Օրվա լրահոսը

Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը

Պեկինում անցկացվող Սյանշանի համաժողովի շրջանակում սեպտեմբերի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի անունից կազմակերպված պաշտոնական բազմակողմ ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ, գեներալ-գնդապետ Չժան Յուսիայի, պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։  

Քննարկվել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսության ու միջխորհրդարանական համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Չինաստանի ժողովրդական քաղաքական խորհրդակցական համաժողովի 14-րդ ազգային կոմիտեի փոխնախագահի հետ

«Առաջիկայում ՔՊ վարչության նիստն է, եւ մենք ավելի շատ գզվռտոցների ականատեսը կդառնանք: Այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու». Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը կուսակցության վարչության նիստում Ալեն Սիմոնյանին կուսակցությունից հեռացնելու պահանջ է ներկայացրել եւ, ընդհանրապես, ՔՊ-ի ներսում տիրող իրավիճակին՝ ասաց. «ՔՊ-ում մեկը մյուսի վրա լայնածավալ կոմպրոմատների կռիվ է գնում ու դա նորություն չէ: Մեզ պարբերաբար տեղեկություններ են հասնում այն

Քննարկվել է Ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմավարական կառավարման նոր համակարգի հայեցակարգային հիմնական մոտեցումները: Ներկայացվել են միջազգային ստանդարտներին համապատասխան ռազմավարական կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները, այդ թվում՝ փաստաթղթերի կոնսոլիդացիան, հստակ աստիճանակարգությունը, մեթոդական պահանջներն ու միասնական ձևաչափերը, կատարողականի բարելավումը, մասնակցային ու հաշվետու գործընթացը և այլն: Անդրադարձ է կատարվել նաև համակարգի ներդրման հետ

Գյումրիում, Վանաձորում և Ալավերդիում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 7-13-ը (2025թ․) Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 9-ին և 11-ին, ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 11-13-ը: ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ սեպտեմբերի 13-ին,

Դավիթ Խուդաթյանը և Արա Նաջարյանը անդրադարձել են Կապան-Գլենդել և Գյումրի-Գլենդել համագործակցությունների ընթացքին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր ընդունել եմ Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին։ Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք Կապան – Գլենդել և Գյումրի – Գլենդել միջքաղաքային համագործակցությունների ընթացքին: Երկուստեք կարևորել ենք այդ կապերն ակտիվացնելու և դրանց կենսունակություն հաղորդելու անհրաժեշտությունը։ Քննարկել ենք նաև քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։

Նախիջևանի հետ ցամաքային ուղիղ կապի ներադրբեջանական իրական մոտիվները. «Գեղարդ»

Նախիջևանի բնակչությանը «շրջափակումից» դուրս բերելու հարցում «մտահոգ» Բաքվի իշխանություններն ավելի քան 5 տարի փակ են պահում ամբողջ երկրի, այդ թվում՝ Ինքնավար Հանրապետության ցամաքային սահմանները։ Եթե նախիջևանցիները մինչ այդ կարող էին Ադրբեջանի մյուս շրջաններ տեղաշարժվել հարևան Թուրքիայի կամ Իրանի տարածքով, օգտվել մոտակա շուկաներից, ապա ներկայում այդ հնարավորությունից զրկված են հենց կենտրոնական իշխանությունների ընդունած որոշման հետևանքով։ Զավեշտալի է տեղաշարժի սահմանափակումը կապել Հայաստանի տարածքով «միջանցքի» բացակայության հետ այն դեպքում, երբ պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է հաղորդակցության համար անհրաժեշտ ճանապարհը տրամադրելու պատրաստակամության մասին՝ նախատեսելով նաև համապատասխան անցակետերի գործարկումը։

ՀԾԿՀ նիստում քննարկվել են ՀԷՑ-ի վարչական բողոքը մերժելուն, «Վիվա Արմենիայի» բաժնետոմսերի գրավադրմանը վերաբերող հարցեր

Սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայացած նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ներկայացված վարչական բողոքը մերժելուն, «Վիվա Արմենիա» ընկերության բաժնետոմսերի գրավադրմանը և այլ օրակարգային հարցերի։ Մասնավորապես, հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 29-ի №209-Ա որոշմամբ երկարաձգվել էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի երաշխավորված մատակարարման լիցենզիայով ամրագրված

Հարկային տեսուչները մեղադրվում են կաշառք ստանալու, կեղծիք կատարելու մեջ. նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչը նշանակված հարկային ստուգման ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ օգտին ապօրինի գործողության և թողտվության համար կաշառք է ստացել, ինչպես նաև այլ հարկային տեսուչների հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն

Հայաստան-Իրան համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի, այդ գործում Փաշինյանն ընդգծել է դեսպան Սոբհանիի անձնական ներդրումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը բոլոր ոլորտներում բարձրացել է նոր մակարդակի: Այդ գործում երկրի ղեկավարն ընդգծել է Մեհդի Սոբհանիի անձնական ներդրումը:

Ժաննա Հարությունյանն ընտրվել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն

Այսօր տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Օրակարգում «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ընտրությունն էր: Մրցույթին ներկայացվել էր 2 վավեր հայտ: Թեկնածուները հոգաբարձուների խորհրդին ներկայացրել են հիմնադրամի զարգացման իրենց հայեցակարգը, պատասխանել

Մհեր Գրիգորյանը Ֆինլանդիայի դեսպանի հետ քննարկել է հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենին: Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների զարգացումը և դեսպանի հետ մտքեր փոխանակել համագործակցության և փորձի փոխանակման հնարավոր ուղղությունների շուրջ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարին: Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրին, պարենային և էներգետիկ

Ավելի քան 860,000 քաղաքացուց հայտարարագիր է լրացրել ընդամենը 94,382-ը

«Ժողովուրդը շատ լավ գիտակցում է՝ սա իր գրպանը մտնող, իրեն ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՂ, հասարակության վրա ԲՌՆՈՒԹՅՈՒՆ գործադրող, ՎԵՐԱՀՍԿՈՂ գործիք է»

Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու. Արագածոտնի թեմ

Սեպտեմբերի 16-ին Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տ. Արամ քահանա Ասատրյանի հետ Հ1-ի հարցազրույցի նպատակն էր` օգտագործել Տեր Հորը իշխանության կողմից նախաձեռնած հակաեկեղեցական արշավին աջակցելու և վարկաբեկելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին: Իր առջև դրված պահանջը Տեր Հայրը <> կատարեց: Ինչ վերաբերում է Տ. Արամ քահանա Ասատրյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած անհիմն և կեղծ մեղադրանքներին ու բամբասանքներին` նշենք, որ

Երևանում մեկնարկել է Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը

Երևանում մեկնարկել է Եվրոպական համալսարանական շախմատի 4-րդ առաջնությունը (EUSA), որին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 երկրի 32 համալսարանի 43 թիմ: Հայաստան է ժամանել շուրջ 120 պատվիրակ։ Առաջնությունը կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի (EUSA), Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և ՀՊՏՀ նախաձեռնությամբ, մասնագիտական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի շախմատի ակադեմիան։ Առաջնության բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել և ներկաներին

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում, Նոր Նորքում և Արաբկիրում

Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 10-16-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-11-ը և 15-16-ը, ◾️ Շենգավիթում՝ սեպտեմբերի 10-11-ը և 15-ին, ◾️ Նոր Նորքում՝ սեպտեմբերի 11-ին և 15-16-ը, ◾️ Արաբկիրում՝ սեպտեմբերի 11-ին: ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ սեպտեմբերի 10-12-ը և 15-ը, ◾️ Նոր

Հեմոդիալիզի բացակայությունը կյանքի կորստի անմիջական վտանգ է ստեղծում. Զարուհի Փոստանջյանն ահազանգում է կալանքի ընթացքում Ստեփան Սամվելյանի իրավունքների խախտման մասին

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենին Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետին ՀՀ Արդարադատության նախարարին ՀՀ Առողջապահության նախարարին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին  ՀՀ գլխավոր դատախազին ՄԵՂԱԴՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ Սույնով դիմում եմ որպես Ստեփան Սամվելյանի փաստաբան: Նա ներկայում պահվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ հանդես է եկել Առաջնորդության դպրոցում

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի 2025–2026 ուսումնական տարվա մասնակիցների համար։ «Առաջնորդություն․ հիմնական սկզբունքներ» դասընթացի շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդության ընդհանուր մոտեցումների մասին՝ ընդգծելով, թե որքան կարևոր է ներկայումս առաջնորդական հմտությունները զարգացնելը,  արդյունավետ հաղորդակցումը, թիմին մոտիվացնելը, ինչպես նաև առաջնորդի աշխատանքում արհեստական բանականության գործիքները ինտեգրելը և դրանք ճիշտ

Օգոստոսին որքան զբոսաշրջիկ է եկել Հայաստան

ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է 2025 թվականի օգոստոսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թվականի օգոստոսին Հայաստան այցելել է 334,396 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 300,919 համեմատ։ 2025 թ․ հունվար-օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (41%), Վրաստանից (13%) և Իրանից (8%):

Անահիտ Մանասյանի դիմումն Ադրբեջանի պաշտոնակցին անպատասխան է մնում. Civilnet

Civilnet. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը պաշտոնապես առաջարկել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարին հաղորդակցություն ունենալ մարդասիրական հարցերով, սակայն որևէ արձագանք չի ստացվել։ Այդ մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ մանրամասնելով, թե ՄԻՊ-ն ինչ քայլեր է ձեռնարկել ու ձեռնարկում միջազգային գործընկերների և Ադրբեջանի օմբուդսմենի հետ կապ հաստատելու, ինչպես նաև

Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությանը քննադատելուց անմիջապես հետո գիշերով ծեծում են քննադատողին. Արթուր Չախոյան

Իրականում իշխանությանը քննադատողներին ծեծելու, դանակի ներգործությամբ վախեցնելու դեպքերը էլ ավելի շատ են, որոնք ինձ հայտնի են, բայց ոչ հանրությանը։
Սակայն շատերը այդ դեպքերի մասին լռում են, քանի որ իմաստ չեն տեսնում այն հանրայնացնելու, քանի որ մինչ օրս նման դեպքերում ոչ ոք պատասխանատվություն չի կրել։

ԵՄ-ին ինտեգրման հարցը, որը մեզ համար կապված է պատմության և ինքնության հետ, շատերի համար ընդամենը քաղաքական պայքարի գործիք է. Մակա Բոչորիշվիլի

«Մի բան է ցավալի, ինչը ի հայտ եկավ 2022 թվականից՝ այն, որ Եվրոպական միությանը ինտեգրվելու հարցը, որը մեր երկրի համար չափազանց կարևոր է և միաժամանակ կապված է ոչ միայն արտաքին կուրսի, այլև պատմության, մշակույթի, ինքնության հետ, շատերի համար ընդամենը գործիք է։ Սա մենք տեսանք միայն 2022 թվականին», – ինչպես տեղեկանում ենք Վրաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին

Ավինյանը Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ԺՊ Ավետ Բաբայանին խիստ նկատողություն է հայտարարել և արձակուրդ ուղարկել, հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: Հիշեցնենք՝ լրագրող Հակոբ Կարապետյանը հայտնել էր, որ ֆեյսբուքյան գրառումից հետո Ավետ Բաբայանն իր հետ ունեցել էր հայհոյանքներով ուղեկցված խոսակցություն։ Լրագրողի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց աշխատավայրի մոտ ինքը դիմակավորված

Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության. ՄԻՊ-ը՝ լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ բռնության մասին

ՄԻՊ աշխատակազմի մշտադիտարկման արդյունքում մտահոգիչ տեղեկություն է ստացվել առ այն, որ օրեր առաջ բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի ներկայացուցիչ Հակոբ Կարապետյանը: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է ընդգծել, որ բռնության ցանկացած դրսևորում խստորեն անընդունելի և դատապարտելի է։ Յուրաքանչյուր դեպք պետք է արժանանա պատշաճ իրավական գնահատականի, իսկ մեղավորները ենթարկվեն պատասխանատվության։ Պետությունն այս առումով

«Արմավիր» ՔԿՀ բերված հանձնուքում մածունների միջից թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Վ․Ա․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա տարաներով մածունների միջից հայտնաբերվել է 3 փաթեթ, որոնց մեջ եղել են թմրամիջոցի նմանվող, ընդհանուր 5,57 գրամ քաշով, սպիտակ, բյուրեղանման զանգվածներ։

Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա տեղափոխվել է բժշկական կենտրոն. Գեղամ Ասատրյան

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը Տեղեկացնում եմ, որ քիչ առաջ Կոմիտասի պողոտայում թիվ 97 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Տեղում հավաքված քաղաքացիների եւ ուղեւորների արագ արձագանքման շնորհիվ վարորդը տեղափոխվել է մայրաքաղաքի բժշկական կենտրոններից մեկը եւ այս պահին գտնվում է հետազոտության փուլում։ Ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Ալեն Սիմոնյանն ու Հայկ Սարգսյանը միմյանց դեմ կարգապահական վարույթներ հարուցելու դիմումներ են ներկայացրել

ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։

Վրաստանը մարել է իր պատմական պարտքը ՌԴ-ին, Հայաստանին և Փարիզի ակումբի մյուս վարկատուներին

Վրաստանը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը ամբողջությամբ մարել է Ռուսաստանին և Փարիզի ակումբի վեց այլ վարկատու երկրներին իր արտաքին պարտքը, որը Վրաստանի պարտքի մի մասի վերակազմավորման մասին 2004 թվականին կնքված համաձայնագրի մաս է կազմում: INTERFAX-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարությունը։ Ռուսաստանից բացի, Վրաստանը մարել է նաև Ադրբեջանին, Թուրքիային, Ղազախստանին, Հայաստանին, Իրանին և

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031