Օրվա լրահոսը
«Պոբեդան» հերքում է Գյումրիում կոշտ վայրէջքի մասին տեղեկությունը
Ավիաընկերությունից մեկնաբանել են, որ վայրէջքից հետո օդանավի զննության արդյունքում հայտնաբերվել է «վնասվածք պոչային կրունկի վրա», որը պաշտպանում է կորպուսը: Կրունկով հպումը տեղի է ունեցել արդեն երկրորդ շրջան մտնելիս:
Եթե նախկինում ԱՄՆ-ն հաճախ աչք էր փակում, որ Երեւանը շարունակում է համագործակցել Թեհրանի հետ, ապա նախագահ Թրամփի Սպիտակ տունն այս հարցում անզիջելի է
Իրանի հետ համագործակցությունը ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է սրել Արեւմուտքի հետ հակասությունները, իսկ Միացյալ Նահանգներն ավելացնում է ճնշումը Թեհրանի վրա, Հայաստանին որեւէ օգուտ չի բերի:
Գյումրու օդանավակայանում «Պոբեդա» ավիաընկերության օդանավի պոչամասը վնասվել է. ԱԻՆ
Ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր. տուժածներ չկան:
Աննա Դանիբեկյանին գործի մակագրման մասին Քոչարյանի պաշտպանական թիմը ծանուցում չի ստացել, նաև չեն հրավիրվել մակագրման գործընթացին հետևելու
Դատալեքս համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Ամուլսարի նախագծին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եզրակացությունից հետո ի հայտ են եկել էկոլոգիական նոր գործոններ. Հայկական բնապահպանական ճակատ
Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին
Լեւոն Արոնյանը Սենթ-Լուիսում բաժանում է 2-ից 12-րդ հորիզոնականները
Մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում է Անանդը:
Հնարավոր չէ մշտապես դուր գալ մեծամասնությանը
Թե ինչպես է լուծվելու Ամուլսարի խնդիրը՝ ես չգիտեմ: Չգիտեմ նաեւ, թե ինչպես պե՛տք է լուծվի: Մասնագետների մի մասն ասում է, որ Կեչուտի, Ջերմուկի, Սեւանի ջրերը հանքի շահագործման արդյունքում աղտոտվելու են, մյուսը, որ՝ չեն աղտոտվելու: Իրավաբանների մի մասն ասում է, որ հանքը չշահագործելու դեպքում մեր պետությունը հսկայական տուգանքներ է մուծելու, մյուս մասն ասում է, որ «Լիդիանը»
Դեմ ենք հանքի շահագործմանը։ Ամուլսարը մնալու է սար. «Քաղաքացու որոշում»
ՔՈ կուսակցության հայտարարությունը Ամուլսարի վերաբերյալ Հավատարիմ մնալով Հեղափոխության արժեքներին, սկզբունքներին և նպատակներին՝ հայտարարում ենք․ Ամուլսարի խնդրի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս քաղաքական գնահատականի կարիք ունի։ Ծանոթանալով Քննչական կոմիտեի պատվիրած ուսումնասիրության արդյունքներին՝ հաստատում ենք, որ հանքի շահագործման վտանգների վերաբերյալ մեր կասկածները հիմնավոր էին։ Արժանահավատ չեն այն պնդումները, թե եղած ռիսկերը հնարավոր է կառավարել, ամբողջ ուսումնասիրությունը լի է
Ո՞ր մարզիչներն են տրանսֆերների վրա ամենից շատ գումար ծախսել
Հրապարակվել են այն հինգ մարզիչների անունները, որոնք կարիերայի ընթացքում ամենաշատ գումարներն են ծախսել նոր ֆուտբոլիստներ ձեռք բերելու վրա: Նրանք են: Ժոզե Մոուրինիո՝ 1,4 մլրդ ֆունտ ((97 խաղացող) Կառլո Անչելոտի՝ 1,11 մլրդ (85) Խոսեպ Գվարդիոլա՝ 1,03 մլրդ (52) Մանուել Պելլեգրինի 949,14 մլն (82) Մասսիմիլիանո Ալլեգրի՝ 917 մլն (87) Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրշեջ-փրկարարները մարել են 76 հրդեհ խոտածածկ տարածքներում. ԱԻՆ
Օգոստոսի 19-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 40 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, 600 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 400 քմ, 600 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 200
1000 խոշոր հարկատուների ցանկի վերին հորիզոնականներում տեղ զբաղեցրածները զգալիորեն ավելացրել են պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը. ՀՀ վարչապետ
Հիշեցնեմ, որ այս տարվա առաջին կիսամյակում հազար խոշոր հարկ վճարող ընկերությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջե ավել են վճարել 14.3 տոկոսով կամ 64 միլիարդ դրամով ավել գումար:
Արթուր Գրիգորյան. Նշանակմանս օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծված է եղել իմ ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին, իսկ երբ չստացվեց…
Որպեսզի պարզ դառնա, թե ի՞նչ հրեշավոր ստի հետ գործ ունենք ասեմ, որ այս լիբանանյան փորձաքննություն կոչվածը բացարձակ ֆիկցիա էր: Նույնպիսի ֆիկցիա է նաև արբիտրաժային վախերը որպես փաստ ներկայացնելը:
Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին. Արտակ Բեգլարյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ողջունելի է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայազգի ռազմագերի Արայիկ Ղազարյանին: Հուսամ՝ նրանց աջակցությամբ կերաշխավորվի մեր զինծառայողի իրավունքների պաշտպանությունն Ադրբեջանում: Տեղեկացնեմ, որ այս թեմայով ես պարբերական կապի մեջ եմ ԿԽՄԿ առաքելության Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Պիեր-Էմանուել Դյուքրուեի հետ՝ փոխանցելով
Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Մոսկվայում մոտ 1 ամիս շարունակվող ցույցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն առաջին անգամ խոսել է Մոսկվայի ընտրություններով պայմանավորված զանգվածային ցույցերի մասին, որոնք շարունակվում են հուլիսի կեսերից: Պուտինը մասնավորապես նշել է, որ 57 գործիչների թեկնածությունը չի գրանցվել «ընտրարշավի ընթացքում ակնհայտ խախտումների պատճառով»: «Այնտեղ պարզապես կեղծել են ստորագրությունները, ինչպես պնդում են ընտրական հանձնաժողովի փորձագետները: Գոյություն ունի վեճերի լուծման
«Մինչև տեխնիկական խնդիրների կարգավորումը Ռոբերտ Քոչարյանը պետք է գտնվի ազատության մեջ». Քոչարյանի փաստաբանական թիմ
Հարգելի գործընկերներ, կից կարող եք տեսնել պաշտպանական թիմի պարզաբանումը՝ գործի (չ)մակագրման, դրա հետ կապված տեխնիկական պատճառաբանությունների և հարակից հանգամանքների մասին: Պարզաբանմամբ ցույց է տրվում առկա պարզաբանումների միջև ներքին հակասությունները, և դրանց անհամապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և նախկին դատական պրակտիկային և անկախ խնդիրների պատճառներից, առկա իրավիճակը Ռոբերտ Քոչարյանի անձնական ազատության և արդյունավետ դատական պատշպանության իրավունքների կոպտագույն խախտումներ
«Արարատը» խոշոր հաշվով հաղթեց «Փյունիկին»
Օգոստոսի 19-ին կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրի հետևյալ հանդիպումը՝ «Փյունիկ»-«Արարատ»` 1:4 (0:1) Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ Մրցավար՝ Սուրեն Բալիյան Գոլերը՝ Դենիս Դեդեչկո, 44՝ 0:1, Արտյոմ Սիմոնյան, 65՝ 1:1, Զավեն Բադոյան, 79՝ 1:2, Դենիս Դեդեչկո, 85՝ 1:3, Ժունիոր, 90+2՝ 1:4 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
ՄԻՊ-ը մանրամասներ է հաղորդում Ոստիկանություն և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն այցի արդյունքների վերաբերյալ
Այսօր ողջ օրվա ընթացքում իրականացվել է Ամուլսարի հանքի հետ կապված ակցիաների դիտարկում ինչպես անմիջականորեն, այնպես էլ լրատվամիջոցների ու սոցիալական մեդիայի միջոցով: Ուսումնասիրության ներքո են եղել նաև Ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է 7 ահազանգ այն մասին, որ Ոստիկանության ծառայողներն անհամաչափ ուժ են գործադրել ակցիաների մասնակիցների նկատմամբ ու նրանցից մի քանիսին բերման
Մեծամորի հնավայրի տարածքից հայտնաբերված մետաղական նյութը կուսումնասիրվի Օքսֆորդում
Նաթանիել Էրբ-Սատուլլոն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում իր հայ գործընկերոջ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար Աշոտ Փիլիպոսյանի հետ կաշխատի կազմակերպության մասնաճյուղ՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Նա կուսումնասիրի Մեծամորի հնավայրի տարածքից հայտնաբերված ուշ բրոնզի ու երկաթե դարաշրջաններով թվագրվող խարամները: Մետաղի լաբորատոր ուսումնասիրությունը Ն. Էրբ-Սատուլլոյի նեղ մասնագիտացումն է: Հնագիտական նյութն ավելի խորը ուսումնասիրելու համար, հետագայում դրանք կուղարկվեն Օքսֆորդի համալսարանի հետազոտական
Նոր հանքերին՝ ո՛չ. ՍԴՀԿ
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը դեմ է արտահայտվում ի հաշիվ բնության նոր հանքերի առաջացմանը և գտնում է, որ հնարավոր է գտնել խնդրի լուծման տարբերակներ զարգացնելով էներգետիկ ոլորտը այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացման միջոցով։
Հիմա կարող եք գալ ու տեսնել մեր վրայի կապտուկներն ու հպարտորեն ծափահարել Փաշինյան Նիկոլին, որը մեր մարմինների վրա քայլելով հանք է ուզում բացել. Զարուհի Հովհաննիսյան
Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու խոստումն իրականություն դարձավ։ Ինձ ուղիղ իմաստով փռեցին ասֆալտին, ու վրայովս քայլելով փորձում էին բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկել աղջկան։ ես առաջինն էի, որ Փաշինյան Նիկոլի այդ արտահայտությունը հրապարակային քննադատության ենթարկեցի, հեղափոխական էյֆորիայով տարված հանրությունը միայն խրախուսում էր նրան, իսկ ավագանու թեկնածուները, որոնք մեկ
«Բնապահպանների բոլոր տեքստերը ես արդեն լսել եմ 1 տարի առաջ». Փաշինյանը վստահեցնում է՝ կաշկանդված չէ
Ինչ վերաբերում է մեկնաբանություններին, թե ՀՀ կառավարությանն ինչ-ինչ միջազգային ուժեր ճնշում են, որպեսզի Ամուլսարը շահագործվի, Փաշինյանը վստահեցրեց. «Նման բան չի կարող լինել լեգիտիմ կառավարության հետ»
Նիկոլ Փաշինյան. «Եթե Ջերմուկի հանքային ջրերին վնաս չի լինելու, մնացածը մենեջմենթի հարց է»
Անգամ մեկ լիտր աղտոտված ջուր չպետք է արտահոսի դեպի շրջական միջավայր: Այս խնդիրը լուծելու համար ձեւավորվել է հստակ գործողությունների շրջանակ
«Ազդեցությունը Սեւանի համար կլինի այնքան փոքր, որ հնարավոր չի լինի չափել». Փաշինյանը՝ «Էլարդ»-ի եզրակացության մասին
Եթե, օրինակ, մեկը Սեւանի ափին իր մեքենան լվանա, դա, անշուշտ, բնապահպանական վնաս է հասցնելու Սեւանին, բայց այն այնքան փոքր է, որ եթե հետազոտենք՝ լաբորատոր փորձաքննությամբ այլ ազդեցություն չի պարզվի
Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն՝ Նիկոլ Փաշինյանի մոտ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Ամուլսարի հանքի հետ կապված իրավիճակը: Ստորև ներկայացվում է խորհրդակցության սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Այսօր մենք հավաքվել ենք՝ քննարկելու Ամուլսարի հետ կապված իրավիճակը: Քննարկման նպատակը հետևյալն է՝ այսօր զեկույցներ չենք ունենա, որովհետև ես
Դավիթ Տոնոյանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման արարողությանը
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օգոստոսի 17-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2019» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը: Մինչ միջոցառումների մեկնարկը Դավիթ Տոնոյանն այցելել է մրցաշարի մասնակից պետությունների խոհարարների հյուրասիրության գոտի, որտեղ ազգային ուտեստներով էին ներկայացել նաև «Դաշտային խոհանոց» մրցաձևին մասնակցած հայ խոհարար-զինծառայողները: Պաշտպանության նախարարը զրուցել է հայկական թիմի անդամների հետ, շրջել այլ պետությունների
«27 տարի ով դրսից գալիս է, ասում է՝ արդյունքի համար ժամանակ է պետք». Ռազմիկ Գրիգորյան
Թեեւ Հայաստանում ֆուտբոլ մարզաձեւը վերելքի մեջ է, այդուհանդերձ, կան խնդիրներ, որոնց շուրջ այսօր լրատվամիջոցների հետ իր կարծիքները կիսեց Հայաստանի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ, Հայաստանի հավաքականի պաշտոնական առաջին գոլի հեղինակ Ռազմիկ Գրիգորյանը: «Մենք այսօր ուրախանում ենք «Փյունիկի», «Արարատ Արմենիայի» հաջողություններով, սակայն պետք չէ մոռանալ, որ հաջողություններն այդ թիմերի սեփականատերերի, ֆուտբոլիստների եւ մարզիչների շնորհքն է; Այնպես
Կարինե Աճեմյան. «Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու, հետևաբար կամ հիմա ապացույցներ ներկայացրեք»
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու: Մյուս կողմից
Մնում եմ իմ դիրքորոշմանը՝ զեկույցը առավելապես հակասական է կոնկրետ որոշում կայացնելու համար. Լենա Նազարյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. Ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ Ամուլսարի հարցով, որի ընթացքում հայտնեցի իմ դիրքորոշումը և մտահոգությունները Էլարդ կազմակերպության փորձաքննության Ամփոփում, եզրակացություններ և տվյալների բացեր հատվածի վերաբերյալ: Ինձ համար դժվար է հավատալ, որ ես ընթերցել եմ նույն զեկույցը, որն ընթերցել է Քննչական կոմիտեն և միանշանակ եկել
Հայաստանը մասնակցեց Կենդոյի միջազգային սեմինարի
Օգոստոսի 12-14 Թբիլիսիում կայացավ Կենդոյի 8-րդ միջազգային սեմինար` Ճապոնիայից ժամանած կենդոյի 19 վարպետների մասնակցությամբ, որին մասնակցում էր նաև Հայաստանը ներկայացնող Երևան Կեն Յու Կայ կենդոյի ակումբը։ Այս մասին Aravot.am-ին հայտնեց ակումբի նախագահ Արթուր Սիմոնյանը: Ակումբը արդեն երրորդ անգամն է մասնակցում Վրաստանում անցկացվող նման սեմինարի` Վրաստանի Կենդոյի Ֆեդերացիայի նախագահ Գիորգի Լեկաշվիլիի հրավերով։ Այս տարի սեմինարին մասնակցում
Հաղորդում հանցագործության մասին դատախազությանը
ՀՀ գլխավոր դատախազությանը, Խնդրում ենք այս գործի քննումը չփոխանցել այլ իրավապահ մարմինների։ Ամուլսարի խնդրով ՀՀ քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում պատվիրված ուսումնասիրությունների վերջնական զեկույցը՝ հասանելի քննչական կոմիտեի պաշտոնական կայքի հետևյալ էջում (http://investigative.am/news/view/amulsar-porcaqnnutyan-ezrakacutyun.html), մանրամասն փաստարկներով մատնանշում է, որ հանք շահագործելու մտադրություն ունեցող «Լիդիան Արմենիա» (նախկին «Գեոթիմ») ընկերության 2016 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը


















































