Օրվա լրահոսը

Տնտեսվարողին տրվել է պանրի խմբաքանակի իրացումն արգելելու կարգադրագիր

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գոլդեն Գոութ» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում իրականացվող ստուգման ընթացքում կատարել են նմուշառում առկա արտադրատեսակներից և ներկայացրել լաբորատոր մանրէաբանական փորձաքննության: Հետազոտության արդյունքներով՝ «Պանիր  չանախ» և «Պանիր  լոռի»  արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) ցուցանիշով չեն համապատասխանել մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով ամրագրված պահանջներին, ուստի համարվում են վտանգավոր սննդամթերք: ՍԱՏՄ

Մհեր Գրիգորյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն քննարկել են Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված պայմանավորվածությունները, ինչպես նաև մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ: ՀՀ կառավարություն

«Մեզ ասում են՝ վայելեք կյանքը հիմա, երբ Արցախը չկա: Իրականում մեզ մեղսակցություն են առաջարկում»․ Արա Այվազյան

Արա Այվազյանը նշեց՝ մեզ ասում են՝ միայն Արցախի հարցից հրաժարվելով կարող ենք պահպանել մեր ինքնությունը և երաշխավորված մեր ապագան․ «Այս պնդումը, որը կրկնվում է՝ որպես Աստվածաշնչյան պատգամ, բարոյապես սնանկ և կեղծ է, կույր՝ պատմականորեն»։

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Սեպտեմբերի 2-3-ին Շիրակում, Արարատյան դաշտում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 3-ին և 7-ին երեկոյան, 4-ի գիշերը և երեկոյան սպասվում է, 5-6-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,

«Արցախի հարցը փակել հնարավոր չէ, մեր պայքարը հանուն իրական խաղաղության է»․ Արթուր Վանեցյան

Սամվել Շահրամանյանը ցավով նշեց․ «Հայտնվել ենք դաժան իրականության մեջ, իրականությունն այն է, որ Արցախը համարվում է թոկ ՀՀ-ի վզին, որից պետք էր ազատվել, որ ստանան հնարավորություն պահպանել ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը»։

Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է

«Բաքվի բանտում պահվող Վիգեն Էուլջեքչյանն արդեն 20 օր է» , – X-իր էջում հայտնել է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն, Հայ կանանց փաստաբանական ասոցիացիայի և Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիայի անդամ Լուսիանա Մինասյանը: «Այսօր առավոտյան Բաքվից զանգել է կալանավոր Վիգեն Էուլջեքչյանը։ Նա արդեն 20 օր հացադուլ է անում։ Կոչ ենք անում Ադրբեջանի

«Արենա Լոռի» արվեստի միջազգային փառատոնը տասը նախագծերով կշարունակվի մինչև ընթացիկ թատերաշրջանի ավարտը

Ընդ որում կցուցադրվեն ոչ միայն ներկայացումներ, այլև համերգներ՝ ճանաչված ու համբավավոր արտիստների մասնակցությամբ:

Իշխանություններն անպատասխան են թողնում Ալիևի թե՛ ատելության խոսքը, թե՛ պատմական՝ ոչ պատահական, վտանգավոր խեղաթյուրումները. Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Ադրբեջանի Միլլի մեջլիսի Արտաքին միջամտությունների և հիբրիդային սպառնալիքների դեմ հանձնաժողովը հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության տարածքից Ադրբեջանի դեմ զանգվածային տեղեկատվական արշավի մեկնարկի վերաբերյալ։ Ես այս թեմային միգուցե և չանդրադառնայի, եթե դա կապ չունենար՝

«Ոչ միայն ուժի, այլև ցեղասպանության միջոցով է լուծվել ԼՂ հարցը»․ Կիմ Բալայան

Կիմ Բալայան․ «Այսօր մեկ խնդիր կա՝ ինչ երաշխիքով պետք է Ղարաբաղի ժողովուրդը հավաքականորեն վերադառնա Ղարաբաղ։ Մինչդեռ այսօր բոլոր պայմանները ստեղծվում են, որ ղարաբաղցիները ՀՀ-ում էլ չմնան»։

Վահագն Խաչատուրյանը Կոտայքի մարզում ծանոթացել է ինտենսիվ այգեգործության ծրագրին

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կոտայքի մարզի Նաիրի և Եղվարդ համայնքներում գտնվող «Էմ Էռ ինվեստ» ՍՊԸ-ի խնձորի այգիներ։ Ընդհանուր 70 հա տարածք զբաղեցնող ինտենսիվ այգիները ամբողջությամբ ապահովված են հակակարկտային ցանցերով և կաթիլային ոռոգման համակարգով։ Նախագահը նաև այցելել է նույն ծրագրի շրջանակներում կառուցված ջրամբարը, որը նախատեսված է այգիների ոռոգման ապահովման համար։ «Էմ

«Ուժի սպառնալիքով, ժողովրդի թիկունքում ստորագրված փաստաթղթերն իրավական ուժ չունեն». Իշխան Սաղաթելյան

Իշխան Սաղաթելյանը մտահոգություն հայտնեց․ «Որոշ շրջանակներ փորձում են համակերպվել այս իրավիճակում, վախենալ բարձրաձայնումից։ Ումի՞ց եք վախենում՝ էս դավաճաններից ինչպե՞ս կարելի է վախենալ»։

Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին եւ կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին

Գործադիրն առաջարկում է պետական գույքի կառավարման համակարգային փոփոխություն: Պետական գույքի անհատույց տրամադրումից անցում է կատարվում պետական մարմիններին եւ կազմակերպություններին վարձակալական հիմունքներով պետական գույքի կառավարման համակարգին: Բոլոր պետական մարմիններին ու կազմակերպություններին, ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին, ՓԲԸ-ներին եւ այլ առեւտրային կազմակերպություններին պետական գույքը տրվելու է ոչ թե անվճար, այլ՝ վարձակալական հիմունքներով: «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում եւ կից

Հաղորդալարերի նախնական զննումից պարզ է դարձել, որ Եռաբլուրում հոսանքազրկման պատճառ կարող է լինել արտաքին հնարավոր ներգործությունը. ՀԷՑ

Եռաբլուրում էլեկտրամատակարարումը վերականգնված է: Հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին

«Այս կոթողը հնարավորություն կտա շատ կոտրված սրտերի հիշել այն մարդկանց, հերոսներին, մեր նախնիներին, ում շիրիմներն այսօր մնացել են Արցախում»․ Մետաքսե Հակոբյան

Մետաքսե Հակոբյան․ «Ուզում եմ՝ բոլորս մտածենք՝ չի կարելի և իրավունք չունենք կոտրված, ջարդված, սգալով՝ ուղղակի գոյություն քարշ տալ»։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն սեպտեմբերի 3-ից կդադարեցնի գործունեությունն Ադրբեջանում

Ժնև (ԿԽՄԿ) – Ադրբեջանի կառավարության որոշմամբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) 2025 թ․ սեպտեմբերի 3-ից կդադարեցնի իր պատվիրակության գործունեությունը Ադրբեջանում։ ԿԽՄԿ-ն, համաձայն իր հանձնագրի և Ադրբեջանի՝ Ժնևի կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների, շարունակելու է համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ աջակցելու միջազգային մարդասիրական իրավունքով (ՄՄԻ) հովանավորվող անձանց։ Մենք մտադիր ենք պահպանելու երկխոսությունը մարդասիրական դիվանագիտության, միջազգային մարդասիրական իրավունքի և փոխադարձ

«Էդ մարդու անունն եկեք այստեղ չտանք»․ Արմեն Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին՝ Եռաբլուրում

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել էր, որ այդ խմբի լուծարմամբ ի չիք են դառնում այդ խմբի շրջանակներում ընդունված փաստաթղթերը։ Դա վկայում է այն մասին, որ այդ խմբի գործունեությունը ներառում էր հայկական շահ, և հայկական շահերն արտացոլվում էին բոլոր բանակցությունների և բանակցողների ժամանակ, բացի այն մարդու, ում անունը տվեցիք:

Ստեփանակերտում հողին է հավասարեցվում Արցախի ԱԳՆ-ի շենքը

«Ապամոնտաժումը հենց սեպտեմբերի 2-ին մեկնարկելը ոչ միայն քաղաքական, այլև սիմվոլիկ նշանակություն ունի», – գրում են ադրբեջանական լրատվամիջոցները

«Միայն պայքարողին են օգնում․ կապ չունի, թե մի խումբ մարգինալներ ինչ են մտածում»․ Հայկ Մամիջանյան

Փաստմանը՝ այսօր արցախցիները հանրահավաք են նախաձեռնում, ի՞նչ կարող է դա տալ այն պարագայում, երբ գերտերությունները շարժվում են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Կասկած անգամ չունեմ, որ չէր կարող այնպես լինել, որ սեպտեմբերի 2-ին հայ ժողովուրդը չհիշեցներ աշխարհին, նաև այսօրվա կառավարիչներին, թե ինչին է հավատում, ինչ է մտածում ու ինչ երազանքներով է ապրում»։

Երևանը և Բաքուն փորձում են համոզել մեր ժողովրդին ու միջազգային հանրությանը, թե իբր խնդիրը լուծված է. Իշխան Սաղաթելյան

Եթե անտեսվում է արցախահայության վերադարձի իրավունքը, եթե լռությամբ ընդունվում է Արցախում իրականացված էթնիկ զտումը, մշակութային ժառանգության ոչնչացումը, եթե միջազգային հանրությունը չի արձագանքում գերիների ազատ արձակման պահանջին, եթե Ադրբեջանի զորքերը դուրս չեն գալիս ՀՀ տարածքից, ապա մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն, այլ նոր ավելի խորը և համապարփակ կապիտուլիացիա է։

Արցախը պատմութեան փոշիներուն տակ պէտք չէ թաղել. Արամ Ա

Արցախի հայութեան ազատօրէն ապրելու հաւատքն ու կամքը պէտք է վերածել ամէնօրեայ նպատակասլաց պայքարի

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ-ի նոր սեփականատերերին 30 մլն դրամով տուգանելու հայց է ներկայացվել

Sputnik Արմենիա. Երևանի Օրբելի փողոցում գտնվող Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ–ի (նախկին ֆիզիոթերապիայի ինստիտուտ) նոր սեփականատերերին 30 մլն դրամով տուգանելու հայց է ներկայացվել։ Ինստիտուտի նոր սեփականատերեր Վիոլետա Սարգսյանն ու Աննա Գյոզալյանը, որոնք նաև «Վիոլետա» ԲԿ–ի սեփականատերերն են, իրենց ներկայացրած ծրագրով նախատեսված ներդրումային չափը 2024 թվականին չեն ապահովել։ Թեև դատական գործընթաց է սկսվել, սակայն

2025 թ. առաջին կիսամյակում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ, որից 648-ը փոխանցվել է 2024 թ.-ից

ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1482 քրեական վարույթ (2024-ին՝ 1404), որից 648-ը փոխանցվել է 2024 թվականից: 157 քրեական վարույթ՝ 159 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 197 վարույթ՝ 195 անձ), ևս 5 բժշկական հարկադրանքի վարույթ դատարան է ուղարկվել եզրափակիչ ակտով (2024-ին՝ 4), 390-ը կարճվել է

Երբեք չպետք է մոռանալ հազարամյակների հայկական արմատներ ունեցող Արցախի հայապատկան լինելու մասին. Ստեփան Հասան-Ջալալյան

Արցախի դեօկուպացիան այլընտրանք չունի 34 տարիներ առաջ՝ ճիշտ այս օրը, 1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը և հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի

Էդիտա Գզոյանը Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությանը ներկայացրեց Ադրբեջանում կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղադրված խաչքարերը

Շվեդիայի Ռիկսդագի պատվիրակությունը սեպտեմբերի 2-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է գործընկեր կառույցների հետ սերտ համագործակցությամբ ապացուցողական անհրաժեշտ բազայի ստեղծումը

Պետությանը և համայնքին պատճառված նյութական վնասը կազմել է շուրջ 3 միլիարդ 439 միլիոն դրամ․ ՆԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել ՔՈԳՎ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում

ՄԻՊ-ն ամառային զորակոչի ընթացքում ստացել է 123 բողոք

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում զորակոչիկներից, նրանց հարազատներից ու փաստաբաններից ստացվել է 123 գրավոր և բանավոր բողոք: 41 բողոք քննարկվել է գրավոր ընթացակարգով, 12-ի կապակցությամբ իրականացվել է արագ արձագանքում, ևս 70 քաղաքացու հարցի լուծման առնչությամբ Պաշտպանի աշխատակազմը տրամադրել է խորհրդատվություն։ 2025 թվականի ամառային զորակոչին ևս բողոքների մեծ մասը վերաբերել են

Նախկինում Նիկոլը կարողանում էր դուխով շնորհավորել Արցախի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ: Այժմ վախենում է նույնիսկ տալ Արցախի անունը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ո՞րն է ներկայիս ու նախկին Հայաստանի տարբերությունը: Նախկինում Հայաստանի ղեկավարները հայրենասեր էին, արժանապատվություն ունեին, պետության ու ժողովրդի շահերին տեր կանգնող էին, արյամբ ազատագրված հողի, հայրենիքի նկատմամբ թասիբ ու պատասխանատվություն ունեին: ՆԱԽԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ոչ մի կերպ չի կարելի համեմատել ներկայիս անարգված, նսեմացած ու ծնկի բերված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031