Օրվա լրահոսը
Տիգրան Ավինյանը լրագրողին և լրատվամիջոցին վիրավորեց «Կարգին հաղորդման», իր բնորոշմամբ, գռեհիկ մանրապատմամբ
Տիգրան Ավինյանը, դիմելով լրատվամիջոցներին, ասաց․ «Ովքեր այս գռեհիկ մանրապատումի բովանդակության հետ իրենց խմբագրությունները կնույնականացնեն, թող անպայմանորեն վիրավորվեն, քանի որ ուզում եմ ձեզ վիրավորել»։
Արարատ Միրզոյանը Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու
«Այս պահին Հայաստանի նկատմամբ ռազմական սպառնալիքները շատ ցածր են»․ Քրիստիննե Գրիգորյան
Նա նշեց, որ մեծամասամբ դրան նպաստել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բայց չպետք է մեր հաշվարկից հանել կամ մոռանալ նախորդի շրջանի, այդ թվում՝ սահմանազատման շրջանակներում կատարված աշխատանքը։
«Պարո′ն Ավինյան, կանեփի աճեցման գործերը ո՞նց են ընթանում․ հարցումներին չեք պատասխանում»․ լրագրողի հարցը Երևանի քաղաքապետին
Տիգրան Ավինյանն ասաց՝ իրականում այդ գործունեությունը չի ստանում պետական ֆինանսավորում, որևէ այսպես ասած աջակցության ծրագրերում ներառված չէ։
«Հիմնովին և որակով վերանորոգվել ու շահագործման է հանձնվել Ստեփանավանի մշակույթի պալատը, որին կից ներկայումս ձևավորվել է նոր թատերախումբ»
Թատերախումբը Վանաձորի Աբելյանի անվան պետական թատրոնի և ստեփանավանցի դերասաններից է կազմված, որի գեղարվեստական ղեկավարումը իրականացնում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի՝ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դերասան և հեքիաթագիր Էլֆիկ Զոհրաբյանը:
Ինձ Մկոյի խոնարհվելը քիչ է հետաքրքրում, ինձ մնացածի լռությունն է անհանգստացնում. Վարազդատ Հարությունյան
Ի՞նչ ունենք մենք: Տասնյակ քաղաքական բանտարկյալներ, որոնց մեջ սրբազան հայրեր, կին, բարձրաստիճան զինվորականներ, որդեկորույս ծնողներ, լրջագույն առողջական խնդիրներ ունեցող անձինք, բարերար և այլք:
«Եթե որոշ կառուցապատողներ էլի իրենց գցեն պեչենու բաղերը, մյուս տարի իրենք կտեսնեն»․ Տիգրան Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցրեց՝ այն կառուցապատողները, որոնք իրենց ցանցերը պատշաճ կերպով չեն կահավորի, կարող է հանկարծակիորեն որևէ արտոնությունից 2026-ին չկարողանան օգտվել։
Չկա որևէ լուրջ պետություն, որը իր անվտանգության ռազմավարությունում առաջնային տեղ չի տալիս բանակին. Շիրազ Խաչատրյան
Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։ Այո՛, դիվանագիտությունը, կրթությունը, տնտեսությունը և տեխնոլոգիաները անչափ կարևոր են։ Բայց դրանց գոյության և զարգացման երաշխավորը հենց բանակն է։ Առանց բանակի պետությունը մնում է անպաշտպան, իսկ անպաշտպան պետությունը՝ դատապարտված է կործանման…
«1,5 տարվա ծառայության ժամկետը չէ որոշիչը. հարցն այն է՝ զինված ուժերում անհրաժեշտ որակական բարեփոխումներ արվե՞լ են»
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը մտահոգություն հայտնեց՝ ոչ մեկ չի հետաքրքրվում՝ պետության պաշտպանունակության, դիմակայունության առումով այն գործողությունները, որ կատարվել են, ի՞նչ որակով են կատարելգ «Բովանդակային ու մտահոգ մոտեցում չկա»։ «Զինված ուժերում ծառայության ժամկետի կրճատման մասին դրույթը նախատեսված է եղել ու կա 2021 թվականի կառավարության ծրագրում՝ զինված ուժերի բարեփոխումների ռազմավարական 11 ուղղությունների մեջ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով պարտադիր զինվորական
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի երեկոյան, 17-ին, 18-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 15-ի ցերեկը 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 16-ի
Իշխանափոխությունից հետո վերաբանակցություններ են լինելու․ Սեյրան Օհանյանը՝ խաղաղության համաձայնագրի մասին
Հստակեցնող հարցին՝ վերաբանակցելու են նոյեմբերի 9-ի, թե օգոստոսի 8-ի համաձայնագիրը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ փաստաթղթերի մանրամասներին տիրապետելուց եւ համեմատականներից հետո հասկանալի կլինի։
«19-ամյա Տիգրան Ավինյանը, նստած իր Մերսեդես ջիփի մեջ, չէր մտածում, որ ինքը ֆինանսական հաջողությունների խնդիր ունի»․ Տիգրան Ավինյան
Լրագրողների այն դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը ԱՆԻՖ-ի գործարքի համար պատրաստվում է նախընտրական ժամանակահատվածում «զոհաբերել» Տիգրան Ավինյանին, Երևանի քաղաքապետը ծիծաղով պատասխանեց․ «Յոթ տարի է՝ զոհաբերվում եմ, անընդհատ չի լինում, զոհասեղանին տեղ չեմ հասնում»։
Արարատի և Լոռու մարզերում կասեցվել են ավազի լվացմամբ և քարամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ապօրինի ջրօգտագործումները
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում ավազի լվացում իրականացնող «Հելլա Սիստեմս» ՍՊԸ-ն տարածքում առկա մակերևութային ջրային ռեսուրսից 4 էլեկտրական պոմպի միջոցով կատարել է ապօրինի ջրառ՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։ Լոռու մարզի Գուգարք բնակավայրում քարամշակմամբ զբաղվող «Իգոր Սաքանյան Ալիկի» Ա/Ձ-ն արտադրամասի
«Տարածաշրջանում երկարաժամկետ կայունության ու խաղաղության ստեղծման անհրաժեշտ նախադրյալը Հայկական հարցի արդարացի լուծումն է»
«Առավոտի» զրուցակիցն է Գերմանիայի «Հայ ակադեմիականների միության» նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը: -Պարոն Օրդուխանյան, ինչպե՞ս եք գնահատում ցեղասպանության հարցում ՀՀ իշխանությունների քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, ասաց, թե «պետք է հասկանանք՝ ուզո՞ւմ ենք, որ ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր ժողովրդի ու մեր պետության շահերի հետ որեւէ կապ
«ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետեւ մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով»․ Հայկ Մամիջանյան
Մտավախություն կա՞, որ Արարատ լեռան պատկերը զինանշանի վրայից էլ կհանվի՝ հարցին էլ Հայկ Մամիջանյանը հակադարձեց՝ ասելով, որ փորձել կանխատեսել, թե ի՞նչ հակահայկական քայլ կանի Փաշինյանը՝ անշնորհակալ գործ է․ «Անվերջ կարելի է զարմանալ, թե Փաշինյանն ինչպիսի՞ պիոներական, գերազանցիկական պատրաստակամությամբ է փորձում հաճոյանալ Թուրքիային եւ Ադրբեջանին»։ Նա հուսով է, Փաշինյանից դա չեն պահանջել, ինքնակամ է անում նման քայլերը։
Ucom-ը ներկայացնում է uCoin կուտակային բոնուսային համակարգը
Ucom-ն ուրախությամբ հայտարարում է նոր uCoin բոնուսային համակարգի մեկնարկի մասին բոլոր նրանց համար, ովքեր սմարթֆոններ են գնում Ucom-ի առցանց խանութից։ Այս նորարարական համակարգը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսային միավորներ և օգտագործել դրանք հետագայում՝ առցանց գնումները դարձնելով ավելի ձեռնտու և հարմար։ Ucom-ի առցանց խանութից սմարթֆոն գնելիս գրանցված հաճախորդներն ավտոմատ կերպով կուտակում են uCoin միավորներ՝ դրա արժեքի
Հարավային Կովկասում խնդիրների լուծման կարևոր պայման է «տարածաշրջանին տեր լինելը» Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի աջակցությամբ. Թուրքիայում ՌԴ դեսպան
«Թուրքիան ներսից» տելեգրամյան ալիք. 2017 թ․-ից Թուրքիայում ՌԴ դեսպան Ալեքսեյ Յերխովն ավարտում է աշխատանքները։ Նոր նշանակման վայր՝ Ուզբեկստան մեկնելուց առաջ թուրքական Hürriyet-ի հետ զրույցում նա խոսել է Հարավային Կովկասի, ՀՀ Սյունիքի մարզով անցնելիք ճանապարհի մասին․ 🔶«Որոշ հարցերի պատասխանները տալու է պատմությունը։ 🔶Հրվ․ Կովկասում բարդ և հակասական գործընթացներ են տեղի ունենում, որոնցում և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան
Արսեն Բոբոխյանը վերընտրվել է ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն վերընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արսեն Բոբոխյանը: Արսեն Բոբոխյանը ներկայացրեց 2022-2025 թվականներին իր ղեկավարման ժամանակ կատարված աշխատանքները և ինստիտուտի զարգացման ծրագիրը։ Ինստիտուտը տարեկան ունեցել է 30 հնագիտական արշավախումբ, որից 17-ը՝ միջազգային համատեղ ծրագրերով: Իրականացվել է տարաբնույթ գտածոների
20 գեղարվեստական ստեղծագործություն փրկված եւ վերականգնված է
Երբ շարունակում է ապրել արվեստի գործը Դիլիջանի երկրագիտական-թանգարան պատկերասրահը արվեստի լուսավոր կենսասիրությամբ շնչող եւ ապրող այն օջախներից է, որը միշտ այցելուների հիացմունքին է արժանանում: Զգացական ուրույն աշխարհ է տիրում լեռնային, կանաչապատ բնության գրկում ծվարած այս գողտրիկ թանգարանում, ուր Դիլիջանի պատմության ու անցյալի հիշատակների կողքին հանգրվանել եւ ապրում են արվեստի զանազան ստեղծագործություններ: Դեռեւս 1920թ. արվեստաբան, ազգագրագետ,
«Առանց Արարատի դրոշմն ավելի դժվար կեղծելի՞ է դառնում: «Զանգեզուրի միջանցքին» կանաչ լույս վառած Հայաստանը հրաժարվում է Արարատ լեռան պատկերից»
Ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով ՀՀ կառավարության որոշմանը, ըստ որի՝ նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի վրա այլևս պատկերված չի լինի Արարատ լեռը՝ երգչուհի Լիլիթ Բլեյանը նշում է. «Սահմանապահ ծառայության կնիքի վրայից Արարատի պատկերը հեռացնելու պաշտոնական հիմնավորումը հնչում է այսպես. «Տվյալ նշումների կեղծման ռիսկերի նվազեցման, դրանց ճանաչելիության, հստակ տեսանելիության և ընթեռնելիության, միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման, ինչպես
Թուրք-ադրբեջանական տանդեմը ստանում է հրաշալի հնարավորություն՝ առանց մեկ փամփուշտի զավթել երկրի տարածքները. Գևորգ Դանիելյան
Ոմանք զուտ զգացմունքային հարթությամբ արտաբերում են՝ թե «տարիներով միմյանց հետ հաշտ ապրել ենք», բայց մոռանում են, որ այդ հաշտ ապրելն ավարտվել է լիակատար հայաթափությամբ:
«Խոսում ենք ապաքաղաքական ուժի մասին, որ հայտ է ներկայացնում ընտրություններին մասնակցելու մասին»․ Տիգրան Պարսիլյանի պատասխանը Սարգիս Կարապետյանին
Ես սա միշտ համեմատում եմ նրա հետ, երբ ով տանը սպորտային համազգեստ ունենա՝ գնա՝ դիմի ՖԻՖԱ-ին եւ որոշի միջազգային խաղերի մասնակցել։ Չի կարող ապաքաղաքական ուժը հանձն առնի եւ հայտ ներկայացնի աշխարհաքաղաքական խնդիրները, հարաբերությունները կարգավորելու եւ առաջնորդելու Հայաստանի համար
«Թող այսօր մեզ համարեն դավաճան, բայց մեր գործունեության արդյունքում 50 տարի հետո, 100 տարի հետո Հայաստանը դառնալու է պետություն». Նիկոլ Փաշինյան
«Մեր խնդիրն այն չէ, որ այսօր ապահովենք անվտանգություն ու խաղաղություն, բայց 10 տարի հետո հերթական պայթյունը տեղի ունենա, եւ ոտքերս գցենք ոտքերիս, մուշտուկը դնենք բերաններիս, ասենք՝ տեսա՞ք, որ մենք անում էինք». Փաշինյան
Moody’s-ն իջեցրել է ՀԷՑ-ի վարկանիշը՝ սեփականատիրոջ ձերբակալության և ազգայնացման ծրագրերի ֆոնին
Միջազգային վարկանշային Moody’s գործակալությունը իջեցրել է «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ի երկարաժամկետ կորպորատիվ վարկանիշը (CFR) «Ba2»-ից «Ba3», իսկ դեֆոլտի հավանականության վարկանիշը (PDR)՝ «Ba2-PD» մակարդակից մինչև «Ba3-PD»: Այս մասին տեղեկանում ենք գործակալության հաղորդագրությունից: Կանխատեսումը «կայունից» փոխվել է «բացասականի»։ Ավելի վաղ վարկանիշները գտնվել են վերանայման փուլում՝ իջեցման հնարավորությամբ։ Այս վարկանիշային գործողությամբ ավարտվում է ՀԷՑ-ի վերաբերյալ 2025 թվականի
Շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության կողմից պետությանը հարկեր չվճարելով պատճառված վնասից 50 մլն դրամը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել շինարարական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերության պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 50 մլն ՀՀ դրամը: Նախաքննությունը շարունակվում
Եթե չես հիշում քո զոհերին, ինչպե՞ս կարող ես ապագա ունենալ: Իշխանությունների այս պահվածքը անարգանք է բանակի և հասարակության հանդեպ. «Հետք»
Այս լռության մեջ մոռացության ենք տվել նաեւ բազմաթիվ հարցեր՝ ի՞նչ կատարվեց սեպտեմբերի 13-ին, ինչպե՞ս եղավ այդ հարձակումը, ո՞ւմ ենք վստահել մեր բանակը, ինչպե՞ս հակառակորդը կարողացավ երեք ուղղությամբ ճեղքել մեր պաշտպանությունը, ինչո՞ւ այդքան զոհ ունեցանք եւ, վերջապես, ինչո՞ւ է մինչև հիմա Էդվարդ Ասրյանը շտաբի պետի պաշտոնում:
«5 հազար հայորդիներն էին խանգարո՞ւմ ցանկապատիդ, թե՞ 140 հազար արցախահայերը: Երբ արվեստագետը ստիպված է ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին, դա արդեն ազատության բռնազավթում է»
«2018թ.-ին էիք առյուծ կտրել, պետական պարգեւներից էիք հրաժարվում։
Բա թասիբ ունենայիք ու հարցնեիք, էդ ո՞նց եղավ 2019թ.-ի օգոստոսին Ստեփանակերտում գոռում էիր Արցախը Հայաստան է եւ վերջ, իսկ այսօր Արցախը հանձնել ես թշնամուն եւ եկել ես ցանկապատովդ ես պարծենում». Շարմազանով
Այս ամենն ի ցույց է դնում ադրբեջանցիների իրական վերաբերմունքը հայերի նկատմամբ, նաև հուշում, թե ինչ կլիներ արցախցիների հետ, եթե ականջալուր լինեի ՀՀ իշխանությունների հորդորներին` մնային ու ապրեին Արցախում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Ադրբեջանի ՆԳՆ-ն հաղորդել է, որ Ստեփանակերտում մնացած հայերից մեկի մասնակցությամբ միջադեպ է եղել` այն ներկայացնելով որպես սադրանք: Ավելին, ըստ նույն աղբյուրի, ոստիկանների հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի ոստիկան է վիրավորվել, վիրավորվել է նաև վերոնշյալ արցախցին: Դժվար է ասել, թե իրականում
Սամվել Կարապետյանի ուղերձը ԱԱԾ մեկուսարանից. «Մեր ձևով» շարժումն իր առաջ տարբեր առաջնահերթ խնդիրներ է դրել
Վերջապես, մեր պատվարժան տարեցները, մեր մեծերը պետք է հնարավորություն ունենան վերականգնել իրենց առողջությունը առանց մտավախության, որ կարող են բեռ դառնալ իրենց զավակների ընտանեկան բյուջեի վրա։ Հայաստանի որևէ քաղաքացի երբեք չպետք է զրկվի առողջությունը պահպանելու հնարավորությունից՝ գումարի բացակայության, կամ պակասի պատճառով։
«Որևէ պատճառաբանություն չի կարող արդարացնել կին քաղաքական գործիչների նկատմամբ բռնության տարբեր տեսակները». արձագանք Թագուհի Թովմասյանի թիրախավորմանը
Չարդարացնելով Թագուհի Թովմասյանի` Արթուր Հովհաննիսյանին ուղղված թմրամիջոցների դեմ թեստավորման պահանջը (ինչը նկատենք, որ եղել էր ի պատասխան կին պատգամավորի հանրային և քաղաքական գործունեության խոչընդոտման, ինչն ինքնին հոգեբանական բռնության մի ձև է), ցանկանում եմ անդրադառնալ նաև պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի ՀԺ լրատվամիջոցին տրված վերջին հարցազրույցի մի շարք առանցքային կետերին: Ի պատասխան լրագրողի հարցին, նա նշում է, որ «…սեռով պայմանավորված որևէ խտրականություն չկա…»: Մեջբերեմ իր հայտնի հարցազրույցից. «Բարոյականության սահմանները չանցնի… կնոջը ոչ հարիր… նստի իր տեղը… չափի իր բարոյականությունը»: Իր արած այս արտահայտությունները կանանց նկատմամբ վերբալ բռնության և սեռական հիմքով խտրականության ու խտրական խոսույթի ամենահայտնի օրինակներից են:


















































