Օրվա լրահոսը

«Հիմա հարց է առաջանում՝ եթե Սևանից ջուր են վերցնում, ինչո՞ւ են գյուղացիները բողոքում ջրի պակասից, ո՞ւր է գնում այդ ջուրը». Սիլվա Ադամյան. «168 ժամ»

«Եթե շարունակեն այսպես ամեն տարի լճից ջուր բաց թողնել, լուրջ խնդրի առաջ ենք կանգնելու։ Տարիներ շարունակ ասում ենք, որ ջրի մակարդակի իջեցումը բերում է ջրի որակի փոփոխության»

Ամրամ Մակինյան. «Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչը Սերժ Սարգսյանի անմեղությունը ֆիքսել են». «Հրապարակ»

2024 թվականի մայիսի 31-ին դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց՝ հերքելով դատախազության ապացույցներն ու մեղադրանքը, թե իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։ Երեկ տեղեկացանք, որ այս գործը կրկին ուղարկվել է դատարան՝ նոր քննության։ Գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի վարույթում։ Սերժ

Ֆասթ բանկը թողարկել է թվային՝ Visa Digital քարտեր

Ֆասթ բանկը թողարկել է իր թվային քարտը՝ Visa Digital-ը, որը Բանկի հաճախորդներին հնարավորություն է ընձեռում իրականացնել ավելի ապահով և արագ անկանխիկ գործարքներ։ Visa Digital-ը փոխարինում է ֆիզիկական քարտին․ այն հնարավոր է ձեռք բերել ցանկացած պահի աշխարհի ցանկացած կետում։ Ֆասթ բանկի քարտային տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Անի Արշակյանը նշել է․ «Visa Digital-ը ժամանակից մարդու քարտ է․ ամբողջությամբ

«Այդ ամայի վայրը կրթական միջավայր սարքելն աբսուրդի ժանրից է, դա չի լինելու». Ռուբեն Մալայան. «168 ժամ»

«Իրական Հայաստանը» առանց անցյալի ի՞նչ է: Պատմությունդ քո անցած ճանապարհն է: Նույն կատեգորիայից է, որ ասում են՝ Մասիսը սահմանից այն կողմ է, ուրեմն՝ քո մշակույթի մասը չէ:

Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը որևէ աղերս չունի իրավունքի և օրինականության հետ, քաղաքական հետապնդում է, որի վերաբերյալ տվյալներն անվիճելի են. փաստաբանական խումբ

Մայր Աթոռը պաշտպանող և իշխանությունների կողմից սահմանադրական և օրենսդրական երաշխիքները կոպտորեն ոտնահարող վարքագիծը քննադատող խոսքը, որն ամբողջությամբ պաշտպանված է խոսքի ազատության երաշխիքներով, միակ պատճառն է, որ Սամվել Կարապետյանն այլևս 90 օրից ավելի է, ինչ կալանավորված է

«Գեղագիտական տեղորոշումներ»՝ հարեւանների նյարդերը խնայելու համար

Այսօրվա Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմնական խնդիրներից է «հարեւաններին չնյարդայնացնելը»: Մեզ էլ, ցավոք սրտի, բավականին «նյարդային» հարեւաններ են բաժին ընկել՝ չգիտես, թե վաղը կամ մյուս օրն էլ ի՞նչը կարող է նրանց նյարդայնացնել, այսպես ասած՝ «կարմիր շորի» դեր խաղալ: Նրանք կարող են խիստ ջղայնանալ, եթե որեւէ տեղ տեսնեն Արարատ բիբլիական լեռը: Արդյոք դա վերաբերո՞ւմ է

«Դեռ վերջնական որոշում չկա». Ստյոպա Սաֆարյանը՝ 2026 թվականի ընտրություններին մասնակցելու մասին. «Ժողովուրդ»

Նման զրույցներ ու քննարկումներ մեր մեծ թիմի (որի մեջ մտնում են թե՛ ինստիտուտի իմ ընկերները, թե՛ բարեկամները, գործընկերներն ու աջակիցները) ներսում արդեն 4 եւ ավելի տարի է առկա են։ Ավելի ստույգ՝ հենց նույն 2021 թվականի արտախորհրդարանական ընտրություններից հետո։

«Իլիկ» սրճարանը մերժել է հավաքը «Ո՞նց անենք, որ եկող ընտրություններում հաղթի ոչ թե Նիկոլի թիմը, այլ ՄԵՆՔ» թեմայի պատճառով

Ես Սովետում եմ ծնվել ու մեծացել, բայց մաշկիս վրա ՑԵՆԶՈՒՐԱՅԻ դանակը ոչ մի անգամ չէի զգացել։ Էսօր զգացի։

Միգուցե հիմա արդեն արգելվա՞ծ է հայերին նայել Արարատին, եթե դա հարևանի շրջանում հույզեր է առաջացնում. «Փաստ»

Ավելին, դրոշմակնիքի վրա, ինչպես նաև զինանշանում Արարատը պատկերված է Հայաստանի միջազգային ճանաչում ունեցող տարածքից։ Այսինքն, որևէ կերպ չի կարող խոսք լինել այլ երկրի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլի մասին։ Ուրեմն ինչո՞ւ է հայկական իշխանությունը կարծում, թե այս կերպ վիրավորվում են թուրքական զգացմունքները։

Գոհար Մելոյան. «Իշխող ուժը նորից մանիպուլատիվ կերպով փորձում է գաղափարներին, մտքերին միս ու արյուն տալ իրավական ակտի տեսքով». «168 ժամ»

Օրինակ, ասում է՝ իրական Հայաստանի գեղագիտության կարևորագույն խնդիրը սկսում է օրհներգից, որը դրսևորում է օրհներգի հանրային կատարման ամոթով։ Օրինակ, սա ի՞նչ ձևակերպում է։ Ես ու ինձ շրջապատող մարդիկ ընդհանրապես երբևիցե մեր օրհներգի կատարումից ամոթի զգացում չենք ապրել․ մենք հուզմունք ենք ապրել, արժանապատվություն ենք ապրել, բայց ո՛չ ամոթ։

Հանդիպել են ՀՀԿ, ՀԱԿ, Դեմոկրատական Այլընտրանք կուսակցությունները․ հայտարարություն

Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ու կուսակցության ներկայացուցիչների , «Դեմոկրատական Այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի ու փոխնախագահ Վահագն Մամիկոնյանի, ինչպես նաև «Հայաստանը ես եմ» նախաձեռնության

Հայցվորը ոչ միայն դրսևորել է իրավունքի չարաշահում՝ միտումնավոր կերպով խոչընդոտելով իմ կողմից դիրքորոշում ներկայացնելու իրավունքի իրացմանը, այլև` դատարանին սուտ տվյալներ են ներկայացվել․ Դավիթ Հարությունյան. «Փաստինֆո»

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Ռուդոլֆ Ավագյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրա ընտանիքի անդամներից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական հերթական նիստը։ Դավիթ Հարությունյանի պնդում է, որ հայցը հիմնված է ոչ թե իրական տվյալների, այլ՝ կանխակալ հաշվարկների վրա և միտված է բացառապես իր հեղինակությանը վնաս պատճառելուն։ Դատավարության ընթացքում դատախազությունն արդեն

«Մեր ձևով» շարժման անդամներն այցելել են Ալավերդի քաղաք և Շնող գյուղ

Լոռվա մարզում այցով գտնվող «Մեր ձևով» շարժման անդամների հաջորդ կանգառը Ալավերդի քաղաքն էր։ Շարժման անդամները շրջեցին քաղաքում, ուսումնասիրեցին քաղաքի ենթակառուցվածքային հնարավորությունները, զրուցեցին ալավերդցիների հետ և մտքեր փոխանակեցին քաղաքի ենթակառուցվածքների զարգացման տեսլականի շուրջ: «Մեր ձևով» շարժման անդամների՝ Լոռվա մարզ աշխատանքային այցն ավարտվեց Շնող գյուղում, որտեղ շարժման անդամները ծանոթացան գյուղի բնակիչների առօրյային և պատասխանեցին գյուղի բնակիչներին հետաքրքրող

Հաշվի առնելով բնակիչների ակնկալիքները և ավանդույթները՝ տոնը անպայման տեղի կունենա, և քաղաքը իր ավանդական տոնախմբությամբ կնշի «Գյումրիի օրը»․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, հերքելով լուրերը,  որ «Գյումրու օրվա» տոնակատարությունը չի կայանա: «Այս տարի, ինչպես ամեն տարի, «Գյումրիի օրը» ավանդական ձևով կկայանա։ Տարածված այն խոսակցություններն ու ասեկոսեները, թե տոնակատարությունը չի անցկացվելու կամ չտոնելու որևէ այլ պատճառներ կան, իրականությանը չեն համապատասխանում։ Տոնի հետ կապված որոշ հարցերը ժամանակավորապես հետաձգվել են միայն այն պատճառով, որ Քաղաքապետարանի Մշակույթի

Կարեն Ավանեսյանին վերագրվող գործողությունները հայատյացության նոր դոզա հաղորդելու համար էին բեմադրվել. փորձագետ

Անդրադառնալով Շուշիում ԱԱԾ բաճկոններ հայտնաբերելու մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին՝ փորձագետը շարունակեց. «Պարբերաբար ցույց են տալիս մեկ-երկու հրաձիգ, նռնակներ եւ այլն, դա ներկայացնում են՝ հայի թաքցրած հերթական զենքի պաշարն են հայտնաբերել: Այնպես չէ, որ սա այդ շարքից դուրս նոր միջադեպ էր: Զենքի լուրջ պաշարներ չեն գտնում»:

«Եթե հրամանագիր չի եղել և Շահրամանյանը խաբել է՝ ըստ իր իսկ ներկայիս՝ պոստֆակտում պնդման, ապա հետո ի՞նչն է չեղարկել նոր հրամանագրով». Նժդեհ Հովսեփյան

9-րդ դասարանի Հայաստանի պատմություն դասագրքի համահեղինակ Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սամվել Շահրամանյանը, վերջապես, մի սխրանք է գործել՝ դասագրքի թեմայով դիմելով դատարան անձամբ իմ դեմ, ապա՝ ԿԳՄՍՆ-ի։ Կարդում եմ հայցադիմումը և մի զարմանահրաշ զավեշտ հայտնաբերում։ Ուրեմն, գրվածից ստացվում է՝ 2023թ. սեպտեմբերի 26-ին նա հրամանագիր չի ստորագրել, բայց սեպտեմբերի 28-ին Արցախի տեղեկատվական շտաբով դրա

Երաշխիք չկա՝ ստորագրությամբ կամ առանց ստորագրության Հայաստանը չեն հանձնի Ադրբեջանին. Կարեն Վրթանեսյան

Ադրբեջանը հետապնդում է այն ռազմավարական նպատակը, որ ինչ-որ մի օր, երբ աշխարհաքաղաքական հարմար պահ լինի, ընդհանրապես այս տարածաշրջանում հայերի ներկայությունը վերացնի. փորձագետ

Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրենը ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների կողմից ստեղծված հիմնադրամի գործունեության շրջանակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միջազգային քրեական դատարանի՝ տուժածների հավատարմագրային հիմնադրամի գործադիր տնօրեն Դեբորա Ռուիզ Վերդուսկոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և հիմնադրամի միջև փոխգործակցության հարցեր։ Նախարար Միրզոյանը հայտնել է ՀՀ սկզբունքային աջակցությունը հիմնադրամի գործունեությունը՝ պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ իրականացվող ծրագրերում։ Դեբորա Վերդուսկոն ներկայացրել է Հռոմի կանոնադրության հիման վրա ՄՔԴ անդամ պետությունների

«Եթե դիմացար, կհաղթահարես մթությունն, ու առավոտը հաստատ կբացվի։ Խնդրում եմ` այդ վայրիվերումներով լի ճանապարհին չդադարե՛ք երազել». Արշավիր Մինասարյան

Այսօր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման 48-րդ բանախոսությունը։ Այս անգամ հյուրը հայաստանյան ու միջազգային բիզնես միջավայրում մեծ փորձ ունեցող գործարար Արշավիր Մինասարյանն էր։ Շուրջ 100 մասնակից եկել էին լսելու նրա «Կրթություն, երազանքներ և առաջնորդություն․ ճանապարհ դեպի հաջողություն» խորագրով ոգեշնչող բանախոսությունը։ Արշավիրը  ներկայումս ղեկավարում է Եվրասիայի ամենամեծ շոկոլադի և հրուշակեղենի

Հունահռոմեականները իմացել են մրցակիցների անունները աշխարհի առաջնությունում

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության վիճակահանությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է բոլոր՝ 10 քաշային կարգերում: Մեկնարկային օրը գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի սաներից մրցագորգ մտնելու են 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որը 1/8 եզրափակչում գոտեմարտելու է թուրք Մուհամմետ Սակիրի հետ, 77 կգ՝ Մալխաս Ամոյանը, որի մրցակիցը 1/16 եզրափակչում ամերիկացի Քամալ Ամիր Բեյն

Տեխնոլոգիական կրթության ոլորտում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԲՏԱ նախարարության և Cisco Systems ընկերության միջև

Սեպտեմբերի 17-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԲՏԱ նախարարության և «Սիսկո Ինթերնեշնլ Լիմիթեդ» ընկերության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը: Հուշագրի նպատակն է խթանել և զարգացնել տեխնոլոգիական կրթությունը Հայաստանում։ Միջոցառման շրջանակում «Սիսկո» ընկերությունը փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Տեխնոլոգիական կրթության հիմնադրամի հետ: Նախարար Հայրապետյանը,

Հայկական կողմը շահագրգռված է զարգացնելու գործակցությունը Չինաստանի հետ բազմակողմ հարթակներում. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի պատվիրակությանը

«Սա նշանակում է, որ Ավետ Բաբայանի՝ նախորդիվ արված պնդումները այն մասին, թե ինձ հետ որևէ առնչություն չի ունեցել, կեղծ են»․ Հակոբ Կարապետյանը՝ Ավետ Բաբայանին տրված նկատողության առիթով

Տեղեկացնենք, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր․ «Երևանի քաղաքապետը տեղյակ չի եղել Բաբայանի ու Կարապետյանի խոսակցություններից։ Կարապետյանի ֆեյսբուքյան հրապարակումից հետո մենք ճշտել ենք, և պարոն Բաբայանի կողմից ներկայացվել է զեկուցագիր։ Բաբայանը հանրային ծառայող է և վարքականոնի խախտում է թույլ տվել, ինչի հիմքով էլ խիստ նկատողության է արժանացել»։

ՔՊ-ականների վրդովմունքն ու զիջման գնացող կոմունիստները․ «Գյումրու օր» տոնակատարության շուրջ կրքերը հանդարտվում են

Տեղեկացրել ենք, որ երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով չեղարկվեց քաղաքի օրը․Գյումրու ավագանու նիստից օրակարգից հանվեց «Գյումրու օր» ամենամյա տոնակատարություններին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով դրամական միջոցներ հատկացնելու մասին» հարցի քննարկումը։ Իսկ այդ նպատակի համար, ինչպես զեկուցեց Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պես Լիլիթ Թովմասյանը, անհրաժեշտ էր հատկացնել 6 մլն դրամ։ «Առաջարկում եմ հանենք այս

«Շատ քիչ քանակություն էր, հանգամանքներ կային, էլի, մի քիչ». Մաստարա վարչական շրջանի ղեկավար Արտակ Մնացականյանը խուսափում է մանրամասնել, թե ինչո՞վ ավարտվեց իրեն վերաբերվող քրեական գործը՝ թմրանյութ պահելու համար

Թե ի՞նչ հանգամանքների մասին է խոսքը, Արտակ Մնացականյանը հրաժարվեց մանրամասնել, միայն նեղսրտեց, որ քննությունն ավարտվել է, ամեն ինչ անցյալում է, իսկ մենք նորից ենք թեմային անդրադառնում։

«Մեր Ձևով» շարժման անդամները շրջայց են կատարել Օձուն գյուղում, հանդիպում ունեցել բնակիչների հետ

Լոռվա մարզ աշխատանքային այցի շրջանակներում «Մեր Ձևով» ժողովրդական շարժման անդամների առաջին կանգառը Օձուն գյուղում էր: Այս մասին տեղեկանում ենք շարժման ֆեյսբուքյան էջից։ «Շարժման մասնակիցները այցելեցին Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցի, այնուհետև շրջայց կատարեցին գյուղում, հանդիպում ունեցան գյուղի բնակիչների հետ, ներկայացրեցին շարժման կողմից առաջարկվող` Հայաստանի գյուղական բնակավայրերի զարգացման տեսլականը և պատասխանեցին վերջիններիս հետաքրքրող հարցերին»,–նշված է գրառման մեջ:

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության անդամները հանդիպել են Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի պատվիրակության հետ

Հայաստանում տեղակայված Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության` EUMA-ի անդամները հանդիպել են Հարավային Կովկասի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցչության պատվիրակության հետ՝ Ալեքսանդր Վիննիկովի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում հյուրերին ներկայացվել են առաքելության նպատակներն ու մանդատը, ինչպես նաև քննարկվել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները: ԵՄ քաղաքացիական առաքելությունից նշել են, որ շարունակում են աշխատել Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը պահպանելու ուղղությամբ:

Արմեն Գրիգորյանը հրաժեշտի ընթրիք է ունեցել Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին հրաժեշտի ընթրիք են ունեցել վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին Հայաստան-Իրան բազմաոլորտ հարաբերությունները բարձրացել են նոր մակարդակի վրա: Քարտուղարը շնորհավորել է դեսպանին Բարեկամության շքանշանով պարգևատրելու համար և

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը

Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։  

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031