Օրվա լրահոսը
Կենսաթոշակի գործերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 50.9 մլն դրամ ոչ իրավաչափ վճարում. ՍԱԾ
Ավել վճարված, դեռևս չվերականգնված գումարների վերականգնումն ընթացքի մեջ է և իրականացվում է շահառուների հետ համաձայնեցված ժամանակացույցով:
Փաշինյանի հետ հանդիպումից դուրս եկած Ջերմուկի քաղաքապետ. Զբոսաշրջությունն անհամատեղելի է հանքարդյունաբերության հետ
Բնապահպաններն ու ջերմուկցիները գոհ չեն Փաշինյանի հետ հանդիպումից:
Հայաստանը ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է ռուսների համար. ՏԱՍՍ
Հայաստանը ռուսաստանցիների ամենանախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է: Այդ մասին են վկայում OneTwoTrip զբոսաշրջային ծառայության տվյալները, որոնք պատրաստվել են ՏԱՍՍ գործակալության համար: Նշվում է, որ Հայաստանը ռուսների համար նախընտրելի զբոսաշրջային ուղղությունն է երկրորդ տարին անընդմեջ. միջինը գնված ավիատոմսերի 8.5%-ը բաժին է ընկնում հենց Հայաստանին: Առաջատարների շարքում են Իտալիան և Թուրքիան, որոնք նախորդ տարի զբաղեցնում էին համապատասխանաբար 5-րդ
Վարչապետն Ամուլսարի հանքի հետ կապված քննարկում է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր քննարկում է հրավիրել Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Ջերմուկ համայնքի ավագանու անդամները, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչները, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպաններ: Կառավարության ղեկավարը ներկայացրել է Ամուլսարի հանքի ծրագրի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված աշխատանքները, անդրադարձել միջազգային փորձաքննության եզրակացությանը և դրա վերլուծությանը:
Վլադիմիր Կարապետյան. «Վարչապետն ասել է այս պահին հիմքեր չկան դադարեցնելու համար, ինքը չի ասել պետք է շահագործվի»
Վարչապետի մամուլի խոսնակն ասում է՝ շուտով կհրապարակվի վարչապետի հետ հանդիպման սղագրությունը եւ շատ հարցերի պատասխաններ պարզ կլինեն
Իսրայելի ոսկին ու արծաթը՝ հայ մարմնամարզիկներին
Թել Ավիվում մեկնարկած սպորտային մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունում, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները, օղակների վարժության մրցանակային 1-ին եւ 2-րդ հորիզոնականները զբաղեցրել են մեր մարմնամարզիկները: Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը բարձրացել է պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան, իսկ նույն խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է արծաթե մեդալը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Եթե անգամ հարցը ձեւակերպեք Չինարիի առնչությամբ, ես նույն պատասխանն եմ տալու». ՊՆ խոսնակ
«Ես տեղ, դեպք եւ ժամանակ չեմ ասում». Հովհաննիսյանի խոսքով՝ զինված ուժերն իր առօրյա աշխատանքով է զբաղվում Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է՝ Տավուշի սահմանամերձ Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել հակառակորդի կողմից: Ռազմական եւ քաղաքական հարցերի մեկնաբան Արթուր Եղիազարյանն էլ պնդում է՝ դա ապատեղեկատվություն է. ըստ նրա՝ հայկական կողմն ունի դիրքային
Հյուրանոցային սենյակների դեֆիցիտ Գյումրիում․ քաղաքը ռեկորդային թվով հյուրերի է սպասում
Այս տարի սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կանցկացվի Գյումրիում, ու այսուհետ ամեն տարի կնշվի մարզերում։ Այս մասին Գյումրու պատմական հատվածում կատարած զբոսանքի ժամանակ մեկ անգամ ևս հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Գյումրու քաղաքապետարանն էլ իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ խնդրելով վարձով բնակարաններ տվող անձանց կապ հաստատել իրենց հետ։ «Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, Գյումրիում անցկացվելիք միջոցառման
Ջերմուկցիներ. «Նորագավիթում ոստիկանները չէին թողնում մոտենայինք Բաղրամյան 26-ին»
Ամուլսարի հանքի շահագործման դեմ Երեւանում բողոքի ցույցին միացել են Ջերմուկի քաղաքացիները Ջերմուկցիները վաղ առավոտից ճանապարհ էին ընկել դեպի Երեւան. այսօր վարչապետ Փաշինյանի հետ մի խումբ անձինք քննարկում են Ամուլսարի հանքի շահագործման խնդիրները: «Նորագավիթում, «գայի պոստի» մոտ, ճանապարհային ոստիկանները մեզ կանգնեցնում էին, ու թույլ չէին տալիս, որ մոտենանք Բաղրամյան 26-ին՝ պատճառաբանելով, որ քաղաքը ներկա պահին ծանրաբեռնված
Մոսկվայի «Արմենիա» ռեստորանը բոյկոտում են՝ ընդդիմադիր թեկնածուների դեմ ներկայացրած հայցի պատճառով
Ավելի քան 100 մարդ բացասական գրառում են թողել Մոսկվայի «Արմենիա» ռեստորանի հասցեին՝ ռեստորանի սեփականատիրոջ կողմից Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններում չգրանցված ընդդիմադիր թեկնածուների դեմ ներկայացրած հայցից հետո: «Անկոր» ընկերությունը պահանջում է 551 հազար ռուբլի ընդդիմադիր քաղաքական գործիչներից՝ պնդելով, որ ցույցերի օրը ստիպված է եղել փակել ռեստորանը: Բացասական գնահատականների մեծ մասը թողնվել է ռեստորանի ֆեյսբուքյան էջում, ինչպես
ԿԳՄՍՆ վարչության պետը` տնտեսագիտականի թնջուկի մասին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ազատված դասախոսների շահերը ներկայացնող փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել էր, որ Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանին հաղորդում է ներկայացրել ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի կողմից՝ ՀՀ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված հանցանքների կատարման հիմքով: Նա նաեւ պնդում էր, որ ՀՊՏՀ-ն այլեւս չունի ռեկտոր: Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն
Արցախի ԱԳ նախարարն և ԿԽՄԿ առաքելության ղեկավարը կարծիքներ են փոխանակել ԱՀ ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ
Օգոստոսի 19-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դուկրուեին։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանի տարածքում հայտնված Արցախի Հանրապետության ՊԲ զինծառայող Արայիկ Ղազարյանի հետագա ճակատագրի վերաբերյալ: Այս համատեքստում ընդգծվել է միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման
Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձեւը սկսել է լիարժեք աշխատել. Շահան Գանտահարյան
Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն գործնական տեսք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի
«Մարտի 1»-ի գործով նախաքննությունը փորձել է պարզել Վլադիմիր Գասպարյանի հարցազրույցում պատասխանի խմբագրման նպատակը
Վլադիմիր Գասպարյանը` Մարտի 1-ի, «ռայոնից եկած», Երեւանը չճանաչող զինվորների մասին
«Հայ ընտանիքին, անոր արժէքներուն ուղղակի կամ անուղղակի վնասող որեւէ փաստաթուղթի բացարձակապէս դէմ ենք». Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Կաթողիկոս
Սակայն, նոյն փաստաթուղթին մէջ, տողամէջերուն եւ անուղղակի նշումներով ընտանիքին առնչուած այնպիսի թագուն ու մշուշապատուած ակնարկութիւններ կան, որոնք կրնան յետագային դուռ բանալ այնպիսի կենցաղակերպերու բնականոնացման եւ նոյնիսկ օրինականացման, որոնք խորթ են հայ ընտանիքի մեր հասկացողութեան: Հոս է վտանգը: Հարկ է ըլլալ զգոյշ:
Գրպանահատը բերման է ենթարկվել. ոստիկանություն
Օգոստոսի 16-ին, ժամը 4-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամեր առաջ Թումանյան փողոցի սրճարաններից մեկում ինչ-որ մեկը իր պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար: Հաղորդումը ստանալուն պես ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Որոնողական աշխատանքներին միացան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ
«Ապատեղեկատվություն է, թե Չինարին այլեւս չի գնդակոծվում. մեր ԶՈՒ-ն, սակայն, 1 առավելություն ունի». Արթուր Եղիազարյան
«Իհարկե, կա դրական տեղաշարժ, բայց չի կարելի տարածել, թե անվտանգ է, բան է…մարդիկ կարող են շփոթության մեջ ընկնեն, մտնեն անտառ…»:
«Ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով պաշտոնից հեռացվել են Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետները. Ermenihaber
Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, Օզգյոքչեի նկատմամբ՝ 7:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 19-ի ցերեկը, 20-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն
Նովոսիբիրսկի Կարասուկյան տարածաշրջանում ՃՏՊ-ի հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել. ԱԻՆ
Օգոստոսի 19-ին, ժամը 11:45-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03:25-ին ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի Կարասուկյան տարածաշրջանի Կ-17 ավտոճանապարհի 374-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել փոսը: ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ (ՀՀ քաղաքացի) և 8 տուժած (Ղրղզական Հանրապետության 1 և Ուզբեկստանի Հանրապետության 7 քաղաքացի): Տուժածները
24-ամյա երիտասարդը ձերբակալվել է տերմինալներից գողություն անելու համար. ոստիկանություն
Օգոստոսի 15-ին ժամը 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանություն զանգահարած տարբեր քաղաքացիներ հայտնում էին, որ Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկի տերմինալներից մեկը կոտրել են, Մաշտոցի պողոտայի, Մոսկովյան փողոցի տերմինալներից գողություն են արել, վնասել են Աբովյան փողոցի տերմինալներից մեկը: Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն առաջին ահազանգը ստանալուն պես ձեռնարկեցին անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունները բացահայտելու և կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու
«Այս օրինագիծն իրականում ՍԴ դատավորների կենսաթոշակի մեխանիզմի մասին չէ»
Ըստ սահմանադրագետ Արամ Վարդեւանյանի՝ այս օրինագիծը ենթադրում է քաղաքական ձեւակերպում ՀՀ արդարադատության նախարարությունն օրերս հանրային քննարկման է դրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի օրինագծերից մեկը սահմանում է՝ եթե ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորներն օգոստոսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը հրաժարական տան, մինչեւ իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան աշխատավարձ, կշարունակեն օգտվել դատավորի սոցիալական բոլոր երաշխիքներից, իսկ պաշտոնավարման տարիքը լրանալուց
Հանրորեն վտանգավոր արարքներ կատարած անձանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար անհրաժեշտ է ստանալ դատահաշվապահական փորձաքննության եզրակացությունը. Շիրակի մարզային քննչական վարչության պետ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանը Մարալիկ քաղաքի հրապարակում հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում Շիրակի մարզի Անի համայնքապետարանի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ, 314-րդ հոդվածի 1-ին և 179-րդ հոդվածի
«Թեժ աշնան մասին հայտարարություններ ենք լսում այն մարդկանցից, որոնք ինչ-որ բան են կորցրել 2018-ի հեղափոխության արդյունքում»
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը չի կարծում, թե այս պահին արժե ենթադրություններ անել եւ մտածել, թե աշնանն ինչ պիտի լինի, ով պետք է կոնսոլիդացվի, ինչ ուժեր պետք է միավորվեն: Առաջիկայում սպասվող թեժ աշնան, իշխող ուժին հակակշիռ բեւեռի ձեւավորման նախադրյալների մասին «Առավոտը» զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հետ: -Դուք իշխող քաղաքական
Կարո Փայլան. «Լռելու դեպքում հերթը կհասնի Անկարային ու Ստամբուլին». Ermeni haber
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանն մեկնաբանել է Թուրքիայի իշխանությունների կողմից Դիարբեքիրի, Վանի և Մարդինի քաղաքապետներին պաշտոնանկ անելու մասին Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությունը: Պոլսահայ պատգամավորը Twitter-ի միկրոբլոգի իր պաշտոնական էջում գրել է, որ 4 ամիս առաջ Դիարբեքիրի, Վանի և Մարդինի շրջաններում ժողովրդի ճնշող մեծամասնությունն իր ձայնը տվել էր HDP-ից առաջադրված
Գուրգեն Եղիազարյան. Եթե Փաշինյանը չբացահայտի այդ «50-50»-ը, ապա շարունակելու է նրան կոչել՝ «50-50». «Ա1+»
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալության մասին լուրերին՝ հրապարակախոսն ասաց, որ ամեն ինչ էլ հնարավոր է։
ՀՀ ոստիկանության մանրամասները. Հանցագործության հետքերը վերացնելու նպատակով բենզինով հրկիզել է Ժիրայր Բասմաջյանի դիակը և ամառանոցը
Կատարված քննչական փորձարարության և որոնողական միջոցառումների արդյունքում հրկիզված ամառանոցում, կիսայրված վիճակում, հայտնաբերվել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը, որի շեղբի վրա առկա են եղել արնանման հետքեր:
Մոսկվայում էլ քաղաքապետեր են փոխվում, բայց աղբահանությունը դրա հետեւանքով «կոլապսի» չի ենթարկվում
Ամեն օր Մոսկվան մի քանի միլիոն մարդ է ընդունում ու ճանապարհում, այս քաղաքի փողոցները սակայն մաքրությունից փայլում են, աղբամաններն էլ դատարկ են օրվա գրեթե բոլոր ժամերին: Այգիներում, դալաններում ու քաղաքի ծածուկ վայրերում նույնպես աղբ չկա կուտակված: Այնպես չէ, որ Մոսկվան չեն աղտոտում: Մոսկվայում էլ աղբի պակաս չկա, այստեղ էլ բնակիչները, զբոսաշրջիկները շրջապատը կեղտոտում են, բայց
«Թոռնիկիս հետ պատշգամբում նստած էի, գնդակն եկավ, արանքներումս ստի կպավ». Սահմանամերձ Բաղանիսում հակառակորդը տների վրա է կրակել
«Գնաց բաղչեն, սկսվեց էդ կրակոցը, էնքան վախելով եկավ գարաժն ընկավ, ասավ՝ վա՜յ սիրտս: Ասեցի՝ տես էս ինչ վիճակի ենք, շուլո՞ւխ ես անում: Ասավ՝ մամա՛, շուլուխ չեմ անում, սիրտս էնա հա կանգնում էր, եկավ սենց բոց տալով առաջիս, էնքան ա որ հասցրի գլուխով սենց անեմ, որ ինձ չկպչի, եկավ, կողքիս տաքեց: Արկը տրաքել էր, թարմի տրուբեն քրքրվել էր, ծակ-ծակ: Բա ո՞նց չվախինք, ցավդ տանեմ: Դրանից հետո էնքան վատ զգաց իրան, վատացավ, տարանք Իջեւան, Դիլիջան, տարանք Երեւան, վերջին տարբերակը վիրահատությունն էր»:
Հայաստանը կարևորում է Աֆղանստանի հետ փոխադարձ հետաքրքրությունների վրա հիմնված համագործակցության հետագա զարգացումը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության նախագահ Մոհամմադ Աշրաֆ Ղանիին՝ Իսլամական Հանրապետության Անկախության 100-ամյակի կապակցությամբ:


















































