Օրվա լրահոսը
Լևոն Մնացականյանն անկասկած համարում է, որ իր մասնակցությունը պատերազմում ոչ թե հանցանք է, այլ ինքնապաշտպանության միջոցով սեփական հայրենակիցների անվտանգության ապահովում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ հրապարակումների, Մնացականյանը հաստատել է իր մասնակցությունը Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին, այդ թվում` 90-ականների առաջին պատերազմում, ըստ ժամանակաշրջանների ներկայացրել իր կարգավիճակն ու կոնկրետ ուղղություններով մարտերը: Ի սկզբանե էլ Մնացականյանը մարտական գործողություններին իր մասնակցությունը որևէ առումով չի էլ թաքցրել` նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը,
Մոսկվան և Թեհրանը մշտապես երկխոսության մեջ են կարևոր միջազգային թեմաների շուրջ. Պուտին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի Տյանցզին քաղաքում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններ է վարել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները։ Զրույցը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի նստավայրում՝ «Ritz-Carlton» հյուրանոցում: ՇՀԿ+ գագաթնաժողովի միջոցառումների ավարտից հետո Պուտինը և նրա հյուրը տեղափոխվել են հյուրանոց։ Մոսկվան և Թեհրանը մշտապես երկխոսության մեջ են կարևոր
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ մասնակցել է Ղարաբաղյան առաջին պատերազմի մարտերին
Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու մեղադրանքներով դատական գործընթացը։ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին դատավարության ժամանակ հրապարակվել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի ցուցմունքը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մնացականյանը իր ցուցմունքում նշել է, որ իր ծառայությունը Արցախում սկսել է 1992 թվականի սեպտեմբերին՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ։ Ըստ ցուցմունքի՝ Մնացականյանն ասել է, որ
Վահագն Խաչատուրյանն այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան և «Ավալանժ» ջերմատնային համալիր
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակներում այցելել է «Արմենիա Վայն» գինու գործարան։ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և գործարանի հիմնադիր Վահագն Մկրտչյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել արտադրական հարթակներում, ծանոթացել ընկերության գործունեությանը և գինու արտադրության ամբողջական ցիկլին։ Հանրապետության նախագահը եղել է նաև Հայաստանում գինու պատմության առաջին թանգարանում, որտեղ ներկայացված է մեր բազմադարյա գինեգործական
Երևան-Սևան ավտոճանապարհին կից հրդեհ էր բռնկել
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին հարակից դաշտերում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ մի քանի մարտական հաշվարկ։ Փրկարարները ու պարեկները
«Ժամանակակից աշխարհում Հայաստանի Հանրապետությունը կարող է մրցունակ լինել միայն գիտելիքով և կրթության որակով». Վահագն Խաչատուրյան
Հանրապետության նախագահը մասնակցել է Սասունիկի նորակառույց դպրոցի բացման արարողությանը
Լեւոն Տեր-Պետրոսյանի հորդորը մեր հասարակության հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես երիտասարդությանը
ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. Օրեր առաջ ես հրապարակել էի «Իմանուիլ Կանտը հայերի մասին» հակիրճ հոդվածը, որն, իմ տպավորությամբ, դրական լիցքեր հաղորդեց մեր հասարակության ներկայիս հուսալքված եւ դյուրագրգիռ խավերին, մասնավորապես երիտասարդությանը։ Նկատի ունենալով նման արձագանքը, նրանց կհորդորեի անպայման ընթերցել նաեւ Օսիպ Մանդելշտամի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» (Путешествие в Армению), Վասիլի Գրոսմանի «Բարին ընդ ձեզ»
«Եթե հայ ժողովրդին ընտրություն առաջարկվեր՝ փաստացի անկախ հայկական Լեռնային Ղարաբաղի՞, թե՞ Իսլամաբադի հետ դիվանագիտական կապերի միջև, ո՞րը կընտրեին». Վարդան Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է. «Ահա և վերջապես Հայաստանը և Պակիստանը ստորագրեցին դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը՝ մի քայլ, որը ներկայացվում է որպես «ձեռքբերում»։ Պակիստանը երեք տասնամյակ շարունակ հրաժարվում էր ճանաչել Հայաստանին Լեռնային Ղարաբաղի պատճառով։ Իսկ հիմա, իբր, կարող ենք ունենալ «բարեկամական հարաբերություններ»։ Ինչ հիանալի դիվանագիտական հաղթանակ։ Չես կարող չմտածել՝ եթե հայ ժողովրդին
ՀՀ ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանում ԱԲ խոշոր տվյալային կենտրոնի ստեղծման նախագծին առնչվող հարցեր
Այս ծրագրով նախատեսվում է շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում, հազարավոր NVIDIA Blackwell GPU-ների տեղակայում և ավելի քան 100 մեգավատ հզորությամբ ենթակառուցվածքի ձևավորում
«20 տարի բաժանումից հետո կազմակերպել էի, որ ընտանիքս հավաքվի Հայաստանում…». Սևդալիզա
«20 տարի բաժանումից հետո կազմակերպել էի, որ ընտանիքս հավաքվի Հայաստանում։ Սակայն «կրոն» բառով քողարկվողների կողմից ստացած հրապարակային մահվան սպառնալիքների պատճառով՝ որոշեցի չկիսվել իմ արվեստով, և այդ որոշմամբ ինձ զրկեցին ընտանիքիս հետ գրկախառնությունից», գրել է իրանական ծագումով հոլանդացի երգչուհի Սևդալիզան:
Ապամոնտաժվել է բնության հուշարձան հանդիսացող տարածքում ապօրինի տեղադրված խողովակաշարը․ ԲԸՏՄ
Հաղորդվել էր համացանցում քաղաքացիների կողմից տարածված Գեղամա լեռնավահանի Աժդահակ լեռան Կարմիր Կատար խառնարանային լճից կատարվող ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ տեսանյութի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։ Պարզվել է, որ քաղաքացի Թ.Խ.-ն իր կողմից անօրինական տեղադրված խողովակաշարի միջոցով խառնարանային լճից իրականացրել է ապօրինի ջրառ։ Բնության հուշարձան հանդիսացող Կարմիր Կատար խառնարանային լճի տարածքում ապօրինի
Ե´վ ԱՄՆ-ն, և´ Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի, և՛ ՌԴ-ն պետք է պահպանեն իրենց ներգրավվածությունը: Դա անհրաժեշտ է, քանի որ նրանք իրար հավասարակշռում են. «Հայաքվե»
Հայաստանի շահերից չի բխում, որ տարածաշրջանում ներկա գերտերություններից որևէ մեկը «դուրս գա խաղից»: Հետևաբար, մեզ պետք է, որ Մինսկի խումբը պահպանվի: Ե´վ ԱՄՆ-ն, և´ Եվրամիությունը` ի դեմս Ֆրանսիայի, և՛ ՌԴ-ն պետք է պահպանեն իրենց ներգրավվածությունը: Դա անհրաժեշտ է, քանի որ նրանք իրար հավասարակշռում են։ Երբ կողմերից մեկը դառնում է դոմինանտ, նա սկսում է մեզ «առնել
Հայտնաբերվել է ոչ սթափ 217 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 410, կեղծ վարորդական վկայականով երթևեկող՝ 1 անձ
Հայտնաբերվել է 432 ոչ սթափ վարորդ
«Ինչ ներհատուկ է ադրբեջանական քաղաքականությանը, վերցված է Հայաստանի այսօրվա իշխանության կողմից». Լարիսա Ալավերդյան
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով դիտարկմանը, որ Շանհայի Համագործակցության Կազմակերպության (ՇՀԿ) շրջանակներում Նիկոլ Փաշինյանը, որը հանրությանը համոզում է, որ Վաշինգտոնում Հայաստանի համար խաղաղություն է բերել, եւ Աննա Հակոբյանը երեկ Իլհամ Ալիեւի, Մեհրիբան Ալիեւայի, Ռեջեփ Թայիբ Էրդողանի ու Էմինե Էրդողանի հետ լայնաժպիտ ձեռքսեղմումներ էին անում
Ինքնաթիռներն ավելի հաճախ կհայտվեն տուրբուլենտականության գոտիներում
Առաջիկա տասնամյակներում մթնոլորտը կդառնա ավելի տուրբուլենտային, քանի որ կլիմայի փոփոխությունը այն կդարձնի ավելի անկայուն։ Մեծ Բրիտանիայի Ռեդինգի համալսարանի մասնագետները ապացուցել են, որ վերջին 40 տարիների ընթացքում ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ տուրբուլենտականությունը ևս աճել է։ Օտագործվել են 26 նորագույն գլոբալ կլիմայական մոդելներ՝ ուսումնասիրելու, թե ինչպես է ջերմաստիճանի բարձրացումը ազդում շիթային հոսանքների վրա՝ սովորական թռիչքային բարձրություններում (մոտ 10–11
Ուղեձոր սարատեղիում հրդեհի դեպքով վարչական վարույթ է հարուցվել
Օգոստոսի 31-ին, ժամը 15։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի Ուղեձոր սարատեղիում բռնկված հրդեհի դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Վայք համայնքի Սարավան բնակավայրում (ընդգրկված չէ Ամուլսարի տարածքում) հրդեհն առաջացել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման սյուների եռակցման աշխատանքների հետևանքով: Մոտ 45 հա տարածքում այրվել են թփուտներ, տարբեր տեսակի ծառեր ու չոր խոտածածկ։
Ադրբեջանի նախագահի կողմից օգտագործվող բառապաշարը մեր կողմից չի ընկալվում այն տրամաբանության մեջ, որը մենք համաձայնեցրել ենք Վաշինգտոնում. Փաշինյան
«Այս գագաթնաժողովը պատմական է նաև Հայաստանի և Չինաստանի հարաբերութուններում, որովհետև մենք նախագահ Սի Ծինփինի հետ ընդունեցինք հայտարարություն՝ արձանագրելով, որ Հայաստանի և Չինաստանի համագործակցությունը զարգացել և հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի»
Երևանի նախկին քաղաքապետն օտարել է մի քանի դպրոցների հողատարածքներ․ 16 անձի վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի նախկին քաղաքապետը և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության նախկին պետը, Երևանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց օժանդակությամբ, թիվ 185 հանրակրթական դպրոցին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված հողատարածքից 1939 քմ մակերեսով հողամասն առանձնացրել
ՊԵԿ նախկին նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ
Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ Կարեն Ամիրյանի նախագահությամբ, մերժել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանների բողոքը
Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի օգոստոսի 25-31-ը 🟦Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.52 մ (31.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 13 սմ-ով։ 🟦 Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում
Աննա Հակոբյանը Չինաստանում ջերմ հանդիպումներ է ունենում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների կանանց հետ
Նկարներում, որոնք տարածում են ադրբեջանական ԶԼՄ–ները, Փաշինյանի կինը բարեկամաբար սեղմել է Մեհրիբան Ալիևայի ձեռքը։
Տնից՝ հյուրատուն. ինչպես գաղափարը դարձավ բիզնես
Մասնագիտությամբ մանկավարժ Աստղիկ Ղազարյանը չորս տարի առաջ իր հարազատ Մարմարիկ գյուղում հիմնել է «Մանանա» հյուրատունը, որտեղ այցելում են գյուղական պարզությունն ու ջերմությունը գնահատողները։ Այստեղ հյուրերը ջերմ հանգստից բացի կարող են ծանոթանալ նաև հին հայկական արհեստներին՝ գորգագործություն, թաղիքագործություն ու տիկնիկագործություն, ինչպես նաև մասնակցել քայլարշավերի ու համտեսել տնական բազմատեսակ ուտեստներ։ «Մանանա» հյուրատունն Ակբա ֆեդերացիայի և Գերմանիայի բնության
Սեպտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումը
Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
«Տաշիր» բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանի նախձեռնությամբ իրականացրել է ավանդական դարձած «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը
Վերջին օրերին «Տաշիր» բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանի նախձեռնությամբ իրականացրեց արդեն ավանդական դարձած «15000 պայուսակ, 15000 ժպիտ» ծրագիրը` դրական էմոցիաներ պարգևելով գյուղական համայնքների առաջին դասարանցիներին: 15000 պայուսակ, 15000 մանկական ժպիտ: Բարի երթ, սիրելի´առաջին դասարանցիներ: «Մեր ձևով»
«Մենք էլ երջանիկ չենք, որ գյուղերում դպրոցներ են միավորվում, բայց կան դպրոցներ, որտեղ վերջին զանգը մեկ աշակերտով է»․ Շիրակի մարզպետ
Պատկերացնո՞ւմ եք, մենք գյուղեր ունենք, որոնց դասարաններում մեկ աշակերտ է․ 12 տարի միայնակ դասի գնալուց այդ աշակերտը պատրաստ չէ Գյումրիում կամ Երևանում որևիցե մեծ լսարանում դասապրոցես անելու, որովհետև ինքը սովոր է մենակ լինելու։ Դրա համար այս գործընթացը, էլի եմ ասում, ոչ թե շատ ուրախությամբ, մենք էլ ենք հասկանում, շատ վատ է, որ գյուղերը դատարկվում են, բայց աշակերտին որակյալ կրթություն տալու համար պետք է համապատասխան միջավայր լինի։
Մինչ ֆուտբոլային հանդիպման օրը ցանկացած QR կոդ, որը ցույց կտան կամ կվաճառեն, կեղծ է․ զգուշացնում է ոստիկանությունը
Սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերն, ըստ տեղեկությունների, վերավաճառվում են մի քանի անգամ ավելի թանկ: Վերավաճառողները կարող են 1 տոմսը վաճառել մի քանի հոգու, իսկ մարզադաշտ մուտք կգործի միայն այն անձը, ով առաջինը կակտիվացնի QR կոդը։ Համացանցում և սոցիալական կայքերում հնարավոր է նաև հանդիպել օգտատերերի և կայքերի, որոնք վաճառում են ոչ իրական QR կոդեր:
Ադրբեջան-Հայաստան «համատեղ դիմումն» ընդունելով՝ ԵԱՀԿ-ն լեգիտիմացնում է ուժի կիրառումը որպես վեճերի կարգավորման միջոց. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհուրդ
Հայտարարություն ԵԱՀԿ Մինսկի գործընթացի լուծարման վերաբերյալ Այսօր ԵԱՀԿ նախարարական խորհուրդը «լուռ ընթացակարգով» որոշում է ընդունել լուծարել ԵԱՀԿ Մինսկի կառույցները և դադարեցնել դրանց ֆինանսական միջոցները։ Այս որոշումը հաջորդել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների 2025թ․ օգոստոսի 8-ի համատեղ դիմումին, որը տարածվեց օգոստոսի 11-ին։ Այս «համատեղ դիմումը» ազատ կամքի արտահայտում չէր։ Դա Ադրբեջանի կողմից պարտադրված նախապայմաններից
Համաձայնությունը հնարավոր է, երբ կողմերի միջև կա լեզու գտնելու վճռականություն. ԵԱՀԿ գործող նախագահը և գլխավոր քարտուղար Սինիրլիօղլուն ողջունել են ԵԱՀԿ Նախարարների խորհրդի որոշումը
Նախարարական խորհրդի որոշումն ընդունվել է ԵԱՀԿ մասնակից բոլոր 57 պետությունների կոնսենսուսով։
Սևանա լճի կանաչման պրոցեսը բավականին ցածր մակարդակի վրա է. պարզաբանում
Ուղղակի մի հարց եմ տալիս. իսկ դու գիտե՞ք, որ Սևանա լիճը (համաձայն վերոնշյալ փաստաթղթի) գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում.. բա, իսկ ես, չգիտես ինչու, մինչ օրս համոզված էի, որ Տավուշի մարզն է ՀՀ-ի այդ հատվածում, այլ ոչ թե Գեղարքունիքի ..
Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներից 38,030-ը հուլիսի 1-ի դրությամբ լքել է ՀՀ-ն. չի վերադարձել 15,522-ը
Factor. 2023 թվականի սեպտեմբերին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար քաղաքացիներից 38,030-ը, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ, լքել է Հայաստանի Հանրապետությունը։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են Ազգային անվտանգության ծառայությունից։ «Հայաստանի Հանրապետություն է վերադարձել 22,508-ը»,- հայտնել են ԱԱԾ-ից։ Ստացվում է, որ Հայաստանի Հանրապետություն չի վերադարձել Արցախից բռնի տեղահանված 15,522 քաղաքացի։


















































