Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Ռուսաստանի դեսպանին նոտա են հղել՝ կապված Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի և կրթության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Ռուսաստան իրականացրած այցի հետ:

«Սպայկայի» արտադրած պանիրը հետ է ուղարկվել ՀՀ առանց հիմքերի՝ Վերին Լարսի մաքսային անցակետը փակեց հայկական պանրի մուտքը ՌԴ

«Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ: 05.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը

Կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելուց հետո էլ թոշակառուները չեն կարող ինքնուրույն հոգալ սեփական տարրական կենսապահովումը. «Ավագ սերնդի միավորման» բաց նամակը

ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի Հանրապետության վարչապետին, Կառավարությանը եւ Ազգային ժողովին Մենք՝ «Ավագ սերնդի միավորում» հասարակական կազմակերպության անդամներս ուրախությամբ հետեւում ենք կառավարության անզիջում պայքարին մեր երկրում առկա կոռուպցիայի դեմ եւ աջակցում ենք այդ պայքարին։ Մենք նաեւ գոհունակությամբ տեսնում ենք, թե ոնց են հետզհետե պատասխանատվության ենթարկվում մեզնից շատերին եւ հարյուր հազարավոր մեր այլ համաքաղաքացիների աղքատության շեմին հասցրած նախկին

ՌԴ կառավարությունը որոշում է կայացրել Վերին Լարս անցակետի տեխնիկական վերակառուցման համար գումար հատկացնել. հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ՝ Գյումրիում

Ս.թ. նոյեմբերի 6-ին Գյումրիում կայացած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հիմնական զեկույցով հանդես եկավ ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը: Ողջունելով հյուրերին՝ նա վստահություն հայտնեց, որ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը կլինի արդյունավետ: Մ. Մելքումյանը կարևորեց այն, որ ԵԱՏՄ 180 միլիոնանոց շուկան  տարեցտարի ընդլայնվում է, և այսօր արդեն ազատ առևտրի համաձայնագրեր են

Արծվաբերդի «Քոլագիր» հանդամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է. սահմանվել է հերթապահություն

Նոյեմբերի 7-ին, ժամը 06:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 10 հրշեջ-փրկարար, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետից 10, Այգեպարի հենակետից՝ 10, Չինարիի հենակետից՝ 14, Մովսեսի հենակետից՝ 10, Չորաթանի հենակետից՝ 10 փրկարար: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Նոյեմբերի

Սովորական քաղաքական պայքար

Վազգեն Մանուկյանի մասին կարելի է ասել բազմաթիվ լավ եւ բազմաթիվ վատ բաներ, ինչպես յուրաքանչյուր մարդու, առավել եւս՝ քաղաքական գործչի մասին: Եթե փորձենք հատկապես վատը փնտրել, ապա կարելի է արձանագրել, որ նա մի շարք ԱԺՄ-ական, դաշնակցական, ՍԻՄ-ական եւ 1990-ականների առաջին կեսի այլ ընդդիմադիրների հետ ատելության խոսքի, այսպես ասած, «համահիմնադիրն» է, եւ այդպիսի խոսքը, ցավոք, դարձավ մեր

ԱՍԵԿՈՍԵ

Զավեշտ է ապրել աքսորում, երբ քեզ ոչ ոք չի աքսորել: ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ  

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան վաղուց էր դարձել քննադատության թիրախ

Կրթության ոլորտում Հայաստանյայց առաքելական եկեղեցու ունեցած դերի վերաբերյալ հնչած հրապարակային քննադատությունից ու միջազգային հնչեղություն ստանալուց հետո եղան հաղորդումներ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին հրահանգել է Հայոց եկեղեցու պատմության ուսուցիչներին առավել հարգալից լինել աշակերտների կրոնական հայացքների հանդեպ: Դիտորդները փաստում էին, որ ուսուցիչները կարծես հետևում էին այս հրահանգներին և այլ կրոնների մասին ավելի քիչ էին բացասաբար արտահայտվում, սակայն Հայոց եկեղեցու պատմության դասերին աղոթելու պրակտիկան պահպանվում էր:

ՀՖՖ գործկոմի իշխանական անդամները՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի նշանակման

Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակումը առանց գործադիր կոմիտեի ուժ չունի և առոչինչ է

Ջորջթաուն ինստիտուտ. Հայաստանում կանանց կարգավիճակի առումով 2019-ին գրանցված առաջընթացը բավարար չէ մի շարք ցուցանիշներով

Կանանց կարգավիճակի եւ իրավունքների տեսանկյունից Հայաստանում մեծ խնդիր է նաեւ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Երեխայի սեռը պարզելուց հետո աբորտների թվով Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են աշխարհում նախավերջին տեղը՝ զիջելով միայն Չինաստանին։ Հայաստանի հարեւան Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում իրավիճակն այս առումով անհամեմատ լավ է:

«Մի անհեթեթ պատմություն 15 ամյա աղջկա պատճառով». դանակահարված պատանու հարազատը մանրամասներ է պատմում

«Իրականում ով, որ եկել է կռվի, իրենք դրսում են, իսկ իրենց բերած տղաները դարձել են տուժող ու մեղադրյալ»

Փաշինյանի ընտանիքի հետ ներկա է գտնվել Jamiroquai խմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել բրիտանական հայտնի Jamiroquai խմբի համերգին։ Այն կազմակերպվել է Silk Note փառատոնի շրջանակում։ Փառատոնի նախաձեռնողներից է «Իմ քայլը» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մեր երկրում միտքը հաղթել է, և նրա հաղթանակն անշրջելի է». վարչապետը մասնակցել է «Սինոփսիս Արմենիա»-ի հիմնադրման 15-ամյակի միջոցառմանը և մրցանակներ հանձնել ՏՏ ոլորտում 2019 թ. լավագույն աշակերտներին և ուսանողներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում մասնակցել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության հիմնադրման 15-ամյակին նվիրված միջոցառմանը և ՏՏ ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կրթական մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը: Վարչապետ Փաշինյանն անձամբ պարգևներ է հանձնել «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ» անվանակարգերում հաղթող ճանաչված 47 մրցանակակիրներին: Կառավարության

«Հայ և հույն ժողովուրդների պատմությունն ու բարեկամությունը շաղկապված է արյունով»

Նոյեմբեր 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի: Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը

ՄԻԱՎ-ով վարակված փոքրիկի մայրը վարակի փոխանցման վարկած ունի. «Կասկածում եմ պլազմայից է անցել»

Մայրն ասում է՝ մայիս ամսին փոքրիկը 40 աստիճան ջերմել է, տարել են Աշտարակի հիվանդանոց, հետո այլ տարբեր հիվանդանոցներ

Նիկոլ Փաշինյան. «Կարեւոր է արձանագրել բացամտության հաղթանակը»

Ինչպես տեղեկացրել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեց «Սինոփսիս» ընկերության հիմնադրման 15-ամյակին: Նա նշեց, որ «Սինոփսիս» ընկերության նման ընկերությունների մուտքը ողջունելի է, քանի որ Կառավարությունը ցանկանում է Հայաստանը տեսնել որպես ինժեներական մտքի եւ տեխնոլոգիայի երկիր: Նրա խոսքերով, նման ընկերությունների ձեւավորումը, նման մասնագետների եւ աշխատանքային նման խավի ձեւավորումն է, որը Հայաստանում հանգեցրել է քաղաքական փոփոխությունների: Փաշինյանը նաեւ

Հայ Առաքելական Եկեղեցու և ԵՄ-ի միջև ձևավորված հարաբերությունները կարող են արձանագրել դրական արդյունքներ

Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով ԵՄ դեսպանին նշանակման առիթով, մաղթեց նրան հաջողություներ իր առաքելության մեջ: Հայաստանի և ԵՄ-ի միջև ձևավորված սերտ գործակցությունը կարևորելով՝ Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այն կարդյունավորվի նոր

«Բացատրեք խնդրեմ, թե հիմա ինչպե՞ս եմ բողոքարկելու այս որոշումը». Անահիտ Բախշյան

Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սա ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հոկտեմբերի 27-ի ահաբեկչության վերաբերյալ թիվ 62207199 քրեական գործի վարույթը կարճելու մասին 2004 թ. նոյեմբերի 11-ի որոշումն է։ Հետաքրքիր է, մի՞թե այս որոշման մեջ, որտեղ գրված է, որ իրազեկել քրեական գործով տուժողներին, սակայն ժամանակին չեմ իրազեկվել, այն ստացել եմ 15 տարի հետո, որտեղ

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Աբրահամ Խաշմանյանը։ Պայմանագրի ժամկետը մինչև 2020 թվականի. նոյեմբերի 30-ն է: Արթուր Վանեցյանը հաջողություն է մաղթել Աբրահամ Խաշմանյանին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում. «Նախապատվություն եմ տվել հայաստանցի ամենափորձառու մարզիչներից մեկին: Հաջողություն եմ մաղթում նրան: 2019 թ. ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը տարել է մի

Չի-Ֆուն Չան. «Զարմացած եմ հայ ճարտարագետների գիտելիքներով»

«Սինոփսիս» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում նշում է իր հիմնադրման 15-ամյակը: «Սինոփսիսի» նախագահ Չի-Ֆուն Չանը ներկայացրեց ընկերության ծրագրերը, ասաց այն ավելի քան 13900 աշխատակից ունեցող ընկերություն է, հավելեց, որ «Սինոփսիսն» առաջատար է մի շարք ոլորտներում: Նշեց, որ իր համար անչափ հետաքրքիր է աշխատել «Սինոփսիս Արմենիայի» հետ: Հիշեց, որ 15 տարի առաջ եկել է Հայաստան, ու հաճելիորեն զարմացել է

Բացահայտվել է երկու երիտասարդի դանակահարության դեպքը (Տեսանյութ)

Հոկտեմբերի 29-ի երեկոյան կտրած-ծակած վնասվածքներով «Մասիս» բժշկական կենտրոն էին տեղափոխվել 17, 18 տարեկան երկու երիտասարդ, որոնք Մասիսի բնակիչներ են։ Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել Մասիս քաղաքից։ Երիտասարդների հետ զրուցել ոստիկանները չէին կարողացել, քանի որ նրանք ի վիճակի չէին բացատրություն կամ հաղորդում տալու։ Մինչ նրանց կազդուրվելը, ինչ օրեր տևեց, Մասիսի քրեական հետախույզները

Արարատ Միրզոյանն ընդունել է Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 6-ին ընդունել է Արցախի Հանրապետության «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ նման հանդիպումները պետք է ավելի հաճախակի տեղի ունենան եւ Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության օրակարգերի անընդհատ սինխրոնացումը եւ ներդաշնակեցումը պետք է իրենց ամենօրյա գործունեության մի մասը լինեն:

Երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ. ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Հունաստանի նախագահի տիկինն այցելել են մշակութային կենտրոններ

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն այսօր այցելել են Հայաստանի պատմության թանգարան: Շրջայցի ընթացքում տիկին Վլասիա Պավլոպուլուն նշել է, որ շատ տպավորված է պատմամշակութային ժառանգության ներկայացված ցուցանմուշներով: «Դրանք հերթական ապացույցն են այն բանի, որ մեր երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ»,-նշել է Հունաստանի նախագահի տիկինը՝ հավելելով, որ

Բացահայտվել են Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի ապօրինությունները (Տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարը, որը պաշտոնավարել է 2012-ից 2018 թվականներին, միաժամանակ հանդիսանալով «Դավթաշեն» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և փաստացի կառավարելով ու տնօրինելով հիմնադրամի ֆինանսական միջոցները, հափշտակություն կատարելու միասնական

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Շվեդիայի խորհրդարանում ԱլԳ տասնամյակին նվիրված քննարկմանը

Նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Ստոկհոլմում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց և ելույթ ունեցավ Շվեդիայի խորհրդարանում ԱլԳ տասնամյակին նվիրված թեմատիկ քննարկմանը, որը կրում էր «Խորհրդարանների և խորհրդարանականների դերը, երկխոսությունը և բազմակարծությունը ժողովրդավարությունում․ ուղենշելով ԱլԳ օրակարգը» խորագիրը։ Իր ողջույնի խոսքում նախարար Մնացականյանը շնորհակալություն հայտնեց Լեհաստանին և Շվեդիային Արևելյան գործընկերության գաղափարական ծնունդի հիմնասյունում կանգնած լինելու և այն

Նիկոլ Փաշինյանը Նիկոլա Ազնավուրի հետ քննարկել է Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը, և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Ազնավուր» հիմնադրամի առաջին մշակութային նախագծի իրականացմանը՝ Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել Երևանում Շառլ Ազնավուրի կյանքը, գործունեությունն ու կարիերան ներկայացնող կենտրոնի կառուցման աշխատանքների

Ստուգումներ Սամվել Բալասանյանի գլխավորած կառույցում

Մի քանի օր է՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում։ Պալատի մի քանի աշխատակիցների սենյակներ են հատկացվել քաղաքապետարանի շենքում, որն էլ դարձել է Գյումրիով մեկ խոսակցության թեմա առ այն, թե նոր իշխանությունները Սամվել Բալասանյանին «մանրադիտակի տակ են պահում»․ գործերն են «քրքրում»: Գյումրու քաղաքապետի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ հերթական ստուգումներն են

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին և անդրադարձել ֆինանսատնտեսական ոլորտում իրականացված քայլերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության պատգամավորներին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը և նշել, որ Արցախի խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումները հետագայում կրելու են շարունակական բնույթ: «Սա շատ լավ առիթ է, որպեսզի արձանագրենք, ամփոփենք, թե վերջին մեկուկես տարվա ընթացքում Արցախի հետ հարաբերություններում

«Մեր հոգին միշտ կմնա այստեղ՝ Հայաստանում». Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած՝ Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Կարճատև զրույցի ընթացքում ամփոփելով այցի արդյունքները՝ նախագահներն ընդգծել են հայ-հունական հարաբերությունների բարձր մակարդակը: «Կարծում եմ՝ ընդամենը մեկ օրվա ընթացքում մի քանի փոքր, բայց կարևոր քայլեր արեցինք: Դրանք քայլեր են ճիշտ ուղղությամբ, որ առաջիկայում շատ ավելի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930