Օրվա լրահոսը
«Արթուր Դանիելյանի ձեռքի վնասվածքի համար է շտապօգնությունը». Ռուբեն Մելիքյան
Քիչ անց պարզ կլինի՝ նրան կտեղափոխեն հիվանդանոց, թե ոչ:
«Չեմ բացառում, որ ձերբակալվածների թիվը կարող է ավելանալ». Լիկա Թումանյան
Արմեն Աշոտյանը ցավում է, որ 2020-ի հունվարի 28-ը հիշվելու է ոչ թե Հայոց բանակի օր, այլ ՀՀ-ում քաղաքական ռեպրեսիաների նոր ալիքի օր:
Նիկոլ Փաշինյանը նշել է` Հայաստանի կառավարությունը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը, այցելել է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջան։ Վարչապետն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Կարեն Աբրահամյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ ներկա է գտնվել ծառայողական նոր բնակարանների հանձնման արարողությանը։ 32 սպաների բնակարանների բանալիները նրանց է հանձնել Դավիթ
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբն առանձնազրույցներ է ունեցել Նարեկ Մալյանի և «Ադեկվադի» ձերբակալված անդամների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը Ոստիկանության բաժնում, բացի Նարեկ Մալյանից, առանձնազրույցներ է ունեցել և անհրաժեշտ գործողություններ իրականացրել նաև Արթուր Դանիելյանի, Ազատ Ադամյանի, Կոստանդին Տեր-Նակալյանի հետ: Այս պահին տեղ է ունենում առանձնազրույց Գրիգոր Մինասյանի հետ: Մարդու իրավունքների պաշտպան
«Ոչ մի զենք էլ չեն գտել, քանի որ զենք չունեմ». Նարեկ Մալյանն ազատ արձակվեց
Ազատ արձակվեց նաև Կոնստանտին Տեր-Նակալյանը:
Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան. Արթուր Ղազինյան
Խստորեն դատապարտում եմ Նարեկ Մալյանի նկատմամբ ոստիկանության իրականացրած օպերացիան, որը զուգորդվում էր անձի արժանապատվության կոպիտ ոտնահարմամբ և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Կասկածը, որով բերման է ենթարկվել Մալյանը, ենթակա էր ստուգման ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը, դատելով հրապարակված տեսանյութից, կոպտորեն խախտվել է։ Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Նարեկ Մալյանին և վերադառնալ իրավունքի և օրինականության տիրույթ։
«Ադեկվադ» միաբանության երկու անդամ ևս բերման է ենթարկվել ոստիկանություն
«Ադեկվադ» միաբանության երկու անդամ՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը ևս բերման են ենթարկվել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է «Ադեկվադ» միաբանությունը:
Մեծ աղմուկ հանած, բեմից չիջնող ներկայացում, որը հուզեց նաև վարչապետ Փաշինյանին
Երեկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հերթական անգամ ներկայացվել է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի՝ մեծ աղմուկ հանած «Հարսանիք թիկունքում» ներկայացումը։ Արցախյան քառօրյա պատերազմի մասին պատմող դրաման, որն անհնար է դիտել առանց արտասվելու, երկու տարի է՝ չի իջնում բեմից, սա այն դեպքն է, երբ հանդիսատեսն է թատրոնից պահանջում խաղալ, նույնիսկ նման պահանջ
Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին
Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն
Ուղիղ եթերի ընթացքում բերման ենթարկվեց նաեւ Արթուր Դանիելյանը
Քիչ առաջ բերման ենթարկվեց «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը: Նա ուղիղ եթերում պատմում էր Նարեկ Մալյանի եւ Կոնստանտին Տեր-Նակալյանի ձերբակալման մասին:
ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը ոստիկանությունում է Նարեկ Մալյանի փաստաբանի ահազանգով
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ փաստաբանից ահազանգ է ստացվել այն մասին, որ ձերբակալվել է Նարեկ Մալյանը: Պարզվել է, որ Ն. Մալյանը գտնվում է Ոստիկանությունում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է ոստիկանություն: Մարդու իրավունքների պաշտպան
Բերման է ենթարկվել Կոնստանտին Տեր-Նակալյանը. «Այսօր»
Aysor.am-ի տեղեկություններով քիչ առաջ ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Հիշեցնենք, որ այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել նաև «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին։ Լուսանկարը` Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից:
Թուրքիայում 12 հոգի հոսպիտալացվել է կորոնովիրուսի կասկածով. Ermenihaber
Ըստ «РИА новости» լրատվական գործակալության հրապարակած տեղեկությունների՝ Թուրքիայում 12 հոգի հոսպիտալացվել են կորոնովիրուսի կասկածով։ Ընդ որում նրանցից 10-ը չինացի զբոսաշրջիկներ են, իսկ 2-ը` Թուրքիայի քաղաքացի։ Թուրքիայի զբոսաշրջային Կապադովկիա շրջանն ընդգրկող Աքսարայ նահանգի նահանգապետ Ալի Մանթըն հայտարարել է, որ զբոսաշրջիկներից մեկը թոքաբորբի ախտանիշեր ունի, և որպես կանխարգելիչ քայլ՝ մեկուսացվել է նրանց հետ շփման մեջ գտնված 9
Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերքի կասկածանքով. ՀՀ ոստիկանություն
Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: Տեղեկատվությունը հաստատում ենք. Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: ՀՀ ոստիկանություն
Լոլիկի, մորմազգիների ցեցը հասել է Լոռու տարածաշրջան, իսկ կառավարությունը դեռ հարթավայրում է պայքարում. Հրաչ Բերբերյան
Ֆերոմոնային թակարդները լոլիկի ցեց բռնելու համար չեն, մոնիթորինգի համար են
«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին». Նարեկ Մալյանի պաշտպան
Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն: Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ Նարեկ Մալյանի պաշտպան
«Պատերազմի միջոցով հարցի կարգավորում ես չեմ տեսնում». Արմեն Զ. Սարգսյան
Արմեն Սարգսյանը համաձայն չէ ընդդիմախոսների քննադատությունների հետ, թե Արցախի հարցի կարգավորման հարցում ՀՀ իշխանությունը չունի հստակ մոտեցում:
Կանոնավոր բանակն անկախության երթը դարձրեց անշրջելի. ՀՅԴ ԳՄ
Նոր իրողությունների պայմաններում, երբ հայոց ազգային արժեքների դեմ նկատելի են ակնհայտ ոտնձգություններ, առավելագույն ջանքեր են անհրաժեշտ՝ զինված ուժերը զերծ պահել նման դրսևորումներից:
«Մամ, մոռացի, ես արդեն բանակի տղան եմ». Արմենակ Ուրֆանյանն այսօր կդառնար 30 տարեկան
Մայրը հիշեց, որ երբ որդին արդեն ծառայում էր, ասում էր. «Տղա ջան ախր չես զանգում, անհանգստանում ենք
Դիմակավորված անձինք բերման են ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանին
Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին: Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ ԱԺ նախկին պատգամավոր
«Փաշինյանի խոսքը բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք ԱԺ մակարդակով փորձում են պայքարել». Խաժակյան
Նա կարծես չի տարբերում այն ուժերին, որոնք իր հանդեպ հայհոյանքներ են տալիս, քննադատում են, բարեկամաբար են վերաբերվում
Անհնար է հայ զինվորին հաղթելը. Երկրապահ Կամավորականների Միություն
Սիրելի՛ հայրենակիցներ, Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին մարտահրավերները՝ փլուզված կայսրությունը, կազմալուծված տնտեսությունը, տակավին փլատակների մեջ գտնվող աղետի գոտին և, ի վերջո, աստիճանաբար լայնամասշտաբ պատերազմի վերածվող արցախյան գոյամարտը, օրվա հրամայական դարձրեցին հայոց ազգային բանակ կազմավորելու խնդիրը: 1992 թվականի
«Մեռելին երբ են տանում». Խաժակյանը՝ իր հասցեին գրառման ու Հարթենյանի պահվածքի մասին
Նրանք հիմնականում «ֆեյսբուքում» ծաղրական գրառումներով, «քոմենթներով», լայքերով գործունեություն են ծավալում
ՍԴ դատավոր Նազարյանը ոստիկաններին հայտնել է, որ իր կարծիքով՝ նախկին կինը իր տղային առևանգել է. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 27-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին է դիմել Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ՝ 61-ամյա Հրանտ Նազարյանը և հայտնել, որ հունվարի 24-ին իր որդուն՝ 8-ամյա Ա. Ն-ին, Երևանում հանձնել է նախկին կնոջը՝ Լոռու մարզի բնակիչ՝ 41-ամյա Աննա Ն-ին, ով որդուն տեղափոխել է անհայտ վայր, և ինքը տեղեկություն չունի։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Հ. Նազարյանը, որն
ԵԽԽՎ-ում զգուշացրին Հայաստանին. կանայք քիչ են պատվիրակությունում
Վերլուծելով ազգային պատվիրակություններում գենդերային բաժանման հետ կապված իրավիճակը՝ Թինի Քոքսը գովեց Վրաստանին, Լատվիային, Լյուքսեմբուրգին, Սերբիային, Նիդերլանդներին և մի քանի այլ երկրներին, քանի որ նրանց ազգային պատվիրակությունների անդամների գոնե կեսը կանայք են:
Հանրային դրամահավաք` հաջակցություն «Նովոյե Վրեմյա» թերթի
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանրային դրամահավաք է սկսում՝ աջակցություն հայտնելով «Նովոյե Վրեմյա» թերթին, որը Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո բավականին մեծ վնասներ է կրել, ինչի պատճառով էլ դադարեցվել է խմբագրության աշխատանքը, իսկ աշխատակիցները հարկադիր պարապուրդի են մատնված։ Կոչ ենք անում մեր գործընկեր լրագրողներին և լրատվամիջոցներին համերաշխություն ցուցաբերել և աջակցել «Նովոյե Վրեմյա» թերթի գերծընկերներին՝ միանալով դրամահավաքին։
«Մեր ՀՕՊ լրջագույն զինատեսակներն Ադրբեջանի օդուժին թույլ չեն տա գործել արդյունավետ». Վաղարշակ Հարությունյան
Գումար է հատկացվել նաեւ, որ մարտական ծառայության զորամասերում բարելավվեն կենցաղային պայմանները:
«Ազատ մամուլն այն է, որ սրա նրա ձեռքին չի նայում». Մամուլի շենքում հրդեհի հետևանքները
Վերականգնման աշխատանքները զրոյական փուլում են… Ըստ պրն Սաթյանի՝ հրդեհը կազմակերպված է եղել և ամենաշատը տուժել է իրենց հարկը։
«Հիմա գրեթե անհնարին է դարձել հովանավորչությամբ եւ կաշառքով բանակից ազատվելը». Արամ Սարգսյան
«Հակառակորդը որոշակի գործողություններ անելուց առաջ այդ մասին մտածելու է»,-ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը և փետրվարի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 29-31-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 28-ի ցերեկը, 29-30-ը


















































