Օրվա լրահոսը

Զոհրաբ Մնացականյան. Այն, ինչ վերաբերում է ամենաբարձր մակարդակով հանդիպմանը, սա եղել և մնում է մեր օրակարգում. վստահ եմ՝ այդ պահը կգա

Սա շարունակական, ոչ թե առանձին վերցրած գործընթաց է: Սա է այն տրամաբանությունը, որի շրջանակներում մենք աշխատում ենք:

Երեւանում ոմն Սուրեն գոմից գողացել է 400 հատ հավ

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների և Մալաթիայի վետերանների միջոցառումների շնորհիվ պարզվեց ոմն Սուրենի ինքնությունը:

Գավառի 60-ամյա բնակիչ Գագիկ Գոզեյանը օգոստոսի 20-ին պատրաստվում է լողալով անցնել Սեւանը

«Ես էլ այս քայլով իմ երախտիքն եմ ուզում հայտնել Ապրիլյան պատերազմում զոհված մեր 18-20 տարեկան հերոսներին, ցանկանում եմ իրենց հիշատակը եւս մեկ անգամ վառ պահել»,- իր մտադրությունը բացատրեց Գագիկ Գոզեյանը:

Երևանի աղբահանությունը ճիշտ է համայնքային հիմնարկի՞ն վստահելը, թե՞ մասնավորին. փորձագետի կարծիք

Ըստ անկախ փորձագետ Արթուր Դրամփյանի՝ մասնավորի առավելությունն այն է, որ բիզնեսի պրակտիկաներն է բերում և շատ արդյունավետ կարող է աշխատել:

«Էլլիպս Ջի Էյ» ՍՊԸ-ի տնօրենը հորդորում է զերծ մնալ ի աջակցություն իրենց ձերբակալված աշխատանքային գործընկերների ինքնաբուխ հավաքներից

Ինչպես նաև սույն հայտարարությամբ հրավիրում եմ բոլոր հսկող և վերահսկող մարմինների ուշադրությունը սույն դեպքով քննչական մարմինների հակաիրավական գործողությունների հետ կապված։

Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու գործով փորձաքննության եզրակացությունը

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է

ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված հայկական ինստիտուտի տնօրեն. «Մենք մաքուր ենք»

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությունը մեկն է հայկական այն երկու ընկերություններից, որ հայտնվել է ամերիկյան պատժամիջոցների տակ: Aravot.am-ի հետ զրույցում ինստիտուտի տնօրեն Մհեր Մարկոսյանն ասաց, որ իրենց համար էլ էր անակնկալ այդ լուրը, որի մասին տեղեկացել են մամուլից: Նաեւ հատուկ ընդգծեց. «Մենք մաքուր ենք»: ԵՐԿՄԳՀԻ ՓԲԸ-ի կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ էլ

Արցախում հարցվածների 82.3%-ը պատերազմի վերսկսման դեպքում պատրաստ է պայքարելու և մեկնելու առաջնագիծ. հարցում

«Ու՞մ կցանկանային տեսնել Արցախի նախագահի պաշտոնում» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. հարցվողների բավականին մեծ թիվ դեռևս կողմնորոշված չէ իրենց նախապատվություններում՝ «դժվարանում եմ պատասխանել» տարբերակը նշել են 28.4% – ը, այնուհետև՝ բավականին մեծ թվով հարցվածներ նշել են Արայիկ Հարությունյանի անունը (14.2%), երկրորդ տեղում է Սամվել Բաբայանը (11.3%), իսկ երրորդ տեղում՝ Վիտալի Բալասանյանը (7.3%) :

«Այ, որ սարի վրա ապրեք ու ամեն օր կրակոց լսեք, երբեւէ չեք ասի Ամերիկա». Աչաջրի համայնքապետարանում հայտարարում են, որ ռուսամետ են ու բողոքում են, որ մաղարիչը «հանել» են

Հիշեցեք, ընկերներ, չգիտեմ, քաղաքի երեխեքը, ժողովուրդը թե բա՝ ամերիկամետ են, ֆրանսիամետ են, էստեղի՝ շրջանի ժողովուրդը սաղ ռուսամետ են, մեր աշխատանքը, մեր հացը սաղ Ռուսաստանից է: Մեկ էլ ամո՛թ մեր պատգամավորներին, նախարարներին, որոնք օրենք մշակելով՝ ասում են՝ Ֆրանսիայի փորձը վերցրինք, Ամերիկայի փորձը վերցրինք:

Դատական դեպարտամենտի պարզաբանումը «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործի վերամակագրման ընթացակարգի վերաբերյալ

Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ կատարվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքում տեղեկացվում է. «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2019թ. որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 25.06.2019թ. որոշում է կայացվել բողոքը բավարարվելու և քրեական գործը

Վթարային ջրանջատում Ավանում օգոստոսի 15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 15-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Լեզվի կոմիտեն առաջարկում է օտար բառերից նախապատվությունը տալ հայերեն ընդունելի համարժեքներին

Նպատակը օտար բառերի նկատմամբ դրանց լիակատար հաղթանակը ապահովելն է:

Տեղեկատվական շարժական գրասենյակը սպասարկում է Սեւանում տեղեկատվության կարիք ունեցող զբոսաշրջիկներին

Ցանկացած զբոսաշրջիկ կարող է լիարժեք ինֆորմացիա ստանալ Սևանա լճի շրջակայքում գործող հյուրանոցների, ռեստորանների, քոթեջների, տնակային տնտեսությունների, ռեստորանների, արագ սնման կետերի վերաբերյալ, տուրօպերատորների ծառայություններից չօգտված անձանց համար իրենց իսկ ցանկության դեպքում կազմվում է տուրիստական ուղղություններն ընդգրկող քարտեզ, որով և նրանք պետք է շարունակեն իրենց շրջագայությունը ՀՀ այլ մարզեր:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Հ2-ի նկատմամբ տույժ է կիրառել՝ ծխախոտ արտադրողի գովազդ հեռարձակելու համար

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են նաև հետևել և եթերում բացառել վախի, տագնապի, անելանելիության զգացում հարուցող կամ սոսկում առաջացնող տեսարանների կամ ձայնաշարի, մարդկանց, ինչպես նաև կենդանիների խոշտանգումների, կտտանքների ենթարկելու, ֆիզիկական կամ հոգեկան ցավ պատճառելու, խոշտանգված մարմինների մանրամասների և արյունահեղ տեսարանների կամ բռնության գործադրման ցուցադրումից:

«Սանիթեք». Համախմբված զրպարտությունը շարունակվում է և նպատակը պարզ է

Ազնիվ, թափանցիկ, օբյեկտիվ և բեղմնավոր բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը

Կարլո Կոպպոլան` իր հայկական անձնագրի, երդման եւ ՀՀ քաղաքացի չդարձած Անատոլիայի հայերի մասին

Ինձ համար Հայաստանն Անատոլիան է, Կիլիկիան, Կոստանդնուպոլիսը…

Facebook-ում լսել և վերծանել են օգտատերերի ձայնային հաղորդագրությունները

Facebook-ն իր օգտատերերին չի տեղեկացրել, որ իրենց խոսակցությունների ձայնագրությունը կարող է հայտնվել երրորդ անձի ձեռքում:

Ուշագրավ դեպք՝ Տավուշում. Ամուսինը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ կինը շշով հարվածել է իր գլխին. կնոջը ճանաչել են ընտանեկան բռնարար

Համբարձումյանը մի ուշագրավ դեպք պատմեց, որը տեղի է ունեցել Բերդի տարածաշրջանում. «Կինը ամուսնուն ֆիզիկական բռնության է ենթարկել, շշով հարվածել է ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք, դրա համար կնոջը վերցրել են հաշվառման: Դա միակ դեպքն է Տավուշի մարզում, որ կինն է ամուսնու նկատմամբ բռնություն կիրառել»:

I’ll be there for you. «Ընկերները» վերադառնում է մեծ էկրաններ

Ընդ որում, յուրաքանչյուր ցուցադրություն կներառի «բացառիկ հարցազրույց և դեռևս չցուցադրված բովանդակություն»:

Դրոյի փողոցի բնակիչ 60-ն անց գրպանահատ կինը նորից բռնվել է ու մասամբ վերադարձրել գողոնը

12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթա, 100 հազար դրամանոց ոսկյա խաչ և բանկային քարտ:

Մինչ Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի, սրունքների կամ մարմնի այլ հատվածներում նա մարմնական վնասվածքներ չի ունեցել. ՀՀ քննչական կոմիտե

Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019թ.-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա.Ղազարյանի բուժգրքույկում: 

Արծրուն Հովհաննիսյան. «Եթե ադրբեջանական կողմը շարունակի այս կերպ, ապա նրանց անակնկալներ են սպասվում»

Կրկին հիշեցնեմ, որ առաջնագծում դիրքերի տեղաշարժերը մշտական բնույթ են կրում, սակայն ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը սովորաբար դրանց հասարակական հնչեղություն չի հաղորդում, քանի որ մարտական հերթապահության իրականացման գործում մեր նպատակը ոչ թե ցանկացած գործողություն պատեհ և անպատեհ առիթով գովազդելն է, այլ հակառակորդի նկատմամբ օպերատիվ առավելության պահպանումն ու նրան վերահսկողության տակ պահելը:

Բացահայտելով գմբեթների գեղեցկությունը

«Նարեկացի» արվեստի միությունում այս օրերին «Դեպի լույս» խորագրի ներքո ցուցադրվում են Հայաստանի, Վրաստանի, Արեւմտյան Հայաստանի մի շարք հայկական եկեղեցիների, վանքերի գմբեթների, երդիկների ու գավիթների՝ յուրօրինակ մոտեցմամբ արված տասնյակ լուսանկարներ: Հեղինակը տուրիզմի ոլորտի մասնագետ Ժաննա Բախշեցյանն է, որին սիրելի աշխատանքը նաեւ լուսանկարելու հիշարժան առիթներ է ընձեռել: Զբոսաշրջիկներին ուղեկցելով սրբավայրեր՝ նա ֆիքսել է գմբեթներից ներս սփռվող լույսի

Հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները

Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առնչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։

Պուտինի այցը Երևան որոշիչ կլինի Հայաստանին սպառազինություն մատակարարելու հարցում

«Պարոն Փաշինյանի սադրիչ քայլը թույլ է տալիս ենթադրել, որ լարվածության աճը կարող է հանգեցնել հերթական ռազմական գործողությունների բռնկմանը Լեռնային Ղարաբաղում,- գրում է պարբերականը:

Գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նվազել է 6.4%-ով. ՀՀ վարչապետ

2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով:

Կրեմլի առաջին արձագանքը Փաշինյանի ստեփանակերտյան՝ «Արցախը Հայաստան է» ելույթին

Մոսկվան փոխել է իր դիրքորոշումը, համարում է, որ Փաշինյանն ու Ալիեւը բանակցություններում պետք է որոշեն Արցախի կարգավիճակը, այլ ոչ թե Արցախի ժողովուրդը Այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում Վերածննդի հրապարակում՝ «Արցախը Հայաստան է», «Միացում» կարգախոսներով ելույթ ունեցավ, սպասվում էր, որ Բաքվից կոշտ արձագանքներ կհնչեն, նույնիսկ չի կարելի բացառել սահմանին իրավիճակի

ԱՄՆ-ը պատժամիջոցների տակ հայտնվել են հայկական երկու ընկերություն

ԵրԿՄԳՀԻ-ն ստացել և վերաարտահանել է ապրանքներ ԱՄՆ արդյունաբերության և անվտանգության բյուրոյի «Առևտրային վերահսկողության ցուցակից»՝ առանց անհրաժեշտ արտոնագրի, իսկ անձը, որը ԵրԿՄԳՀԻ-ի գործադիր տնօրենն է և «Մարկելի» նախագահը, բիզնես է վարում ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող իրանական կազմակերպության հետ:

Նոր հնարավորություններ օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելու համար

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և Գերմանիայի բնության պահպանության միության հայաստանյան մասնաճյուղի (NABU) համագործակցությամբ շուրջ 250 ֆերմերների, փորձագետների, լաբորատորիաների ղեկավարների, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարողների համար իրականացվել է սեմինար-թրեյնինգ՝ օրգանական գյուղատնտեսության վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ տրամադրելու նպատակով: Դասընթացը կազմակերպվել է Բանկի և NABU-ի կողմից համատեղ իրականացվող   «Օրգանական գյուղատնտեսության զարգացում» ծրագրի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Թրեյնինգի մասնակիցները

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031