Օրվա լրահոսը

Քննարկվել է երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդիրը

Նոյեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանն ու ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը երթեւեկության գերծանրաբեռնվածության խնդիրն ու դրանից բխող հետեւանքների ու անցանկալի պատահարների մեղմման գործիքակազմը քննարկելու նպատակով հանդիպել են մի խումբ փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ ավտոտրանսպորտային միջոցների կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ են օրենսդրական եւ իրավական փոփոխություններ: Մասնակիցները

Առաջարկում են անդրադառնալ ԲԴԽ դատավոր անդամի՝ որպես դատավորի լիազորությունները կասեցնելու հարցին

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհրդում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Քննարկման արդյունքում ձևավորված կարծիքն ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն: Կարծիքի ամփոփ տարբերակը ներկայացնում ենք ստորև. ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) մշակվել է՝ հիմք ընդունելով իրապես

Շմոլ գազից քաղաքացիներ են թունավորվել. նաեւ՝ 3 տարեկան երեխա

Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:31-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:15-ի սահմաններում շմոլ գազից թունավորման նախանշաններով Թալինի ԲԿ են հոսպիտալացվել Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղի բնակիչներ Լուիզա Գ.-ն (ծնված 1990 թ.) և Գուրգեն Հ.-ն (ծնված 2016 թ.): Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: ԱԻՆ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 23:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում

Աշոտյանը՝ «Սերժի վախտ» Նժդեհի թեման փակելու, եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հայատյաց զեկուցողի ու իշխանությունների անգործության մասին

Իշխանափոխությունը ՀՀ-ում որոշ մարդկանց հույս տվեց, որ քանի ՀՀԿ-ականների հետ կապված արժեքները, իսկ իրենք դիտարկում էին, որ Նժդեհը միայն մերն է, ասֆալտին են փռում ու ծեփում են պատերին, ուրեմն կարելի է նաեւ դա անել արտաքին քաղաքականության խնդիրներից ելնելով:

«Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման։ Պատասխան Վինոգրադովին». Շահեն Հարությունյանը ներկել է Գրիբոյեդովի արձանը

Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է. «Քիչ առաջ կարմիրով ներկել եմ Ռուսական կայսրության դեսպան, գրող Գրիբոյեդովի արձանը՝ ի պատասխան Նժդեհի հուշատախտակի ներկմանը»։ Մանրամասների մասին նա պատմել է ֆեյսբուքյան եթերում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետի խոսնակը դատապարտել է կատարվածը՝ նշելով, որ վանդալիզմի դրսևորումները տեղ պետք է չունենան մեր հասարակությունում։ Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում

Ձերբակալվել է «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը

ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթաց­քում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել

«Հիշեցնում էին Խաչատուր Սուքիասյանին, թե ինչպիսի ջերմ, հպարտ, երջանիկ ժպիտով էր նա դիմավորում Սերժ Սարգսյանին «Ռոսսիա մոլի» բացման ժամանակ». Աշոտյան

Արմեն Աշոտյանը, արձագանքելով Սուքիասյանի քննադատությանը՝ ասաց. «Կարող եմ ցավով արձանագրել, որ ՀՀ-ում առկա է բարոյականության տոտալ անկում, եւ խնդիրը միայն Խաչատուր Սուքիասյանի հայտարարությունների մեջ չի, այլ նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի: Թե ինչպիսին է Սերժ Սարգսյանը՝ որպես, կփաստեն նրա ընկերները, այդ թվում՝ մարտական, որոնց հաճույքն ունենալը ոչ բոլորն ունեն իրենց կյանքում»:

Հայկական զինուժի սպառազինության ձեռքբերման առաջնահերթությունները. Վերլուծություն. «Ռազմինֆո»

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը 2020 թվականին մոտ 20%-ով աճելու են, իսկ Հայաստանինը գրեթե նույնն են մնալու, քննադատության ալիք բարձրացավ կառավարության հասցեին։ Այդ քննադատությունն անարձագանք չմնաց. իշխանությունները փորձեցին ցույց տալ, որ ռազմական անվտանգությունը շարունակում է մնալ առաջնահերթությունների ցանկում և որ այդ ոլորտում զգալի առաջընթաց կա։ Այսպես օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Հորդանանի ԱԳ նախարարի այս այցով նոր էջ կբացվի հայ-հորդանանյան բարեկամական հարաբերությունների պատմության մեջ». Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ

«Դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել». Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Այսօր, դեկտեմբերի 2-ին, ժամը 15:50-ի սահմաններում Հանուն Արցախի գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: Երկու տղաներ, գրասենյակից դուրս են կանչել Տաթև Արցախ անվամբ ՖԲ օգտատեր Տաթև Վիրաբյանին և փորձել առևանգել, որը ուղեկցվել է լկտի, սեռական բնույթի հայհոյանքներով: Դեպքը աննախադեպ է նաև նրանով, որ տվյալ անձիք ակնհայտ սադրում էին գրասենյակի մյուս անդամներին:

Ադրբեջանի ՊՆ–ն հերքելով չի հերքում իր կորուստը. «Ռազմինֆո»

Նոյեմբերի վերջին սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ Արցախի ուղղությամբ հակառակորդի կրակից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հաշիմով Սեբուհի Սաթարխան օղլուն (Həşimov Səbuhi Səttarxan oğlu), իսկ հետո Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է մարտական կորուստ ունենալու փաստը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ առաջնագծում նման անուն ազգանունով զինծառայողի մահվան մասին լուրերն ապատեղեկատվություն են, և, իրենք առաջնագծում կորուստ չեն

Նիկոլ Փաշինյանը Վիտալի Բալասանյանի գործունեությունը քայքայիչ է համարում. մամուլի քարտուղար. «Ազատություն»

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով ևս հայտարարել է Արցախի նախագահական ընտրություններին առաջադրվելու մասին, չի հրավիրվել երեկ կայացած՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Բակո Սահակյանի հանդիպմանը Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած գործիչների հետ։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը։ «Չի հրավիրվել։ Նման մոտեցման պատճառն այն է, որ այս տարվա

Բացահայտվել է Վանաձորում տեղի ունեցած հոր և որդու դանակահարությունը (Տեսանյութ)

Դեկտեմբերի 1-ի գիշերը «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հոսպիտալացվել են 50-ամյա մի տղամարդ ու նրա 23-ամյա որդին։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով։ Բուժհաստատություն մեկնած ոստիկաններին չհաջողվեց զրուցել դանակահարված անձանց հետ․ նրանք վիրահատվում էին։ Տարոնի բաժնի քրեական հետախույզները կատարվածի

«Մեր հիմնական առաքելությունը համակարգեր ստեղծելն է». Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի

Երևանի քաղաքապետը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ համագործակցություն ու աշխատանք: «Որպես քաղաքային իշխանություն՝ մեր հիմնական առաքելությունը համակարգեր ստեղծելն է: Ստեղծում ենք համակարգեր,

«Մենք հավատարիմ ենք խաղաղ կարգավորմանը». Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանը լրագրողների հարցերին Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Սաֆադիի հետ համատեղ մամուլի ասուլիսին Հարգելի՛ գործընկերներ, ներկաներ, Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման  Սաֆադիին։ Հարգելի՛ գործընկեր, սիրելի՛ Այման, Ինձ համար իրապես մեծ պատիվ է

Ընտանեկան բռնության մթնոլորտում մեծացած երեխան ոչ դպրոցում է իր տեղը գտնում, ոչ՝ բանակում

Արտագնա աշխատանքի մեկնած տղամարդիկ արտերկրում էլ են իրենց ընտանիքներին բռնության ենթարկում

Ցեղասպանության մասին հայտարարության համար հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների պալատի դեմ. Ermenihaber.am

Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է Դիարբեքիրի փաստաբանական պալատի նախկին նախագահի և գործադիր խորհրդի անդամների դեմ հետաքննություն սկսել: Պատճառը 2018թ-ին ապրիլի 24-ի առիթով պալատի հրապարակված հայտարարությունն է: Կազմակերպության նախկին նախագահ Ահմեթ Օզմենին և ղեկավար խորհրդի 10 անդամի մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի հատկանիշներով՝ մասնավորապես «ժողովրդին հրապարակայնորեն ատելության և թշնամության հրահրելու, Թուրքիայի ազգային մեծ ժողովը

Փաշինյանն ընդունել է Հորդանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Այման Ալ Սաֆադիին: Վարչապետը ողջունել է Հորդանանի ԱԳ նախարարի այցը Հայաստան և նշել, որ այն նոր ազդակ, էներգիա կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու ժողովուրդների միջև առկա պատմական հարաբերությունների փաստը և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Հորդանանի

2 մլն դրամի վնաս՝ Լճաշենում հողի բերրի շերտի վնասման և ոչնչացման հետևանքով. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի

2018 թ. զբաղեցնելով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը դատապարտյալից ստացել է 1.500 ԱՄՆ դոլար կաշառք. Հատուկ քննչական ծառայություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել և պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` չարաշահել իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին: Ըստ առաջադրված մեղադրանքների` Արտակ Հովհաննիսյանը, 2018 թվականի փետրվարի

Գագիկ Ջհանգիրյանը պահանջում է առոչինչ ճանաչել իրեն պաշտոնից ազատելու մասին նախագահի հրամանագիրը. «Փաստինֆո»

«Փաստինֆո». ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել իրեն կոչումներից զրկելու եւ զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ նախագահի 2008 թվականի փետրվարի 23-ի թիվ ՆՀ-28-Ա և ՆՀ-29-Ա հրամանագրերը։ «Փաստինֆո»-ն «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին։ Հիշեցնենք՝ Գ. Ջհանգիրյանը, լինելով գլխավոր դատախազի տեղակալ, 2008 թվականի

Վարչապետը ներկա է գտնվել ադամանդագործական նոր գործարանի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբովյանում ներկա է գտնվել «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի գործարանի բացման արարողությանը: Վերակառուցված շենքում ընկերությունն ունի 3600 քմ արտադրական տարածք, 700 աշխատակիցներ ունենալու հնարավորություն: Ծրագրի իրականացման համար կատարվել է շուրջ 3,5 մլն դոլարի ներդրում: Պլանավորվում է 2020թ. արտահանման ծավալները հասցնել մինչև 100 մլն դոլարի:   Վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում՝ ծանոթացել ադամանդի

Արմեն Սարգսյանը Աբու Դաբիում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Արաբական Միացյալ Էմիրություններ այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Աբու Դաբի էմիրության թագաժառանգ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական շեյխ Տահնուն բին Զայեդ Ալ Նահյանի, ԱՄԷ փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանի, Աբու Դաբի էմիրության գործադիր խորհրդի նախագահի տեղակալ շեյխ Հազզա բին Զայեդ

Առանց բաց և թափանցիկ քննարկումների օրենքի նախագծեր ստեղծելը թուլացնում է պետության նկատմամբ հանրության վստահությունը. ԻԱԿ-ը անհանգստություն է հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ փոփոխություններ անելու նախաձեռնության կապակցությամբ

Սույն թվականի դեկտեմբերի 2-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում, տեղադրվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ՝ մշակված Շրջակա միջավայրի նախարարության կողմից։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնն իր անհանգստությունն է հայտնում ՏԱ մասին օրենքում հապճեպ, առանց մասնագիտական կազմակերպությունների ու ոլորտի փորձագետների կարծիքը լսելու փոփոխություններ անելու այս նախաձեռնության կապակցությամբ։ 2003 թ.-ին ընդունված

Թադևոս Ավետիսյան. Կենսաթոշակային համակարգն արմատապես վերանայելու խոստումները կյանքի կոչելու փոխարեն իրականացվում են դրվագային փոփոխություններ՝ խորացնելով առկա խնդիրները

Վարչապետի «100 փաստերում» ներառման առաջարկ (Մաս 2) 2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխումները։ Փոխարենը՝ 2018թ. ամբողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: Կատարվեցին փոփոխություններ, որոնք ավելի արմատավորեցին այս բաղադրիչը: Մասնավորապես, 2018թ. կեսից պարտադիր կուտակայինի մասնակցի վճարը 5 տոկոսից դարձավ 2,5

Արձանագրվել է «Դալմա Գարդեն Մոլ»-ի հարակից տարածքում կայանված ավտոմեքենաներից գողության՝ 3 և գույքի դիտավորյալ վնասման 1 դեպք

Սոցիալական ցանցի մի քանի օգտատերեր անդրադարձել էին առևտրի կենտրոններից մեկի հարակից տարածքում կատարված հանցագործություններին: Պարզաբանենք, որ նոյեմբերի 29-ին՝ «Սև ուրբաթի» շրջանակում, ինչպես և նախատեսվում էր, առևտրի կենտրոններ այցելուների թիվը բազմապատկվել էր, ինչի կապակցությամբ ոստիկանության ծառայողների կողմից իրականացվել է ուժեղացված ծառայություն, այդ թվում՝ նաև Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում և հարակից ավտոկայանատեղիներում: Աննախադեպ

«Խիստ նշանակալի են էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը միտված քայլերը». ՀՀ ԱԳ նախարար

Զինադադարի ռեժիմը պետք է ամրապնդվի: Արցախյան հակամարտության համատեքստում հայկական կողմը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը

Վարորդական իրավունքի տրամադրման համար քննությունը դրական ստանալու համար նոյեմբերի 24-ին որպես կաշառք փոխանցել է 50․000 դրամ

Ոստիկանությունը հետևողական ու անհանդուրժող է ոչ միայն հանցավորության դեմ պայքարում, այլև սեփական շարքերը հանցավոր տարրերից մաքրելու գործընթացում։ Պայքարի հերթական արդյունքն արձանագրվեց օրերս։ Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել ճանապարհային ոստիկանության գրանցման-հաշվառման և քննական Հյուսիսային կենտրոնի Գյումրի ավագ տեսուչի ապօրինությունների վերաբերյալ։ Տվյալների հիման վրա ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930