Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբաջյանի եղբայրն այսօրվանից աշխատելու է Զինվորների տանը

ՀՀ Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հպարտություն. Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրն է՝ Ռուբեն Աբաջյանը…, այսօրվանից աշխատելու է Զինվորների տանը»:

Հայկ Մարությանը Փաշինյանին. «Ոչ ոք չգիտի, թե «Սանիթեքի» հետ պատմությունն ինչպես կվերջանա»

Մարությանն ասում է՝ իրավաբաններն ասում են՝ ամեն րոպե կարող են պայմանագիրը խզել

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում յուրացում կատարելու գործով երկու պաշտոնյաների մեղադրանքներ են առաջադրվել

ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերության պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով առերևույթ յուրացում կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել գլխավոր ճարտարագետին և ներկայիս ընկերության տնօրենի տեղակալ՝ տեխնիկական տնօրենին: «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲ ընկերությունում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործ հարուցվել է

Պեսկովն արդարացրել է իրավապահների կոշտ գործողությունները անկարգությունները կանխելու համար

Կրեմլն անթույլատրելի է համարում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, բայց արդարացնում է իրավապահների կոշտ գործողությունները անկարգությունները կանխելու համար: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Մենք միանգամայն անընդունելի ենք … համարում անհամաչափ ուժի կիրառումը իշխանության իրավապահ մարմինների կողմից և միանգամայն արդարացված ենք համարում իրավապահների կոշտ գործողությունները հասարակական անկարգությունները կանխելու

Սերժ Սարգսյանի նկարի մեխը մնացել է դատարկ. Նրա նկարը հանել է անգամ դաշնակցական գյուղապետը

ՀՅԴ-ական գյուղապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունից գյուղացուն, սահմանամերձ գյուղերին, որ 0 տոկոս վարկ տրվեց, դա ահագին աջակցություն էր, որովհետեւ ահագին մարդիկ կան, որ օգտվեցին, անասնագլխաքանակ ավելացրին: Դա բավականին մեծ բան էր: Բաղանիսում դրանից օգտվել են»:

Արցախի ՄԻՊ-ը դատապարտում է ադրբեջանական կողմի քայլերը՝ ուղղված ԱՀ զինծառայողին հանրային հետաքրքրասիրության առարկա և քարոզչական գործիք դարձնելուն

Ադրբեջանի մոտ ավանդական գործելաոճ է դարձել իր տարածքում հայտնված հայազգի քաղաքացիական անձանց և զինծառայողների՝ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրավունքները խախտելը:

«Մեր համար հանելուկ մնաց Կարենի անհետանալը». Բերդավանցիները՝ Ադրբեջանի կողմից «դիվերսանտ» որակված Կարեն Ղազարյանի մասին

Հարցին՝ վտանգ չե՞ք զգում ձեր համար, որ աննկատ սահմանն անցնեք՝ նա պատասխանեց. «Ամեն րոպե էլ վտանգ կա: Երեխաների համար էլ, որ նույնիսկ ուշ ժամ է լինում, դարբասը փակ չի լինում, վախենում ենք: Ամեն ինչի վտանգ կա, ամեն ինչի էլ սպասողական ենք, Կարենի դեպքից հետո՝ առավել եւս»:

Էդուարդ Շարմազանով. Պատասխանատվություն և արդյունավետություն՝ 0, տափակ շոուներ՝ ինչքան ուզես

Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի, դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

Փաշինյանը «Սանիթեքի» մասին. «Մի հատ մտածենք՝ Լիբանանի հետ ով՝ ինչ կապ ունի, ում եղբայրը… բոլորս էլ հասկանում ենք ում մասին է խոսքը»

Վարչապետը կասկածներ է հայտնում, թե «Սանիթեքն» ում հետ կարող է կապ ունենալ եւ որն է չաշխատելու կամ թերանալու պատճառը :

Պետռեգիստրի տվյալները անվճար հիմունքով լրատվամիջոցներին հասանելի դարձնելու նախագիծը լրամշակվել է

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ժամանակակից աշխարհում լրատվական գործունեությունն իրականացվում է նաև համացանցային կայքերի միջոցով, լրամշակման արդյունքում  ընդլայնվել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանված՝ «զանգվածային լրատվության միջոց» եզրույթը, որպեսզի համացանցային կայքերը ևս հնարավորություն ունենան  օգտվել պետության տրամադրած արտոնությունից:  

Պուտինն Ալիևային բարեկամության շքանշանով է պարգևատրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարեկամության շքանշանով է պարգևատրել Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային: Այս մասին հաղորդում է Trend-ը: Նշվում է, որ Ալիևան նման պարգևի է արժանացել «ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանն ուղղված արժանիքների համար»: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համահայկական խաղերի մասնակիցների կարծիքով՝ խաղերը լավ էին կազմակերպված

‹‹Խաղերից հետո մենք շուրջպար էինք բռնել, քոչարի էինք պարում: Այս միջավայրն ինձ շատ հոգեհարազատ է դարձել, ամեն ինչ բարձր մակարդակով է կազմակերպված››,- ասաց Ադրինե Մկրտչյանը:

Վանդալիզմ` Վալանսի Սուրբ Սահակ հայկական եկեղեցում

Բարբարոսություն է տեղի ունեցել Վալանսի (Ֆրանսիա) Սուրբ Սահակ հայկական եկեղեցում: Կատարվածի մասին տեղեկանում ենք եկեղեցու ֆեյսուքյան էջից: Չարագործները հիմնովին վնասել են եկեղեցու էլեկտրական համակարգը, կտրել բոլոր լարերը: Ավելի ուշ հոգեւոր հովիվ տեր Անդրանիկ քահանա Մալճյանը ֆեյսբուքում հանդես է եկել աղոթքով եւ խնդրել աղոթել հայկական եկեղեցու կանգուն լինելու համար: Վանդալիզմի այս դրսեւորմանն արդեն անդրադարձել են մի

Մուշեղ Սաղաթելյանի դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո դատաքննությունը կվերսկսվի

Առաջիկայում պարզ կլինի, թե նա ինչ առողջական խնդիրներ ունի եւ արդյոք դրանք խոչընդոտում են նիստերին նրա մասնակցությանը:

Շոմբի Շարփը ՄԱԿ-ի համապարփակ աջակցությունն է հայտնել դատաիրավական ու հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումներին

Նախարար Բադասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են նշված ոլորտները բարեփոխելուն ուղղված աշխատանքներն ու անդրադարձել ««Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների ու հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներին: 

Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում

FPWC ջանքերով և մեր գործընկեր կառույցների աջակցությամբ օրերս Դիլիջանից Վայրի կենդանիների փրկարար կենտրոն տեղափոխվեց առանց մոր մնացած արջի քոթոթը, որը հայտնվել էր տեղի հյուրանոցներից մեկում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի միջամտությամբ կենդանին տեղափոխվեց առավել լավ պայմաններ ապահովող ապաստարան, որտեղ վերջինս կլինի մասնագետների վերահսկողության ներքո, կանցնի վերականգնողական թերապիա և ապագայում հնարավոր է վերադարձվի վայրի բնության գիրկը։

«Ասում են՝ ձեր համար սովորական կեղնի: Սովորական չի՛: Երեխեդ կանգնած տեղը վախում է, դողում է». Սահմանամերձ գյուղում կրակի տակ ապրող ընտանիքին նպաստից զրկել են

Բաղանիսցու խոսքով՝ «Եթե մենք ստեղ կանգնած չեղնինք, մեր զինվորը էնտեղ կանգնած աստի ո՞ւմ հմար են պահում: Ո՞ւմ հմար են պահում, եթե գյուղում մարդ չկա: Ես իմ փայ մտածելակերպն ունեմ, ես գիտեմ, որ ես ստեղ եմ, ուրեմն իրենք էլ գիտեն, որ երեխա կա ստեղ, ուրեմն իրենք էլ մեզ են ապահովում»:

ՀՀ վարչապետը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ

Վարչապետը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո սա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին այցն է մեր երկիր, և այն լավ առիթ է՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցերին նաև այս ձևաչափով անդրադառնալու համար:

Ավարտվեց Գյումրու Սլաբոդկա թաղամասում տեղի ունեցած դաժան սպանության գործի նախաքննությունը

Դեկտեմբերի 2-ին Գյումրու Սլաբոդկա թաղամասում՝ իր տան մոտակայքում դաժան ծեծի հետևանքով մահացած 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանի գործի նախաքննությունն ավարտվել է, այն մոտ օրերս Շիրակի մարզի դատախազությունը կուղարկի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Հիշեցնենք, որ 57-ամյա կնոջ սպանության մեջ կասկածվում է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը, որը, չնայած տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Ա․ Սաքունցի, Ա․

Վանում նախապատրաստվում են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին

Թուրքիան ակնկալիքներ ունի, որ այս տարի պատարագին ավելի շատ մարդ կմասնակցի, քան նախորդ տարի էր:

Որսորդները նախարարին առաջարկում են վճարը «կարմիր գծերի» նման լինի

Որսորդները դժգոհ են կառավարության որոշումներից:

Պատրուշևը բարձր է գնահատել Հայաստանի հետ գործակցության մակարդակը

«Տեղի ունեցած խորհրդակցությունները հաստատեցին փոխգործակցության բարձր մակարդակը և ռուսական ու հայկական կողմերի մոտեցումների նմանությունը ազգային անվտանգության հարցերի լուծման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նաիրա Զոհրաբյան. Ծխող մարդկանց մոտ քաղցկեղի ռիսկը 12 անգամ ավելի է, սրտամկանի ինֆարկտինը՝ ավելի է 50 տոկոսով

Ծխախոտային համաճարակն այսօր առողջապահական ամենամեծ սպառնալիքներից է։ Յուրաքանչյուր 6 վայրկյանը մեկ ծխելու հետեւանքով առաջացած հիվանդություններից մարդ է մահանում։

Իշխան Զաքարյան. «Ամեն հայ իր պատմությունը պետք է շատ լավ իմանա»

Համահայկական 7-րդ ամառային խաղերում այսօր հանգստի օր է: Մասնակից մարզիկներին, պատվիրակությունների անդամներին եւ Խաղերի ղեկավար կազմին հանգստանալու, իրենց նախընտրությամբ մայրաքաղաքի եւ հանրապետության տեսարժան ու պատմամշակութային վայրերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել: Առավոտյան ՀԽՀԿ գործադիր մարմնի անդամները, պատվիրակությունները եւ մարզիկները այցելեցին Ծիծեռնակաբերդ եւ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան

Հայաստանում հանրային կառավարման համակարգում առկա խնդիրները

Մաս երկրորդ: Ռազմավարական ծրագրավորման հմտություններին առնչվող խնդիրներ Սկիզբը՝ նախորդ համարում   Ինչպես նշեցինք այս հոդվածի նախաբանում, Հայաստանում հանրային կառավարման խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի: Հոդվածի առաջին մասում բարեվարքության պակասին անդրադառնալուց հետո կանդրադառնամ ռազմավարական ծրագրավորման հմտություններին առնչվող խնդիրներին: Վերջին ամիսներին Ազգային ժողովում կառավարության ծրագրի եւ Արցախում վարչապետի ելույթում հիշատակված` ռազմավարական նպատակադրումների վերաբերյալ քննարկումների ենթատեքստում անհրաժեշտություն

ՊԵԿ-ը՝ «Սանիթեքի» հարկային պարտավորությունների ու մեծ բիզնեսները մանրերի տրոհելու՝ գործարարների չարաշահումների մասին

ՊԵԿ-ը նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում արհեստականորեն տրոհված բիզնեսները հայտնաբերելու ուղղությամբ:

«Ճվճվ Արո»-ի որդին պնդում է՝ իր մասնակցությամբ խուլիգանություն եւ հափշտակություն տեղի չեն ունեցել

Նրանց գործողությունները, ըստ իրենց, չեն պարունակվում խուլիգանության հանցակազմի հատկանիշներ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031