Օրվա լրահոսը
Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքները, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»
Ի՞նչ զարգացումներ են սպասվում գազի գնի թանկացման դեպքում. (Տեսանյութ). Ա1+
Ինչ հետևանքներ կունենա գազի գնի հնարավոր բարձրացումը Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն ասում է՝ միանշանակ, գնաճի կհանգեցնի։ Իսկ երբ, ըստ նրա, խոսում ենք գնաճի մասին , ուրեմն պետությունը որոշակի փոխհատուցման մեխանիզմներ պետք է ստեղծի։ Գագիկ Մակարյանը համաձայն է, որ արդեն որոշ քայլեր արվել են՝ նվազագույն աշխատավարձ է բարձրացվել, եկամտահարկը նվազեցվել
«Ես սպանդանոցներից բան չեմ հասկանում, բայց գիտեմ՝ Օթելլոն հաստատ մորթելու է Դեզդեմոնային». Հանրային խորհուրդը քննարկեց սպանդանոցների հարցը
Հանրային խորհրդի Գյուղատնտեսական հարցերով հանձնաժողովը սպանդանոցների թեմայով առաջարկներ կանի կառավարությանը
Ուժեղ քամու հետևանքով ծառն ընկել է Բերդ քաղաքի ԲԿ-ի տանիքին
Փետրվարի 4-ին, ժամը 11:58-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծառն ուժեղ քամու հետևանքով ընկել է Բերդի ԲԿ-ի տանիքին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բերդի ԲԿ-ի տարածքում գտնվող եղևնին քամու հետևանքով ընկել է և վնասել հիվանդանոցի տանիքի թիթեղյա
Արցախի կառավարությունը դիմել է Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ ներգրավելու հարցով
Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ
Գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է
Սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ամենատարածվածն են ոչ միայն վարակիչ, այլև ընդհանուր հիվանդացության կազմում, որոնց հետևանքով ամբողջ աշխարհում տարեկան մահանում է 290000-ից 650000 մարդ: Այս օրերին բոլորը հետևում են նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից արդեն հայտարարվել է «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության կանխարգելման գործընթացում, ի թիվս այլ
Արշակ Զաքարյան. «Վարչապետի «զինվորի հաց ուտող եք» արտահայտությունն է, որ ինձ ստիպեց բարձրաձայնել այս «ցածր» խնդիրը»
«Աշխատողները հավաքվել են ՀԴՄ մեքենայի գլխին» ոչ թե քանի որ չգիտեին ինչպես տպել կտրոնը, այլ քանի որ փորձում էին հասկանալ՝ ինչպես վերացնել անսարքությունը, որ տվյալ պահին էր ի հայտ եկել: Պատճառը, ինչպես ասացի, լիցքավորիչն էր, իսկ աշխատողը պարտավոր չի էլեկտրիկ լինել ու հասկանալ էլեկտրական սարքի անսարքությունից:
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի ԱԳ նախարարությունների միջև
Փետրվարի 3-ին Բեռնում կայացան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, շվեյցարականը՝ Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի պետքարտուղարի պաշտոնակատար Քրիստինա Մարտի Լանգը (Krystyna Marty Lang)։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-շվեյցարական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ բարձր գնահատելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական
Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ Առաքել Մովսիսյանի որդուն է մեղադրանք առաջադրվել
Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային
«Վարչապետը, ԱԱԾ նախկին պետն ու ՀՔԾ պետն ուղղորդել եւ ճնշել են դատարաններին». Քոչարյանի պաշտպան
Նրան ազատությունից զրկելը պայմանավորված է իշխանության քաղաքական քողարկված օրակարգով՝ ուղղակի եւ անուղղակի ապացույցներով
Ռուբեն Հայրապետյանի մեքենան առգրավել են ու չեն վերադարձնում. Հայրապետյանի հետ բերման էին ենթարկել նաեւ իր երկու ընկերներին
Ամրամ Մակինյանն էլ տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ բերման են ենթարկվել նաեւ իր ընկերները: Լրագրողները ճշտեցին՝ խոսքը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների՞ մասին է՝ փաստաբանը պատասխանեց, որ ոչ, նման բան չկա, իր ընկերներն են
«Ընթերակա են բերել մի հատ ալկոհոլիկի, հարբած, շան հոտը վրից գալիս էր… մի հատ էլ ռեմբո էին բերել, ինձ ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես». Ռուբեն Հայրապետյան
Հայրապետյանը պատմեց. «Մի հատ պատ էր, ստիպում էին, ասում էին՝ կանգնի դրա մոտ նկարենք: Իհարկե, ես չեմ կանգնել…»:
Քոչարյանի ազատության համար երաշխավորող անձանց ցուցակը վերջնական տեսքի է բերվում
Ինչ վերաբերում է հարցին, թե երբ է միջնորդությունը ներկայացվելու, Արամ Օրբելյանը դժվարացավ հստակեցնել. «Դեռեւս նոր տարուց առաջ էինք մտադիր սեղմ ժամկետներում փորձել ներկայացնել»
«Ամոթ չի ոստիկանապետի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ե՛ս եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ լինելու է». Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյանին ազատ արձակեցին: Նա լրագրողներին պարզաբանումներ ներկայացրեց, թե քանի զենք ունի ու ինչի համար:
Վահագն Սահակյան. «ՌԴ-ում հայկական պետահամարանիշերով մեքենաները 15 օրից ավելի չեն ապահովագրում. սա մեսիջ էր, որ շուտով էդ մեքենաների հոսքի դեմն առնելու են»
Ավտոներկրողները պատրաստվում են բողոքի ցույցի, մեծ քանակությամբ ներկրված մեքենաներ չեն կարողանում վաճառել: Հիմնական գնորդը Ղազախստանի քաղաքացիներն էին, որոնք այլեւս չեն կարողանում Հայաստանից գնված մեքենաներն իրացնել իրենց երկրում: Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասում է՝ ինչի՞ համար են բողոքում ավտոներկրողները՝ դա մեր պետության գործառույթը չէ, նրանք բողոքում են, որ իրենց
Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել
Վերջին շրջանում Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով: Աշխատանքային խումբը սահմանված ժամկետում վերհանելով և գույքագրելով ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրները՝ արդեն այսօր մշակել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն բաժանմունքը կապիտալ կհիմնանորոգվի և կվերազինվի համապատասխան բժշկական սարքավորումներով: Բժշկական կենտրոնում մարզպետի աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների
ՀՔԱՎ. ՌԴ պաշտպանության նախարարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ռազգիլդեևի համար
Այսօր՝ 2020 թ․ փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։ Այս անգամ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն․ Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն
Տնտեսվարող սուբյեկտների կողմից 1 կգ գազի իրացման նույն գնի կիրառումը կարող է ենթադրել տնտեսվարող սուբյեկտների միջև առկա գնային հնարավոր համաձայնեցման մասին. ՏՄՊՊՀ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ամփոփել և հրապարակել է նաև «Սեղմված գազ» ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության հիմնական նպատակն էր ստանալ այս ապրանքային շուկայի արդի վիճակի ամբողջական պատկերը, գնահատել մրցակցային միջավայրը հաշվետու ժամանակահատվածի համար, ի հայտ բերել մրցակցությունը սահմանափակող հնարավոր խոչընդոտները և ներկայացնել լուծման ուղիներ մրցակցային միջավայրը բարելավելու նպատակով։ Հանձնաժողովն արձանագրել է, որ
Ներմուծման կամ արտահանման ժամանակ սահմանաչափը գերազանցելու դեպքում պետք է ներկայացնել կանխիկ դրամական միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր. ուժի մեջ է մտել ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը: Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում
Արմեն Սարգսյանը նշել է՝ երկու երկրները մշտապես եղել են լավ հարևաններ, միմյանց թիկունք դժվար պահերին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նախագահը շնորհավորել է Աբբաս Բադախշան Զոհուրիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու առթիվ և հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ակտիվ ներդրումը կունենա երկու երկրների միջև պատմական, բարեկամական հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու գործում: Խոսելով Հայաստանի և Իրանի միջև դարերից
Առողջապահության նախարարությունը կարևորում է չարորակ նորագոյացությունների արդյունավետ բուժման և կառավարման ժամանակակից կարողությունների ստեղծումը Հայաստանում
հունվարից չարորակ նորագոյացություններով պացիենտների վիրահատական բուժումը հանվել է համավճարային եղանակով փոխհատուցվող ծառայություններից և այն բացառապես իրականացվում է պետական պատվերի շրջանակներում ամբողջ բնակչության համար։
Դեռ չնշանակած՝ պաշտոնազրկեցին․ Շիրակի մարզպետարանը՝ դարձյալ առանց առողջապահության վարչության պետի
Ինչպես տեղեկացրել ենք, ընդամենը մի քանի օր առաջ՝ հունվարի 23-ին Սուսաննա Հովհաննիսյանը նշանակվել էր Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ պաշտոնի համար դիմել էին երկու հոգի՝ Արման Աղաքարյանն ու Սուսաննա Հովհաննիսյանը, պայմանագիր կնքվել է վերջինիս հետ։ Սակայն պարզ դարձավ, որ 4 օր առաջ նրան ազատել են պաշտոնից։ Սա հարուցել է
Գիտական և կրթական նվաճումների 85 բեղուն տարիներ
Այսօր նշում ենք Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի 85-ամյա հոբելյանը: Իր գործունեության 85 տարիների ընթացքում ԵՊԼՀ-ն տվել է շուրջ 60000 շրջանավարտ՝ դառնալով սերունդների կրթության կարևոր երաշխավորներից մեկը մեր երկրում: Ստեղծման օրվանից բուհը շարունակապես զարգացել և ընդլայնել է իր մասնագիտական ուղղությունները, ինչի ամենաթարմ վկայությունն է 2020թ. հունվարին հայաստանյան 4 այլ բուհերի հետ համատեղ Փոխըմբռնման
Նաև արձագանքել եք ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակին, եթե կարելի է ասել ճգնաժամին, և այսօր հույս ունեմ, որ մենք կքննարկենք նաև դրա հետ կապված խնդիրը, մտքեր կփոխանակենք. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Կարևորելով արդեն ավանդական դարձած, պարբերական բնույթ կրող հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկել են երկրի ընթացիկ օրակարգին վերաբերող հարցեր: Նախագահ Արմեն Սարգսյան-Պարոն վարչապետ, ուրախ եմ այսօր հյուրընկալել Ձեզ: Սա, կարծես, մեր ավանդույթն է՝ պարբերաբար հանդիպել, քննարկել և՛ երկրում, և՛
Պոլսի հայոց պատրիարք. Հայոց պատրիարքարան ձևակերպում որևէ կերպ գոյություն չունի: Այս վիճակը շատ դժվարություններ է ստեղծում
100 տարի առաջ բնակչության ամեն երրորդը քրիստոնյա էր: Այժմ ամեն հազարերորդն է քրիստոնյա: Ձեր կարծիքով այստեղ քրիստոնեաֆոբիա չկա՞:
Շղթայական վթարի հետեւանքով 11 հոգի հիվանդանոց է տեղափոխվել. «Ա1+»
Վթարի է ենթարկվել նաև Սևանի հիվանդանոցի շտապօգնության ծառայության մեքենան
Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենը եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր, որը չի հաճախել աշխատանքի. ՀՀ ոստիկանություն
Ոստիկանության Թալինի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Դդմասար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի ապօրինությունների վերաբերյալ։ Մասնավորապես, քննությանը հայտնի տվյալներով՝ տնօրենը 2017 թվականին իր եղբորը հրամանագրել է որպես դպրոցի օպերատոր։ Պարզվել է, որ տղամարդը չի հաճախել աշխատանքի, իսկ դպրոցի պաշտոնատար անձինք կազմել են վճարման կեղծ հանձնարարականներ, ինչի հետևանքով մինչև
«Իմ ընկերոջն են բերման ենթարկել…Արցախում ՀԴՄ-ի խայտառակ պատմությունից հետո փորձում է Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկել». Շարմազանով
Հարցին՝ վստա՞հ եք, որ Ռուբեն Հայրապետյանի մոտ զենք-զինամթերք չեն կարող գտնել՝ Շարմազանովը պատասխանեց. «Կարող է գտնեն, բայց՝ օրինական, անօրինական բաներ չեն գտնի: Եթե տուն են գնացել, փնտրել են՝ չեն գտել, վստահ եմ, որ սա մասկի շոու է»:
«Միանշանակ կիսում եմ համազեկուցողների հայտարարությունները, որ ՀՀ-ում երկու ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն». Ռուբեն Ռուբինյան
Ըստ նրա՝ սրա արդյունքն այն է, որ ՍԴ նախագահն արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, և դրանք կրում են ընդդիմադիր բնույթ:
Փաստաբանին չեն թողնում Ռուբեն Հայրապետյանին իրավաբանական օգնություն ցույց տա
Մակինյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանին էլ չեն պատճառաբանել ու չեն ասել, թե ինչու են իրեն բերման ենթարկում. «Գիտեմ, որ բերման ենթարկելու գործողությանը, մասնակցել են դիմակավորված հատուկջոկատայիններ»: Ըստ օրենքի, պետք է 3 ժամ անց ազատ արձակեն, կամ մեղադրանք առաջադրեն:


















































