, ապա դեպքի վայր մեկնած ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները պարզեցին, որ հարևանների միջև կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։ Այդ ընթացքում 22-ամյա
Փոփոխական քամիներ Բելառուսում
Ռուսական նեոկայսրեական նախագիծը, որ պետք է վաղ թե ուշ սկսեր ճաքեր տալ՝ զարմանալի չէր, նաեւ զարմանալի չէր, որ դա սկսվեց նախագծի ծնունդից հետո պատմականորեն չնչին ժամանակ անց։ Ցանկացած շղթա պոկվում է իր ամենաթույլ օղակից, եւ ռուսներն արեցին ամեն ինչ, որպեսզի թուլացնեն այդ ողջ կառույցի, թվում էր՝ ամենահուսալի օղակը։ Բելառուսն առաջինն էր նախկին ԽՍՀՄ տարածքի եվրոպական


















































