Օրվա լրահոսը
Սպանություն Պուշկինոյում
Օգոստոսի 17-ին, ժամը 23.30-ին, ԱԻՆ Լոռու մարզի փրկարարական վարչության «911» ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պուշկինո գյուղում տուն է այրվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ այրվել է 1973 թ. ծնված Ժիրայր Բասմաջյանի` Պուշկինո գյուղում գտնվող ամառանոցը, իսկ ամառանոցի խոհանոցում հայտնաբերվել է Ժիրայր Բասմաջյանի կիսամոխրացած դիակը: Դիակը օգոստոսի 18-ին նախնական զննության է ենթարկվել փորձագետի
Հակադարձում են վարչապետին. «Ինչո՞ւ հեղափոխություն չեն արել 1998-ին, 2016-ին, կարո՞ղ է իրենց հետեւում 2018-ին ինչ-որ մարդիկ կային, որ կարողացան անել»
Լուրջ քննարկում չէր: Սարյան պուրակում Ամուլսարի հանքի շահագործման, վարչապետի հետ հանդիպման մասին հանրային քննարկման ժամանակ ասաց Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը: Նա եւս մասնակցել է այս վարչապետի հետ քննարկմանը: «Այս ֆորմատով հանդիպումը՝ մի 100-150 հոգով, երբ վարչապետը պատմում է ամբողջ գործընթացը, հետո ինչ-որ մարդիկ մի 5 րոպե բան են խոսում, փաստերի ներկայացում եւ այլն,
64-ամյա մի կին կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ
Օգոստոսի 17-ին, ժամը 18.55-ին, 50-ամյա մի կին ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 15-ի սահմաններում Շիրվանզադեի փողոցի մի խանութում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 34 հազար դրամ, քարտեր, երկու արծաթյա և երկու հասարակ մատանի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ տվյալներ են ստացվել, որ գողությունը կատարել է Գր. Լուսավորչի
«Լավ հագնում էլ եմ, լավ ուտում էլ եմ». Պոզիտիվ ազատամուտցիները վարչապետին փոխանցում են՝ «շատ գոհ ենք, ի՞նչ տի աներ, կարո՞ղ է շենքերը ոսկուց սարքեր»
Ղալումյան Հռիփսիկը հորդորեց փոխանցել, թե ինչքան գոհ են վարչապետից. «Էն մարդը, է՜հ, աշխարհներ է քինում, պետություններ է քինում, վերջը գումար է հայթայթում հայ համայնքից, էնտեղ ապրողներիցը: Ամեն ինչ լավ կլինի, շատ գոհ ենք»: Համզյանն էլ շարունակեց. «Ի՞նչ տի աներ, կարո՞ղ է մի հետիցը շենքերը ոսկուց սարքեր: Լավ է, գոհ ենք: Մենք մենակ խաղաղություն ենք ուզում, վատ ապրենք, խաղաղ ապրենք: Ինչեր ենք տեսել, բալա ջան: Մի բան ենք ստեղծել, վայելենք, էլի, մի քանի տարի»:
«Օգանովսկու դեմ ցուցմունք տված Կամո Մնացականյանը Սամվել Բաբայանի աճեցրած մարդն է». Վահան Բադասյան
«Տվել է այնպիսի ցուցմունք, ինչպիսին, որ եղել է». Բադասյանը՝ Օգանովսկու դեմ տված ցուցմունքի մասին
Ոսկեվանի բնակիչ մի թոշակառու գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է տարբեր չափերի չորս սոճի
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 17-ին պարզել են, որ Ոսկեվանի բնակիչ մի թոշակառու մայիսին իրենց գերեզմանատան տարածքից ապօրինի հատել է տարբեր չափերի չորս սոճի: Նա տվել է խոստովանական բացատրություն: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր: ՀՀ ոստիկանություն
Արտակ Դավթյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի
Օգոստոսի 17-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերում: Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանին զեկուցվել է սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակի, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի, մարտական հերթապահության կրման պայմանների, առաջնագծում իրականացված ինժեներական և ամրաշինական աշխատանքների, ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների մասին: Այցի ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի
ԱՀ պետնախարարը ողջունել է «Երեմյան պրոջեքթս» մասնակցությունը զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին
ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 19-ին ընդունել է «Երեմյան պրոջեքթս» ընկերության պատվիրակությանը՝ տնօրեն Դավիթ Երեմյանի գլխավորությամբ: Հանդիպման առանցքում էր հանրային սննդի և ծառայությունների մատուցման ոլորտում մասնագիտացած ընկերության փորձի ներդրումն Արցախի տնտեսությունում: Ընկերության տնօրենը պետական նախարարին է ներկայացրել ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպման ծրագրին իրենց մասով ստանձնած պարտավորությունները: «ԱՀ ՊՆ զորամասերում սննդի կազմակերպումը մեզ համար
Օգանովսկին նախընտրեց լռել իր դեմ ցուցմունք տված վկայի մասին
Արցախի հերոսը տեղյակ չէ իր հնարավոր ձերբակալության մասին:
Հայաստանի մասին՝ չինարեն
Հունիսի 13-22-ը Հայաստանի մասին ճանաչողական հաղորդաշար պատրաստելու նպատակով Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերության 7-րդ հեռուստաալիքի (CCTV-7) «Հայրենիք» հաղորդաշարի նկարահանող խմբի անդամները երկրորդ այցն են կատարել Հայաստան (առաջին այցը` 2018թ. դեկտեմբերի 12-18-ին): Հուլիսին թողարկված 2 հաղորդումներից առաջինը նվիրված է հայկական խոհանոցին, իսկ երկրորդը՝ մշակութային վայրերին:
Յուրացման համար Թաթուլ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ոստիկանություն
2016թ. սկսած համայնքապետարանի կողմից համայնքի կարիքների համար «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունից ձեռք բերված խմելու ջրի համար բնակիչներից հավաքագրված գումարների մի մասը համայնքի ղեկավարը յուրացրել է` պետությանը պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
«Վարկ ենք վերցրել՝ ուտելու համար». Սահմանամերձ համայնքում գյուղացիներին 24%-ով են վարկ տվել. Հայկ Չոբանյանը խոստանում է սեպտեմբերին վարկավորման նոր սկզբունք կիրառել
Մարզպետի խոսքով՝ «Մեր առաջարկությունը հետեւյալն է եղել, ՓՄՁ ԶԱԿ-ի հետ նաեւ դա քննարկել ենք, որ իրենց միջոցով տրվում է վարկային երաշխիք, որը թույլ է տալիս, որ կոմերցիոն բանկերը վարկ տրամադրեն որեւէ բիզնեսի: Այսինքն, գրավի առարկան դառնում էր, կոպիտ ասած, պետական կամ վարկային երաշխիք: Այն գյուղացիական տնտեսությունները, որոնք ավելի կայուն կլինեն, կարող է այդ հիմնադրամը գրավի փոխարեն երաշխիք տրամադրեն: Սա շատ կարեւոր դեր կարող է խաղալ»:
«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի» նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. քննչական կոմիտե
ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափի յուրացում և խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում «Երևանի
Նաիրա Զոհրաբյանին պարզաբանեցին՝ ինչու են փակվել ԱԺ-ի դարպասները
Ֆորս մաժորների դեպքում ԱԺ այգին եւ նման տարածքները չեն համարվի հանրային տարածքներ
Արագ արձագանքման խումբը մեկնել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ պարզելու բերման ենթարկված քաղաքացու առողջական վիճակը. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել Ոստիկանության Արաբկիրի բաժնում գտնվող բերման ենթարկված անձանց հետ։ Տեղում պարզվել է, որ մեկ անձ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման ևս մեկ խումբ է մեկնել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն պարզելու քաղաքացու առողջական վիճակը։ Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում
Չինարին կարելի է գնդակոծություններից ապահովագրել՝ միայն հակառակորդի դիրքերը ոչնչացնելով, բայց հակառակորդի դիրքերն այդտեղ չեն ոչնչացվել. Կարեն Վրթանեսյան
Ըստ նրա՝ այն պնդումը, որը ՊՆ-ն, բանակը չի հաստատում, թե իբր Չինարին այլևս երբեք չի գնդակոծվելու, չափազանցեցված է. նման բան չկա:
Զովունի գյուղի երկու բնակիչ հայտնել են, որ վնասվածքներ են ստացել Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկվելու հետևանքով
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողներին վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածքներ են պատճառել Բաղրամյան պողոտայում գործող գիշերային ակումբի երեք աշխատակիցներ` մեկը` 28, մյուս երկուսը 40-ից 50 տարեկան:
Ամուլսարի պահապանները բերման են ենթարկվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով
Բնապահպանների առջեւ Ազգային ժողովի դարպասները փակվեցին:
Գառնի գյուղի բնակիչ երկու տղամարդ էլեկտրահարման եղանակով ապօրինի որսացել էին 130 ձուկ
Պարզվել է, որ նրանց իր վարած «Սամանդ» մեքենայով գետափ է տեղափոխել մեկ այլ գառնեցի: Երեքն էլ, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել բաժին:
Հաղթանակ Շահումյան. «Նկարիչներն իրենք իրենց նվեր են անում»
Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 16-ը Հայաստանի նկարիչների միությունում կգործի ճանաչված նկարիչ, քանդակագործ Հաղթանակ Շահումյանի «Պատրանք եւ իրականություն» խորագրով ցուցահանդեսը: Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը նշեց, որ սա իր 39-րդ ցուցահանդեսն է, իսկ Հայաստանում 4-րդը, որից 2-ը Երեւանում է բացվել, 2-ը` Արցախում: Նա նշեց, որ այս ցուցահանդեսում իր տարբեր շրջանի գործեր են ցուցադրվելու, կան նաեւ նոր աշխատանքներ: «Իմ
Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ. ՄԻՊ
Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել են Ոստիկանության բաժին. իրականացվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիաների դիտարկում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում իրականացվում է Ամուլսարի հանքի հետ կապված իրադարձությունների դիտարկում: Քիչ առաջ Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 5 ահազանգ, և Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժին: Ոստիկանության
«Չինարիի հատվածում ՀՀ ԶՈՒ-ն ամրացել է լավ դիրքերում, բայց հակառակորդի կրակոցներն ամբողջությամբ բացառված չեն». փորձագետ
Չեմ կարող միայն այդ լուսանկարների հիման վրա պնդել, որ Չինարիի հատվածում հակառակորդի հնարավոր սադրանքները չեզոքացել են ամբողջությամբ: Մեր ուժերի որոշակի բարելավում եղել է:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Դատախազության բողոքը՝ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` Վերաքննիչ քրեական դատարանում այսօր որոշում կայացվեց մերժել Դատախազության բողոքը՝ Արմեն Գեւորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով։ Նախագահող դատավոր Կարեն Մարդանյանը նշեց. «Քննության առնելով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության ՀԿԳ վարչության ավագ դատախազ Հայկ Պետրոսյանի վերաքննիչ բողոքը՝ որոշվեց այն մերժել եւ անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի որոշումը»։ Նշենք, որ սույն
Նազենի Վարդանյան. «Վարչապետը հայտարարեց՝ նոր փորձաքննություն կլինի»
Փաշինյանի հետ հանդիպումից հետո Հակոբ Սանասարյանն ասում է՝ շատ ողբերգական վիճակ է ստեղծվել
Կենսաթոշակի գործերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 50.9 մլն դրամ ոչ իրավաչափ վճարում. ՍԱԾ
Ավել վճարված, դեռևս չվերականգնված գումարների վերականգնումն ընթացքի մեջ է և իրականացվում է շահառուների հետ համաձայնեցված ժամանակացույցով:
Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած Ջերմուկի քաղաքապետ. Զբոսաշրջությունն անհամատեղելի է հանքարդյունաբերության հետ
Բնապահպաններն ու ջերմուկցիները գոհ չեն Փաշինյանի հետ հանդիպումից:
Հայաստանը ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է ռուսների համար. ՏԱՍՍ
Հայաստանը ռուսաստանցիների ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է: Այդ մասին են վկայում OneTwoTrip զբոսաշրջային ծառայության տվյալները, որոնք պատրաստվել են ՏԱՍՍ գործակալության համար: Նշվում է, որ Հայաստանը ռուսների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է երկրորդ տարին անընդմեջ. միջինը գնված ավիատոմսերի 8.5%-ը բաժին է ընկնում հենց Հայաստանին: Առաջատարների շարքում են Իտալիան և Թուրքիան, որոնք նախորդ տարի զբաղեցնում էին համապատասխանաբար 5-րդ
Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը:
Վլադիմիր Կարապետյան. «Վարչապետն ասել է այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել պետք է շահագործվի»
Վարչապետի մամուլի խոսնակն ասում է՝ շուտով կհրապարակվի վարչապետի հետ հանդիպման սղագրությունը եւ շատ հարցերի պատասխաններ պարզ կլինեն
Իսրայելի ոսկին ու արծաթը՝ հայ մարմնամարզիկներին
Թել Ավիվում մեկնարկած սպորտային մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, օղակների վարժության մրցանակային 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրել են մեր մարմնամարզիկները: Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը բարձրացել է պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան, իսկ նույն խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է արծաթե մեդալը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































