Օրվա լրահոսը

Հայկակ Արշամյանը դրամահավաքի մասին՝ որեւէ մեկին, ոչ էլ Ծառուկյանին «թթու խոսք» չեմ ասել

Հիմնադրամի տնօրենը Գագիկ Ծառուկյանին էլ կոչ է արել ինքն էլ մարտահրավեր նետի իր համախոհներին:

Գործադուլ Շիրակի մայր բուհում․ աշխատակիցները հարցի լուծման եռօրյա ժամկետ են տվել

Այսօր վաղ առավոտից Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները՝ դեկանների, ամբիոնի վարիչների գլխավորությամբ գործադուլ էին հայտարարել․ նրանք ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանից պահանջում են չուշացնել աշխատավարձը, որն առանց այն էլ բավական ցածր է՝ համեմատած հանրապետության մյուս բուհերի։ Գործատուն, թեեև, ըստ աշխատանքային պայմանագրի, իրավունք ունի աշխատավարձը փոխանցել մինչև հաջորդ ամսի 15-ը, սակայն աշխատավարձի ուշացումը ծանր հոգս է դառնում նրանց

Իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը. «Ազգային օրակարգ»

ՀՀ կառավարության կողմից կրթության և մշակույթի ոլորտներում իրականացվող հակասական ու ազգային արժեքները պարբերաբար թիրախավորող քաղաքականությունը մեր հասարակության լայն շերտերում արդարացի դժգոհություն է առաջացրել։ Իրավիճակը հարգալից երկխոսությամբ հանգուցալուծելու փոխարեն իշխանությունն ընտրել է ոստիկանական պատնեշի հետևում թաքնվելու արատավոր գործելակերպը։ «Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդն իր վրդովմունք է հայտնում կուտակված հանրային մտահոգությունները ուժային միջոցներով լռեցնելու իշխանության անհեռանկար փորձերի վերաբերյալ։

«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիեւային հրավիրել Ղարաբաղ». Աննա Հակոբյան

«Եթե նրանք նոր պատերազմ սկսեն, հավանաբար նորանոր բնակավայրեր կհայտնվեն, որտեղ իրենց համար մուղամ լսելը կդառնա երազանք»:

Սահմանադրական վերահսկողության շրջանակներում դիմում ներկայացրեք ՍԴ. Էլինար Վարդանյանի բաց նամակը ՀՀ նախագահին

Հարգարժան պարոն Նախագահ Այս շաբաթ Ազգային Ժողովը կքննարկի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվել է առաջարկ՝ օրենքի 88-րդ հոդվածը լրացնել նոր՝ 4.1-ի մասով, համաձայն որի. «4.1. Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական

«Վեճը ենթակա չէ դատարանում քննության» պատճառաբանությամբ որոշումով դատարանը մերժված հայցը բավարարել էր

«Իմ նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտելու, ինձանից ուժով խլված իմ սեփականությունը հետ բերելու ուղղությամբ տարիներ շարունակ դիմել եմ տարբեր իրավապահ մարմինների, սակայն նկատի ունենալով, որ ես պայքարել եմ մեծն գերազանցություն՝ կոռուպցիայի  եւ իշխանության հետ սերտաճած թալանչիների, օրինախախտների, հանուն փողի հավատ ու պետություն ուրացող պաշտոնյաների դեմ, բնական է, որ ես արդյունքի չպետք է հասնեի: Ես չեմ կարող

ՀՅԴ բարձրաստիճան պաշտոնյաների հեռախոսային խոսակցությունը լսվել է. «…մեր մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում». Ալեն Սիմոնյան

Երբ լրագրողներն ասացին՝ ավելի լավ չէ՞ր ընդունել երիտասարդ ցուցարարներին, խոսել՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՅԴ-ական բարձրաստիճան պաշտոնյաները, որ հեռախոսով կանգնում են նախարարության շենքի մոտ ու ասում են՝ դե ասեք, թող շուտ մարդ գա, մեր մոտ քիչ է մարդը, սաղ ծրագիրը պռավալ ա էթում, էդ բաները որ անում են, պիտի հաշվի առնեն, որ ՀՀ-ում սաղ տեսախցիկ է ու մարդիկ լսում են: Պիտի ուշադիր լինեն»:

Ովքե՞ր են ՀՖՖ նախագահի թեկնածուները, ի՞նչ ճանապարհ են անցել և ո՞վ է ամենահավանական թեկնածուն

Այս վերլուծությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ Թովմաս Գրիգորյանը ՀՖՖ նախագահի գլխավոր հավակնորդն է:

«Քանի՞ գլխանի էիք, որ…», «Քաղաքապետի տեղը թատրոնն է». թեժ լեզվակռիվ ԱԺ-ում՝ Ծառուկյանի եւ Մարությանի շուրջ

Անկեղծ ասած՝ զզվելի է, ուղղակի նողկալի…երբեւէ խորհրդարանն այսքան ցածրակարգ եւ էժանագին բանավեճերի հարթակ չի եղել:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքում, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում և Արցախում սպասվում է ձյան առատ տեղումներ, ճանապարհներին մերկասառույց, առանձին հատվածներում բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, 5-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

«Ես ապրում եմ մեկի հետ, որը մահմեդական է, գլխաշոր է կրում»

Դիլիջանի դպրոցի ուսանողուհին՝ սովորողների նմանությունների ու տարբերությունների մասին Լիլի Դավթյանը միջազգային  UWC Դիլիջանի քոլեջի ուսանողուհի է: Գյումրիից է, 17 տարեկան: Առաջին տարվա ուսանող է, դեռեւս փորձում է լիովին ադապտացվել: Նրա խոսքով, Գյումրիի դպրոցն ամբողջովին տարբեր էր. Դիլիջանում թե՛ կրթական համակարգն է ուրիշ եւ թե՛ ուսուցիչների մոտեցման ձեւը: Որոշ առարկաներ էլ լրիվ անծանոթ էին: – Ինչպե՞ս

Ես ներում եմ բոլոր նրանց, ում պատճառով խլվեց իմ իրավունքը. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Դիմելով Թուրքիայի իմ սիրելի հոգևոր եղբայրներին ու հավատավոր պոլսահայությանը` ուզում եմ անկեղծ խոստովանությամբ հավաստիացնել, որ պատրիարք ընտրվելուս ձգտումը պայմանավորված է եղել ոչ թե պատրիարքական աթոռին կամ առհասարակ իշխանության հասնելուu տենչով (բնավ երբեք), այլ Պոլսի Աթոռի հանդեպ տածած սիրո և ծնունդով մալաթիացուս հոգու պարտքի ու ծառայության գիտակցությամբ:

Ծառուկյանը՝ Մարությանին. թող ինքը մի պահ պատկերացնի՝ քաղաքապետարանը ոչ թե թատրոնի շենք է…թող հիշի իր խոստումները երեւանցիներին

Ծառուկյանը հորդորեց Մարությանին հեռուստացույցը միացնել ու լսել իր քարոզարշավն ու խոստումները երեւանցիներին, ոըը «դոշ ծեծելով ասում էր». «Ասում են՝ շեյխը չի եկել, թող դատարկ-դատարկ չխոսեն, ապրիլի 26-ին շեյխը իր ինքնաթիռով 18 հոգով եկել է, աերոպորտում գնացեք՝ նայեք»:

Ծանր երթևեկության պատճառը տրանսպորտային միջոցների աճն ու վթարների մեծ բանակն է. «Հայկական ժամանակ»

Ինչ վերաբերում է անձրեւային եղանակին կամ ձյանն առաջացած խցանումներին, ապա, ըստ ՃՈ պետի՝ պատճառը վարորդների դանդաղկոտությունն է, քանի որ, ըստ նրա՝ նրանք, ավելի զգույշ ու դանդաղ են վարում։

Ինչպես չգայթակղվել կարճաժամկետ էֆեկտներ ապահովող լուծումներով

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ: – Պարոն Սարգսյան, ավելի քան 4 տասնամյակ Ձեր աշխատանքային գործունեությունը եղել է գիտակրթական եւ պետական կառավարման համակարգերում։ Ո՞ր խնդիրներն եք կարեւորում ներկայումս։ – Կարծում եմ, որ կրթության ոլորտում ինչպես կար, մեր գերխնդիրը առավելագույնս նպաստ բերելն է համակողմանի զարգացած, մտածող,

Իրենց կենսագրությունից հեռացրել են Հանրապետական կուսակցական պատկանելությունը և դառնալով անկուսակցական՝ նորից առաջադրվել. «Ժամանակ»

«Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կարևորում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելը, բայց չեն էլ կարծում, որ պետք է պարտադիր կերպով բոլոր ՏԻՄ ընտրություններում իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» ներկայացված լինի։

Եթե ի պատասխան Նժդեհի հուշատախտակի, իշխանությունները փողոց կամ դպրոց անվանափոխեին, գուցե Գրիբոյեդովի արձանը չապականվեր. «Ժողովուրդ»

Պատմության ֆակուլտետի ուսանողը կամ շրջանավարտը ներկում է Գրիբոյեդովի արձանը։ Վանդալիզմը մի կողմ, պատմաբաններս ձախողել ենք։

Արմեն Ավետիսյանի ընտանիքը հենց այնպես չի այդ մի քանի միլիոն դոլարանոց հյուրանոցը նվիրել պետությանը, եթե ազնիվ վաստակով կառուցված լիներ՝ հաստատ չէին նվիրի. «Հայկական ժամանակ»

Այսինքն՝ տեղի է ունեցել հետեւյալը. տարիներ շարունակ մի քանի տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաներ ու նրանց հարազատներն անխնա թալանել են երկիրը, ու քանի որ թալանն ակնհայտ է եղել (անիմաստ կլիներ փորձել ապացուցել, որ այդ ամենը ձեռք է բերվել ազնիվ աշխատանքով), սրանցից մի քանիսը որոշել են «ինքնակամ» թալանի մի մասը վերադարձնել պետությանը։

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է լավագույն պայմաններ հիփոթեքային վարկ ձևակերպելու համար: Կանխավճար կատարելով գնված բնակարանի արժեքի սկսած 3%-ի չափով` հաճախորդները հեշտությամբ կկարողանան դառնալ անշարժ գույքի երջանիկ սեփականատերեր, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ տարբեր ծրագրերի շրջանակներում. անշարժ գույքի ձեռքբերում կառուցապատողներից, անշարժ գույքի ձեռքբերում երկրորդային շուկայից, անշարժ գույքի ձեռքբերում «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի

Տարիների հույսը՝ ծերանոցի պատերից ներս

Անցնում եմ պահակակետն ու ոտք դնում լուսավոր մի բակ, որտեղ մարդիկ իրենց մարմիններն արեւին են տվել։ Զարմացած ու զննող հայացքներից կարդում եմ՝ «Տեսնես՝ ո՞վ է», «Ի՞նչ առիթով է եկել»։ Աննկատ ժպտում եմ ու առաջ անցնում։ Շինություն, որ հիվանդանոցի, համեստ հյուրանոցի, հանրակացարանի եւ հսկայական տան խառնուրդ է հիշեցնում.  N տուն-ինտերնատում եմ կամ այլ կերպ ասած՝ ծերանոցում,

Շեյխերի մորաքույրներից մինչեւ «արջի ծառայություն»՝ Ծառուկյանին. պատգամավորները նախատեցին իրար

Ցավում եմ, որ նա ասեց ու գնաց: Պարոն Ուրիխանյանն իրեն չսազող բաներ է անում՝ արդեն քանի անգամ…նման հրահրող գործելաոճը պատիվ չի բերում:

Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով կստեղծվի

Քննիչ հանձնաժողովը կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը:

Սուսաննա Հարությունյան. «Միթե հիմա հայերենը վտանգված չէ, հենց այդ նախագի՞ծն է վտանգում». «Հրապարակ»

Հետո՝ մենք ցարական Ռուսաստանում չենք ապրում, ոչ էլ պարսիկների տիրապետության տակ։ Ծիծաղելի է վտանգված համարել մի լեզու, որը պետական լեզու է. եթե ուրիշ բան էլ չլինի՝ փաստաթղթային ողջ գրագրությունը, կառավարության նիստերը, դպրոցների ուսուցման եւ մարդկանց հաղորդակցման լեզուն բացառապես հայերենն է։

Ադրբեջանի նախագահի ջղաձիգ պահվածքի պատճառը

«Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ…»,- վստահեցնում է Փաշինյանը Անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ելույթ ունենալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստում, անդրադարձել էր Հայաստանի, տարածաշրջանի անվտանգության հետ կապված իրավիճակին, ինչպես նաեւ՝ խոսել էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի մասին: Նա շեշտել էր, որ ռազմատենչ նկրտումները

Ընդդիմադիր խմբակցությունների բոլոր առաջարկները մերժվել են, որն էլ, ըստ էության, նաեւ պատճառ է հանդիսացել բյուջեի նախագծի վերաբերյալ նրանց բացասական դիրքորոշման. «Ժողովուրդ»

ԲՀԿ խմբակցությունն առաջարկում է նվազագույն 25 հազար 500 դրամ ծերության կենսաթոշակը բարձրացնել եւ հավասարեցնել 2020 թվականի համար կանխատեսվող պարենային զամբյուղի արժեքին՝ 36 հազար դրամի, սակայն այս առաջարկը չի ընդունվել։ Չընդունված առաջարկներից է նաեւ պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդին հատկացումների 1 տարով կասեցումն ու բազմակողմանի ուսումնասիրությունը՝ ծրագրի արդյունավետության եւ հիմնավորվածության հետ կապված։

Մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, քանի որ դա փաստ է. Լիտվայի նախագահ

Լիտվացի  քաղաքական մեկնաբան, լրագրող Վլադիմիրաս Լաուչիուսը (2012-2018թթ․ Լիտվայի ազգային ռադիոյի և լիտվական հանրային հեռուստատեսության lrt.lt կայքի գլխավոր խմբագիրն է եղել), որպես Լիտվայի Delfi պարբերականի լրագրող նոյեմբերի 14-ին ծավալուն հարցազրույց է վերցրել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայից։ Լիտվայի նախագահը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարել նաև Թուրքիա-ՆԱՏՕ, Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, նշել, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11:01-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ բաց: Վարդենյաց լեռնանցքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում:   Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային

«Եղել է, որ շրջիկ առեւտրի կետերից ալկոհոլ են վաճառել անչափահասներին». Սիսակ Գաբրիելյան

Օրինագիծը սահմանելու է, թե որ տարածքներում չի կարելի կայանել շրջիկ առեւտրի կետերը, օրինակ՝ դպրոցների եւ համալսարանների դիմաց

Արարատի պոչամբարի ազդեցությունը ստորեկրյա ջրերի և հարակից ձկնաբուծական տնտեսությունների վրա ընդհանրապես ուսումնասիրված չէ. ՀԲՃ

Հայաստանի ամենավտանգավոր պոչամբարը գտնվում է Արարատյան դաշտում՝ Արմաշի և Արարատի ձկնալճակային տնտեսությունների հարևանությամբ

Կարեն Սարուխանյան. «Պատգամավորի աշխատավարձը քիչ է, պլյուս 30 տոկոսն էլ քիչ է». «Հրապարակ»

Կես միլիոն դրամը փոքր գումար է կատարված աշխատանքի համար։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930