Օրվա լրահոսը

Օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումը. ԿԳՄՍՆ

Նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության և համամարդկային արժեքների արմատավորումը։

Դասադուլավոր ուսանող. «Արայիկ Հարությունյանը ոնց քայլելով եկել է, այդպես էլ հետ կգնա»

Նա նաեւ կոչ արեց իշխանություններին. «Մարդկանց պաշտոնի նշանակելուց առաջ հաշվի առեք ոչ թե այն, թե որքան է քայլել նա, այլ ինչ վաստակ ունի: Արայիկ Հարությունյանի միակ վաստակն այս պահի դրությամբ Գյումրի-Երեւան ավտոճանապարհը ոտքով անցնելն է»:

Հայկ Պետրոսյան. Այս պահին չէի ուզի քաղաքական թեմայով խոսել, որովհետեւ մեր կյանքն առանց այդ էլ բավական քաղաքականացված է. «Ժողովուրդ»

Թեմաները բազմաթիվ են՝ կենցաղային, մշակութային, հասարակական, քաղաքական, բայց ինձ համար ամենակարեւորը մարդու թեման է, անհատի եւ հասարակության առնչությունների թեման։

Հաճախ խոնավեցրեք մաշկը եւ մազերը սանրեք փայտե սանրով

Մասնագետի արժեքավոր խորհուրդները Եղանակի, բնակլիմայական պայմանների փոփոխությունից կախված՝ պետք է փոխել նաեւ մաշկի խնամքը։ Անհրաժեշտ միջոցների, դրանց կիրառման ձեւի, հաճախականության եւ մազերը պաշտպանելու մասին ենք խոսել օրգանիկ խնամքի միջոցների ֆորմուլյատոր Ասյա Գրիգորյանի հետ։ Մասնագետի խոսքով՝ արեւի ուղիղ ճառագայթների բացակայության տեսանկյունից աշունը հիանալի ժամանակ է նուրբ շերտազատումներ, պիլինգ անելու համար։ «Ամռանից հետո մաշկի վրա մահացած բջիջներ

«Եթե տեսած չլինեինք ապրիլյան դավադիր պատերազմը, կշարունակեինք հակված մնալ ռեժիմին խաղաղ անհնազանդությամբ հեռացնելուն». Վարուժան Ավետիսյան

Սերժ Սարգսյանը երեք անգամ ապրիլյան պատերազմի օրերին հանդիպել էր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ եւ ջանք չէր խնայել համոզելու, որ տարածքները պետք է թողնել:

Թրամփի վարչակազմը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Պետդեպի ներկայացուցիչը նշել է, որ Ցեղասպանության բանաձևի ընդունման համար ճիշտ ժամանակ չէր ընտրված, և արդյունքում դա կարող է հանգեցնել մի օրինագծի, որն ավելի շուտ կդիտվի որպես պատժիչ գործողություն, քան սկզբունքային հարց:

Որտեղի՞ց Մանվել Գրիգորյանին 109 միավոր անշարժ գույք. «Հայկական ժամանակ»

Եվ ընդհանրապես՝ ինչպե՞ս պատահեց, որ արցախյան պատերազմի մասնակիցներից մի քանիսը կարողացան «կապիտալիզացնել» իրենց մարտական անցյալն ու հսկայական հարստություն կուտակել՝ Հայաստանն ընկալելով որպես ռազմավար ու վերցնելով այն ամենը, ինչ իրենց դուր է գալիս։

Երեւանից՝ Բաքու. Կրեմլում անհանգստացած են

Հաջորդ տարի Փաշինյանը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան, իսկ Պուտինը՝ Հայաստան Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ ուշադրությունը՝ հատկապես Սիրիայում Թուրքիայի վերջին գործողություններից հետո, մեծացել է: Ռուսաստանը, որն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ցուցադրում է ջերմացող ու շարունակաբար խորացող հարաբերություններ, անցյալ շաբաթ Հայաստան եւ Ադրբեջան գործուղեց երկրի պաշտպանության նախարարին: Մինչ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կժամաներ՝ հրապարակվեց Հայաստանի վարչապետ

Ռոբերտ Քոչարյանի դատից հետո դատարանի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակցի առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան

ՀՀ ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 12-ին: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1979թ., վիճաբանության է բռնվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ տեղի ունեցած հավաքի մասնակիցներից մեկի հետ՝

Հակոբ Մովսեսը կարծում է, որ Արայիկ Հարությունյանը շատ լավ նախարար է. «Հրապարակ»

«Կարծում եմ՝ ինքը մեր լավագույն 4-5 նախարարներից մեկն է՝ հասուն, խոհեմ, ռիսկով, այսօրվա չափանիշներով մտածող եւ, ամենակարեւորը՝ գալիք հասարակության մտահոգություններով»։

Հանրապետությունում անցած տարվա ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել. «Ժողովուրդ»

Այսինքն՝ պատվաստանյութը չի եղել հենց գրիպի սեզոնին։

Ի պատիվ Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և նրա տիկնոջ տրվել է պաշտոնական ընթրիք

Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից երեկ տրվել է պաշտոնական ընթրիք: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը,

Բժշկական միջամտության արդյունքում հիվանդի հոգեկան առողջությունը ոչ միայն չի բարելավվել, այլև նա դարձել է հանրության համար վտանգ ներկայացնող. Շիրակի մարզի դատախազը դիմել է Առողջապահության նախարարին

2019թ մայիսի 24-ին ՀՀ ՔԿ Ախուրյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ նույն օրը Շիրակի մարզի Բասեն գյուղում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության և մեկ անձի ինքնասպանության դեպքերի առթիվ: Քննությամբ ձեռք բերված տվյալներով պարզվել է, որ նշված գյուղի բնակիչ Ալբերտ Կանդալյանը 2019թ.

18 նախարարություններ միավորվեցին՝ դարձան 12, բայց հաստիքները ոչ միայն չպակասեցին, այլեւ ավելացան. «Հրապարակ»

Նախկին սոցապնախարար Արթուր Գրիգորյանը երեկ բյուջեի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցչից հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված այն, որ 18 նախարարություններ միավորվեցին՝ դարձան 12, բայց այս միավորված կառույցների հաստիքները ոչ միայն չպակասեցին, այլեւ ավելացան։ Չէ՞ որ, ըստ կառավարության հավաստիացումների, նախորդ տարվա կառուցվածքային փոփոխությունների արդյունքում պետք է վերանային տարբեր նախարարություններում կրկնվող հաստիքները, պաշտոնները, գործառույթները օպտիմալացման ու տնտեսումների արդյունքում

Զարգացած երկրների փորձը՝ համացանցում ատելության խոսքի դեմ կարգավորումների մեզ թույլ կտա զերծ մնալ սխալներից. Աշոտ Մելիքյան. «Ժամանակ»

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Համացանցի ազատության մասին տարեկան զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը աննախադեպ առաջընթաց է գրանցել և Ֆրանսիայի հետ կիսում է 8-րդ հորիզոնականը: Ըստ զեկույցի՝ Հայաստանը այն 3 երկրներից մեկն է, որը 2019-ին գրանցել է ամենամեծ առաջընթացը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Freedom House-ի զեկույցը

Վարչապետին ի՞նչն է գոհացրել, որ ժամկետից շուտ մենք կորցրինք այդ կարեւոր պո՞ստը, թե՞ որ Բելառուսն է հիմա նախագահելու. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանը ելույթում, որը հետո հաղորդագրության տեսքով տարածվել է, մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ հատվածը. «Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ կազմակերպության անդամ երկրներին հաջողվել է համաձայնության հասնել կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցում, եւ նշել, որ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է որոշակի իրավական փոփոխություններ մտցնել ՀԱՊԿ կարգավորումներում, որպեսզի կոնկրետ նախատեսված լինեն բոլոր իրավիճակները՝ հստակ

Առողջապահության ոլորտը եզակի է Հնդկաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկապնակում. Հնդկաստանի դեսպան

Հնդկաստանի դեղագործական բիզնեսը պատրաստ է խորացնել համագործակցությունը ՀՀ գործընկերների հետ

Նիկոլ Փաշինյան. 2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ

2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: 2018 թվականի տասը ամիսներին այս թիվը եղել է 97 միլիարդ: 2017-ի տասը ամիսներին՝ 54 միլիարդ: Այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում այս թիվը ավելի քան կրկնապատկել ենք, շուրջ 245 միլիոն դոլար շրջանառու միջոց վերադարձնելով տնտեսությանը: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ

Գագիկ Սուրենյան. «Արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն»

Առաջիկա 10 օրերին մեր երկիրը կգտնվի Իրանից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-9-ին բոլոր մարզերում կշարունակի բարձրանալ ևս 4-5 աստիճանով, երկինքը կլինի բացարձակ պարզ և արևաշող։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Սյունիքի և Տավուշի հովիտներում +20․․․+23, Արարատյան դաշտում և Երևանում արդեն նոյեմբերի 8-ին կունենաք +18․․․+20 աստիճան տաքություն։ Գագիկ ՍՈՒՐԵՆՅԱՆ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ

Ազգային արժեքների պաշտպանության քողի ներքո իրականացնում են ատելության քարոզչություն. «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան՝ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք կազմակերպողների կողմից բռնություն գործադրելու վերաբերյալ

Երեք ամիս շարունակ Երևանի կենտրոնական փողոցներում՝ Հյուսիսային պողոտայում և Ազգային ժողովի շենքի դիմաց սեղանիկներ տեղադրած և դրանց շուրջ կանգնած մարդիկ, որոնք հավաքում են ստորագրություններ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, ագրեսիվ բառապաշարով և բռնության կոչերով են ուղեկցում այդ տարածքներում հայտնվող իրավապաշտպաններին ու իրենց կարծիքը չկիսող անցորդներին։ Դեռևս երկու ամիս առաջ՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը

Զոհրաբ Մնացականյան. Ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների զարգացումը տալիս է բացառիկ հնարավորություն բարձրացնելու մեր զարգացման մակարդակը՝ համաձայն այն մոդելի, որին մենք ձգտում ենք

Շնորհակալություն: Ես հետադարձ հայացք եմ գցում Արևելյան գործընկերության ռազմավարական կարևորությանը, անցած տասը տարիներին, վերհիշում` թե ինչպես այդ գաղափարն առաջացավ, ինչի մասին կարելի է քննարկել և  խորհրդակցել մեր լեհ և շվեդ ընկերների հետ: Բայց հետ հայացք գցելով այս տասը տարիներին, դիտարկելով ներկա փուլը և հետագա տասը տարիները` կարծում եմ, որ դրա ռազմավարական կարևորությունը դժվար է գերագնահատել:

Կշեռքի երկու նժարները

Ընկերներիցս մեկը հարցնում է՝ բա որ երիտասարդների մի խումբ որոշի «պերֆորմանս» կազմակերպել, որի ընթացքում մասնակիցները զբաղվելու են սեքսով, դա է՞լ է պետք ընդունել: Իմ պատասխանն է՝ ոչ: Եթե որեւէ խումբ որոշի նման բան անել, մենք բոլոր հիմքերը կունենանք այդ խմբի մասնակիցներին դատի տալու, որովհետեւ պոռնոգրաֆիան Հայաստանում արգելված է օրենքով: Ավելին՝ եթե կան քաղաքացիներ, որոնք աղմուկ

«Մեր մանկության տանգոյի» շենքը` Գյումրիում ներդրման պատրաստվող համաշխարհային առաջատար ընկերությանը

Գյումրու «Կումայրի» արգելոց թանգարանի տարածքում գտնվող «Մեր մանկության տանգոյի» կամ, ինչպես գյումրեցիներ են ասում, «Վառեմ-Մարեմ»-ի շենքը, որը փլուզման վտանգի տակ է, հնարավոր է հատկացվի աշխարհին ծրագրավորումներով ապահովող 15-րդ խոշորագույն ընկերությանը՝ «Սինոփսիսին»։ Ավելի ստույգ, այն նախատեսում են դարձնել պոլիտեխնիկական համալսարանի նոր մասնաճյուղերից մեկը, և բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են իրականացնել «Սինոփսիս»-պոլիտեխնիկական համալսարան համագործակցության շրջանակում, կիրագործվեն

Ցեղասպանության բանաձևը նշանակալից հաղթանակ է, սակայն ճշմարտությունները չպետք է անտեսվեն

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com 2019 թ․ հոկտեմբերի 29-ին ամերիկահայերը նշանակալից հաղթանակ տարան ԱՄՆ Կոնգրեսի սրահներում: 35 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանության փաստերն հաստատող թիվ 296 բանաձևը։ Ես օգտագործեցի հաստատող եզրույթը, քանի որ ի տարբերություն բազմաթիվ հայ և ոչ հայ մեկնաբանների, առաջին անգամը չէր, որ Միացյալ Նահանգները ճանաչում էր

Բացատրություն տալ կամ չտալը իմ իրավունքն է, իրավունք չունեն ինձնից ստիպողաբար բացատրություն կորզել. Վարդուհի Իշխանյան

Վարդուհի Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր՝ նոյեմբերի հինգին ինձ զանգահարեց ոմն անծանոթ և ներկայացավ, որպես Ոստիկանության 6-րդ վարչության աշխատող և «հրավիրեց» վարչություն բացատրություն տալու իմ ս․թ․ հոկտեմբերի 30 –ի ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ։ Պատասխանեցի, որ հրաժարվում եմ ներկայանալ և պարտավոր չեմ բացատրություն տալ (օրենքով բացատրություն տալու պարտավորություն կամ բացատրություն տալու նպատակով ներկայանալու պարտավորություն ոչ

«Գիրք՝ նվիրված քառօրյա պատերազմին»

«Համազարկ վասն նահատակյաց» գիրքը,  լույս է տեսել ի շնորհիվ Մելսիդա Հակունցի և 83 հեղինակի. գիրքը քառօրյա պատերազմի  մասին է, որի համահեղինակը ապրիլի 11-ին ներկա գտնվելով Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում կազմակերպած «Քառօրյա կյանք» խորագիրը կրող միջոցառմանը, որը նվիրված էր  ապրիլյան պատերազմի մասնակիցներին, որոշել էր գիրք հրատարակել այդ մասին և առաջարկել էր գրչակից ընկերներին մասնակցել

«Վարչապետն ինձ ասաց՝ երբ «Հոկտեմբերի 27-ի» գործով նոր հանգամանքներ լինեն, կվերաբացվի». Անահիտ Բախշյան

«Ասացի՝ մենք ձեզ կհուշենք այդ նոր հանգամանքները». Անահիտ Բախշյան

«Ի՞նչ անենք, ո՞ր լեզվով ձեզ բացատրենք». Հասմիկ Պապյան

Օպերային ճանաչված երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մաճ եմ բռնել, խոտ հնձել, կով ծնեցրել, պատվաստ դրել… Առասպելի ջրհեղեղը եթե կրկնվեր՝ Նոյան պես կարող էի վերստեղծել հողագործության և անասնապահության մեծ մշակույթները, և մարդկանց հիշողությունը եթե հանկարծ խաթարվեր, ազգականներիս ու երկրացիներիս այն օրերի վարքից կարող էի նորից ժողովել ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ»-Հ.

Ամերիկյան բանաձեւի Արցախյան համատեքստը

ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունմանը զուգահեռ՝ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի այցը Վաշինգտոն։ Արցախյան դիվանագիտության ղեկավարի կարեւոր հանդիպումները, ելույթները, հայտարարությունները կարծես մնացին պատմական իրադարձության ստվերում, մինչդեռ դրանք ուշագրավ համատեքստ հաղորդեցին բանաձեւի հաստատման գործընթացին՝ Արցախյան համատեքստ։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, բողոքի նոտան, որը Բաքվում հանձնվեց ԱԳՆ կանչված ամերիկյան

Լավագույն մոտեցումն այն է, որ մեզանից յուրաքանչյուրը խորապես հասկանում է մյուսի խնդիրները. ՀՀ նախագահ

Հայաստանի և Հունաստանի նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությունը. «Ուրախ եմ Ձեզ տեսնել Երևանում և հույս ունեմ, որ ապագայում կրկին կտեսնեմ՝ ոչ միայն պաշտոնական, այլ նաև աշխատանքային այցերով:

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930