Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. «Մենք ականատես ենք լինում, թե ինչ լուրջ խնդիրների հետ են առերեսվում լրագրողները մեր հարևան երկրներում՝ Ադրբեջանում և Թուրքիայում»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ–ում «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների և լրագրողների անվտանգության վերաբերյալ» զեկույցի կապակցությամբ «Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները դեռ օդում են:

16 ամյա աղջկա սպանության օրը տանը նրա հետ եղել են ընկերուհին ու մի տղա. Ռաֆայել Սուքիասյանն է պատմել հորը

Այդ տղան LGBT համայնքի ներկայացուցչի տպավորություն է թողել իր կանացի պահվածքով. Արա Սուքիասյան

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն մշակել է «Հանրային առողջության պահպանման նպատակով ուղևորների բնակավայրի հասցեական քարտ»-եր

Հարգելի քաղաքացիներ, Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) կողմից տրամադրվող տեղեկատվությանը՝ նշված վարակի տարածման ռիսկը

ՌԴ-ում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան. զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են

Հունվարի 28-ին, ժամը 19:00-ին ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչը տեղեկություն է հաղորդել, որ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում ս. թ. հունվարի 27-ին, ժամը 12:45-ին Սիզրան-Վոլգոգրադ ավտոճանապարհի 372-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և «Nissan» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (Վանիկ Ք., ծնված 1998 թ.) տեղում մահացել է: Զավեն Ք.-ն

«Խորհուրդ ենք տալիս պահել Ձեր ճամփորդության հետ կապված ցանկացած ապացույց»

Հրատապ տեղեկատվություն. Միլան-Երևան չվերթի մասին

Ատելության խոսքը լուրջ մարտահրավեր է նաեւ Հայաստանի համար. Նաիրա Զոհրաբյան

Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նստաշրջանում այսօր քննարկվել են մամուլի եւ  լրագրողների ազատության ու անվտանգության խնդիրները։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշել է, որ ատելության, թշնամանքի   խոսքը այսօր լուրջ մարտահրավեր է Եվրոպայում եւ նաեւ Հայաստանում, ինչը օր առաջ կասեցնել է պետք։   «Ատելության խոսքը լուրջ մարտահրավեր է Եվրոպայի ժողովրդավարությանը եւ այն այլեւս լուրջ խնդիր է նաեւ

Բաքուն փորձում է հայատյացությունն արտահանել Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք

Վերջին օրերի առնվազն երեք դրվագ, որոնք իրենց հիմքում փոխկապակցված են եւ միավորված մեկ մտահղացմամբ՝ ի ցույց դրեցին Ալիեւի ռեժիմի ձգտումն արտահանել հայատյացությունն Ադրբեջանից Եվրոպա եւ Մերձավոր Արեւելք։ Իհարկե, երեքն էլ ավարտվեցին կատարյալ եւ սկանդալային տապալմամբ, սակայն լուրջ մտածելու առիթ են տալիս, եւ ոչ միայն հայերին եւ Հայաստանին։ Նախ, այն խայտառակ ռուս-ադրբեջանական պատմությունը, կապված շնորհաշատ հայ

«Ինչքան ծիծաղելի է իմ՝ զենք, զինամթերք պահելու կասկածանքը, տասն անգամ ավելի ծիծաղելի է Արթուր Դանիելյանի նկատմամբ` թմրանյութեր օգտագործելու կասկածը». Նարեկ Մալյան

«Ադեկվադ»-ի հիմնադիր Արթուր Դանիելյանն այժմ գտնվում է թիվ 1 հիվանդանոցում. վնասված են նրա ձեռքն ու ոտքը:

Կառավարման խորհրդի անդամը՝ ԿԳՄՍ նախարարին. «Ինչ մարտավարությամբ եք սահմանամերձ գյուղը դատարկում»

Արարատի մարզի Լուսաշող համայնքում լարված վիճակ է, ԿԳՄՍ նախարարության կողմից անցյալ տարվանից որոշում է կայացվել կոմպլեկտավորել դասարանները, ինչը բնակավայրի բնակիչների ու մանկավարժների սրտով չէ: Գյուղացիները վստահ են, որ տարբեր տարիքային խմբեր մեկ դասարանում միավորելու արդյունքում իրենց երեխաները չեն կարող լավ կրթություն ստանալ: Լուսաշողը սահմանամերձ, բարձրադիր բնակավայր է, որտեղ սովորում են նաեւ հարակից գյուղերի երեխաները: Այս

Արմենակ Ուրֆանյանի մայրը դիմել է Փաշինյանին՝ հարցնելով՝ իմ տղան հերո՞ս է, թե՞ ոչ. Վարչապետը խոստացել է հանձնարարական տալ վերանայելու կոչում տալու որոշումը

Ուրֆանյանի մայրն ասաց՝ «Ես այսօր ապրում եմ ինչի՞ համար՝ իմ տղայի համար: Նա ինչի արժանի է՝ պետք է վերադարձնել, պետք է տալ: Դա իր վաստակն է չորացած արյան»:

«Իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի հիմնավորված, համաչափ կատարված արարքին եւ ոչ խտրական»

«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպության հայտարարությունը «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը խստորեն դատապարտում է «ՎԵՏՈ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և մի շարք անդամներին, ինչպես նաև «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին ոստիկանություն բերման ենթարկելը և այդ ընթացքում դրսևորած վարքագիծը։ Իրավական պետությունում ազատությունից զրկելու ցանկացած դեպք պետք է լինի

Գագիկ Ջհանգիրյանը Եռաբլուր եկավ միայնակ

Հարցին`ինչո՞ւ չի ցանկանում ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում, պատասխանեց` որ բանակի օրը ինքը չի ցանկանում այլ բաների մասին խոսել

Թաթուլ Մանասերյան. «Փոքրաթիվ մարդկանց խումբը, ովքեր կառավարման ոլորտում են՝ կամայականորեն ընտրված, լրջագույն սպառնալիք է տնտեսական անվտանգությանը»

100 փաստը, որ վարչապետ Փաշինյանը պարբերաբար հրապարակում է, կարեւոր է, քանի որ հանրությանը տեղեկացնում է, թե ինչ են արել, բայց խնդիրներն ավելին են, քան այդ 100 փաստը: Այս կարծիքին է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը: Aravot.am-ի հետ զրույցում Մանասերյանն ասաց՝ վատ չէր լինի, եթե այդ 100 փաստի հետ միասին նաեւ ներկայացվեին այն խնդիրները, որոնք դեռ

«Մեր բանակն իրականում կրում է Վազգեն Սարգսյանի հոգին… Մեր բանակն ունի հաղթական ոգի և միտք». ՀՀ նախագահ

Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Հանրապետության նախագահը Արարատում ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այնուհետև նախագահ Սարգսյանը

Էդմոն Մարուքյան. «Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ»

«Այսօր ոստիկանությունը բերման է ենթարկել հինգ քաղաքացիների։ Բազմիցս նշել ենք, որ մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար առաջնահերթություն է, անկախ այն հանգամանքից, թե քաղաքացիները որ քաղաքական ճամբարից են՝ «հեղափոխական», թե «հակահեղափոխական»։ Ասվածից հետևում է, որ վարչապետ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու առնչությամբ, հակառակ պարագայում հիմքեր կան ենթադրելու, որ քաղաքական

Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ նրա կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին․ ՔԿ պետ. 1in.am

Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվել, միաժամանակ քննարկվում է հինգ վարկած, չորս վարկածը այլևս հերքվել, հաստատվել է ինքնասպանության վարկածը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՔԿ Հայկ Գրիգորյանը: Հայկ Գրիգորյանի խոսքով՝ Կուտոյանի ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով․ «Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ»: «Գեորգի Կուտոյանի կինը` Հասմիկ Բիշարյանը դիմում է

«Թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը, դա անթույլատրելի է». Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ Ուզում եմ սրտանց շնորհավորել մեր զինվորներին ու սպաներին, մեր գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում շատ մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ-ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը

Օլիգարխների ու պաշտոնյաների կանանցից ոչ ոք չի լսել Աննա Հակոբյանին ու որեւէ զարդ չեն նվիրել հերոս Արմենակ Ուրֆանյանի հիմնադրամին (Ֆոտոշարք)

Ճշտեցինք, այսինքն, այդ կոչից հետո որեւէ արձագանք չի՞ եղել, Համեստ Ներսիսյանը պատասխանեց. «Ոչ: Մեկ հատ զինվորի ծնող է եղել մեզ նվիրաբերող՝ շատ փոքր գումար եւ եղել է տիկին Հասմիկ Պապյանի համերգի հասույթը, ինչպես նաեւ իքս բարերարի, որին բոլորը շատ հարգում, սիրում ենք, փոքր չափով գումար է եղել: Կոնկրետ զարդերից ոչ ոք չի բաժանվել, օլիգարխներից էլ նվեր չի եղել»:

«Զինվորները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ոչ միայն բուժվում են, այլեւ՝ ամուսնանում». Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանն ասաց, որ սրահներն անվանակոչելով Ռոբերտ Աբաջյանի, Ուրֆանյանի անուններով, ուզում են, որ այս բժշկական տաճարը հավետ կապված լինի հերոսների հետ, այն վայրի հետ, որտեղ իրենց զինակիցները հաղթահարում են իրենց բաժին ընկած փորձությունը:

«Կասկածում են՝ թմրամիջոց ենք ձեռք բերել, պահում և/կամ օգտագործել». Արթուր Դանիելյանը՝ իրենց բերման ենթարկելու հիմնավորման մասին

Քիչ առաջ ազատ արձակվեցին նաև «Ադեկվատ»-ի՝ ձերբակալված անդամներ Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը:

«Վերջին անգամ Վալենտինի տոնի կապակցությամբ Արմենակը որոշել էր վարդեր նվիրել նշանածին». Արմենակ Ուրֆանյանի մայրը պատմում է ու արցունքները խեղդում

Հետաքրքրվեցինք՝ Ուրֆանյանի սիրած աղջկա՝ Գոհարի հետ կապը պահո՞ւմ է մինչ օրս, տիկին Համեստը պատասխանեց, որ այո, Գոհարն արդեն ուրիշի հետ ընտանիք է կազմում:

Արմեն Աշոտյան. «Ցավում եմ, որ արտաքին թշնամու դեմ պայքարող հայոց բանակի տոնը նշանավորվեց ներքին թշնամանքի հերթական ալիքով»

«Ցավում եմ, որ արտաքին թշնամու դեմ պայքարող հայոց բանակի տոնը նշանավորվեց ներքին թշնամանքի հերթական ալիքով, հասարակության ներսում թշնամիներ որոնելու անհագուրդ ցանկությամբ, նոր ռեպրեսիաներով»,- Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա Եռաբլուր էր եկել ոստիկանության 6-րդ վարչությունից, որտեղ բերման էին ենթարկել ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանին եւ «Ադեկվադ» միաբանության անդամներին։ «Խորհրդանշանական եմ

«Հաջորդ անգամ, երբ հանդիպենք այդ մասին մենք կխոսենք». Գալուստ Սահակյան

Տարոն Մարգարյանը խոստացավ`շուտով խոսել

«Դուք ուզում եք, որպեսզի ես այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի` իր կողմից 7 շրջանները վերադարձնելու հայտարարության մասին

«Անկախ նրանից, որ այս բանակի ձևավորման հենց առաջին օրերից որոշ մարդիկ, այդ թվում նաև դրսի ուժերի թելադրանքով, փորձել են վարկաբեկել մեր բանակը, փորձել են նսեմացնել մեր հաղթանակները, դա նրանց չի հաջողվել»

«Մեր երեխաները գնացին, մեր երեխաներին հիշեք, չմոռանաք, բայց այն երեխաները, որոնք վիրավորվել են, իրենց ծնողները շատ կարիք ունեն ուշադրության». Ռոբերտ Աբաջյանի տատիկի կոչը

Դիմելով ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ տիկին Գրիգորյանն ասաց. «Շատ կուզեմ, որ այսպիսի հայրենասերներ լինեն, պարոն Մուրադյան, ձեզ նման, որ հիշեն բալիկներին, երբեք չմոռանան: Մեր երեխաները, որոնք այստեղ առողջությունն են վերականգնում, իրենց համար սա շատ մեծ նշանակություն ունի, նաեւ՝ ուսանողների համար, որովհետեւ իրենք գիտեն՝ վաղը, որ իրենք գնան բանակ ծառայելու՝ իրենց թիկունքին կանգնած է երկիրը, անհատները չէ, երկի՛րն է կանգնած»:

«Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու…Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը». Աղվան Վարդանյան

Երկրում ամեն օր մթնոլորտը փոխվում է։ Այս իշխանության գահավիժումը այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Մարդիկ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Նրանք արդեն իսկ անցյալում են, նախկին են, արդեն իսկ ծաղրի են արժանանում, անհարմար վիճակում են հայտնվել մարդիկ, ովքեր միամտաբար հավատացել են սրանց։ Այսպես է՝՝ պատահաբար եկածները պատահաբար էլ գնալու են։ Խնդիրը այս խառնակ ժամանակից նվազ կորուստներով դուրս գալն է։

Արմենակ Ուրֆանյանի ծննդյան տորթը հերոսի մոր հետ կիսեց Աննա Հակոբյանը. Արմեն Մուրադյանը մարտահրավեր նետեց Հենրիխ Մխիթարյանին. (Ֆոտոշարք)

Ուրֆանյանի մայրը, զինվորներ իրենց հանգույցն ունեցան այսօրվա գորգում, Արմեն Մուրադյանն ասաց, որ մարտահրավեր է նետում Հենրիխ Մխիթարյանին, սա նշանակում է, որ նա գորգում պիտի ունենա իր հանգույցը:

ՀՔԱՎ. Շարունակում է մտահոգիչ մնալ զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով մահացությունների մեծ թիվը

Հայկական բանակը 28 տարեկան է․ ինչ խնդիրներ ենք արձանագրել տարբեր տարիների մեր մշտադիտարկման արդյունքում:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031