Օրվա լրահոսը

«Երկակի ստանդարտներ են, դատարանների մոտ ժողովուրդը ոնց սիրուն նստեց, գնաց, ու մենք, որ նստեցինք, ոնց եղավ». ՀՅԴ-ական ակտիվիստ

«Այս պահից սկսած՝ կարող ենք վստահ ասել, որ մենք հաղթանակի ճանապարհին ենք». Դավիթ Հունանյան

Ջերմ հարաբերություններ՝ բազմաթիվ ընդհանրություններով և լուրջ հեռանկարներով

Արմեն Սարգսյանը հանդիպել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարարի հետ

«Այդ անձը, նախարար կոչվելու իրավունք չունի». Արծվիկ Մինասյանը՝ Արայիկ Հարությունյանի մասին

Ոստիկանության կենտրոնի բաժին բերման ենթարկված 19 ցուցարար ազատ արձակվեց

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։ «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Խոր ցավով տեղեկացա Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհերի և վիրավորների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքների անդամներին և մերձավորներին, իսկ բոլոր տուժածներին

«Այս իշխանության տվյալ ներկայացուցիչը այլեւս անելիք չունի այս երկրում». Արծվիկ Մինասյան

Արծվիկ Մինասյանի գնահատմամբ՝ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ՀՅԴ երիտասարդների նկատմամբ

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի դեսպանի հետ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո Դել Մոնակոյի հանդիպումից։

Վերջին գրոհը՝ նեոկայսերական նախագծի պարտությունից առաջ

Հայաստանի չորս հարեւաններից բոլոր չորսում խորացող ներքին դիմակայունություն է անհայտ կարճաժամկետ հեռանկարով։ Յուրաքանչյուրը՝ չորս տարբեր պատմություններ, որոնց միավորում է մի բան. խզում երկրի ղեկավարության շահերի եւ երկրի իրական շահերի միջեւ, հինը դիմադրում է նորին, եւ մեր «ռազմավարական դաշնակիցն» այս կամ այն ձեւով կամ չափով ներգրավված լինելով կամ իր համակրանքով եւ բարոյական աջակցությամբ մարտնչում է հանուն

Արարատի մարզպետը՝ լրագրողներին. «Դուք հիմա վարչապետի՞ն եք մեղադրում կոռուպցիայի մեջ»

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Սիս համայնքում՝ ճանապարհի, եւ Ռանչպար գյուղում՝ մանկապարտեզի բացման արարողությունների ընթացքում որքան էլ խուսափեց լրատվամիջոցների հետ շփվելուց, այդուհանդերձ, հայտնվեց նրանց շրջափակման մեջ: Լրագրողները տվեցին իրենց հարցերը եւ նա պատասխանեց: -Դուք պարգեւատրում ստացե՞լ եք: -Ես պարգեւատրում չեմ ստացել: -Ձեր բաջանաղին պարգեւատրե՞լ եք: -Ոչ: -Ձեր բաջանաղը ձեր տեղակա՞լն է: -Ոչ: -Բա ինչո՞ւ են նման

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել ԱՄԷ Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը

Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային այցով գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ բարձրաստիճան ղեկավարության հետ Աբու Դաբիում ներկա է գտնվել երկրի Ազգային տոնին նվիրված պաշտոնական արարողությանը: Միջոցառումն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի հովանու ներքո: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության տեսուչի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով մեղադրական դատավճիռ է կայացվել

Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը: Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Հ.-ի կողմից մի քաղաքացու օգտին գործողություններ կատարելու՝ Ոստիկանություն ստացված

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցությունները փոխանցել զոհերի ընտանիքներին ու մերձավորներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում է մաղթել:

«Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը «հրաման էինք կատարում» բացատրությունը մարդկային առումով ոչ մեկին չի համոզելու». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ոստիկանության գործողությունները ՀՅԴ երիտասարդների և ուսանողների նկատմամբ դատապարտելի են: Իրենց ժողովրդի իշխանություն հռչակած մարդիկ ոստիկանական պատնեշներով և բիրտ ուժով են պատասխանում ոլորտային խնդիրները քննարկելու մեր երիտասարդ քաղաքացիների ցանկությանը: Բերման ենթարկվածները անհապաղ ազատ պիտի արձակվեն: Պարոնայք ուժայիններ, հիշեք, որ վաղը-մյուս օրը «հրաման էինք կատարում» բացատրությունը մարդկային առումով

Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները:

Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մասիս Մայիլյանին: Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվեց Բրատիսլավայի համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո կայանալիք հանդիպմանն ընդառաջ Հայաստանի և Արցախի ակնկալիքներն ու առաջնայնությունները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նման ձևաչափով պարբերաբար հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նշելով, որ այն լավ հնարավորություն է ընձեռում հանգամանալից

Բժիշկը՝ առողջապահության ապահովագրության մասին. «Եթե տղան գալիս է ոսկե սարեր է խոստանում եւ մի հատ սթից ոսկե մատանի չի տալիս էդ պահին, ես հասկանում եմ, որ այդ տղայի մտքերը պղտոր են»

Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգն այն տարբերակով, որով դրվել է շրջանառության մեջ, վերջնական չէ: Առողջապահության նախարարությունը պատրաստ է քննարկել այլ առաջարկներ: Այսօր այս մասին «Հոդված 3» ակումբում ասուլիսին ասաց առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը: «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգ»-ով նախատեսվում է՝ ՀՀ-ում աշխատող բոլոր քաղաքացիները, բացի եկամտային հարկից, նաեւ առողջության 6% հարկ են վճարելու: Ընդ

Ավազակային հարձակումներ․ բոլոր հանցագործները վաղ թե ուշ հայտնաբերվում են (Տեսանյութ)

Ավազակային հարձակում։ Սա սեփականության դեմ ուղղված ծանր հանցագործություն է։ Հանցատեսակի դրսևորումները տարբեր են: Առավել հաճախ թիրախ են դառնում բանկեր, վարկային կազմակերպություններ, խանութներ, դեղատներ։ Հանցավոր հակումներ ունեցող անձինք քաջատեղյակ լինելով, որ բոլոր այս հաստատություններում կան տեսախցիկներ ու անվտանգության համակարգեր, միևնույն է` գնում են արկածախնդրության։ Այդպես էր եղել, օրինակ, հոկտեմբերի 27-ի կեսգիշերին։ Ազատության պողոտայի դեղատներից մեկն էր

«Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում». Ինչու է Քրիստինե Պողոսյանը Դավիթ Տոնոյանի նկարը տեղադրել իր հեռախոսի էկրանին

Aravot.am-ը պատգամավորին հարցրեց՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, այդ հանձնաժողովից է, դրա՞ համար, թե՞ նա ինչ-որ սիմվոլ է իր համար՝ Քրիստինե Պողոսյանը նախ ի պատասխան միացրեց հեռախոսը ու ցույց տվեց, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի նկարն է տեղադրել:

Ի՞նչ լեգիտիմ ընտրությունների, բարոյական իրավունքի կամ ՀՖՖ անդամության ընդունելու մասին կարող է լինել խոսք

Երեկվանից համացանցում անդադար քննարկվում է ՀՖՖ անդամների ցուցակի մաքրման մի քանի ակումբների համատեղ կոչը, որոնք պետք է մասնակցեն ՀՖՖ նախագահի և գործկոմի անդամների առաջիկա ընտրություններին։ Մասնավորապես՝ տվյալ հոդվածում ակումբները կատարել են հետևյալ հայտարարությունը՝ «Մենք համոզված ենք, որ նման կառույցները իրավական և բարոյական իրավունք չունեն որևէ մասնակցություն ունենալ հայկական ֆուտբոլին վերաբերող կարևորագույն որոշումների կայացման հարցում»։ Խոսելով

Հայկ Սարգսյանը՝ 10 մլն դրամ վճարելու եւ մեկ ամիս ծառայելու մասին. «Թող մեր ՊՆ-ն ուսումնասիրի օտարերկրյա փորձը»

10 միլիոն դրամ վճարելու եւ Հայոց բանակում արագացված ընթացակարգով մեկ ամիս ծառայելու գաղափարը պատգամավոր Հայկ Սարգսյանի գլխում ծնվել է, ինչպես ինքն այսօր Ռանչպար գյուղում ասաց լրագրողներին, մի շարք հայրենակիցների հետ զրույցների ընթացքում, որոնք կապվել են իր հետ եւ տեղեկացրել, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան, բայց ինչ-ինչ հանգամանքներով չեն կարող անցնել 2 տարի պարտադիր զինվորական ծառայություն:

ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն վարչական շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Ոստիկանության բաժնում տեղ են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկված անձանց հետ, ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև ազատությունից զրկման հիմքերը: Պարզաբանվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի

«Մենք հիմա ճանապարհ ունենք, հետո գյուղապետի հետ գյուղի բյուջեով մեր երազած գյուղն ենք ստեղծելու»

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Սիս գյուղի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին և ներկա գտնվել Ռանչպարի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը

«Ինչ լսել, չէինք լսել՝ խոտով կաշառք չէինք լսել»․ Գյումրիում ձերբակալված դաշնակցական պաշտոնյայի փաստաբան

Ինչպես հայտնի է՝  երեկ ձերբակալել են «Արփի լիճ  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության գծով փոխտնօրեն, դաշնակցական Գևորգ Ալեքյանին, որը վերջերս  նշանակվել  էր ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար։ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝  նա ձերբակալվել  է  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, յուրացում կատարելու կասկածանքով։  Նա, մասնավորապես մեղադրվում  է 2017-2019 թվականների ընթացքում  ազգային պարկի տարածքում  խոտհունձի կազմակերպման համար թույլտվություն

Ինչո՞ւ հայտարարի չեն եկել Աբու Դաբիի թագաժառանգն ու քաղաքապետը. պատգամավորը՝ Ծառուկյանի պատմածի մասին

Հյուրերը ցանկացել են հող ձեռք բերել Երեւանի կենտրոնում: Ասել են, որ հողատարածք կենտրոնում չկա, ուստի այլ տարածքում կարող են ձեռք բերել: Հրաժարվել են:

Արաքս գետը ծանր մետաղներով աղտոտելու՝ իրանական կողմի ահազանգից հետո հայկական կողմը արձագանքել է

Ինչ է արել Արաքս գետը ծանր մետաղներով իրանական մտահոգությունները փարատելու համար

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում և շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Բայց չի կարող լինել այնպես, որ երկրի տնտեսական ռեսուրսի կեսը և ավելին  բանտարկած լինենք դե ֆակտո կամ դե յուրե, ու մենք ասենք՝ տնտեսությունը չի զարգանում, ինչո՞ւ մենք հզոր պետություն չենք դառնում, ինչպե՞ս է, որ այսքան ջիպեր ունենք լավ համարներով, բայց երկիրը չի զարգանում:

Հայկ Սարգսյանը 10 մլն. դրամ վճարելու եւ բանակում մեկ ամիս ծառայելու ուղերձով դիմում է աշխարհասփյուռ հայությանը

Aravot.am-ը հարցրեց՝ այսինքն, ինքը մտադիր չէ՞ հրաժարվել այդ գաղափարից, պատգամավորը պատասխանեց կարճ. «Ոչ»:

Շնորհավորում եմ հայ ժողովրդին Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի ծննդյան օրվա առթիվ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղերձը

«Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»: Այս հավատամքով հեռանկարային քաղաքական գործիչ, հրապարակախոս Մովսես Գորգիսյանն առաջնորդեց նոր-նոր ծիլեր տվող Ղարաբաղյան շարժումը: Նա առաջինն էր, որ 1988 թվականին հանրահավաքի հարթակից պարզեց հայոց եռագույնն ու ազդարարեց. «Կեցցե´ այն Հայաստանը, որը վաղն է գալու»: Նա առաջնորդեց ժողովրդի` անկախ եւ ինքնիշխան Հայաստան ունենալու երազանքը, հետո արդեն հարթակային պայքարը շարունակեց ռազմադաշտում:

Նիկոլ Փաշինյան. «Մարզպետներին հրավիրել էի, որպեսզի տեսնեն մանկապարտեզի մոդելը եւ պատկերացում կազմեն»

Արարատի մարզի Ռանչպար գյուղում ռուսաստանաբնակ հայ գործարար Մամիկոն Կարապետյանի միջոցներով կառուցված նոր մանկապարտեզի բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանկապարտեզի կառուցման եւ կահավորման վրա, ընդհանուր առմամբ, ծախսվել է $ 340 հազար: Այն կառուցվել է հավաքովի կոնստրուկցիաներով՝ մոտ մեկուկես ամսում եւ ջերմապահպանման ու մյուս չափորոշիչներով, ըստ Մամիկոն Կարապետյանի, ոչնչով չի զիջում ավանդական քարե շինություններին:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930